ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
 |1lurer.am|

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը |1lurer.am|

1lurer.am: Գործադիրն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին: Ամենամսյա 300000 դրամ սոցիալական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով: Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է հստակեցնել անժամկետ հաշմանդամության սահմանման պայմանները, ինչպես նաև սահմանել է դրույթ, համաձայն որի՝ հաշմանդամությունը անժամկետ սահմանելու համար հաշվի են առնվում նաև բժշկասոցիալական փորձաքննության իրականացման որոշումները, այդ թվում՝ հաշմանդամության սահմանված լինելու ժամանակահատվածը։ Միաժամանակ, առաջարկվում է օպտիմալացնել անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների աշխատանքները և թեթև աստիճանի սահմանափակում ունեցող անձանց դեպքում ծառայությունների անհատական ծրագիրը մշակել անհրաժեշտության դեպքում, բացի դրանից՝ ֆունկցիոնալության գնահատման ժամանակ անհրաժեշտ է գնահատել նաև խաղերի մեջ ներգրավվելու կարողությունը, որի մասով ավելացվում է համապատասխան ծածկագիրը։ Կառավարությունը հաստատել է նաև Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը՝ պայմանավորված համապատասխան օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ վերանայվել են ծառայողների և ծառայության ընդունվողների ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում որպես հետևանք թողնելով հավելավճարի վճարումը դադարեցնելը, ինչպես նաև նվազեցնելով նոր ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունը՝ տարեկան 2 անգամ դիմելու փոխարեն նախատեսվել է 1 անգամ դիմելու հնարավորություն։
18:56 - 27 հունիսի, 2024
Կհստակեցվի եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները
 |armenpress.am|

Կհստակեցվի եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը նախատեսում է հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Գործող օրենսդրությամբ, երբ երկրորդ եղբայրը զորակոչվում է բանակ, ապա իրեն հնարավորություն է ընձեռված դիմել և ծառայել իր եղբոր մոտ նույն զորամասում, սակայն եթե այդ ժամկետը 17 ամսից ավելի է՝ օրենսդրությունը թույլ չի տալիս, որ 17-րդ ամսից հետո զորակոչվածը եղբոր մոտ ծառայի։ Եվ այստեղ մենք ժամանակն ենք ավելացնում, որպեսզի երկու եղբայրները կարողանան միասին նույն զորամասում ծառայություն իրականացնել։ Ըստ էության, սա բարելավող նորմ է զինծառայողների համար»,-ասաց Արման Սարգսյանը։  
11:50 - 25 հունիսի, 2024
Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ

Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 19-ին այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ «Այցի շրջանակում Պաշտպանը զորամասի հրամանատարության ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել կին զինծառայողների համար նոր կառուցվող շենք-շինություններին, դրանց կենցաղային պայմաններին և իրավունքների ապահովման վիճակին։ Կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և պատշաճ պայմաններում ծառայություն իրականացնելու տեսանկյունից Պաշտպանը դրական է գնահատում նոր ստեղծվող պայմանները։ Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում ու առանձնազրույցներ է ունեցել գումարտակի կին զինծառայողների հետ, ովքեր ներկայացրել են իրենց ծառայողական առօրյան, բարձրացրել են ծառայության պայմանների լավարկման, իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք այլ հարցեր։ Պաշտպանը նշել է, որ կին զինծառայողների իրավունքների երաշխավորման, խտրականության բացառման և բնագավառին առնչվող այլ հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են»,-ասված է հաղորդագրության մեջ:  
12:51 - 20 հունիսի, 2024
 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը՝ նշելով, թե «վրդովեցուցիչ են համարում, որ Հայաստանը, չնայած սահմանազատման բացակայությանը, որպես իրեն պատկանող գյուղերի տարածքներ է ներկայացնում այն մարտական ​​դիրքերը, որտեղ 30 տարի անց տեղակայվել են ադրբեջանցի զինվորները»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է նաև, թե «Ֆրանսիան, որը մրցում է Հայաստանը մահաբեր հարձակողական զենքերով զինելու հարցում, ծառայում է Հայաստանը նոր լարվածության և սպառնալիքների աղբյուրի վերածելուն»:  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի՝ Հայաստանին զենք մատակարարելու քաղաքականությունը նպաստում է հայկական կողմի հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, քանի դեռ ուշ չէ»։ Երկրի ԱԳՆ-ն պնդում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տեւական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը «Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, գլխավորապես Հայաստանի Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որն էլ կոչ է անում միավորել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը»։ «Մենք կրկնում ենք, որ Հայաստանի քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունքի չի բերի», - նշվում է հայտարարության մեջ։
17:05 - 19 հունիսի, 2024
Ալիևի օգնականը հայտարարել է, թե հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության ընդլայնումը «լուրջ մտահոգության տեղիք է տալիս» |factor.am|

Ալիևի օգնականը հայտարարել է, թե հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության ընդլայնումը «լուրջ մտահոգության տեղիք է տալիս» |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն դժգոհությունն է հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում ասել է, թե Բաքուն «արդյունավետ չի համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ» և դա անվանել է «վնասակար»։ Ըստ Հաջիևի՝ սա չի նպաստում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, հատկապես՝ ապրիլի 19-ին սահմանների սահմանազատման, երկու երկրների բարձրագույն իշխանությունների մակարդակով դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության և այդ ուղղությամբ ձեռնարկված լուրջ քայլերի համատեքստում։ Ֆրանսիայի ռազմականացման քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար այն իրավիճակում, երբ լուրջ քայլեր են ձեռնարկվել ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ վերափոխման ուղղությամբ։ Սա լուրջ հարված է կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում ռևանշիստական ​​ուժերին։ Ուստի Ֆրանսիայի ռազմականացման քաղաքականությունը, հատկապես, Հայաստանին հարձակողական մահաբեր զենքի տրամադրումը և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության ընդլայնումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս»,- հայտարարել է Հաջիևը։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու նոր պայմանագրերի կնքման կապակցությամբ դժգոհություն էր հայտնել Ադրբեջանի ՊՆ-ն՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ։ Այն մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանը CAESAR համակարգերի գնման պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։
13:49 - 19 հունիսի, 2024
Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը ճանապարհ դեպի նոր պատերազմ․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ Հայաստանի՝ ֆրանսիական CAESAR համակարգերի ձեռքբերման պայմանագրի մասին

Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը ճանապարհ դեպի նոր պատերազմ․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ Հայաստանի՝ ֆրանսիական CAESAR համակարգերի ձեռքբերման պայմանագրի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիայում CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրմանը։ «Այն փաստը, որ, չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր ու հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, Հարավային Կովկասում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական վկայությունն է» - նշում է երկրի պաշտպանական գերատեսչությունը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ «Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար»։  Երկրի ՊՆ-ն հայտարարում է՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը քաղաքական անպատասխանատվություն է և ճանապարհ դեպի նոր պատերազմ»։  Ադրբեջանի ՊՆ-ն նաև նշում է, թե Հարավային Կովկասում իրավիճակի սրման և ռազմական գործողությունների նոր օջախի ստեղծման «պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարության վրա»։
18:32 - 18 հունիսի, 2024
Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի MR-SAM-ի և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո որոշում կկայացնի․ Indian Defense Research Wing
 |armenpress.am|

Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի MR-SAM-ի և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո որոշում կկայացնի․ Indian Defense Research Wing |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից ձեռքբերել ռազմական արտադրանքի ավելի լայն տեսականի, այդ թվում՝ ժամանակակից ռազմական անօդաչու թռչող սարքեր և միջին հեռահարության «երկիր-օդ» դասի հրթիռներ: Այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing» պորտալը։ Նշվում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը և քննարկում է հնդկա-իսրայելական արտադրության MR-SAM միջին հեռահարության հրթիռների և Akash-NG միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հնարավորությունը։ «Չնայած Հնդկաստանը դեռ չի սկսել Akash 1S համակարգի մատակարարումը Հայաստան, ակնկալվում է, որ այդ մատակարարումները կսկսվեն հաջորդ տարի:  Akash 1S-ը հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ է, որն ունակ է խոցել ինքնաթիռները մինչև 30 կմ հեռավորության վրա՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից: Բացի Akash 1S-ից, Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հակահրթիռային պաշտպանության երկու այլ համակարգերի նկատմամբ։ MR-SAM-ը, որը մշակվել է Հնդկաստանի և Իսրայելի միջև համագործակցության արդյունքում, արդեն արտադրության մեջ է և հաստատվել է որպես արդյունավետ սարք:  Եվ Akash-NG-ը՝ Akash հրթիռի կատարելագործված տարբերակը, դեռ պատվերներ է սպասում հնդկական բանակից և ռազմաօդային ուժերից, ինչը կարող է հետաձգել նրա մուտքը 2-3 տարի»,-նշում է «IDRW» պորտալը։ Ըստ «IDRW»-ի աղբյուրների՝Akash 1S-ի մատակարարումները սկսելուց հետո Հայաստանը նախատեսում է իրականացնել MR-SAM-ի և Akash-NG համակարգի մանրակրկիտ տեխնիկական գնահատումներ՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է իրենց պաշտպանական պահանջներին:  «Այս գնահատումների հիման վրա որոշում կկայացվի MR-SAM-ի և Akash-NG-ի միջև»,-նշում է «IDRW» պորտալը։
16:21 - 18 հունիսի, 2024