Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ։ Ծնվել է 1970թ․ ապրիլի 17-ին։ 1988 - 1990 թթ. Ծառայել է զինված ուժերում, 1991 - 1992 թթ. Երեւանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ, 1992 - 1994 թթ. Երեւանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ, 1994 - 1994 թթ. Երեւանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար, 1994 - 2009 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 2009 - 2012 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, 28.06.2012 - 01.10.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ,2012 – 2018 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ:

ՀՀ Նախագահի 10.05.2018 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին: Հայտնի է, որպես Սերժ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող, բնապահպանական, սոցիալական եւ այլ բնույթի ցույցերի, բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարող անձանցից մեկը:

2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ազատվել է ոստիկանապետի պաշտոնից։ Նույն օրը երեկոյան նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերի Օսիպյանն ազատվել է նաեւ  վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

 

Ոստիկանները բացահայտված ամեն հանցագործության դիմաց խոշոր պարգևավճար կստանան |panarmenian.net|

Ոստիկանները բացահայտված ամեն հանցագործության դիմաց խոշոր պարգևավճար կստանան |panarmenian.net|

panarmenian.net:  Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն ընթացքում անդրադարձել է հանցագործությունների բացահայտման համար լրացուցիչ պարգևավճարների նոր ներդրված համակարգին: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, նա շեշտել է, որ սա եզակի և աննախադեպ մոտեցում է։ «Մենք պատրաստ ենք առանց սահմանափակման լրացուցիչ պարգևավճարներ հանձնել ծանր, առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչողություն ստացած հանցագործությունները բացահայտած ծառայողներին»,- նշել է նա: Ոստիկանության պետն ասել է, որ հանցագործություններ բացահայտող ոստիկանները, բացի իրենց հասանելիք աշխատավարձից, մշտապես կպարգևատրվեն լրացուցիչ խոշոր գումարներով, որոնք որոշ դեպքերում մի քանի անգամ գերազանցում են աշխատավարձի չափը, ուստի այս իրավիճակում առնվազն անընդունելի, անհասկանալի և անհանդուրժելի է ոստիկանի կողմից հակաօրինական ճանապարհներով գումար ձեռք բերելու ցանկացած դրսևորում։ Խորհրդակցության ավարտին ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած, ինչպես և կյանքեր փրկած ոստիկանները արժանացել են դրամական պարգևների, որոնք հանդիսավոր կերպով հանձնվել են նրանց։ Իսկ ծրարներում թղթեր են, որոնց վրա նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևավճարի չափը։ Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին։
06:50 - 30 ապրիլի, 2019
«Ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չի». Օսիպյանն՝ իր եղբորորդու մասնակցությամբ 2014-ի դանակահարության գործից |azatutyun.am|

«Ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չի». Օսիպյանն՝ իր եղբորորդու մասնակցությամբ 2014-ի դանակահարության գործից |azatutyun.am|

«Եթե ես ազդեցություն ունենայի [2014-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության] գործի վրա, ի սկզբանե կազդեի, որ այդ գործը չվերաբացվեր», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ արձագանքելով այն պնդումներին, թե ինքն ազդեցություն ունի իր եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործի վրա։ «Հո ասելով չի, գողն է գոռում՝ բռնի գողին։ Ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չի, ուղղակի վստահ եմ, դա կապացուցի նախաքննական մարմինը», - ասաց Օսիպյանը՝ շարունակելով. - «Ի սկզբանե ասել են, որ Սեդրակը վերցնի իր վրա, քանի որ, ասել են՝ «Սեդրակ, քո հորեղբայրը բարձրաստիճան պաշտոնյա է, ինքը քեզ կօգնի», և Սեդրակը պատրաստ է առերեսման ժամանակ ապացուցել։ Խնդրում եմ էդ գործին էլ ինձ չկապել, ես դրա հետ կապ չունեմ, ես զբաղված եմ իմ գործերով, ունեմ պատասխանատու պաշտոն, թույլ տվեք ես աշխատեմ իմ գործառույթների սահմաններում»։ 5 տարի առաջ, Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանություն հետևանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից: Դեպքից հետո, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ տարիներին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ և իր որդու (ով ներկա է եղել վիճաբանությանը) ուսերին բարդել դանակահարությունը։ 2014-ին Սմբուլ Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, Օսիպյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, բայց Հատուկ քննչական ծառայությունը կարճեց այն՝ հանցակազմի բացակայության հիմքով: Օրերս Քննչական կոմիտեն հաղորդեց, որ դանակահարության գործը վերաբացվել է: Կա չորս մեղադրյալ. Սեդրակ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասին հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, Վանուշ և Վիգեն Ալեքսանյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով:
08:53 - 26 ապրիլի, 2019
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է քաղաքացիների

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է քաղաքացիների

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ, որոնք ոստիկանության պետին ներկայացրին դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։Քաղաքացիների բողոքները հիմնականում կապված էին նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների, կարճված քրեական գործերի, նաև ոստիկանության ծառայողների գործողությունների հետ: Հանդիպման էին եկել նաև այն քաղաքացիները, որոնք տարբեր ժամանակներում դուրս էին եկել համակարգից, սակայն ցանկանում են վերադառնալ ծառայության ոստիկանության համակարգում: Որոշ հարցեր Վալերի Օսիպյանը տեղում հանձնարարեց ուսումնասիրել, պատշաճ լուծում տալ խնդիրներին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով։ Ինչ վերաբերում է ոստիկանության իրավասությանը չվերաբերող խնդիրներին, դրանք բազմաբնույթ էին և առնչվում էին տարբեր գերատեսչությունների գործառույթներին։Ոստիկանության պետը ուղղորդեց քաղաքացիներին, նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել գործնական քայլերով։ Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետը ամիսը մեկ անգամ հանդիպում է ունենում քաղաքացիների հետ: Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել ՀՀ ոստիկանության ընդունարանում, հասցեն Նալբանդյան 130:
06:25 - 24 ապրիլի, 2019
Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ողջունելով դեսպանին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրամիության սերտ համագործակցությունը և ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ: Խոսվեց ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման և Երևանում նոր ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության մասին:ՀՀ ոստիկանության պետը նշեց, որ այս ուղղությամբ շարունակվում են իրականացվել համապատասխան աշխատանքներ՝ արդյունավետ և որակյալ ստորաբաժանում ունենալու համար:Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ողջունեց ոստիկանությունում բարեփոխումներն ու դրանք կյանքի կոչելու համար աջակցություն հայտնեց: Դեսպանը նշեց, որ վերջին շրջանում նկատելի են ոստիկանությունում դրական փոփոխությունները: Դրա շնորհիվ է նաև, որ էականորեն մեծացել է հասարակության վստահությունը ոստիկանության հանդեպ: Կողմերը քննարկեցին փորձի փոխանակման, շարժական պարեկային ծառայության թեմայով եվրոպական երկրների համապատասխան մասնագետների մասնակցությամբ դասընթացներ կազմակերպելու, ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, հանդերձավորման և սպառազինության վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:  
12:31 - 02 ապրիլի, 2019
Արեգ Կյուրեղյանը բազմիցս ինձ մոտ ասել է, որ Օսիպյանին սպանելու է. տուժող ոստիկան |hetq.am|

Արեգ Կյուրեղյանը բազմիցս ինձ մոտ ասել է, որ Օսիպյանին սպանելու է. տուժող ոստիկան |hetq.am|

hetq.am: ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների դեմ ցուցմունքներ տված տուժող ոստիկան Դավիթ Գևորգյանը Հայաստանը լքել է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գնդի գրավման գործի քննության ընթացքում հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Գևորգյանը նախաքննական առաջին ցուցմունքում գրել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին մեկ այլ ոստիկանի հետ ծառայություն է իրականացնելիս եղել Ալեք Մանուկյան փողոցում, երբ ռադիոկապով լսել են, որ ՊՊԾ գնդի վրա մի խումբ անձինք հարձակում են գործել, և օգնություն է անհրաժեշտ: Դրանից հետո, ըստ Գևորգյանի, իր մեքենայով ինքն ու ոստիկան Սարգսյանը գնացել են ՊՊԾ գնդի տարածք: «Հասնելով ՊՊԾ գնդի դարպասների մոտ՝ տեսա, որ մի մարդ կրակում է: Երբ նա սկսեց մեր ուղղությամբ կրակել, մենք մեքենան թողեցինք և վազեցինք հակառակ ուղղությամբ: Շրջանցելով ՊՊԾ գունդը՝ պատի վրայով մուտք գործեցի և վազեցի դեպի հերթապահ մաս, որպեսզի ստանամ անձնական հաշվեցուցակային զենքը»,- գրել է Գևորգյանն ու նշել, որ այնտեղ մի խումբ երիտասարդներ զենքերն ուղղել են դեպի իրեն և պահանջել, որ հանձնվի, ու ինքը տիպված է եղել կատարել նրանց պահանջը: Գևորգյանի ցուցմունքի համաձայն՝ նույն ժամանակահատվածում մի խումբ երիտասարդներ զենքի պահասենյակում գտնվող ոստիկաններին ստիպելիս են եղել բացել մնացած պահարանները: Գևորգյանը պատմել է նաև, որ հսկիչ անցագրային կետում գտնվող ոստիկաններից մեկը տուժել էր, ինքը ցանկացել է օգնել, բայց թույլ չեն տվել՝ ասելով, որ շտապօգնությունը կգա, կօգնի: Ըստ ոստիկանի՝ գնդում բոլորը զինված են եղել, նրանց մոտ եղել է ավտոմատ՝ պահեստատուփերով, ատրճանակ, եղել են նաև նռնակներ: Գևորգյանն, ըստ ցուցմունքի, տեսել է, թե ինչպես են կապված ձեռքերով ներս բերում այն ժամանակ՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և փոխոստիկանապետ Վարդան Եղիզարյանին: Ըստ Գևորգյանի ցուցմունքի, Պավել Մանուկյանն ասել է, որ ազատեն նրանց ձեռքերը: Գևորգյանը գրել է, որ իրենք մշտապես վերահսկողության տակ են գտնվել, զինված երիտասարդների ուղեկցությամբ են օգտվել սանհանգույցից, ամեն մի շարժում նրանց ներկայությամբ է կատարվել: Ըստ ցուցմունքի՝ խմբի անդամները մի քանի ժամ ՊՊԾ գլխավոր մուտքի մոտ տեխնիկա են տեղափոխելիս եղել: Տուժողը պատմել է նաև, որ տղաներից ոմանք իրենց թույլ են տվել զանգել տան անդամներին, որպեսզի նրանք չանհանգստանան: Գևորգյանը գրել է, որ խմբի երիտասարդ անդամներն իրենց նկատմամբ ագրեսիվ, իսկ տարեցները՝ բավականին լավ վերաբերմունք են ցույց տվել: «Երեկոյան մեզ ուղեկցեցին դեպի մեր գումարտակ: Այնտեղ փշալարով փակել էին: Բարձրացանք երկրորդ հարկ՝ մի սենյակ, որտեղ 20 րոպե մնալուց հետո մեզ տարան մեկ ուրիշ սենյակ: Այստեղ մահճակալներ կային: Այնտեղ մեզ ստիպեցին պառկել լուսամուտի մոտ: Նրանցից մեկն ասաց՝ պառկեք պատուհանի մոտ, որ առաջինը ձեզ սպանեն»,- ցուցմունքում գրել է Գևորգյանը: Վերջինիս խոսքով՝ առավոտյան, երբ իրենց տարել են լվացվելու, տեսել է, որ ամբողջ գնդի տարածքում մարդիկ են հերթապահում, իրենց ասել են, որ նրանց կանգնեցրել են, որպեսզի եթե իրավապահները փորձեն մուտք գործել գնդի տարածք, նրանց ոչնչացնեն: Ըստ ցուցմունքի՝ երիտասարդների խումբն անընդհատ տարեցների հետ վիճաբանության մեջ է մտել: «Այդպես եղավ նաև իմ այնտեղից դուրս գալու ժամանակ: Ես Պավելին պատճառաբանեցի, իբր մի քանի օրից պիտի նշանվեմ, նա էլ խորհրդակցեց մյուսների հետ ու որոշեցին, որ պիտի ինձ բաց թողնեն, սակայն երիտասարդները դեմ էին, նույնիսկ երբ ես արդեն պետք է դուրս գայի, Պավելը խորհուրդ տվեց ինձ զրահաբաճկոն հագնել՝ պատճառաբանելով, որ երիտասարդներից մեկը կարող է ինձ ոչնչացնել»,- գրել է Գևորգյանը և նշել, որ երիտասարդներն այլևս Պավելին չէին լսում: Ավելի ուշ տված ցուցմունքներից մեկում Դավիթ Գևորգյանը գրել է, թե խաբել է Պավելին, երբ ասել է, որ պիտի նշանվի, ապա առավել մանրամասն ներկայացնելով իր՝ գնդի տարածքից դուրս գալու պահը՝ նշել է, որ Պավել Մանուկյանն է իրեն ուղեկցել ու պահել թիկունքը, որպեսզի երիտասարդներն իրեն չսպանեն: «Զինված խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանն ասել էր, որ եթե ինձ բաց թողնեն, սպանելու են ինձ»,-ցուցմունքում գրել է տուժող ոստիկանը: Ըստ Գևորգյանի՝ ինքը լսել է Արեգ Կյուրեղյանի և Սմբատ Բարսեղյանի միջև տեղի ունեցած խոսակցությունը, որից ենթադրել է, որ գնդապետ Արթուր Վանոյանին սպանել է Սմբատ Բարսեղյանը. ըստ ցուցմունքի՝ Արեգ Կյուրեղյանը Սմբատին ասել է՝ ինչո՞ւ ես սպանել, և վերջինս պատասխանում է, որ կրակել են, որից հետո է ինքը կրակել: Ավելի ուշ տված մեկ այլ ցուցմունքում ոստիկանը խոսել է նաև այն մասին, որ Արեգ Կյուրեղյանը Սմբատի հետ զրույցում հիշեցրել է պայմանավորվածությունն այն մասին, որ մարդ չեն սպանելու, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ոտքից են կրակելու, բայց նաև նշել, որ Սմբատ Բարսեղյանն այդ խոսակցության ժամանակ, այնուամենայնիվ, չի նշել, թե ինքն է սպանել Վանոյանին: Ոստիկանը ցուցմունք է տվել նաև այն մասին, որ ինքը խոսակցություններ է լսել այն մասին, որ «հենց Ժիրայր Սեֆիլյանը գա, իշխանափոխություն կանեն, երկիրը կվերցնեն իրենց ձեռքն ու կզբաղվեն Ղարաբաղի հարցով»: Ոստիկանը գրել է նաև, որ խմբի անդամները Վալերիյ Օսիպյանի դեմ տարբեր պահանջներ են դրել, ցույց տվել, որ շարժի դեպքում կոչնչացնեն: Գևորգյանին ցույց են տվել լուսանկարներ, և նա ճանաչել է խմբի անդամներից ոմանց: Մասնավորապես՝ լուսանկարներից մեկում, ըստ Գևորգյանի, եղել է խմբի անդամ Մխիթարն, ով, ամենայն հավանականությամբ, ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանն է: «Մխիթարն ասել է, որ եթե կռիվ սկսվի, մեզ գցելու են առաջ, ու իրենք առաջ գնան»,- գրել է Գևորգյանը: Վերջինս լուսանկարներից մեկում խմբի անդամ Արեգին է ճանաչել: Խոսքն, ամենայն հավանականությամբ, խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի մասին է: «Արեգն ամենաագրեսիվն է եղել, անընդհատ կրկնել է, որ ավելի լավ ա մահանա, քան 15 տարի դատապարտվի»,-գրել է ոստիկանն ու նշել, որ Արեգն, ինչպես նաև խմբի անդամ Էդուարդը իրենց ոչնչացնելու համար պատճառ են փնտրել: «Արեգ Կյուրեղյանն ամենաագրեսիվներից էր, բազմիցս ինձ մոտ ասել է, որ Օսիպյանին սպանելու է, ասում էր, որ եթե շտուրմ լինի, մեզ՝ բոլոր ոստիկաններիս, շարելու են առաջին շարքում, որպեսզի առաջինը մեզ վրա կրակեն»,- մեկ այլ ցուցմունքում գրել է տուժող ոստիկանը:
14:50 - 27 մարտի, 2019
Թրամփը առաջին անգամ արգելափակել է Կոնգրեսի բանաձևը |azatutyun.am|

Թրամփը առաջին անգամ արգելափակել է Կոնգրեսի բանաձևը |azatutyun.am|

Միացյալ Նահանգների նախագահը առաջին անգամ օգտվել է վետո կիրառելու իր իրավունքից և արգելափակել Կոնգրեսի բանաձևը, որը չեղարկում էր Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին Սպիտակ տան որոշումը: Նախագահ Թրամփը որոշումը կայացրել էր փետրվարի 15-ին, որպեսզի կարողանա արտաբյուջետային աղբյուրներից գումար վերցնել՝ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու, ապօրինի ներգաղթյալների հոսքը դադարեցնելու համար: Սա Դոնալդ Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից մեկն է, որը նախագահը մինչ օրս չի կարողանում իրագործել՝ ընդդիմադիր դեմոկրատների ու նաև որոշ հանրապետական օրենսդիրների դիմակայության պատճառով: «Կոնգրեսը ազատ է բանաձև ընդունելու հարցում, ես՝ իմ վետոյի իրավունքը կիրառելու», - երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահը: Դեմոկրատները նշել են, որ կշարունակեն պայքարը և տասն օրից՝ մարտի 26-ին, Ներկայացուցիչների տանը քվեարկության կդնեն նախագահական վետոն վերացնելու հարցը: azatutyun.am
13:34 - 16 մարտի, 2019
Կադրային փոփոխություններ՝ ոստիկանությունում․ Օսիպյանը հրամաններ է ստորագրել

Կադրային փոփոխություններ՝ ոստիկանությունում․ Օսիպյանը հրամաններ է ստորագրել

Մարտի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, ինչի արդյունքում ոստիկանության բաժինների պետերի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։  Օսիպյանի հրամանով Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ս. Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հայկ Թումանյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Արթուր Ֆրանկյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ։ Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի օպերգծով տեղակալ Մնացական Խաչատրյանը։  ՀՀ ոստիկանություն
07:50 - 16 մարտի, 2019
Ոստիկանությունը հերքում է 6-րդ վարչության պետի առնչությունը  ավտոկայանի տնօրենի այրված մեքենայի գործին

Ոստիկանությունը հերքում է 6-րդ վարչության պետի առնչությունը ավտոկայանի տնօրենի այրված մեքենայի գործին

«Ժամանակ» թերթը «Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Հոդվածում մասնավորապես նշված է, որ երեկ մամուլում տեղեկություն է հայտնվել ավտոկայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անմիջապես հանձնարարել է այս գործով զբաղվել ոստիկանության 6-րդ վարչության պետ Արսեն Այվազյանին, որը ոչ թե բացահայտել է հանցագործությունը, այլ ոչնչացրել է հանցանշանները։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականը տրվել է տարածքային ստորաբաժանմանը։ Ավելացնենք միայն, որ նշված գործի շրջանակներում արդեն իսկ նշանակվել են ապրանքագիտական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ։
10:46 - 08 մարտի, 2019
Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները |Ժամանակ|

Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները |Ժամանակ|

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություն հայտնվեց ավտոկայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին: Մեր տեղեկություններով՝ այս հանցագործության մասին դիմումը ոստիկանություն մուտք է եղել դեռեւս անցած ամսվա վերջին: Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անմիջապես հանձնարարել է այս գործով զբաղվել ոստիկանության 6-րդ վարչության պետ Արսեն Այվազյանին: Բայց քանի որ Այվազյանը Հայաստանի ուղեւորափոխադրումների ոլորտը վերահսկող հայտնի Բոգոյի շրջապատի ներկայացուցիչ է, հանցագործությունը բացահայտելու փոխարեն, զբաղվել է հանցանշանները ոչնչացնելով: Եվ միայն դրանից հետո է ոստիկանապետին զեկուցել հանցագործության բացահայտման անհնարինության մասին: Արսեն Այվազյանը միաժամանակ ԱԺ պատգամավոր Նարեկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի մերձավորներից է»: «Ժամանակ» թերթ
06:06 - 08 մարտի, 2019