Վալերիյ Օսիպյանը Լոռու մարզի ոստիկանապետ է նշանակել |tert.am|
06:22 - 07 մարտի, 2019

Վալերիյ Օսիպյանը Լոռու մարզի ոստիկանապետ է նշանակել |tert.am|

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Լոռու մարզի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ 

«ՀՀ ոստիկանության պետը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ՝ ազատվելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից»,-ասաց նա։

tert.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել