Ոստիկանները բացահայտված ամեն հանցագործության դիմաց խոշոր պարգևավճար կստանան |panarmenian.net|
06:50 - 30 ապրիլի, 2019

Ոստիկանները բացահայտված ամեն հանցագործության դիմաց խոշոր պարգևավճար կստանան |panarmenian.net|

panarmenian.net:  Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն ընթացքում անդրադարձել է հանցագործությունների բացահայտման համար լրացուցիչ պարգևավճարների նոր ներդրված համակարգին:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, նա շեշտել է, որ սա եզակի և աննախադեպ մոտեցում է։

«Մենք պատրաստ ենք առանց սահմանափակման լրացուցիչ պարգևավճարներ հանձնել ծանր, առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչողություն ստացած հանցագործությունները բացահայտած ծառայողներին»,- նշել է նա:

Ոստիկանության պետն ասել է, որ հանցագործություններ բացահայտող ոստիկանները, բացի իրենց հասանելիք աշխատավարձից, մշտապես կպարգևատրվեն լրացուցիչ խոշոր գումարներով, որոնք որոշ դեպքերում մի քանի անգամ գերազանցում են աշխատավարձի չափը, ուստի այս իրավիճակում առնվազն անընդունելի, անհասկանալի և անհանդուրժելի է ոստիկանի կողմից հակաօրինական ճանապարհներով գումար ձեռք բերելու ցանկացած դրսևորում։

Խորհրդակցության ավարտին ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած, ինչպես և կյանքեր փրկած ոստիկանները արժանացել են դրամական պարգևների, որոնք հանդիսավոր կերպով հանձնվել են նրանց։ Իսկ ծրարներում թղթեր են, որոնց վրա նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևավճարի չափը։ Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել