Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

ԱԽ քարտուղարն ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ԱԽ քարտուղարն ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին: ԱԽ քարտուղարը ողջունել ու կարևորել է Պ.Պրայորի այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների սերտ համագործակցության արդյունքում ձևավորված փոխգործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք օրակարգային հարցերի շուրջ և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ անվտանգային համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը նպատակաուղղված բարեփոխումները: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու շոշափել արտատարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող որոշ հարցեր:
15:04 - 02 հոկտեմբերի, 2024
ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի DPRC նիստին անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
 |1lurer.am|

ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի DPRC նիստին անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին |1lurer.am|

1lurer.am: Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։ Նիստը գլխավորում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Այս մասին տեղեկացնում  են ԱԽ քարտուղարի գրասենյակից:   Նիստն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ:   ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա իրականացման հնարավորություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:   «Քարտուղար Գրիգորյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը և վերահաստատել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը:   Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում ապահովելու անվտանգություն և կայունություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:33 - 30 սեպտեմբերի, 2024
Վերջին չորս տարիներին ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեն 100 անգամ ավելացել է․ ԱԽ քարտուղար

Վերջին չորս տարիներին ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեն 100 անգամ ավելացել է․ ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչ հաջողություններ է արձանագրել Հայաստանը ռազմարդյունաբերության ոլորտում։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նա նշեց, որ ռազմարդյունաբերության ոլորտին տրվող բյուջեն վերջին չորս տարում ավելացել է 100 անգամ։ «Եթե 2020 թվականի ռազմարդյունաբերության ոլորտին տրվող բյուջեն X գումար է եղել, ապա վերջին չորս տարիներին այդ գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։ Այսպիսով, կարող եք պատկերացնել, թե ինչ ծավալի է հասել ռազմարդյունաբերության պատվերի ծավալը»,- ընդգծեց Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարը հայտնեց, որ Հայաստանի ռազմավարական նպատակն է, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում ռազմատեխնիկական կարիքները 25-30 տոկոսը բավարարվի ներքին արդյունաբերության շնորհիվ։ «Հուսով ենք, որ այս նպատակին հնարավորինս շուտ կհասնենք։ Իմ նշած թիվը իր հետ բերել է բազմաթիվ խնդիրներ, բայց համոզված եմ, որ մասնավոր սեկտորը և ռազմարդյունաբերության ոլորտը կարողանալու են  մարսել այս ծավալը և շարունակել աշխատել՝ սպասարկելու համար Հայաստանի անվտանգության ճարտարապետության կառուցմանը»,- եզրափակեց ԱԽ քարտուղարը։ ՀՀ ԱԽ քարտուղարը, խոսելով անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի մասին, նշեց, որ եթե նախկինում Հայաստանը 96%-ից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել է Ռուսաստանի հետ, ապա այսօր այդ թիվն իջել է 10%-ից էլ ցածրի, ինչը վերջին 3-4 տարիների հաջողությունն է։   «Այսօր մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, դրանցից մեկը Հնդկաստանն է, մյուսը Ֆրանսիան և մենք փնտրում ենք նոր գործընկերներ, որպեսզի այդ ուղղությամբ տարվող մեր աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն»։ Մենք նպատակ ունենք նաև, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30%-ը լինի Հայաստանում, այսինքն՝ ռազմաարդյունաբերական ոլորտը սպասարկի ՀՀ կարիքը»։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ռազմավարական նպատակ է նաև 4-5 գործընկեր ունենալը, որոնցից ամեն մեկի հետ համագործակցությունը 20%-ը չի գերազանցի։
16:50 - 18 սեպտեմբերի, 2024
ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Սեպտերբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ նույն ինտենսիվությամբ:   Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ՆԹ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Վերոնշյալի շրջանակներում կարևորվել է Նիդերլանդների կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
15:40 - 16 սեպտեմբերի, 2024
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Ճապոնիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Ճապոնիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»  խորագրով 198-րդ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։  Քննարկումը կազմակերպվել էր «Միջազգային հարաբերությունների Ճապոնիայի ֆորում» կազմակերպության կողմից, որին առցանց մասնակցություն են ունեցել Ճապոնիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:   Քննարկմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա հնարավորությունները:  Նա նշել է նաև, որ Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության բազմազանեցման տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը՝ ընդգծելով Ճապոնիայի մասնակցության կարևորությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացմանը: 
15:32 - 11 սեպտեմբերի, 2024
Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը․ ՀՀ-ում Իրանի դեսպանությունը՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման մասին
 |factor.am|

Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը․ ՀՀ-ում Իրանի դեսպանությունը՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման մասին |factor.am|

factor.am: ՀՀ-ում Իրանի դեսպանությունը X-ում գրառում է կատարել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հանդիպման մասին։ «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար. «Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել»: Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահմանն է: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»,- ասված է գրառման մեջ։
11:58 - 09 սեպտեմբերի, 2024