Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է կառույցի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում
15:09 - 10 ապրիլի, 2024

Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է կառույցի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա այցի ընթացքում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կիմմո Կիլյունենի և ՀՀ հարցերով ԵԽԽՎ զեկուցող, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ:

Մասնակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացը, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց ավելի սերտացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Ֆինլանդիա համագործակցային հարաբերությունները:

Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել