Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ,  ԱԺ նախկին պատգամավոր։ 

Ծնվել է 1958 թ․-ի նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքում։ 1997թ․ Ավարտել է Չարենցավանի Գ. Մագիստրոսի անվան համալսարանը, 2002թ․՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ 1976-1978 թթ․ ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը և մասնակցել Արցախյան պատերազմին։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

1993 թ․-ի եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996 թվականից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1995-1999 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1996-1999 թթ․ ընտրվել է Հրազդանի քաղաքապետ։ 1999-2003 թթ․ եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2003-2007 թթ․ կրկին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ 2007-2012 թթ․ եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ։ 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։

2011 թթ․ համաներմամբ ազատ է արձակվել։ 2011-2012 թթ․ եղել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ։ 2013թ․ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015 թ․ ընտրվել է նույնանուն կուսակցության Վարչության անդամ: 2016 թվականի ապրիլին մասնակցել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, սակայն կիսատ թողնելով ընտրապայքարը մեկնել է առաջնագիծ՝ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու համար։ 2017 թ․ ընտրվել է ԱԺ պատգամավոր «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ։

Մակունցը նշեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանը |armenpress.am|

Մակունցը նշեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե որ դեպքում իրենց պատգամավորական մանդատը վայր կդնեն մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի մայիսի 11-ի նիստում: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է: Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը: Իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, արդարությունն ու քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»,- ասաց Մակունցը:
16:24 - 11 մայիսի, 2020
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

Խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր մթնոլորտն այնքան լարված էր, որ հարցը հասավ ընդհուպ ծեծկռտուքի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ։ Բանն այն է, որ Մարուքյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթին, որը խիստ վրդովեցրեց Միքայելյանին։ Վերջինս տեղից վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Մարուքյանի հասցեին, նա էլ ամբիոնից իջավ՝ պարզաբանման համար, իսկ Միքայելյանը ապտակեց ԼՀԿ-ական պատգամավորին։  Մյուս պատգամավորները շտապեցին հարթել իրավիճակը, բայց դա հեշտ չտրվեց նրանց, քանի որ, ինչպես հետագայում ամբիոնից հայտարարեց Մարուքյանը, եւ ինչպես երեւում էր տեսանյութում, Մարուքյանին մի քանի հարված էլ հասցրին «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը։ Վերեւի դրվագում՝ ձախից Արտակ Մանուկյանը, աջից՝ Մարուքյանը, ներքեւի դրվագում՝ աջից Վահե Ղալումյանը, ձախից՝ Մարուքյանը Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները, սակայն, այդպես էլ չենթարկվեցին Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության։ Նախ նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։  Նույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նիստը նախագահողը՝ այս դեպքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իրավունք ուներ Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ:  Իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ կարգապահական միջոցներն են նախազգուշացումը, խոսափողի անջատումը, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, հեռացումը՝ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկումը: Բայց, փաստացի, Միրզոյանը նույնիսկ նախազգուշացում չհնչեցրեց։ Այնինչ, ԱԺ նախագահը նույն գործելաոճը չդրսեւորեց ամիսներ առաջ, երբ խորհրդարանի նիստերի դահլիճում ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ փորձեցին «հաշիվ պարզել» անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։ Այս տարվա հունվարի 21-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։ Այդ ելույթին վրդովված տոնով արձագանքել էր պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը Գեւորգ Պետրոսյանի՝ իր խոսքով՝ խայտառակ պահվածքի համար պետք է ներողություն խնդրի։ Դրանից հետո լեզվակռիվ էր սկսվել, ու ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ՝ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը, շտապել էին Բաբաջանյանի աթոռի մոտ՝ նրանից «հաշիվ պահանջելու»։ Այս միջադեպից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգապահական միջոց էր կիրառել ԲՀԿ-ական 4 պատգամավորների նկատմամբ՝ նրանց ԱԺ կանոնակարգի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հեռացնելով մինչեւ այդ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ այդ ընթացքում զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Ընդգծենք, որ այդ միջադեպի ժամանակ հարցը ծեծկռտուքին չէր հասել, մյուս պատգամավորները հասցրել էին հանդարտեցնել մթնոլորտը, սակայն, ինչպես այսօր, այնպես էլ հունվարի այդ նիստի ժամանակ, պատգամավորները չէին պահել էթիկան, ինչի համար էլ օրենքի սահմաններում կարգապահական պատասխանատվության էին ենթարկվել։ Հայարփի Բաղդասարյան
20:32 - 08 մայիսի, 2020
Որեւէ մեկի մանդատը վայր դնելու կամ նկատողության հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ |news.am|

Որեւէ մեկի մանդատը վայր դնելու կամ նկատողության հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ |news.am|

news.am: Որեւէ մեկը մանդատը վայր դնելու կամ նկատողության հետ կապված միտք չի արտահայտել, նման հարց չի քննարկվել. ես դեմ եմ, որ որեւէ մեկի մանդատը վայր դնելու հարց քննարկվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին: Հարցին, թե արդյոք նկատողություն կամ որեւէ պատիժ լինելու է Սասուն Միքայելյանի նկատմամբ, ԱԺ փոխնախագահն ասաց. «Չգիտեմ, կքննարկենք: Այո, անընդունելի է այդ սադրանքներին տրվելը, եւ ես կարծում եմ, որ հետեւություններ կանենք բոլորս եւ նման սադրանքների չենք տրվի: Հիմա հանդիպում է լինելու նաեւ մեր խմբակցության հետ: Հիմա վարչության անդամներն էին հավաքված: Վարչապետը ներկա չէր»: Կոնկրետ հարցին, թե արդյոք Սասուն Միքայելյանին մեղավոր համարու՞մ է, նա պատասխանեց. «Ես որեւէ մեկին մեղավոր կամ անմեղ չեմ հանելու. Ես ասում եմ, որ սա սադրանքների շարան է, որին մենք պետք է չտրվենք: Սա Էդմոն Մարուքյանի ոճն է: Նայեք ինձ հետ կապված միջադեպի ժամանակ իմ ելույթը. Իմ կողմից որեւէ բառ չի հնչեցվել բացի ի պատասխան հնչեցվածի, որից հետո մարդը տեղից սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում: Ուզում եք ասել, որ այդ ամենը որեւէ կապ չունի՞ այսօրվա տեղի ունեցածի հետ»:
14:38 - 08 մայիսի, 2020
Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է. Սասուն Միքայելյանը մեջբերել է Վազգեն Սարգսյանին

Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է. Սասուն Միքայելյանը մեջբերել է Վազգեն Սարգսյանին

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ։ «Սիրելի հայրենակիցներ, 2016թ. ապրիլի 1-ից լույս 2-ը Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկայնքով: Թուրք ազերին փորձեց կրկին ուժի միջոցով տիրանալ անկախ Արցախ աշխարհին: Սակայն հայ ազգը, ինչպես 31 տարի առաջ, այդպես էլ այդ օրերին մեկ բռունցք դարձավ եւ արժանի պատասխան տվեց մոլեգնած թշնամուն: Մեր երիտասարդ, բայց կայուն բանակը, մեր զինվորներն ու սպաները կյանքի գնով պահեցին իրենց վստահված տարածքները: Ցավոք հայկական կողմը կորուստներ տվեց, ընդունքեք մեր խորին ցավակցությունները, շնորհակալական ու երախտիքի խոսքերը հերոսներ ծնող հերոս նահատակների մայրեր, հերոս դաստիարակող հայրեր, հերոս զինվորների հարազատներ, ընկերներ: Մեր խոնարհումը ձեր շիրիմներին ապրիլյան քառօրյա պատերազմի մարտիրոսված քաջ հերոսներ: Փառք Ձեզ հերոս ծնողներ, Փառք Ձեզ զոհված քաջեր, Քառօրյա պատերազմի գործողություններին մասնակցած քաջ հերոսներ շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար, շնորհակալ ենք Ձեր հայերնասիրության համար, շնորհակալ ենք, որ շարունակում եք Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն ու նրա արժանի հետեւորդներն եք: Թե Սպարապետն այսօր մեր կողքին լիներ վստահ եմ հպարտանալու էր իր միակ ժառանգով՝ բանակով, երկիրը պահող քաջ հերոսներով: Պատերազմներում կորուստներն անխուսափելի են, բայց այդ օրերին դուք բոլորդ փառքով հաղթեցիք մահին: Փառք մեր բանակին, Փառք Արցախյան ազատամարտի ազատամարտիկներին, երկրապահներին: Հայրենակիցնե, երկրապահ կամավորականները ամուր կանգնած են զինվորի կողքին, զինվորի թիկունքին: Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ երկրապահը լինելու է բանակի համար մեկ օգնականը, սահմանապահին ուժ ու կորով տվողը, սահմանապահին աջակցողը: ՀՀ ԵԿՄ վարչությունը միշտ եղել է ու մնալու է իր խոստմանը հավատարիմ, Վազգենի խոսքերին հավատարիմ «Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը կայացած է»: Վազգենը ճիշտ էր այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից: Հազարամյակներ շարունակ արյան գնով պահած այս երկիրը պետք է ունենա տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Իսկ բանակի թիկունքին պետք է կանգնած լինի միասնական ժողովուրդը: Եվ այո, մենք բազմիցս ապացուցել ենք, որ միասնական ենք, եւ պետք է շարունակենք միասնական լինել, մի բռունցք դառնալ ամեն օր ու պայքարել ոչ միայն կռվի դաշտում, այլ բոլոր բնագավառներում ձգտել հասնել հաջողության հանուն մեր վաղվա պայծառ օրվա: Փառք ու պատիվ Ձեզ Արցախ ու Հայաստան»,– ասվում է ուղերձում։
19:00 - 02 ապրիլի, 2020
Լավին փոխարինում ենք ավելի լավով. Սասուն Միքայելյանը՝ Ջալալ Հարությունյանի նշանակման մասին |news.am|

Լավին փոխարինում ենք ավելի լավով. Սասուն Միքայելյանը՝ Ջալալ Հարությունյանի նշանակման մասին |news.am|

news.am: Այդ փոփոխությունը չի նշանակում, որ այն մարդու թերացումներ են եղել. լավին փոխարինում ենք ավելի լավով։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ «Կարեն Աբրահամյանի ժամանակ նորմալ բանակ ենք ունեցել»,- ասաց Միքայելյանը։ Միքայելյանը նշեց, որ ՊԲ նորանշանակ հրամանատար Ջալալ Հարությունյանին շատ լավ է ճանաչում. «Շատ լուրջ զինվորական է. փոփոխություններ միշտ էլ կլինեն, տարբեր բնագավառներում»։ Հարցին՝ նախկինում շատ էր խոսվում՝ ԵԿՄ-ն ՊՆ-ի կազմ ներառելու մասին, արդյոք նման օրակարգ կա՞, Միքայելյանը չցանկացավ փակագծեր բացել. «Չեմ ուզում փակագծեր բացել։ Ամեն ինչ թող լինի, նոր պարզ կլինի։ Երկրապահը պիտի լինի ռեզերվային ուժ՝ բանակի թիկունքում։ Առաջին իսկ հրահանգի դեպքում լինի առաջնագծում։ Առաջիկայում մեծ փոփոխություններ են սպասվում»։ Հարցին՝ արդյոք նոր կադրեր ԵԿՄ-ին անդամագրվո՞ւմ են, Միքայելյանն ասաց. «Երկրապահում այսօր շատ մարդիկ են անդամագրվում։ Մենք պիտի ԵԿՄ-ն համալրենք եւ լինենք բանակի կողքին։ Պարտադիր զինծառայություն անցած այն անձինք կարող են անդամագրվել։ Մենք չենք ուզում խանգարել բանակի ռեսուրսին։ 45 տարեկանից բարձր, այսօր կան մարդիկ, որոնք մեծ տարիքում ավելի առույգ են, կարող են զենք վերցնել, ի տարբերություն որոշ երիտասարդների»։ Անդրադառնալով ԵԿՄ-ի սոցիալական վիճակին՝ ԵԿՄ նախագահն ասաց. «Նախորդ իշխանության ժամանակ ԵԿՄ-ն եղել է սոցիալապես ծանր վիճակում, բայց մենք մեծ սոցիալական խնդիր չենք դրել նախորդ իշխանությունների դեմ, որովհետեւ անիմաստ էր։ Նոր իշխանությունների օրոք կամաց-կամաց տանենք օրենքի դաշտ»։
13:15 - 05 մարտի, 2020
Աբովյան քաղաքի ընտրությունների հետքերով |detector.am|

Աբովյան քաղաքի ընտրությունների հետքերով |detector.am|

detector.am։ Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին նախագահ, Երկրապահ կամավորության միության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությունը բուռն արձագանք ստացավ հասարակության տարբեր խմբերի կողմից։ Սասուն Միքայելյանն անդրադարձել էր Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կառավարող մեծամասնության թեկնածուի պարտությանը, քրեաօլիգարխիկ համակարգի առկայության խնդրին և իր ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերություններին։ Լրատվական կայքերում և ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկում էին Սասուն Միքայելյանի հայտարարությունն առ այն, որ եթե իշխանությունները դասեր չքաղեն, ապա թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում։ «Դետեկտոր»-ը Սասուն Միքայելյանի հայտարարություններում նկատել է մանիպուլյացիոն մի քանի հնարք. «Երկակի ստանդարտների կիրառում», «Էմոցիայի շահարկում» և այլն: Մեր հիմնավորումները ՏԻՄ վերջին ընտրությունները և մասնավորապես՝ Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրությունները յուրատեսակ լակմուսի թուղթ էին և հստակ ցուցիչ, որ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն իր օրակարգով դեռևս չի հասել վերջնական հանգրվանի, ավելին՝ որոշ լոկալ մակարդակներում պարտվում է լոկալ քրեաօլիգարխիկ համակարգերին, որոնք ամեն կերպ դիմադրում և պահպանում են իրենց դիրքերը։ Հեղափոխությունից հետո արդեն երկրորդ դեպքն էր, որ կառավարող մեծամասնության առաջադրած թեկնածուն պարտվում էր ՏԻՄ ընտրություններում (նախորդ դեպքը Կապանի քաղաքապետի ընտրությունն էր)։ Իրականում, խնդիրը ոչ թե այդ համայնքներում կառավարող ուժի պարտությունն է, այլ հին, քրեաօլիգարխիկ համակարգի գործիքակազմով և փիլիսոփայությամբ շարժվող մարդկանց և խմբերի հաղթանակը: Նկատենք, որ նախորդ ամիսներին հանրային հնչեղություն էին ստացել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Աբովյանի քաղաքապետի միջև հարաբերությունները. շատերը դա դիտարկում էին հեղափոխական կառավարության կողմից նախկին հանցավոր վարչախմբի ներկայացուցիչների դեմ պայքարի համատեքստում։ Դրանով Աբովյանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական մեծ նշանակություն էին ձեռք բերել։ Եվ այս համատեքստում բավականին ուշագրավ է Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որտեղ վերջինս նշում է. «....Ինքն (Ռոմանոս Պետրոսյան - Գ.Մ.) ուզեցել ա մարզում դառնա դեմք, թեկնածություն ա բերել ներկայացրել վարչության նիստին, ես դեմ եմ քվեարկել: Եվ ես չեմ խառնվել ընտրություններին, ընդհանրապես չեմ միջամտել, այսինքն՝ պահել եմ ՔՊ կարգ ու կանոնը: Պլյուս դրան, ես հայտարարել եմ, որ ճանաչում եմ Գրիգորյանին` գործող քաղաքապետին, ես իրան ճանաչում եմ 98թ-ից, մեր հանձնաժողովի փորձագետն ա եղել երկար տարիներ։ ես ասել եմ՝ պետք չի տանել ցնցումների, ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ ա և այն քաղաքապետերից է, որ բյուջեն գերակատարել է 104-100 տոկոսով: Էսօր ՀՀ-ում նման բան չի եղել: Դա պետք չի բերել ուրիշ դաշտ»։ Այսինքն, կառավարող ուժի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը ոչ միայն ուղղակի աջակցություն է հայտնում Աբովյանի գործող՝ ԲՀԿ օժանդակությունը վայելող քաղաքապետին, այլև քաղաքական ու գործող որոշ քրեաօլիգարխիկ խմբերի դեմ պայքարի համատեքստում ընթացած այդ ընտրությունները դիտարկում քաղաքապետի հետ ունեցած իր անձնական ու մտերիմ հարաբերությունների շրջանակում։ Առանձին վերլուծաբաններ, անդրադառնալով Աբովյանի ընտրությունների քարոզարշավի ընդհանուր որակին և գործող քաղաքապետի ու նրա թիմակիցների կողմից կիրառվող՝ քրեաօլիգարխիկ նախկին ռեժիմին բնորոշ տեխնոլոգիաներին, կարծիք են հայտնել, թե ժողովրդավարության մասին պատկերացումները մեզանում թյուր են։ Նկատի ունեն, որ ժողովրդավարական ու մրցակցային ընտրությունների գրավականներից է ոչ միայն ընտրությունների տեխնիկական կողմը, որը Աբովյանի ընտրություններում նույնպես, մեղմ ասած՝ բարձր մակարդակի վրա չի եղել, այլև՝ մարդկանց իրական, այլընտրանքային ընտրության հնարավորության ընձեռումը։ Եվ իսկապես, տարիներ ի վեր խոշոր կապիտալի ազդեցության գոտիներից մեկում՝ Աբովյանում, հասարակական հարաբերություններն այնքան են սահմանափակվել, որ վերածվել են բացառապես այդ օլիգարխի ու նրա կլանի շուրջ տեղի ունեցող գործընթացների։ Այստեղ հարկ է մանրամասնել, որ խնդիրը, ինքնին, խոշոր կապիտալը չէ, այլ կապիտալի ու քաղաքականության սերտաճումը, երբ ֆինանսա-տնտեսական հնարավորությունները ուղղորդվում և կառավարվում են՝ քաղաքական ֆորմալ և ոչ ֆորմալ ազդեցություններ ձեռք բերելու համար։ Ահա այս համատեքստում Սասուն Միքայելյանը պնդում է, որ ընտրություններում ՔՊ թեկնածուն պարտվել է, որովհետև մարզպետն «իր մարդուն» է դարձրել թեկնածու, «անձնավորել է» ընտրությունները, որովհետև հարգանք չունի Կոտայքի մարզի բնակիչների մոտ։ Փաստացի, Սասուն Միքայելյանը կուսակցության վարչության որոշումը ներկայացնում է որպես մարզպետի որոշում, մինչդեռ ինքը ներկա է եղել (և դեմ քվեարկել) ՔՊ վարչության այն նիստին, որտեղ կուսակցության անունից՝ Աբովյանի քաքապետի ընտրություններին մասնակցելու համար թեկնածու է առաջադրվել: Ինչպես նշեցինք, Սասուն Միքայելյանն իր կուսակցության պարտությունն ընտրություններում բացատրում է նրանով, որ մարզպետն իր մարդուն էր բերել։ Պատգամավորն անտեսում է այն փաստը, որ իր հարազատ որդին Հրազդանում ամիսներ առաջ քաղաքապետ է ընտրվել՝ մեծամասամբ իր անձական ջանքերի շնորհիվ, և որ դա չի խրախուսվել իր քաղաքական ուժի կողմից։ Ստացվում է, որ Աբովյանի ընտրությունների դեպքում Սասուն Միքայելյանը խեղաթյուրում է իրականությունը՝ քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ կուսակցության վարչության որոշումը ներկայացնելով որպես մեկ մարդու որոշում: Իսկ Հրազդանում իսկապես անձնավորվել են ընտրությունները, և այդ անձնավորման հեղինակը հենց ինքը՝ Սասուն Միքայելյանն է: Սա դասական երկակի ստանդարտների կիրառում է: Իր թեզերին գրավչություն հաղորդելու նպատակով Սասուն Միքայելյանը կիրառում է նաև «Էմոցիայի շահարկում» հնարքը՝ օգտագործելով բացասական լիցքավորում ունեցող այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «դեմք դառնալ», «ցնցումների չտանել», «իներցիայի տակ ձայն տալ», «Ռոմանոս Պետրոսյանի կողինները», և այլն: Միքայելյանը նշում է. «...Օլիգարխիկ կլանը մնում ա Հայաստանում, ոչ թե Աբովյան քաղաքում, մենք մեր գործունեությամբ ինչ-որ բաներ կանխել ենք, կամաց-կամաց պտի գնանք դրան։ Պլյուս դրան, գնացեք տեսեք ովքեր են Աբովյան Ռոմանոս Պետրոսյանի կողքին՝ Կավալի տղեն։ Կոտայքում հին Հայաստանն է պաչտի»։ Նախ՝ Սասուն Միքայելյանն ուղղակիորեն ակնարկում է, որ մարզպետը նույնպես իր հաճախորդների ցանցն է ստեղծում, ապա նաև նշում, որ Աբովյանում այդ քրեաօլիգարխիկ համակարգը պահպանվում է: Այսինքն, ըստ Սասուն Միքայելյանի՝ կառավարող ուժի թեկնածուն գործող քրեաօլիգարխիկ համակարգի մասն է, որը հարգանք չունի բնակիչների մոտ, իսկ գործող քաղաքապետը, որը չնայած վայելում է ԲՀԿ աջակցությունը և հին համակարգի մեթոդներով ընտրարշավ էր անում, լավ թեկնածու էր և ուներ հանրային աջակցություն: ԱմփոփումԱյսպիսով, կարելի է եզրակացնել, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների՝ ինստիտուցիոնալիզացված լինելու մասին, մասնավորապես՝ լոկալ մակարդակներում։ Քանի դեռ իրապես արդար ընտրությունների համար ստեղծված չեն օրենսդրական և այլ նպաստավոր պայմաններ, ապա ֆորմալ առումով՝ ազատ ընտրությունների միջոցով կառավարման լծակներին կարող են հասնել հենց քաղաքական մենաշնորհներ ստեղծած, ավտորիտար-օլիգարխիկ հակումներ ու հայացքներ ունեցող անձինք ու խմբեր, ինչը չի կարող նպաստել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։
06:33 - 17 հուլիսի, 2019
Եթե դասեր չքաղենք, մեր թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում. Սասուն Միքայելյան |factor.am|

Եթե դասեր չքաղենք, մեր թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում. Սասուն Միքայելյան |factor.am|

factor.am:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչության նիստին Աբովյանի համայնքապետի թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աբովյանի ընտրություններին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Ինքը ուզեցել է մարզում դառնալ դեմք, թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել և չեմ խառնվել ընտրություններին ընդհանրապես, չեմ միջամտել: Պահել եմ ՔՊ-ի կարգուկանոնը: Ես ասել եմ, որ ճանաչում եմ Աբովյանի գործող քաղաքապետին, ԱԺ-ի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետն է եղել, ասել եմ, որ պետք չէ տանել ցնցումների, ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ է»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ շարունակելով թվարկել Աբովյանի քաղաքապետի արժանիքները: Նա վստահեցրեց՝ «ՔՊ»-ին, որևէ մեկին թիկունքից չի խփել: «Ես չեմ խառնվել, չեմ ասել, որ պիտի գնաք, ընտրեք գործող քաղաքապետին: Աբովյանի ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որովհետև ինքն անձնավորեց իր դերակատարությունն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Այս շարժման մեջ, երբ ժողովուրդն իներցիայով ձայն է տալիս, իրենք գիտեն՝ դեմք են, մեր դերակատարություն ունեն թավշյա հեղափոխության հետ կապված: Եվ եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում»,- ասաց Սասուն Միքայելյանը:    
08:47 - 01 հուլիսի, 2019
Որևէ խնդիր, հակասություն չկա Սասուն Միքայելյանի հետ կուսակցությունում. Վահան Կոստանյան |tert.am|

Որևէ խնդիր, հակասություն չկա Սասուն Միքայելյանի հետ կուսակցությունում. Վահան Կոստանյան |tert.am|

tert.am։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը վստահեցնում է՝ պատգամավոր, ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանի՝ այս անգամ ՔՊ վարչության կազմում չընտրվելը կապված չէ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Միքայելյանի կողմից ՔՊ թեկնածունին չսատարելու հանգամանքով: «Որևէ խնդիր, հակասություն չկա Սասուն Միքայելյանի հետ կուսակցությունում, տեղի են ունեցել աննախադեպ, բացառիկ թափանցիկության ընտրություններ: Բոլորը երեկ տեսել են այդ ընտրությունները, ուղղակի կուսակցության անդամների քվեարկության արդյունքում պարոն Միքայելյանը չի հավաքել բավարար թվով ձայներ ընտրվելու համար»,- ասաց Վահան ԿոստանյանըԴիտարկմանը՝ երեկ վարչության կազմի ընտրությանը Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորներից շատերը ցուցադրաբար դուրս եկան դահլիճից, փաստորեն, ստացվում է բոյկոտեցին նրա ելույթը, սա հենց չի խոսո՞ւմ հակասության մասին, Կոստանյանը պատասխանեց. «Ես դա բոյկոտ չէի համարի, որևէ ենթատեքստ դրա մեջ չեմ կարծում, որ կա»:
07:28 - 17 հունիսի, 2019
Վերջին մեկ ամսում արդեն 550 հոգի դիմում են գրել, որ համալրեն ԵԿՄ-ի շարքերը. Սասուն Միքայելյան |news.am|

Վերջին մեկ ամսում արդեն 550 հոգի դիմում են գրել, որ համալրեն ԵԿՄ-ի շարքերը. Սասուն Միքայելյան |news.am|

news.am: Վերջին մեկ ամսում արդեն 550 հոգի դիմում են գրել, որ համալրեն ԵԿՄ-ի շարքերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: «Որովհետեւ ուրիշ մթնոլորտ է տիրում ԵԿՄ-ում: Ես ասել եմ, որ անկախ կուսակցական պատկանելիությունից, պատերազմ անցած մարդը պետք է ազատ մտնի ԵԿՄ եւ դուրս գա: Դա իր ընտանիքն է, տունն է, ԵԿՄ-ն իրենց սարքածն է: Մենք՝ կենդանի մնացածներս, մեր զոհված ընկերների կենդանի հոգիներն ենք»,-ասաց նա: Սասուն Միքայելյանն ասաց, որ տեղյակ չէ, որ ԵԿՄ-ից հեռացողներ կան: Հարցին, թե հեղափոխությունից հետո «մարտի 1»-ի գործով հարցաքննվե՞լ է, նա բացասական պատասխան տվեց. «Ես ժամանակին հարցաքննվել, դատվել, դուրս եմ եկել: Այդպես էլ չեմ հասկացել, թե 3,5 տարի ինչի համար եմ նստել»:
10:33 - 24 ապրիլի, 2019
Սասուն Միքայելյանը կրկնում է նախկին իշխանությունների քայլը |fip.am|

Սասուն Միքայելյանը կրկնում է նախկին իշխանությունների քայլը |fip.am|

fip.am: Ի հեճուկս ԵԿՄ նախագահ դառնալու մասին լուրերը հերքելուն, Սասուն Միքայելյանը դարձել է այդ կառույցի ղեկավար։ Այս արարքը հիշեցնում է մեկ այլ քաջ հայտնի պատմություն՝ կապված Սերժ Սարգսյանի հետ։ Օրերս Երկրապահ կամավորական միության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը։Թեև մամուլում վաղուց էին շրջանառվում նրա՝ ԵԿՄ նախագահ դառնալու մասին լուրերը, սակայն Սասուն Միքայելյանը համառորեն հերքում էր դրանք։ Դեռևս նախորդ տարի՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Սասուն Միքայելյանն ասել է, որ իրեն խնդրեն էլ, աղաչեն էլ ԵԿՄ նախագահ չի դառնա․ «Շրջանառության մեջ են դրել, որ Միքայելյան Սասունը դառնալու ա ԵԿՄ նախագահ, նման բան Միքայելյան Սասունի մտքով ոչ անցել ա, ոչ էլ կանցնի․․․ ես, իմ գործունեությունը, չպիտի Երկրապահի նախագահ լինեմ, որ անեմ»,- մասնավորապես, ասել էր ԱԺ պատգամավորը: Սակայն, ինչպես ցույց տվեց գործողությունների ընթացքը, Սասուն Միքայելյանը, այնուամենայնիվ, դարձավ ԵԿՄ նախագահ՝ միաձայն ընտրվելով այդ պաշտոնում։ Ավելին, Միքայելյանը նշել է, որ վայր կդնի ՔՊ վարչության նախագահի լիազորությունները։ Ուշագրավ է, սակայն, որ ՀՀ պաշտոնյաների՝ իրենց հետագա պաշտոնավարումների վերաբերյալ հակասական հայտարարություններն ավանդական դառնալու միտում ունեն։Բոլորը, թերևս, հիշում են, որ 2014 թվականին սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, իսկ եթե անցում կատարվի պառլամենտական կառավարման մոդելին, ապա նա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին․ «․․․Վստահ եմ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սարգսյանը։ Թե ի՞նչ իրադարձություններ հետևեցին Սերժ Սարգսյանի այս հայտարարություններին՝ քննարկման բոլորովին այլ թեմա է, սակայն հարկ է արձանագրել, որ իրենց հետագա գործունեության վերաբերյալ պաշտոնատար անձանց հայտարարությունները միշտ չէ, որ պետք է «հալած յուղի պես» ընդունել:
10:56 - 08 ապրիլի, 2019
Սասուն Միքայելյանը միաձայն ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում |armenpress.am|

Սասուն Միքայելյանը միաձայն ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում |armenpress.am|

armenpress.am: «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Այս մասին վարչության անդրանիկ նիստից հետո հայտնեց ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը: «Անդրանիկ նիստի ընթացքում եղավ ընդամենը մեկ առաջարկություն, որն անցավ միաձայն: Համաձայն վարչության որոշման` ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել Սասուն Մեխակի Միքայելյանը»,- ասաց Կետիկյանը: Միության 12-րդ արտահերթ համագումարի ընթացքում որոշում կայացվեց նաև միության վարչության կազմը կրճատել մինչև 25 հոգու: Նորընտիր վարչության կազմում ընդգրկվեցին Մանվել Օհանյանը, Հովիկ Օհանյանը, Արամ Սարգսյանը, Մուկուչ Սափեյանը, Բարսեղ Բարսեղյանը, Գառնիկ Միքայելյանը, Գագիկ Խաչատրյանը, Սամսոն Խաչատրյանը, Անդրանիկ Մկրտչյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Բարսեղյանը, Մանվել Եղիազարյանը, Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վաղարշակ Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, Մարտին Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը, Մանվել Հովսեփյանը, Խաչիկ Գալստյանը, Հրանտ Սարգիսովը, Վարդան Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը և Ստեփան Նիկողոսյանը:
11:22 - 07 ապրիլի, 2019
Երկրապահը չի կարող քաղաքականացվել, իսկ կառույցում ամեն ինչ փոխելու է․ Սասուն Միքայելյան |24news.am|

Երկրապահը չի կարող քաղաքականացվել, իսկ կառույցում ամեն ինչ փոխելու է․ Սասուն Միքայելյան |24news.am|

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահի հավակնորդ Սասուն Միքայելյանը, պատասխանելով կառույցի քաղաքականացվելու վերաբերյալ լրագրողների հարցերին, ասել է, որ  երկրապահը չի կարող քաղաքականացվել և որ կառույցում ամեն ինչ փոխելու է. «Նոր անդամներ են լինելու, վարչությունը նոր է ձևավորվելու, նոր մարդկանցով: Բնական է, հին տղերքից էլ կմնան: Ժամանակը ցույց կտա»,- նկատել է նա: Սասուն Միքայելյանը հայտնեց, որ շուտով համագումար կլինի, և ինքն այլևս չի ընտրվի ՔՊ-ի վարչության նախագահ.«Երկրապահը չի կարող դառնալ իշխանության ծառա»,- ասաց նա:Անդրադառնալով Ավետիք Իշխանյանի անցկացրած զուգահեռներին՝ իր և Մանվել  Գրիգորյանի միջև, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Ես ինչ սեփականություն ունեմ, բաց պարզ է, ասել եմ՝ նկարեք, ժողովրդին ցույց տվեք: Իմ որդիներին երբեք ուրիշների հետ չհամեմատեք, ես չեմ ուզում ոչ մեկի վիրավորել, բայց ամեն մարդ քնից արթնանում ա իր կարծիքն ա ասում»,- նշեց նա:
11:43 - 02 ապրիլի, 2019