Մարիա Կարապետյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1988թ. փետրվարի 20-ին Վանաձորում:

2008թ. ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը: Լեզվաբան-երկրագետ: 2010թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Եվրոպագիտության մագիստրոս: 2015թ.՝ Հռոմի երրորդ համալսարանի «Խաղաղության ուսումնասիրություններ. միջազգային համագործակցություն, մարդու իրավունքներ եւ Եվրոպական միության քաղաքականություն» մագիստրոսական ծրագիրը:

2008-2013թթ. դասավանդել է Միջազգային որակյալ դպրոցների (Quality Schools International) Երեւանի մասնաճյուղում: 2011-2018թթ. եղել է «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրեն, տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծման ծրագրերի համակարգող: 2015-2018թթ.՝ «Կովկասյան հրատարակություն. կոնֆլիկտների հաղթահարում» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ:

2017-2021թթ. եղել է «Ռոնդինե. խաղաղության ցիտադել» («Rondine Cittadella della Pace») իտալական ասոցիացիայի ղեկավար խորհրդի անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Մանդատները փոխադարձաբար վայր դնելը կարող է լինել քաղաքական հետևանքը |lragir.am|

Մանդատները փոխադարձաբար վայր դնելը կարող է լինել քաղաքական հետևանքը |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Տիկին Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը։ Հատկապես շատ էին իրավապաշտպանների կողմից քննադատությունները, թե ինչու պատգամավորները, որոնք մարդու իրավունքների պաշտպանությամբ են հաճախ հանդես գալիս, չեն արձագանքում տեղի ունեցածին: Նախորդ շաբաթ խորհրդարանում կատարվածը չի կարող ունենալ մեկից ավել գնահատական «Իմ քայլը» դաշինքից։ Այդ գնահատականը բռնության աներկբա, առանց «բայց»-երի դատապարտումն է։ Այս գնահատականը հնչեցրել է վարչապետը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ բոլորիս անունից։ Եվ երբ մենք խոսում ենք Լուսավոր Հայաստան խմբակցության գործելաոճի և խոսելաոճի մասին, ինչ-որ խմբակների հետ նրանց բառապաշարի և օրինագծերի նկատմամբ վերաբերմունքի համընկնումների մասին, սադրանքի մասին, սա ամենևին տեղի ունեցածի արդարացում չէ, այլ իրավիճակի համապարփակ վերլուծություն։ Հակառակ պարագայում կստացվի բռնության վերացական, հռչակագրային մերժում։ Ինձ համար հատկապես կարևոր է պատգամավորի իր տեղում մնալու, սեփական անձից վերանալու և սեփական անձը հանրային շահին զոհաբերելու ունակությունը։ Եվ եթե չխոսենք ավելի լայն համատեքստից, ապա չենք գտնի լուծում հանրային պաշտոնյայի և հատկապես պատգամավորի վարքի թույլատրելի սահմանների մասին։ Սասուն Միքայելյանը խորհրդարանի ամբիոնից կոչ արեց Էդմոն Մարուքյանին վայր դնել մանդատը. այդ դեպքում ինքը նույնպես վայր կդնի։ Ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք դա էր հարցի լուծումը: Այո, սա է այն քաղաքական հետևանքը, որը Լուսավոր Հայաստանը ակնկալում էր մեզնից։ Եվ Լուսավոր Հայաստանը պետք է կրի պատասխանատվության իր բաժինը։ Շարունակությունը՝ lragir.am-ում
16:49 - 12 մայիսի, 2020
Մենք ժողովրդին խնդրում ենք տալ իշխանության երրորդ ճյուղի լեգիտիմության մեկնարկը |lragir.am|

Մենք ժողովրդին խնդրում ենք տալ իշխանության երրորդ ճյուղի լեգիտիմության մեկնարկը |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Տիկին Կարապետյան, խորհրդարանական ընդդիմությունը նշում է, որ ընթացակարգային լուրջ խախտումներով է իրականացվում սահմանադրական հանրաքվե՝ շրջանցելով սահմանադրական կարգավորումները: Ի՞նչ կարող եք ասել այս մասով։ Իհարկե, իդեալական իրադրությունում Ազգային ժողովը նախագիծը կուղարկեր Սահմանադրական դատարան՝ կարծիքի։ Իդեալական Սահմանադրական դատարանը այդ նախագծի մեջ կստուգեր՝ արդյոք այն հակասո՞ւմ է Սահմանադրության անփոփոխելի առաջին երեք հոդվածներին և մարդու իրավունքների հանրահռչակված սկզբունքներին, և հավանություն կտար նախագծին։ Եվ կստացվեր, որ Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի կոնսենսուսի շնորհիվ և Ազգային ժողովի ներքին քվեարկությամբ կարելի է փոխել Սահմանադրությունն առանց հանրաքվեի։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ մենք իդեալական իրադրությունում չենք։ Սահմանադրական դատարանը ժխտում է այն իրողությունը, որ ինքը ճգնաժամի մեջ է, և հետևաբար այս փոփոխությունը կստուգեր ոչ թե իմ նշած սկզբունքների տեսանկյունից, այլ իր անդամների քաղաքական անցյալը և ներկան պաշտպանելու տեսանկյունից։ Նման իրավիճակում մենք գնացել ենք ոչ թե հանրային իշխանության թևերի միջև կոնսենսուս կառուցելու ճանապարհով (քանի որ հարցը վերաբերում է հենց այդ թևերից մեկին), այլ այս հարցը իշխանության բարձրագույն կրողին՝ Սահմանադիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերահասցեագրելու ճանապարհով։ Սա անելիս մենք ուղղակիորեն կիրառել ենք Սահմանադրության 202-րդ հոդվածը, որը ասում է՝ եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Այս փոփոխությունների հաջողելու պարագայում մենք կկարողանանք նաև Սահմանադրության ավելի լայն փոփոխությունները (որոնց համար արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ և որոնք ամենայն հավանականությամբ պատրաստ կլինեն աշնանը) ուղարկել նոր կազմով Սահմանադրական դատարան՝ կարծիքի, քանի որ այն ի վիճակի կլինի դրանք ստուգել անշահախնդիր` ընդամենը իմ նշած անփոփոխ հոդվածների և մարդու իրավունքների հանրահռչակված սկզբունքների տեսանկյունից։ Հաշվի առնելով, որ քիչ չեն նաև արտախորհրդարանական ուժերը, որոնք նույնպես դեմ են հանրաքվեի անցկացմանը, մտավախություն չունե՞ք, որ այդ փոփոխությանը ոչ ասողները կարող են համախմբվել և լուրջ աշխատանք իրականացնել։ Հարց է առաջանում. դեմ են հանրաքվեի անցկացմա՞նը, թե՞ դեմ են, որ Սահմանադրական դատարանը փոխվի։ Երկու պարագայում էլ «լուրջ» աշխատանք տանելը անհնար է։ Դեմ լինել հանրաքվեի անցկացմանը՝ նշանակում է դեմ լինել ժողովրդի իշխանության իրականացմանը։ Ընդ որում՝ մի հարցում, որը իսկապես ֆունդամենտալ, բայց պարզ է։ Մենք մարդկանց չենք տալիս մի այնպիսի հարց, որը էթիկապես կամ քաղաքականապես սխալ է առաջադրել լայն հանրությանը։ Այդպիսի հարցեր են օրինակ մարդու իրավունքների հանրահռչակված սկզբունքներին հակասող հարցերը կամ այն հարցերը, որոնց համար անհրաժեշտ է, որ կառավարող ուժը քաղաքական պատասխանատվություն ստանձնի և սխալվելու դեպքում կրի հետևանքները։ Սա իսկապես ֆունդամենտալ հարց է։ Իշխանության երրորդ ճյուղի՝ ժողովրդի միջոցով ծնունդի հարցն է։ Կասեք՝ Սահմանադրական դատարանը նույնական չէ դատական իշխանության ճյուղի հետ։ Բայց չէ՞ որ այս Սահմանադրական դատարանը խոչընդոտում է նաև դատական իշխանության ռեֆորմներին։ Զորօրինակ անցած տարվա նոյեմբերին Սահմանադրական դատարանի 1488 որոշումը, որը խոչընդոտում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների բարեվարքության ստուգման՝ վեթինգի իրականացմանը: Իսկ եթե ոմանք դեմ են, որ Սահմանադրական դատարանը փոխվի, ապա այստեղ հետևություններ կարելի է անել նրանց մղումների և շահերի մասին։ Ուրեմն կամ նրանք չեն ապրել կեղծված ընտրությունները վավերացնող, մարդու իրավունքները ոտնահարող հակաժողովրդավարական ռեժիմին լուռ հետևող Սահմանադրական դատարանի հետ նույն երկրում, կամ կազմել են այդ ռեժիմի մաս։ Շարունակությունը՝ lragir.am-ում
10:57 - 10 փետրվարի, 2020
Ստամբուլի կոնվենցիան հանցագործության զոհերին հնարավորություն է տալիս օգնություն ստանալ. պատգամավոր |news.am|

Ստամբուլի կոնվենցիան հանցագործության զոհերին հնարավորություն է տալիս օգնություն ստանալ. պատգամավոր |news.am|

news.am: Ստամբուլի կոնվենցիան հանցագործության զոհերին հնարավորություն է տալիս օգնություն ստանալ՝ չենթարկվելով խտրականության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի իրավապահներն օպերատիվ արձագանքեն կանանց նկատմամբ բռնության առաջին ազդանշաններին: «Հաշվի առնելով այն, որ ընտանիքը հատուկ նշանակություն ունի պետության համար, այն պետք է ունենա ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմներ: Անհրաժեշտ է բացառել դեպքերը, երբ որպես բռնության կիրառման փաստարկ կընդունվեն ավանդույթների կամ սովորույթների մասին փաստարկները»,- ասել է Կարապետյանը: Նրա խոսքով՝ կարեւորն այն չէ՝ արդյոք կոնվենցիան կվավերացվի թե ոչ, այլ այն, թե ինչ կոնսենսուսի կհասնի հանրությունը:
17:52 - 02 օգոստոսի, 2019
Նաիրա Զոհրաբյանը բռնության խոսքի ալիք է սանձազերծել հանրության մեջ. Մարիա Կարապետյան |aysor.am|

Նաիրա Զոհրաբյանը բռնության խոսքի ալիք է սանձազերծել հանրության մեջ. Մարիա Կարապետյան |aysor.am|

aysor.am: «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը պնդում է, որ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «վնասել է Հայաստանի միջազգային վարկին»։ «Հանրությունը գիտի ամեն ինչ. Ինչ կետում, որ դադարել ենք բանավեճը, այդ կետում էլ մնացել է։ Ես շարունակում եմ պնդել, որ տիկին Զոհրաբյանը վնասել է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնին համաձայնելու ժամանակ արձանագրվել է, մենք բոլորս այդ հարցերը միմյանց տվել ենք՝ արդյոք պատրա՞ստ եք դուք հրաժարվել ձեր սուր քաղաքական խոսքից, որովհետև դուք դառնում եք Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։ Եվ, անկախ նրանից, թե ինչ անձնական պատկերացումներ ունեք այս կամ այն հարցի շուրջ, դուք, նաև ես ինձ համարում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և առհասարակ, օրենքների երաշխավորը», -  ներկայացրեց Մարիա Կարապետյանը։ Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը, դրան հաջորդած իրադարձությունները, լարվածություն էին առաջացրել երկու խմբակցությունների անդամ պատգամավորների միջև։ Նրանք հանրային հարթակներում միմյանց մեղադրել էին սուտ խոսելու մեջ։ Խորհրդարանական մեծամասնության պատգամավորը կարծում է, որ Նաիրա Զոհրաբյանը «բռնության խոսք է սանձազերծել հանրության մեջ»։ «Շատ կուզենայի, որ տիկին Զոհրաբյանը խոսեր հանրության հետ և բռնության խոսքի այն ալիքը, որ սանձազերծեց հանրության մեջ, ինչ-որ մի կերպ անդրադառնար դրան, որովհետև անարդար է գնալ ԵԽԽՎ, սեղանին դնել «ոչ ատելության խոսքին» գրությունը և միանգամայն այլ տեքստ ասել հանրությանը։ Դա ազնիվ չէ»,- ավելացրեց Մարիա Կարապետյանը։ Անդրադառնալով Հայաստանում սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությանը, պատգամավորն ասաց, որ դա ակներև է։ «Մեր հանրության տրամադրությունների մեջ ակներև է, որ կա անհանդուրժողականություն առհասարակ տարբերվող կենսաձևերի նկատմամբ, այսինքն՝ դա կարող է նույնիսկ չհասնել սեռական կողմնորոշման հարցին, այլ՝ արտաքինին, հագուստին և այլն։ Ցավոք, մեր հանրության որոշ մասը երբեմն տագնապ է զգում, երբ իր կենսակերպից տարբերվող կենսակերպ է տեսնում սեփական ինքնության համար։ Սա մի վախ է, որ մեր մեջ մտցվել է», - նկատեց պատգամավորը։
07:26 - 25 ապրիլի, 2019
Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար. տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է. Մարիա Կարապետյան |news.am|

Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար. տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է. Մարիա Կարապետյան |news.am|

Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար. տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն՝ անդրադառնալով ապրիլի 5-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին եւ դրանից հետո  ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին եւ ակնարկներին, որ Մարիա Կարապետյանն է ԱԺ բերել այդ անձնավորությանը: Նա նկատեց, որ լսումները բաց են եղել տիկին նաիրա Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարության հեռախոսահամարով գրանցված բոլոր ՀԿ-ների համար. «Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար: Տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է, թե մեր հանձաժողովը հստակ թեմաներ է սահմանել լսումների օրակարգի համար: Մարտի 11-ին հանձնաժողովի նիստին հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ, իհարկե, չկան: Առանց թեմաների լսումների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում: Լսումներից օրեր առաջ օրակարգն ԱԺ կայքից անհետացավ: Լսումներից օրեր առաջ հանձնաժողովների անդամներին ուղարկվեց նոր օրակարգ, որտեղ հայտնվել էին թեմաներ՝ առանց հանձնաժողովի անդամների հաստատման: Կայքը չթարմացվեց նոր թեմատիկ օրակարգով»,-ընդգծեց պատգամավորը:Նա տեղեկացրեց, որ երբ ստացել է թեմաներով օրակարգը, այցելել է հանձնաժողովի քարտուղարություն, եւ հորդորել լսումների համար գրանցված բոլոր ՀԿ-ներին ուղարկել փոխված թեմատիկ օրակարգը, ինչը չի արվել: Ավելին՝ news.am-ում
09:26 - 08 ապրիլի, 2019