Մարտին Գալստյան

Մարտին Արտաշեսի Գալստյան․ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ։ Ծնվել է 1978 թվականին։ 1994-99թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ընդհանուր տնտեսագիտություն, ապա 1999-2002թթ. սովորել է ասպիրանտուրայում։ 

Գնաճը տարեվերջից սկսած կնվազի և կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին. ԿԲ նախագահ |armenpress.am|

Գնաճը տարեվերջից սկսած կնվազի և կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Գնաճային միտումները կրում են ժամանակավոր, կարճաժամկետ բնույթը, գնաճը տարեվերջից սկսած կնվազի ու կմոտենա ԿԲ նպատակային 4 տոկոս ցուցանիշին: Նման վստահություն հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը: «Նախորդ տարեվերջից սկսված ՀՀ-ում արձանագրվում է գնաճի էական արագացում: Գնահատվում է, որ գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող և դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով: Ուստի, այն կրում է ժամանակավոր, կարճաժամկետ բնույթ և տարեվերջից սկսված կնվազի ու կմոտենա մեր նպատակային 4 տոկոս ցուցանիշին»,- ասաց Գալստյանը: Նա հավելեց, որ չնայած գնաճի և գնաճային սպասումների որոշակի ավելացմանը, դրանք, նաև Կենտրոնական բանկի համարժեք գործողությունների արդյունքում, գնահատվում են կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված են: Սակայն, դրան զուգահեռ, ԿԲ հարցումների համաձայն՝ հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագայի ուղեգծի վերաբերյալ անորոշությունները, ինչը կարող է գնաճային սպասումների ապագա արագացման ռիսկեր առաջացնել: Ուստի ԿԲ դրամավարկային քաղաքականությունը հետևողական է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չնվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը:
12:09 - 18 մայիսի, 2021
ԿԲ-ն բանկերում ավանդների աճ է արձանագրել |armenpress.am|

ԿԲ-ն բանկերում ավանդների աճ է արձանագրել |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում նախորդ տարի համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում ավանդների որոշակի նվազումից հետո Կենտրոնական բանկն այս տարի ավանդների աճ է նկատել: Այս մասին ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ նախագահն անդրադարձավ հոկտեմբեր-նոյեմբերին ազգաբնակչության վարքագծի հետ կապված խնդիրներին, երբ ոմանք ավանդերը հանում էին բանկերից:  Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ  ԿԲ-ի հորդորն էր չանել այդպես, քանի որ դրանով վնասում են իրենք իրենց:  Գալստյանը լիահույս է հանրության և ԿԲ-ի երկխոսության առումով: «Մենք տեսնում ենք, որ նույնիսկ նախորդ տարվա 7.6 տոկոս տնտեսական անկումից հետո, երբ տնային տնտեսությունների եկամուտները որոշակիորեն նվազել են, այս տարվա ընթացքում ունենք խզումների նորմալ, բնականոն մակարդակ և ունենք բանկերում ավանդների աճ»,-ասաց Գալստյանը: Նա անդրադարձավ նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնը թողնելու որոշման պատճառներին: «ԿԲ-ի կողմից իր հիմնական գործիքի կիրառումը, որը տոկոսադրույքն է, ապագա գների վրա ազդեցություն ունի: Դա ունի ազդեցություն նաև մի կոմպոնենտի վրա, որը մենք չենք տեսնում, այն շոշափելի չէ, սակայն շատ կարևոր է, դա հասարակության գնաճային սպասումներն են»,-ասաց ԿԲ նախագահը: Նա հիշեցրեց, որ դեռ դեկտեմբերին, երբ գնաճը 1.3 տոկոս էր, ԿԲ խորհուրդը որոշում էր կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը կտրուկ՝ 1 տոկոսով բարձրացնել: «Մենք փորձեցինք հանրությանն ազդակ հաղորդել, որ մենք տեսնում ենք տնտեսությունում կուտակվող և դրսևորվող գնաճային ռիսկեր, որոնք ի հայտ են գալու որոշակի ժամանակ հետո»,-նշեց ԿԲ նախագահն ու հիշեցրեց նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարին 0.25 տոկոսային կետով բարձրացնելու մասին: ԿԲ-ում կարծում են, որ գնաճը դեռևս որոշակիորեն կբարձրանա, տեսնում են այդ պոտենցիալը: «Բայց մեր կարծիքով՝ տոկոսադրույքի այս մակարդակը, որն այժմ կա, համապատասխանում է մեր կողմից որդեգրված քաղաքականության թիրախին հասնելու համար: ԿԲ-ն այսօր տոկոսադրույք բարձրացնելով՝ չի կարող ազդել այսօրվա գնաճի վրա, ուստի ձեռնպահ մնաց այս անգամ տոկոսադրույք փոխելուց՝ հենց այդ պատճառով. մեր կարծիքով՝ գնաճի փոփոխություն տեղի է ունենալու, բայց այն կարճաժամկետ բնույթ է կրելու: Մեր ու հասարակության միջև ձևավորված դիալոգը, որը մենք բավականին դրական ենք գնահատում, մեզ հույս է ներշնչում,որ մենք մեր ազդակներով կկարողանանք գնաճային սպասումները պահել խարսխված,որը թույլ կտա մեզ առանց հասարակության համար հավելյալ ծախսեր ստեղծելու այս իրավիճակը հանգիստ հաղթահարել ու մյուս տարի ունենալ այն, ինչը մենք պարբերաբար ունենում ենք»,-ասաց Գալստյանը:
18:47 - 16 մարտի, 2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ |armenpress.am|

ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 12-ամսյա գնաճը, առաջիկա ժամանակահատվածում որոշակի արագացումից հետո, կանխատեսվող հորիզոնում կնվազի և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն: «2021թ. մարտի 16- ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝սահմանելով 5.5%: 2021թ. փետրվարին արձանագրվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը և բնականոն գնաճը ավելացել են և ամսվա վերջին կազմել համապատասխանաբար 5.3% և 5.5%՝ հիմնականում պայմանավորված միջազգային ապրանքահումքային շուկաներից և դրամի փոխարժեքի արժեզրկումից փոխանցվող ազդեցություններով»,-ասաց Գալստյանը: Նրա խոսքով՝ 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում  շարունակվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումները, ինչը ենթադրվում է կպահպանվի միջնաժամկետ հորիզոնում՝ հիմնականում պայմանավորված այդ երկրներում խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացմամբ: Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների ազդեցությամբ, ինչպես նաև մի շարք առաջարկի գործոններով պայմանավորված՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում դրսևորվել են գների աճի միտումներ: Սա նաև նպաստում է գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմանը: «Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռևս շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն»,-նշեց ԿԲ նախագահը: 2020թ-ի չորրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական անկումը որոշ չափով գերազանցել է նախորդ դրամավարկային քաղաքականության ծրագրում կանխատեսված ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերի ակտիվության նվազումներով։ «2021թ-ի առաջին եռամսյակում ցածր տնտեսական ակտիվությունը դեռևս պահպանվում է, ինչին շարունակում է էական նպաստում ունենալ ծառայությունների ոլորտի նվազումը՝ արտահայտելով նաև պահպանվող թույլ պահանջարկի և ցածր մասնավոր սպառման ազդեցությունը: Չնայած փոքր ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը, պահպանվող անորոշությունների և վարկավորման աճի տեմպերի դանդաղման ներքո կանխատեսվում է, որ ներքին պահանջարկը առաջիկայում կմնա որոշակի զսպված: Նման պայմաններում ԿԲ Խորհուրդը ներքին տնտեսությունից գնաճային ազդեցություններ չի սպասում»,-ասաց Գալստյանը: Նա հիշեցրեց, որ ԿԲ Խորհուրդը դեռևս դեկտեմբերին, կանխատեսելով առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի ու գնաճային սպասումների որոշակի արագացում, էականորեն խստացրել էր դրամավարկային պայմանները: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև պահանջարկի պահպանվող թույլ միջավայրը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ «Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում ևս դրամավարկային քաղաքականությունն ուղղված է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, առաջիկա ժամանակահատվածում որոշակի արագացումից հետո, կանխատեսվող հորիզոնում կնվազի և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,-ասաց Գալստյանը: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
17:32 - 16 մարտի, 2021
ԿԲ-ն 2021-ի համար կանխատեսում է 1.4 տոկոս տնտեսական աճ. ցուցանիշը վերանայվել է |armenpress.am|

ԿԲ-ն 2021-ի համար կանխատեսում է 1.4 տոկոս տնտեսական աճ. ցուցանիշը վերանայվել է |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կենտրոնական բանկը վերանայել և նվազեցրել է 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը: Այս մասին մարտի 16-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Մենք որոշակիորեն վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը: Եթե նախկինում մեր գնահատականների համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը 2021-ին պետք է լիներ 2 տոկոս, ապա այժմ մեր գնահատականներով այն կկազմի 1.4»,-ասաց Գալստյանը: Նա դա պայմանավորեց հիմնականում նախորդ տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակով տնտեսության որոշակի ճյուղերում նկարագրված ու արձանագրված թուլացումներով: Մասնավորապես արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության ճյուղերում կան որոշակ նվազումներ: Ուստի ԿԲ-ի կանխատեսումների համաձայն՝ տնտեսական աճն այս պահի դրությամբ ունեցած տվյալների, այս պահին կատարված կանխատեսումների համաձայն՝ 1.4 տոկոս է:
16:08 - 16 մարտի, 2021
Գնաճը կարագանա. ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը |hetq.am|

Գնաճը կարագանա. ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը |hetq.am|

hetq.am: Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) խորհուրդն այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 1 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%: Այս բավականին կոշտ միջամտությունը պայմանավորված է գնաճի կանխատեսումներով. ԿԲ-ն կանխատեսում է, որ առաջիկայում գնաճի տեմպն արագանալու է, և այս կերպ փորձում է զսպել այն։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Տոկոսադրույքի իջեցումը որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել նրանց կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը։ Սա էլ իր հերթին նպաստում է բնակչության շրջանում փողի ու սպառման աճին։ Պահանջարկի մեծացումն էլ հանգեցնում է գնաճի։ Սակայն, երբ ԿԲ-ն բարձր գնաճի ռիսկեր է տեսնում, հակառակ կերպ է վարվում՝ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, փորձելով զսպել սպասվող գնաճը։ Որքան ավելի մեծ է լինում գնաճը, այնքան ավելի բարձր տոկոսադրույք է սահմանվում, և հակառակը։ ԿԲ-ն այս տարվա ընթացքում չորս անգամ՝ աստիճանաբար իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, 5.25%-ից դարձնելով 4.25%։ Սակայն, այսօրվա նիստում որոշել է կտրուկ քայլի գնալ՝ միանգամից 1 տոկոսային կետով այն բարձրացնելով։ Այս տարվա նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նույն ամսվա նկատմամբ) կազմել է 1.6%: Սակայն, առաջիկա ամիսներին, ըստ ԿԲ-ի գնաճը կարող է հասնել 4%-ի, որը թեև նպատակային մակարդակում է, սակայն հակազդելու անհրաժեշտություն կա։ Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը թիրախավորում է 12-ամսյա գնաճի՝ 4%+- 1.5% գնաճի միջակայքը։ Այսինքն, ըստ Կենտրոնական բանկի՝  գնաճի ցանկալի միջակայքը 2.5%-5.5%-ն է, որի պարագայում տնտեսությունը կարող է զարգանալ։ «ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն: Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի աճը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ դրամավարկային դիրքը շարունակում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4%-ի շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ ԿԲ նախագահի գնահատմամբ՝ դրամի արժեզրկումը ներկայում պայմանավորված է բնակչության սպասումներով ու դրանից բխող վարքագծով։ Իսկ տնտեսության իրական հատվածում հոսքերի տեսանկյունից այս պահի դրությամբ խնդիրներ չի տեսնում։ Այսինքն՝ դրամի տատանումները տնտեսական գործընթացների հետևանք չեն. «Որևէ արտառոց բան չի նկատվել արտաքին առևտրի, տրանսֆերտների ու այլ ուղղություններով։ Հետևաբար՝ դրամի արժեզրկման վրա ազդում են բնակչության սպասումները»։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:22 - 15 դեկտեմբերի, 2020
Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են․ ԿԲ նախագահ |armtimes.com|

Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են․ ԿԲ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են, որ ձեւավորվել է տնտեսվարողների շրջանում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա ընդգծեց՝ տնտեսության իրական հատվածում դրամի արժեզրկման ֆունդամենտալ խնդիրներ չկան, եւ դրամի փոխարժեքի տատանումները պայմանավորված չեն տնտեսության մեջ կատարվող գործընթացներով: «Որեւէ արտառոց բան չի դիտարկվում տնտեսության իրական հատվածում՝ ներկրում, արտահանում, միջազգային ուղղակի ներդրումներ եւ տրանսֆերտներ: Արտահանումը, իհարկե, այս տարի նվազել է, սակայն ներմուծման ծավալներն էլ ավելի են նվազել։ Երբ այն համադրում ենք տրանսֆերտների հետ, որոնց ծավալն անցյալ տարվա համեմատ չի նվազել, ապա լուրջ խնդիրներ չենք տեսնում: Այս առումով դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված որեւէ խնդիր չենք տեսնում»,- նշեց ԿԲ նախագահը։   Իրավիճակը կայունացել է նաեւ միջազգային ֆինանսական շուկաներում Հայաստանի ռիսկի հավելավճարի տեսանկյունից. «Եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա այն կրկին նվազել է: Չի վերադարձել նախապատերազմական շրջանի մակարդակին, բայց բավականին նվազել է: Սրա մասին դատում ենք միջազգային գործընկերների արձագանքներից»։   Նրա խոսքով՝ դրամի արժեզրկումը պայմանավորված չէ տնտեսության իրական հոսքերով եւ միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարով: Սրանք դրական երեւույթներ են եւ պիտի որեւէ ազդեցություն չունենան կամ դրական ազդեցություն ունենան դրամի փոխարժեքի վրա։   Գալստյանի կարծիքով՝ փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն է ունեցել ապագայի հեռանկարների վերաբերյալ ձեւավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ եւ ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները. «Այսինքն՝ այստեղ մենք ունենք տնտեսվարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում՝ հօգուտ արտարժույթի, որի արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ, բնականաբար, արտարժույթի գինը տարել է վերեւ»։ ԿԲ նախագահը նաեւ հայտնեց, որ դրամային դեպոզիտների խզման արդյունքում ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը շուրջ 5-7 մլրդ դրամի վնաս են կրել չստացված տոկոսի մասով. «Այդ 5-7 մլրդ դրամի չստացված շահույթը կարող էր տնային տնտեսությունների համար հավելյալ եկամտի աղբյուր ստեղծել: Կարծում եմ՝ շատ ցավալի է, որ չի ստեղծվել»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:49 - 15 դեկտեմբերի, 2020
ԿԲ-ն էական գնաճ չի կանխատեսում՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում |armenpress.am|

ԿԲ-ն էական գնաճ չի կանխատեսում՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքն իր մեջ գնաճային պոտենցիալ չունի: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կազդի՞  սպառողական գների վրա, և թե ի՞նչ ապրանքներով կարելի է փոխարինել թուրքականը: Անդրադառնալով վերջնական սպառման ապրանքներին՝ Գալստյանը նկատեց, որ փոխարինիչների տեսանկյունից նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք է օրինակ Չինաստանը: «Ինչ վերաբերվում է հումքային ապրանքներին, ապա խորը վերլուծություն, թե որ սեկտորը ինչ տիպի հումք է օգտագործում իր վերջնական արտադրանքի համար, ես չեմ տեսել: Բայց ոլորտներից առաջինը տեքստիլն է: Եվ այդտեղ գնահատականներ են պետք, թե ինչ ազդեցություններ են լինելու, ու արդյոք մեր տեքստիլ արտադրությունը, որը միտված է արտահանմանը, կարողանալու է գնային առանց որևէ Էական փոփոխության հումք բերել և իր արտադրական գործընթացն իրականացնել»,-ասաց ԿԲ նախագահը: Անդրադառնալով գնաճային սպասումներին՝ նա նշեց. «Մեր գնահատականներով՝ այն էական գնաճային պոտենցիալ իր մեջ չունի»:
18:17 - 27 հոկտեմբերի, 2020
Հայաստանում քաղաքացիները որոշակիորեն նվազեցրել են իրենց խնայողությունները բանկերում |armenpress.am|

Հայաստանում քաղաքացիները որոշակիորեն նվազեցրել են իրենց խնայողությունները բանկերում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բանկային համակարգում քաղաքացիերի, կազմակերպությունների խնայողությունները որոշակիորեն նվազել են, սակայն դա ընդհանուր ավանդների մեջ աննշան տոկոս է կազմում: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Կա խնայողությունների որոշակի նվազում: Այսինքն` մարդիկ և կազմակերպությունները որոշակիորեն, բայց ոչ էական չափով նվազեցրել են իրենց խնայողությունները բանկային համակարգում»,-ասաց Գալստյանը: Դա կազմում  է ընդհանուր ավանդների մոտ 1 տոկոսը, աննշան է: ԿԲ նախագահը պարզաբանեց՝ ավանդները դուրս են եկել բանկային համակարգից ոչ թե նրա համար, որ կան խնդիրներ, այլ դա տեղի է ունեցել մի քանի պատճառներով: Պայմանավորված կորոնավիրուսով և ընդհանուր տնտեսական իրավիճակով՝ տնային տնտեսությունների մոտ կա եկամտի որոշակի նվազում, և մարդիկ դա կոմպենսացնում են նախկինում ձևավորած խնայողությունների հաշվին: «Առաջնագիծ գնացող մեր հայրենակիցների մոտ կա վարքագծային դրսևորում, որ գումարը հանում են ավանդից, կանխիկ տեսքով թողնում են տանը, որ ընտանիքի անդամներն ունենան որոշակի ֆինանսական միջոցներ՝ իրենց բացակայության ընթացքում»,-նշեց Գալստյանը:  Կա նաև մի ստվար զանգված, որ ավանդը փոխանցել է որևէ բարեգործական նպատակի, մասնավորապես Հայաստան համահայկական հիմնադրամին, 1000 դրամների հիմադրամին: ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 27-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%: Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:
16:56 - 27 հոկտեմբերի, 2020
ԿԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի 6,2% անկում 2020-ին |civilnet.am|

ԿԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի 6,2% անկում 2020-ին |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական բանկը փոխել է 2020 թ. ՀՆԱ-ի անկման սպասվող ցուցանիշը և նախկին 4% անկման փոխարեն կանխատեսում է 6,2% անկում․ այս մասին սեպտեմբերի 15-ին ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալաստյանը։ Նա նշեց, որ անկման տեմպերի ուժեղացումը պայմանավորված է գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների և արդյունաբերության ոլորտների խնդիրներով: Համաձայն ԿԲ կանխատեսման` տարեվերջին գյուղատնտեսության ոլորտում անկումը կկազմի 1,1%, արդյունաբերության ոլորտում՝ 2%, շինարարության ոլորտում՝ 18,7%, իսկ ծառայությունների ոլորտում՝ 6,1%: Սպասվում է նաև հարկերի կրճատում 12,1%-ով: «Առաջին կիսամյակում գնահատվածից ավելի մեծ են եղել մասնավոր ծախսումները, որի զսպող ազդեցությունը ներքին պահանջարկի վրա մասամբ մեղմվել է կառավարության իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ սպառումը ևս կրճատվել է սպասվածից ավելի շատ: Մասնավոր սպառման անկումը 2020 թ․, համաձայն ԿԲ-ի կանխատեսման, կկազմի 9,4%, մասնավոր ներդրումները կկրճատվեն 20%-ով, մասնավոր ծախսումները՝ 10,8%-ով: Գնաճի ցուցանիշը 2020 թ. կկազմի 2,5%: Ստեծված իրավիճակում, ԿԲ նախագահի կարծիքով, կարևորվում է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը, իսկ ԿԲ-ն իր հերթին պատրաստ է բանկերին ապահովել անհրաժեշտ իրացվելիությամբ: Նա հիշեցրեց, որ ԿԲ խորհուրդն այսօր որոշել է 0,25% տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 4,25%: Այս համատեքստում ԿԲ նախագահը կարևորեց կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը, որոնք կառավարությունը, համաձայն պաշտոնական տվյալների, թերակատարում է (2020 թ․ առաջին կիսամյակում կապիտալ ծախսերը 60%-ով թերակատարվել են): «Այս խնդիրը բարձրաձայնում ենք կառավարության մեր գործընկերների քննարկումներում: Ստեղծված իրավիճակում մենք շատ ենք կարևորում կապիտալ ծախսերի արդյունավետ կատարումը»,- ասաց նա: Գալաստյանի խոսքով՝ ԿԲ կանխատեսման բազային սցենարով 2021 թ․ ակնկալվում է տնտեսության վերականգնում: «Աճի վերականգնում ենք ունենալու, բայց նախկինում կնախատեսված V-աձև վերականգնումը տեղի չի ունենա: Այն ավելի դանդաղ կլինի: Ամեն դեպքում ակնկալում ենք շուրջ 4-5% ՀՆԱ-ի աճ (նախորդ կանխատեսմամբ՝ 5,5%), և այն կլինի բոլոր ուղղություներով»,- ասաց նա՝ նկատելով, որ խոսքը բազային սցենարի մասին է, համաձայն որի՝ Հայաստանը կկարողանա ապրել կորոնավիրուսի հետ և այն մեծ տարածում չի գտնի երկրում՝ հանգեցնելով նոր սահմանափակումների: Գնաճի ցուցանիշը 2021 թ․, համաձայն ԿԲ բազային սցենարի, կկազմի 1,7-2%:
16:53 - 15 սեպտեմբերի, 2020
Հայաստանում գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը

Հայաստանում գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Հրաշալի նորություն ունենք: Հայաստանում ամբողջական ֆունկցիոնալությամբ գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը: Հայաստանում գրանցված VISA քարտերի միջոցով այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ստանալու և փոխանցելու գումարներ, ինչպես նաև VISA քարտի միջոցով կանխիկացնելու բանկերում կամ բանկոմատներում՝ ընդամենը գրանցվելով Skrill.com կայքում կամ հավելվածում: Այս համակարգի գործարկումը Հայաստանում նոր հնարավորություն կստեղծի առցանց ծառայություններ մատուցող անհատների և ընկերությունների համար, ինչպես նաև կնպաստի առցանց առևտրով զբաղվող ձեռնարկությունների զարգացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին և թիմին՝ ԲՏԱ նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աշխատանքները շարունակվում են նաև այլ նմանատիպ գործիքների (PayPal, TransferWise, և այլն․․․) ամբողջական ֆունկցիոնալությամբ Հայաստանում գործարկելու ուղղությամբ։ Առաջիկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ընկերությունը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։
21:52 - 11 սեպտեմբերի, 2020
Ավանդների աճը որոշակի դանդաղել է, մինչդեռ վարկերը շարունակել են աճել
 |lragir.am|

Ավանդների աճը որոշակի դանդաղել է, մինչդեռ վարկերը շարունակել են աճել |lragir.am|

lragir.am: Հայաստանի ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն և դինամիկ աճող։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Ֆինանսական կազմակերպությունները ևս անմասն չեն մնացել համավարակի բացասական ազդեցությունից, ինչը, սակայն, այս պահին չի խաթարել ֆինանսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը։ Ֆինանսական կազմակերպությունների կապիտալը և իրացվելիության մակարդակն այս պահի դրությամբ բավարար նախադրյալներ է ստեղծում նաև այս ճգնաժամին դիմագրավելու համար»,- ասաց Մարտին Գալստյանը։ Վարկեր-ավանդներ հարաբերակցությանն անդարադառնալով՝ ԿԲ նախագահն ասաց, որ ՀՀ-ում ավանդները մշտապես սինխրոն կերպով բարձրացել են վարկերին զուգընթաց։ «Բայց այս վերջին ճգնաժամով պայմանավորված՝ ավանդների աճը որոշակի դանդաղել է, մինչդեռ վարկերը շարունակել են աճել։ Այստեղ մի մտավախություն ունենք, որ եթե այս առողջապահական իրավիճակը մի քիչ ավելի երկար տևի, քան մենք ակնկալում ենք, և ֆիրմաների ու տնային տնտեսությունների եկամուտները չվերականգնվեն, ապա հնարավոր է՝ վարկերը նույնպես աճի տեմպի դանդաղում արձագրեն»,- հավելեց նա։ Կենտրոնական բանկի նախագահը նաև նշեց, որ խնդրահարույց կամ դասակարգված վարկերի ծավալն այս պահին ընդհանուր վարկային պորտֆելում 6,3 տոկոս է կազմում։ «Այստեղ ուզում եմ նշել, որն մեր գնահատականներով համավարակով պայմանավորված վարկային արձակուրդները, վարկառուների եկամուտների նվազումը կարող են հանգեցնել իրավիճակի, երբ այս ցուցանիշը կբարձրանա։ Չեմ կարող ասել՝ դա այս տարի կլինի, թե ավելի ուշ։ Նույնիսկ կարող է այս ցուցանիշն ավելի բարձր լինել, քան 10 տոկոսը»,- ասաց նա։ Ըստ ԿԲ նախագահի՝ արտակարգ դրության պայմաններում բանկերն ու մյուս ֆինանսական կազմակերպություններն առանց խախտումների իրականացրել են իրենց հաճախորդների սպասարկումը։ «Բանկերն իրենց նախաձեռնությամբ, ինչը շատ կարևոր է, հաճախորդներին տրամադրել են որոշակի վարկային արձակուրդներ։ Ֆինանսավորման աղբյուրների սղության պայմաններում բանկերը շարունակել են տնտեսության վարկավորումը, այդ թվում՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացնումը»,- ասաց նա։
12:39 - 08 սեպտեմբերի, 2020