Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռը` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը գտնվում է Լիբանանում` Անթիլիասի ծովափում, և իր պատմությամբ փոխկապակցված է հայ ազգային և եկեղեցական կյանքի հետ: Կաթողիկոսանիստը Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարն է:

1995 թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն:

Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր վայրեր է տեղափոխվել և քաղաքական իշխանությունը, և Հայ Եկեղեցու կենտրոնը: 1293թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը հաստատվել է Կիլիկիայի թագավորության մայրաքաղաք Սիսում:

1441թ. մայիսի 25-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը վերահաստատվել է Սուրբ Էջմիածնում: Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մոտ 7 դար շարունակել է մնալ Սիսում: Կիլիկիայի հայաթափության հետևանքով 1921թ. դեկտեմբերից Սիսը դադարել է Կիլիկիո Կաթողիկոսության աթոռանիստը լինելուց: Սիրիայում և Լիբանանում դեգերելուց հետո 1930թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հաստատվել է Անթիլիասում (Լիբանան):

Ներկայումս գործում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լիբանանի, Բերիո, Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան նահանգների, Կանադայի, Կիպրոսի, Թեհրանի, Իրանա-Հնդկաստանի, Ատրպատականի, Հունաստանի, Քուվեյթի և Արաբական (Պարսից) ծոցի երկրների թեմերը և Վենեսուելայի հոգևոր հովվությունը:

Արամ Ա-ն հանդիպել է պապական նվիրակի հետ. քննարկվել է Արցախի հարցը

Արամ Ա-ն հանդիպել է պապական նվիրակի հետ. քննարկվել է Արցախի հարցը

Մեծի Տանն Կլիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է պապական նվիրակի հետ։ Հանդիպան ժամանակ քննարկվել է Արցախի հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից։  «Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 31 Դեկտեմբեր 2020-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց պապական նուիրակ Ժոզէֆ Սփիթէրին։ Ան Վեհափառ Հայրապետին փոխանցեց Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին եղբայրական ողջոյնները եւ վերջինիս կողմէ նամակ մը յանձնեց Հայրապետին։ Շուրջ ժամ մը տեւած հանդիպման ընթացքին քննարկուեցան Լիբանանի կացութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթղիկոսութեան ու Վատիկանի գործակցութեան առնչուած հարցեր։ Յատուկ ուշադրութեան առարկայ դարձաւ Արցախի հարցը։ Արդարեւ, Արցախի պատերազմի շրջանին, Վեհափառ Հայրապետը պապական նուիրակին ճամբով մեր մտահոգութիւններն ու սպասումները փոխանցած էր Սրբազան Քահանայապետին եւ Վատիկանի պետական քարտուղարին՝ շեշտելով Արցախի անկախութեան ճանաչման հրամայականը։ Պապական նուիրակը յայտնեց Նորին Սրբութեան, որ Վատիկանը մօտէն կը հետեւի Արցախէն ներս տեղի ունեցող զարգացումներուն՝ միշտ կապի մէջ ըլլալով յատկապէս Ռուսիոյ հետ։ Վեհափառ Հայրապետը ջերմօրէն ողջունեց թէ՛ Լիբանանի եւ թէ Հայաստանի ու Արցախի նկատմամբ Սրբազան Քահանայապետին ցուցաբերած նախանձախնդրութիւնը»,- ասվում է հրապարակման մեջ։
18:29 - 31 դեկտեմբերի, 2020
Մեծագույն հուզմունքով ընդունեցինք լուրը, որ Դուք 2021-ը հռչակել եք Արցախի տարի. ԱՀ նախագահը՝ Արամ Ա-ին

Մեծագույն հուզմունքով ընդունեցինք լուրը, որ Դուք 2021-ը հռչակել եք Արցախի տարի. ԱՀ նախագահը՝ Արամ Ա-ին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ դիմելով Արամ Ա կաթողիկոսին:   «Վեհափա՛ռ Տեր   Արցախում մեծագույն հուզմունքով ու երախտագիտության զգացումով ընդունեցինք այն լուրը, որ Դուք 2021 թվականը հռչակել եք Արցախի տարի: Դա մեկ անգամ ևս վկայում է, որ հայ ժողովուրդը միասնական է ու միակամ թե՛ ցավի ու վշտի և թե՛ հաղթանակի պահին՝ լինի Արցախում, մայր Հայաստանում թե Սփյուռքում:   Լիահույս եմ, որ մենք կկարողանանք բոլորս միասին, ապավինելով Աստծո զորությանը, համատեղելով համայն հայության ներուժն ու ջանքերը, հաղթահարել մեր Հայրենիքին պատուհասած այս ահավոր փորձությունը ևս, մեկընդմիշտ շրջել պատմության սև էջը և շարունակել ապրել ու արարել՝ հանուն մեր նահատակների ու ապագա սերունդների:   Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մշտապես Արցախի կողքին լինելու, ըստ ամենայնի աջակցելու ու սատարելու համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր աստվածահաճո ու հայրենանվեր առաքելությունն՝ ուղղված համազգային խնդիրների լուծմանը, հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու բարգավաճմանը:   Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքն ու ջերմ բարեմաղթանքները: Խաղաղություն, արևշատության ու ամենայն բարիք Ձեզ, մեր Հայրենիքին ու ժողովրդին»,- գրել է ԱՀ նախագահը:  
20:03 - 24 դեկտեմբերի, 2020
Արամ Ա Կաթողիկոսը 2021 տարին հռչակեց Արցախի տարի

Արամ Ա Կաթողիկոսը 2021 տարին հռչակեց Արցախի տարի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Ամանորին ընդառաջ հանդես է եկել կոչով՝ օգնելու Արցախի մանուկներին: Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ կորոնավիրուսի եւ տնտնեսական դժվարությունների պայմաններում է այս տարի ամբողջ մարդկությունը պատրաստվում Ամանորին: Նշվում է, որ հիշյալ տագնապներին զուգահեռ Արցախի պատերազմի հետեւանքով առաջացած ցնցումը ահավոր է հայ ժողովրդի ու հատկապես արցախցիների համար: Վեհափառ Հայրապետը կոչ է անում Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներին հեռու մնալ ավանդական հրապարակային տոնախմբությունից ու խրախճանքից եւ կատարելիք ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին։ Այդ նպատակի համար կաթողիկոսարանը բացել է հատուկ հաշվի համար: Account: W-502039.005 Beneficiary: Armenian Catholicosate of Cilicia Iban: CH93 08755 0502 0390 0500 Bank: Banque Pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73 Swift: PICTCHGG Reference: Fund for the Needy Children of Artsakh Գոյացած գումարը կաթողիկոսարանի միջոցով կփոխանցվի Արցախի կարիքավոր մանուկներին: Վեհափառ Հայրապետը 2021 տարին հռչակել է «Արցախի Տարի»: Հիշյալ ծրագիրն առաջին գործնական քայլը կլինի Արցախի վերականգնման համար:
21:11 - 23 դեկտեմբերի, 2020
Եկեղեցին նաեւ հասարակությանը հուզող հիմնահարցերի նկատմամբ ասելիք ու անելիք ունի. Արամ Ա կաթողիկոս

Եկեղեցին նաեւ հասարակությանը հուզող հիմնահարցերի նկատմամբ ասելիք ու անելիք ունի. Արամ Ա կաթողիկոս

Հոգեւոր ու բարոյական հարցերու առընթեր, եկեղեցին նաեւ հասարակութիւնը յուզող հիմնահարցերու նկատմամբ ըսելիք ու ընելիք ունի: Այս մասին գրված է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսի տարածած հայտարարության մեջ: «Հոգեւոր ու բարոյական հարցերու առընթեր, եկեղեցին նաեւ հասարակութիւնը յուզող հիմնահարցերու նկատմամբ ըսելիք ու ընելիք ունի։ Այսպէ՛ս եղած է ու պէտք է ըլլայ մանաւանդ ազգային նկարագիր ու առաքելութիւն ունեցող հայ եկեղեցին։ Հայաստանին ու Արցախին առնչուած եւ համահայկական բնոյթ ունեցող հարցերու գծով, փտածութենէն մինչեւ արտագաղթ եւ Արցախի վերջին պատերազմը, Մենք, իբրեւ կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, Մեր մտահոգութիւնը ու տեսակէտը յստակօրէն պարզած ենք, ինչպէս նաեւ լուծումներ առաջարկած՝ թէ՛ Անթիլիասի եւ թէ Երեւանի մէջ։ Ա՛յս է իր հաւատքի առաքելութեան ճամբով ժողովուրդին ու հայրենիքին ծառայութեան կոչուած մեր եկեղեցւոյ ճշմարիտ կոչումը»։
23:03 - 09 դեկտեմբերի, 2020
Հայությանը ուղղված միասնության կոչով է հանդես եկել Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսը

Հայությանը ուղղված միասնության կոչով է հանդես եկել Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսը

Հայությանը ուղղված միասնության կոչով է հանդես եկել Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Անթիլիասից տարածած տեսաուղերձում Արամ Ա-ն հայտարարել է, որ պետք է մերժել օրհասական պայմաններով ստորագրված փաստաթուղթը: Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը՝ բոլորս, պետք է միասնաբար թույլ չտանք, որ մեր հայրենիքի անկախությունն ու ազգի արժանապատվությունը վտանգվեն աշխարհաքաղաքական շահերի ու պանթուրանական ջարդարար ծրագրերի պատճառով՝ տեսաուղերձում ասել է վեհափառը: «Ներկա պահը մեր ազգի համար ավելի քան ճակատագրական է: Մեր քաջ բանակը դիմագրավեց թշնամու բանակին: Հարգանք ու պատիվ մեր նահատակներին: Պատերազմը չէ ավարտված՝ լինենք զգոն և իրատես: Հայաստանն ու Արցախը վտանգված են՝ իրենց ժողովրդով ու պետականությամբ, ներկայով ու մանավանդ ապագայով: Մեզ շրջապատող պայմաններն ու շահերը ի նպաստ մեզ չեն, փաստորեն առանձին ենք՝ զգացական պոռթկումներից անդին: Այժմ ժամանակն է միասնականությամբ ու խոհեմությամբ դիմագրավելու մեր ժողովրդին ու հայրենիքին ներկա ճգնաժամային հանգրվանը: Այս խոր գիտակցությունեն ու համոզմունքեն մղված՝1. պետք է մերժել օրհասական Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսիո միջև ստորագրած վտանգներով լի ներկա փաստաթուղթը. 2. պետք է զգույշ լինել ներքին բևեռացում առաջացնող քայլերով... բացառելով ազատ կարծիքի դեմ բռնությունը: Հայաստանի անվտանգությունը երաշխիք են մեր ազգի հզորության. 3. պետք է ծրագրված ու հետևողական կերպով Հայաստանի ու Սփյուռքի միջև աշխատանքի հստակ բաժանումով հետապնդել Արցախի միջազգային ճանաչումը: Միաժամանակ անհրաժեշտ է պարտադրանքի պայմանով Արցախի մեր զավակները վերադառնան իրենց տունը. 4. պետք է գործել միայն ու միայն ազգին ու հայրենիքին ընդհանրական ու գերագույն շահերեն մղված՝ հեռու մնալով անձնական ու կողմնակի մոտեցումներեն: Այս կպահանջե, սիրելի՛ ժողովուրդ, ներկա ճակատագրական պահը: Հայաստանը մենք են, բոլորս՝ միասնաբար, Արցախը մենք ենք՝ բոլորս բոլորս, Սփյուռքն էլ դարձյալ մենք ենք՝ բոլորս միասնաբար, հետևաբար մենք թույլ չպետք է տանք, որ մեր հայրենիքի անկախությունը ու անվտանգությունը, մեր ազգի իրավունքն ու արժանապատվությունը դառնան աշխարհաքաղաքական հաշիվների ու պանթուրանական ջարդարար ծրագրերի առաջ:Սիրելի հայորդիներ, հարկ է միասնաբար քննել, ծրագրել ու համազգային մասշտաբով որոշում կայացնել: Ասել ու կկրկնեմ՝ ժողովրդի կամքը պետք է մնա գերակա բոլոր պարագաներուն: Բոլորս պատասխանատու ենք ժողովրդի ու պատմության դիմաց, փառք ու պատիվ հայրենիքի համար արյուն թափող մեր զավակներին»,- ասված է ուղերձում:
15:16 - 15 նոյեմբերի, 2020
Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը. Արամ Ա


 |armenpress.am|

Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը. Արամ Ա |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify; color: #000000; font-family: 'ghea grapalat', ghea_grapalatregular, Tahoma, 'Arian AMU', 'Arial Unicode', Sylfaen, sans-serif; font-size: 15px; font-style: normal; font-variant-ligatures: normal; font-variant-caps: normal; font-weight: 400; letter-spacing: normal; orphans: 2; text-indent: 0px; text-transform: none; white-space: normal; widows: 2; word-spacing: 0px; -webkit-text-stroke-width: 0px; background-color: #ffffff; text-decoration-style: initial; text-decoration-color: initial;">Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տեսաուղերձ է հղել հայոց բանակի զինվորներին ու ողջ աշխարհին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը: Արամ Ա-ն ընգծել է, որ հայ ժողովրդի հավատքն ու հայրենասիրությունն ավելի զորեղ են, քան ցանկացած նյութական զենք: «Թող աշխարհն իմանա, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն կյանքը ու հավատքը: Եթե իրենց նյութեղեն զենքը իրենց հզորության աղբյուրն է ու ապավենը, հայոց բանակի և մեր ժողովրդի հավատքի զենքը, վճռականության զենքը, հայրենասիրության զենքն ավելի զորեղ է, քան աշխարհի ամեն տեսակ զենքերը»,- ասել է Արամ Ա-ն: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, դիմելով հայոց բանակի զինվորներին, նշել է, որ պետք է հաղթենք և միշտ հաղթենք:
23:01 - 08 հոկտեմբերի, 2020
Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ

Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ

Օգոստոսի 9-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն պատարագին մասնակցում էին Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները՝  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Այնուհետ պատվիրակության անդամներն առանձին հանդիպում են ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ, որի ընթացքում վեհափառը ներկայացրել է համայնքի վիճակը, պայթյունից հետո հայաբնակ թաղամասերում արձանագրած պատկերը, ըստ որի՝ հայերի բնակարանները մեծ վնասներ են կրել, և դրանք արագ վերականգնման կարիք ունեն: Վեհափառ Տերն ընդգծել է նաև, որ այժմ կարևոր է համայնքի կարիքների առաջնահերթյուննների վերհանումն ու իրական գնահատումը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ տարվում են, ստեղծվել է համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախումբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ այս այցի նպատակը ոչ միայն հումանիտար օգնությունն ուղեկցելն է, այլև տեղում իրական պատկերին ծանոթանալը և լիբանանահայության հետ ուղղակի շփումները: Արամ Ա կաթողիկոսն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանը հզորացնելու հետ մեկտեղ՝ պետք է ամրապնդել նաև սփյուռքը: Այս կապակցությամբ Զարեհ Սինանյանը կարևորել է հատուկ լիբանանահայության  համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սկսված դրամահավաքը: Հանդիպման ավարտին երկուստեք վերահաստատվել է, որ հայրենիքի դռները միշտ բաց են սփյուռքի առջև:
09:43 - 10 օգոստոսի, 2020
Հայրենիքը ձեզ հետ է ու ձեր կողքին. նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքին և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահին

Հայրենիքը ձեզ հետ է ու ձեր կողքին. նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքին և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահին

Բեյրութում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Գրիգոր Պետրոս Ի Կապրոյանին և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանին: «Խոր ցավ եմ ապրում բարեկամ Լիբանանին, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու լիբանանահայ մեր հայրենակիցներին պատուհասած այս մեծագույն դժբախտությունից: Սա ոչ միայն մարդկային դժբախտություն է, այլև՝ աղետ,-մասնավորապես նշված է նախագահի նամակում: -Այս դժվարին պահին Հայրենիքը ձեզ հետ է ու ձեր կողքին: Ցավակցում և վշտակցում եմ պայթյունից տուժած բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում և կազդուրում եմ մաղթում բոլոր վիրավորներին»: Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել ազգային ու եկեղեցական բոլոր գործիչներին, բոլոր լիբանանահայերին՝ կարևոր համարելով ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները: 
16:05 - 07 օգոստոսի, 2020
Հայ ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները զորեղ աջակցություն կլինեն՝ հաղթահարելու այս ճգնաժամը. նախագահն անդրադարձել է Բեյրութում ստեղծված իրավիճակին

Հայ ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները զորեղ աջակցություն կլինեն՝ հաղթահարելու այս ճգնաժամը. նախագահն անդրադարձել է Բեյրութում ստեղծված իրավիճակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: «Ցնցված եմ ու խոր ցավ եմ ապրում բարեկամ Լիբանանին, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու լիբանանահայ մեր հայրենակիցներին պատուհասած այս մեծագույն դժբախտության լուրից,- մասնավորապես նշված է նախագահի նամակում:- Բեյրութն առաջին անգամը չէ, որ առնչվում է արտակարգ իրավիճակի, կհաղթահարվի նաև այս մեկ փորձությունը: Հայ ազգային կառույցների համախմբումն ու միակամ գործողությունները նույնպես զորեղ աջակցություն կլինեն մարդկային ու պետական այս ճգնաժամը հաղթահարելու համար»: Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին, Մայրավանքի հոգևոր դասի բոլոր ներկայացուցիչներին, ազգային ու եկեղեցական գործիչներին, բոլոր լիբանանահայերին: Նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության հետ կապված խնդիրներն այսօր քննարկել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում: 
17:46 - 06 օգոստոսի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 5-ին ցավակցագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Նաիմ Աունին՝ իր խոր ցավն արտահայտելով Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի առնչությամբ, որը պատճառ դարձավ մարդկային անմեղ զոհերի, բազմաթիվ վիրավորների և ավերածությունների: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունն իր վշտակցությունն է փոխանցել Լիբանանի պետական ավագանուն, անմեղ զոհերի ընտանիքներին ու հարազատներին և Լիբանանի բարեկամ ողջ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով պայթյունից տուժածներին։ «Մեր մաղթանքն է, որ Լիբանանի աստվածասեր ժողովուրդը հաղթահարի առկա դժվարությունները և շարունակի իր խաղաղ ու ստեղծագործ կյանքի ընթացքը», - նշել է Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ դժվարին այս պահին բերելով իր զորակցությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությանը և Լիբանանի հայ համայնքին։ Հայոց Հովվապետն իր ցավակցություններն է ուղղել Արամ Ա Կաթողիկոսին հայորդիների մահվան առիթով, հետաքրքրվել պայթյունի հետևանքով Բեյրութի բնակչությանը, հայ համայնքին և կաթողիկոսարանին պատճառված վնասներով։
13:34 - 05 օգոստոսի, 2020
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:Նախագահը հետաքրքրվել է նախօրեին Բեյրությում տեղի ունեցած հուժկու պայթյունի մանրամասներով՝ իր խորին մտահոգությունը հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանն իր անհանգստություն է հայտնել պայթյունից տուժած հայահոծ Բուրջ Համուդ թաղամասի իրադրության, Մայրավանքի կրած վնասների և լիբանանահայ մեր հայրենակիցների վիճակի կապակցությամբ: Հանրապետության նախագահն իր ցավակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, որոնց թվում նաև մեր հայրենակիցներ կան: Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել պայթյունից վիրավորված մեր հայրենակիցներին: Իր զորակցությունը հայտնելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին և, ի դեմս նրա, լիբանանահայ գաղութին` նախագահ Սարգսյանը նաև աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Նախագահը վստահություն է հայտնել, որ բազում փորձությունների միջով անցած և դրանք հաղթահարած լիբանանահայերը, Լիբանանի ողջ բարեկամ ժողովրդի հետ միասին կկարողանա հաղթահարել նաև այս ծանր փորձությունը:
13:22 - 05 օգոստոսի, 2020