Հայությանը ուղղված միասնության կոչով է հանդես եկել Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսը
15:16 - 15 նոյեմբերի, 2020

Հայությանը ուղղված միասնության կոչով է հանդես եկել Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսը

Հայությանը ուղղված միասնության կոչով է հանդես եկել Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Անթիլիասից տարածած տեսաուղերձում Արամ Ա-ն հայտարարել է, որ պետք է մերժել օրհասական պայմաններով ստորագրված փաստաթուղթը: Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը՝ բոլորս, պետք է միասնաբար թույլ չտանք, որ մեր հայրենիքի անկախությունն ու ազգի արժանապատվությունը վտանգվեն աշխարհաքաղաքական շահերի ու պանթուրանական ջարդարար ծրագրերի պատճառով՝ տեսաուղերձում ասել է վեհափառը:

«Ներկա պահը մեր ազգի համար ավելի քան ճակատագրական է: Մեր քաջ բանակը դիմագրավեց թշնամու բանակին: Հարգանք ու պատիվ մեր նահատակներին:

Պատերազմը չէ ավարտված՝ լինենք զգոն և իրատես: Հայաստանն ու Արցախը վտանգված են՝ իրենց ժողովրդով ու պետականությամբ, ներկայով ու մանավանդ ապագայով: Մեզ շրջապատող պայմաններն ու շահերը ի նպաստ մեզ չեն, փաստորեն առանձին ենք՝ զգացական պոռթկումներից անդին:

Այժմ ժամանակն է միասնականությամբ ու խոհեմությամբ դիմագրավելու մեր ժողովրդին ու հայրենիքին ներկա ճգնաժամային հանգրվանը: Այս խոր գիտակցությունեն ու համոզմունքեն մղված՝

1. պետք է մերժել օրհասական Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսիո միջև ստորագրած վտանգներով լի ներկա փաստաթուղթը.

2. պետք է զգույշ լինել ներքին բևեռացում առաջացնող քայլերով... բացառելով ազատ կարծիքի դեմ բռնությունը: Հայաստանի անվտանգությունը երաշխիք են մեր ազգի հզորության.

3. պետք է ծրագրված ու հետևողական կերպով Հայաստանի ու Սփյուռքի միջև աշխատանքի հստակ բաժանումով հետապնդել Արցախի միջազգային ճանաչումը: Միաժամանակ անհրաժեշտ է պարտադրանքի պայմանով Արցախի մեր զավակները վերադառնան իրենց տունը.

4. պետք է գործել միայն ու միայն ազգին ու հայրենիքին ընդհանրական ու գերագույն շահերեն մղված՝ հեռու մնալով անձնական ու կողմնակի մոտեցումներեն:

Այս կպահանջե, սիրելի՛ ժողովուրդ, ներկա ճակատագրական պահը: Հայաստանը մենք են, բոլորս՝ միասնաբար, Արցախը մենք ենք՝ բոլորս բոլորս, Սփյուռքն էլ դարձյալ մենք ենք՝ բոլորս միասնաբար, հետևաբար մենք թույլ չպետք է տանք, որ մեր հայրենիքի անկախությունը ու անվտանգությունը, մեր ազգի իրավունքն ու արժանապատվությունը դառնան աշխարհաքաղաքական հաշիվների ու պանթուրանական ջարդարար ծրագրերի առաջ:

Սիրելի հայորդիներ, հարկ է միասնաբար քննել, ծրագրել ու համազգային մասշտաբով որոշում կայացնել: Ասել ու կկրկնեմ՝ ժողովրդի կամքը պետք է մնա գերակա բոլոր պարագաներուն: Բոլորս պատասխանատու ենք ժողովրդի ու պատմության դիմաց,

փառք ու պատիվ հայրենիքի համար արյուն թափող մեր զավակներին»,- ասված է ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել