Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրում. Պապիկյան

Միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրում. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  մասնակցում է  Վիեննայում սեպտեմբերի 21-ից 25-ն անցկացվող  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Պապիկյանը  համաժողովի շրջանակում սեպտեմբերի 21-ին հանդես է եկել ելույթով: Իր ելույթում նախարարը բարձր է գնահատել  ԱԷՄԳ օգնությունը՝ գործակալության գործունեության հիմնական ոլորտներին աջակցելու և  COVID-19 համավարակի դեմ պայքարում երկրներին օժանդակություն ցուցաբերելու գործում: «Այս առումով կցանկանայի ընդգծել անդամ երկրներին ցուցաբերվող օժանդակությունը՝ ատոմային էլեկտրակայանների շարունակական և անվտանգ շահագործումն ապահովելու համար: Երախտապարտ ենք նաև գլխավոր տնօրենին և ԱԷՄԳ քարտուղարությանը` ավելի քան 120 երկրներին, այդ թվում նաև Հայաստանին տրամադրված ախտորոշիչ սարքերի և նյութերի տեսքով տեխնիկական օժանդակության համար, որն ուժեղացրեց համաճարակի դեմ պայքարի կարողությունները այդ երկրներում»,-նշել է Սուրեն Պապիկյանը:  Նախարարն  իր մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ, նշելով, որ Հայաստանը դիտարկում է այն որպես իրական սպառնալիք, ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ  առաջին անգամ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: «Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ զինված բախումների ժամանակ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից բարձրացված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից: Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ»,-ելույթում ասել է նախարարը։Սուրեն Պապիկյանն  անդրադարձ է կատարել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման հարցին` շեշտելով, որ միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրում։ «Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումը կայացվել է մանրազնին վերլուծությունից հետո: Միևնույն ժամանակ, մենք խնդիր ենք դրել ապահովել ՀԱԷԿ-ի հետագա գործունեության անվտանգության բարձր մակարդակ և հուսալիություն: Ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար Հայաստանը ակտիվորեն օգտագործում է ԱԷՄԳ խորհրդատվական և գնահատման առաքելությունների հնարավորությունները»,-հավաստիացրել է Սուրեն Պապիկյանը: Ավարտելով ելույթը, նախարարն ընդգծել է, որ Հայաստանը խորապես գնահատում է գործակալության գործունեությունը և վերջինիս աջակցությունը Հայաստանին:Համաժողովի շրջանակում Սուրեն Պապիկյանը  սեպտեմբերի 21-ին հանդիպել է նաև  ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Նախարարը  կարևորել է Հայաստանի և ԱԷՄԳ-ի համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանում իրականացնող ծրագրերի շարունակականության ապահովումը:  «Հայկական ատոմային էլեկտրակայանի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության խիստ ուշադրության ներքո և կատարվում է ԱԷՄ գործակալության պահանջների և կանոնակարգերի խստիվ պահպանմամբ: Հայաստանի համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն առանձնահատուկ նշանակություն ունի որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր»,- նշել է նախարար Պապիկյանը` ԱՄԷԳ գլխավոր տնօրեն Գրոսսիին հրավիրելով  Հայաստան։  
01:02 - 22 սեպտեմբերի, 2020
Սուրեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ

Սուրեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ համաժողովի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր: Նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից բյուջետային վարկի տրամադրմամբ ատոմակայանի արդիականացմանն ուղղված մնացյալ աշխատանքների իրականացման մանրամասներին: Զրուցակիցները քննարկել են Ռուսատոմ Սերվիս ընկերության հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսվող միջոցառումները սահմանված ժամանակցույցին ավարտելու հարցը։ Հաշվի առնելով ԱԷԿ-ի դերը Հայաստանի էներգահամակարգում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
19:16 - 21 սեպտեմբերի, 2020
Սուրեն Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքի վերաբերյալ

Սուրեն Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքի վերաբերյալ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Շնորհավորելով նրան ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթելով բեղմնավոր գործունեություն՝ նախարար Պապիկյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ԱԷՄԳ-ի համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը:   Անդրադառնալով ՀՀ-ում ատոմային էներգետիկայի զարգացման ուղղություններին և հեռանկարներին նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը` որպես ռազմավարական առաջնահերթություն, ամրագրված է ՀՀ անվտանգության ռազմավարությունում ։ «Հայկական ատոմային էլեկտրակայանի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության խիստ ուշադրության ներքո և կատարվում է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության պահանջների և կանոնակարգերի խստիվ պահպանմամբ: Հայաստանի համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն առանձնահատուկ նշանակություն ունի որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր,- նշել է նախարար Պապիկյանը։ Նախարարը գոհունակություն է հայտնել ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակում միջուկային էներգետիկայի խաղաղ օգտագործմանն ուղղված միջոցառումների կապակցությամբ և հույս հայտնել, որ անվտանգության բարձրացման աշխատանքների շրջանակներում կազմակերպության հետ համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի։ Միաժամանակ նախարար Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ, նշելով, որ Հայաստանը դիտարկում է այն որպես արժանահավատ սպառնալիք: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ԱԷՄԳ կողմից մշակվող «ԶՈԴԻԱԿ» ծրագրին, որի նպատակն է՝ ամբողջ աշխարհում վետերինար լաբորատորիաների ստեղծման, վերազինման և միջուկային տեխնոլոգիաների կիրառման միջոցով մարդկանց շրջանում կենդանական ծագման վիրուսների տարածման վերահսկումն ու կանխարգելումը: Բարձր է գնահատվել նաև ԱԷՄԳ աջակցությունը՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում՝ RT-PCR սարքի և լրացուցիչ սարքավորումների տրամադրման միջոցով։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը ԱՄԷԳ գլխավոր տնօրեն Գրոսսիին հրավիրել է Հայաստան։
18:10 - 21 սեպտեմբերի, 2020
Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում. Թագուհի Թովմասյան |tert.am|

Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում. Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Գերատեսչական շրջապտույտի մեջ ունենք իրավիճակ, որ Վարդենիսի համայնքը իր 36 մանր ու միջին համայնքով զրկված է բուժման իրավունքից, քանի որ ամենածայրահեղ իրավիճակում գնում են Մարտունու հիվանդանոց, շատ դեպքերում Երևան են գալիս և սրան զուգահեռ Մարտունի քաղաքում մեկնարկել է երկրորդ հիվանդանոցի կառուցումը, որի վրա ծախսվում է մոտ հինգ միլիոն դոլար: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ես ուզում էի հասկանայի կառավարության դիրքորոշումը ինչով է պայմանավորված, որ հենց Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում»,-ասաց նա և նշեց, որ դա չի բխում տարածքների համաչափ զարգացումից: Նա նշեց, որ Վարդենիսը Արցախին կապող միակ դարպասն է և Արցախից շատ քաղաքացիներ հենց այդ  Վարդենիսի հիվանդանոցից էին օգտվում, դրա ռազմավարական նշանակությունը չպետք է մոռանանք: «Այս պահին համայնքը դրամահավաք է իրականացնում, որ կարողանա այդ խայտառակ ծանր պայմաններում գտնվող հիվանդանոցը վերանորոգի, տեխնիկայով հագեցնի, իսկ այս ընթացքում բժիշկները ուղղակի փախչում են»,-ասաց նա: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով նշեց, որ Առողջապահության նախարարությունը ինքն է տնօրինում, թե որտեղ կառուցվեն հիվանդանոցներ և ենթակառուցվածքների բարելավում որտեղ տեղի ուեննա: «Մի բան հստակ է, որ այն, որ նոր հիվանդանոց է կառուցվում, դա խոսում է նրա մասին, որ ոչ թե Վարդենիս քաղաքը աչքաթող է արված, այլ ընդհակառակը, այդտեղ նոր ենթակառուցվածքներ են ստեղծվում և նոր հնարավորություններ կլինեն: Այդ միջանկյալ հատվածը կարգավորելու և վարդեսցիների համար ավելի հարմար պայմաններ ստեղծելու համար, աշխատանքներ կտանենք»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
19:40 - 16 սեպտեմբերի, 2020
Սուրեն Պապիկյանն  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 15-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման մեկնարկին նախարարը նշել է, որ մարզպետների հետ անցկացվող խորհրդակցությունները վերստին պարբերական կլինեն, քանզի այդ մասով վերացված են երկրում համաճարակային իրադրությամբ պայմանավորված խոչընդոտները։ Խորհրդակցության ընթացքում մարզպետների կողմից նախարար Սուրեն Պապիկյանին են ներկայացվել ՏԿԵ նախարարության կողմից իրականացվող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները։ Հաստատված շուրջ 700 սուբվենցիոն ծրագրից 65-ն արդեն իսկ ավարտված են, մյուսները իրականացման փուլում են։ Այս համատեքստում քննարկվել են արդեն իսկ իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքները, բարձրաձայնվել են աշխատանքային գործընթացում ծագող խնդիրները և նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Հանդիպման օրակարգի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել մարզպետների գնահատման նոր կարգի մշակման գործընթացին, ինչպես նաև մարզպետարանների կառուցվածքում և կանոնադրություններում սպասվող փոփոխություններին։ Նախարարը հորդորել է մարզպետներին սպասվող կառուցվածքային փոփոխությունների գործընթացում առաջնորդվել մարզպետարանների գործունեությունը հնարավորինս լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու հրամայականով։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ծավալներին, համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, կրթական հաստատություններում աշխատակազմերի թեստավորմանն առնչվող հարցերին, ինչպես նաև երկրում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ հսկողությանն առնչվող մի շարք հարցերի։
09:49 - 16 սեպտեմբերի, 2020
Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք,  դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․Սուրեն Պապիկյան

Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակիցներին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց նախարարությանն աջակցելու և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի, ստորերկրյա ջրերի շահագործելի և կանխատեսումային պաշարների, ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների, մեթոդական ցուցումների մշակման գործընթացներում համագործակցելու համար։ «Շատ եմ կարևորում մեր գերատեսչության և ակադեմիական ոլորտի մեր գործընկերների համագործակցությունը։ Այն բարեփոխումների շղթան, որը նախաձեռնել ենք լեռնամետալուրգիայի, հանքարդյունաբերության ոլորտում, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության»,-իր խոսքում նշել է Ս․ Պապիկյանը՝ հավելելով, որ նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել այդ կապը վերագտնելու համար։ Ոլորտը համակարգող փոխնախարար Լիլիա Շուշանյանն իր հերթին հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, նշելով, որ թեպետ այսօրվա շնորհակալագրերը միգուցե փոքր քայլ է կատարված և կատարվելիք հսկայական աշխատանքի դիմաց, բայց այս ճանապարհով նախարարությունը ցանկանում է իր շնորհակալությունը հայտնել այս կարևոր գործընթացներում աջակցելու համար։ Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ձևաչափին, ինչպես նաև նախարարությունը երիտասարդ մասնագետներով համալրելուն վերաբերող հարցեր։
19:24 - 15 սեպտեմբերի, 2020
Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Դեբորա Գրիզերի հետ

Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Դեբորա Գրիզերի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն  Դեբորա Գրիզերի  հետ։ Հեռավար հանդիպմանը մասնակցել են   առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Դեյվիդ Հոֆմանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի պատասխանատուներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել  Դեբորա Գրիզերին՝ Հայաստանի համար առաջնահերթ համարվող բարեփոխումներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար՝ հաջողություն մաղթելով  հետագա գործունեության ընթացքում։ «ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մեր  համագործակցության շրջանակը շատ լայն է։ Բոլոր այն ծրագրերի ուղղությամբ, որոնք ընդգրկված   են եղել մեր օրակարգում, հսկայածավալ աշխատանք է կատարվել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Հույս ունեմ, որ առաջիկայում ևս մեր համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի»,-նշել է Ս․Պապիկյանը՝ ողջունելով  Դեյիդ Հոֆմանին, ով առաջիկա տարիներին կղեկավարի առաքելության աշխատանքները Հայաստանում։ Դեբորա Գրիզերն իր հերթին նույնպես շնորհակալություն է  հայտնել նախարարին և իր թիմին՝  ձևավորված փոխվստահության մթնոլորտի, համատեղ աշխատանքում առաջնորդության և ցուցաբերված աջակցության համար։ «Այս չորս տարիներն  անձամբ ինձ համար և նաև մասնագիտական տեսակետից շատ հագեցած տարիներ են եղել։ Թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ կառավարությունը որոշեց   ընդլայնել  համագործակցությունը բարեփոխումներ որդեգրած  նոր կառավարության հետ՝ ավելացնելով բյուջեն և աջակցելով երկրում ընթացող  ժողովրդավարական և տնտեսական բարեխումներին»,-ասել է Դեբորա Գրիզերը։  Վերջինս  արդյունավետ է համարել ՏԻՄ կարողությունների հզորացման, էներգետիկայի, ջրային կառավարման և մի շարք այլ ոլորտներում իրականացված ծրագրերը։ «2021 թվականը  մեզ համար լինելու է մեր ոլորտին առնչվող, մասնավորապես,  ՏԻ ոլորտին առնչվող ամենամեծ բարեփոխումների փուլը։ Խոսքը  վերաբերում է վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների միավորման գործընթացին։ Արդեն իսկ կատարված բարեփոխումներում շատ էական է  ԱՄՆ ՄԶԳ դերը »,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հետագա տարիներին ևս աջակցությունը շարունակական կլինի։ Հանդիպմանը քննարկվել է նախարարության համակարգման որոտներում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և  տարբեր բնագավառներում համագործակցության հնարավորությունները։  
21:28 - 11 սեպտեմբերի, 2020
Ստեփան Մաչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Ստեփան Մաչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ստեփան Մաչյանին։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:Տիկին Ղալեչյանը‚ շնորհավորելով նորանշանակ տնօրենին‚ ընդգծել է‚ որ Ստեփան Մաչյանը կառավարման ոլորտում մեծ փորձ ունի‚ և համոզմունք է հայտնել‚ որ այդ փորձն արդյունավետորեն կներդրվի Ճանապարհային դեպարտամենտում պաշտոնավարման ընթացքում։ Փոխնախարարը նկատել է‚ որ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ծավալները տարեցտարի մեծանում են‚ և Ստեփան Մաչյանին կհաջողվի զարգացնել այն դրական արդյունքները, որոնք կան այս համակարգում:Ստեփան Մաչյանը‚ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և իրեն ցուցաբերած վստահության համար‚ մեծապես կարևորել է Ճանապարհային դեպարտամենտի դերն ու նշանակությունը ճանապարհաշինության գործում։«Ոլորտի զարգացումը պետք է լինի մեր առաջնահերթություններում։ Պետական հատվածում աշխատանք կատարելիս մենք պետք է ուշադրություն դարձնենք համակարգաստեղծ և ինստիտուցիոնալ կառույցներ ձևավորելու‚ ամրապնդելու հարցին‚ քանի որ դրանք են ապահովելու հետագա առաջընթացը՝ անկախ նրանից‚ թե տվյալ պահին ով է այդ համակարգը ղեկավարում։ Եվ ճանապարհային դեպարտամենտն ունի բոլոր հնարավորություններն ինստիտուցիոնալ կառույցի դերում հանդես գալու համար»‚- նշել է պարոն Մաչյանը։«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները նորանշանակ ղեկավարին մանրամասնորեն ներկայացրել են իրենց գործունեությունը‚ ծրագրերն ու խնդիրները։ Պարոն Մաչյանն հետագա աշխատանքում կարևորել է միասնական‚ թիմային մոտեցումը‚ իսկ դժվարությունների պահին՝ ուժերի կենտրոնացումն ու դրանց համատեղ հաղթահարումը։
10:38 - 21 օգոստոսի, 2020
Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում, ինչի արդյունքում սոցիալական գովազդը կազատվի հարկումից: Գործադիրի օգոստոսի 20-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս նախագծով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից և վերահսկողության իրականացումը վերապահել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Այստեղ ներկայացված երեք օրենքներում փոփոխությունները միտված են համայնքի ֆինանսական միջոցները մեծացնելուն և լիազորությունների ապակենտրոնացում ապահովելուն»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նշեց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի և այն տարածքային համաչափ զարգացման շրջանակում էական առաջխաղացում է, բխում է ՀՀ համաչափ զարգացման իշխանության գաղափարից և լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է:
13:01 - 20 օգոստոսի, 2020
Կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց Դդմաշենի կամրջի վերանորոգման համար |armenpress.am|

Կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց Դդմաշենի կամրջի վերանորոգման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը պետական բյուջեում վերաբաշխում կատարելու որոշում ընդունեց՝ Դդմաշեն համայնքի կամուրջը վերանորոգելու համար: Որոշման նախագիծը գործադիրի օգոստոսի 20-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր: Հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, այն վերանորոգելու անհրաժեշտություն է առաջացել: Տվյալ կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նշեց, որ կամրջի վերանորոգման համար նախատեսվում է հատկացնել 12,5 մլն դրամ, որը գոյացել է Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքում:
12:29 - 20 օգոստոսի, 2020
Համայնքը, բիզնեսը, կառավարությունը և հարկերը վճարող քաղաքացին պետք է գործընկեր լինեն. ՀՀ վարչապետ

Համայնքը, բիզնեսը, կառավարությունը և հարկերը վճարող քաղաքացին պետք է գործընկեր լինեն. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 18-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք համայնքներ՝ ծանոթացել կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և   Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի այցի առաջին կանգառն Արամուս համայնքն էր, որտեղ առաջին անգամ ամբողջովին նոր մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխայի համար: Շինհրապարակում շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել սուբվենցիոն ծրագրի ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը նախատեսվում է ավարտել շենքի կառուցման, մինչև տարեվերջ՝ բակի բարեկարգման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը 433 մլն դրամ է, աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ: Մոտ 1750 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հատկացվել է կառավարության կողմից: Ակնկալվում է Արամուսում ունենալ ժամանակակից լուծումներով մանկապարտեզի նոր շենք՝ 6 խմբի համար: Ընդ որում, նախագիծն այնպես է մշակված, որ հետագայում երեխաների թվի ավելացման պարագայում նոր մասնաշենք կառուցելու հնարավորություն կա: Պատասխանատուների խոսքով՝ այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ արդեն 2 տարի համայնքն իր միջոցները կարողանում է ուղղել մանկապարտեզի կառուցմանը, և համայնքի մասնաբաժնում նաև այն միջոցներն են, որոնք ձևավորվել են ապօրինի կառուցված շինությունների՝ հիմնականում խոշոր ռեստորանային համալիրների օրինականացման արդյունքում: Համայնքի ղեկավարը վարչապետին տեղեկացրել է, որ սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում մինչև այս ամսվա վերջ կավարտվեն Արամուսի մի քանի փողոցի գազիֆիկացման աշխատանքները. արդյունքում ամբողջ գյուղը գազիֆիկացված կլինի: Նիկոլ Փաշինյանը մոտեցել է մանկապարտեզին կից տարածքում հավաքված արամուսցիներին, ողջունել նրանց և զրուցել համայնքի զարգացման հարցերի շուրջ: Վարչապետն անդրադարձել է Արամուսում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին և կարևորել դրանցում համայնքի մասնակցությունը՝ հարկերի բարեխիղճ վճարումը: «Պետք է գույքահարկը վճարենք, որ ավելի շատ ծրագրեր իրականացնենք: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր վճարած գույքահարկը, օրինակ, այս մանկապարտեզն է: Պիտի այնպիսի գյուղապետ ընտրեք, որ չգողանա, այնպիսի կառավարություն ընտրեք, որ չգողանա: Հանգիստ հարկերը վճարեք, և ինչպես գումար եք ներդնում՝ ձեր տունը պահելու համար, այնպես էլ այս դեպքում: Դրա համար էլ առաջարկում ենք «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը», - ասել է Նիկել Փաշինյանը: Արամուսից վարչապետն ուղևորվել է Կամարիս համայնք՝ այցելել ելակի, ազնվամորու և մոշի բարձրարժեք սորտերի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգի: Ներհամայնքային ճանապարհների նորոգման սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվում է նաև դեպի այս ջերմոցային տնտեսություն տանող 1 կմ երկարությամբ ճանապարհը: Ընկերությունը 2018թ. օգոստոսին ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել կառավարությունից ջերմատուն կառուցելու համար, իսկ 2019թ.՝ ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում ստացել է 7 040 000 դրամի չափով փոխհատուցում՝ ինտենսիվ այգի հիմնելու համար: Վարչապետը շրջայց է կատարել ջերմոցային տնտեսության տարածքում, ծանոթացել կաթիլային ոռոգման համակարգին, ներդրված տեխնոլոգիաներին և հզորություններին, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպել  արտադրական գործընթացը որակյալ և արագ: Ներկայացնելով «Ռոք Բերի» ՍՊԸ ընթացիկ և զարգացման ծրագրերը՝ գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանը նշել է, որ 5 հա ելակի ջերմատնային համալիրի հիմնման ծրագիրը մեկնարկել է 2018 թ., շահագործման է հանձնվել 2019թ. հունվարին, արտադրանքի արտահանումն սկսվել է 2019թ. ապրիլից: Ներդրումերի ընդհանուր ծավալը կազմել է 5.4 մլն եվրո: 2019-2020 թթ. արտադրված ելակի ավելի քան 95 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, մնացած մասն իրացվել է Հայաստանում: 2019թ. մայիս-հունիս ամիսներին ընկերությունը հիմնել է ընդհանուր 1 հա մոշի և ազնվամորու ինտենսիվ այգի, որի արտադրանքի արտահանումն սկսվել է 2019թ. սեպտեմբերից: 2019-2020 թթ. արտադրանքի մեծ մասն արտահանվել է Ռուսաստան, մնացած մասն իրացվել է Հայաստանում: Չնայած համավարակային իրավիճակին՝ այս տարի պլանավորված արտադրական ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները: Ընկերությունն ունի 149 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 150000-200000 դրամ: Զարգացման ծրագրերի շրջանակում «Ռոք Բերի»-ն նախատեսում է հիմնել ևս 6 հա ելակի ջերմատուն, աշխատանքները կիրականացվեն 2021-2022թթ., ներդրումների ընդհանուր ծավալը՝ 6.5 մլն եվրո, նոր աշխատատեղ՝ 160: Տնօրենի խոսքով՝ ներդրումային ծրագիրը տարածաշրջանում ջերմատնային համալիրների արդյունավետ գործունեության լավ օրինակ է ծառայել, ինչի արդյունքում Կամարիսում 2021թ. կիրականացվեն 3 հա պղպեղի ջերմատան (3.7 մլն եվրո, 40 աշխատատեղ) և 1 հա ելակի ջերմատան (1.3 մլն եվրո, 30 աշխատատեղ) ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը ողջունել է արդյունավետ և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ներդրումային ծրագրի իրականացումը՝ կարևորելով տեխնոլոգիական գյուղատնտեսության զարգացումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերը: «Երեկ Գեղարքունիքի մարզում էլի այսպիսի օրինակ ունեցանք, այստեղ էլ ունենք՝ եռակողմ սուբվենցիա՝ Կամարիս համայնքը, «Ռոք Բերի» ընկերությունը և կառավարությունը միասին կառուցում են համայնքի ճանապարհը: Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես կարող է այս եռակողմ համագործակցությունը լինել, որովհետև, ի վերջո, համայնքը, բիզնեսը, կառավարությունը և, ի վերջո, քաղաքացին, ով հարկերը վճարել է՝ և՛ տեղական, և՛ հանրապետական, պետք է գործընկեր լինեն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք կառուցողական, ստեղծարար շահերը համադրել, և դրանց վրա հիմնված հանրույթ ձևավորենք: Շատ տպավորված եմ», - ասել է վարչապետը:   Շրջայցի ժամանակ մտքերի փոխանակություն է ծավալվել նաև համապատասխան որակյալ մասնագետների պատրաստման խնդրի շուրջ, որոնք, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում այնքան էլ շատ չեն: Վարչապետը նկատել է, որ այսօր բիզնեսի ամենամեծ կապիտալը մասնագետներն են, և վերջին շրջանում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ պետական աջակցության հնարավորությունները քննարկելիս հենց այս խնդիրն է բարձրացվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն էլ համարժեք քայլեր է իրականացնում կրթության համակարգը բարեփոխելու ուղղությամբ: «Այն ստանդարտ մասնագիտությունները, որ մենք գիտենք, առաջիկա 50 տարվա կտրվածքով չեն լինելու, և հակառակը, կան մասնագիտություններ, որոնք նոր ձևավորվում են: Պարզ է, որ գյուղատնտեսության ապագան սա է», - նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուհետև այցելել է Գեղաշեն համայնք, հետևել ենթակառուցվածքների կառուցման ու նորոգման սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Առաջին կանգառը հիմնովին նոր կառուցված մանկապարտեզի տարածքն էր, որի բացումը, պատասխանատուների վստահեցմամբ, նախատեսվում է այս տարվա հոկտեմբերին: Գեղաշենը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, այն կառուցվում է առաջին անգամ: 4350 բնակիչ ունեցող Գեղաշենի նորակառույց նախակրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կունենա 140 փոքրիկ։ Ներկայում ընթացքի մեջ են բակային հատվածի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ: Ապա վարչապետը ծանոթացել է Գեղաշենի մշակույթի կենտրոնում և երաժշտական դպրոցում իրականացվող աշխատանքներին. սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են այս հաստատությունների գազիֆիկացման և ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները: Այստեղ գործում են երգի, պարի, նկարչության խմբակներ, կա մարզադահլիճ, բարերարի հովանավորությամբ կառուցվում է նաև ժամանակակից գրադարան: Սուբվենցիոն ծրագիրն իրականացվում է համայնք-պետություն 70/30 տոկոս մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ Կոտայքի մարզում այս տարվա սուբվենցիոն ծրագրերով կառուցվում/նորոգվում է 14 մանկապարտեզ:
19:35 - 18 օգոստոսի, 2020
Գեղաշեն համայնքի առաջին մանկապարտեզը՝ նախատեսված 140 երեխայի համար |armenpress.am|

Գեղաշեն համայնքի առաջին մանկապարտեզը՝ նախատեսված 140 երեխայի համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում առաջին անգամ կառուցվում է մանկապարտեզ, որը նախատեսված է 140 փոքրիկի համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղաշեն համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանի հետ շրջեց շինհրապարակում և ծանոթացավ կատարվող աշխատանքներին: Հակոբյանը հայտնեց, որ Գեղաշենը երբևէ մանկապարտեզ չի ունեցել: «Ընթացքում են բակի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները»,- նշեց Փաշինյանը: Գեղաշենում վարչապետն այցելեց նաև երաժշտական դպրոց, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է հաստատության գազաֆիկացում, իսկ համայնքի մշակույթի տանը տեղադրվելու է նաև ջեռուցման համակարգ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանըհայտնեց, որ այդ երաժշտական դպրոցում ստեղծվում է նաև ժամանակակից գրադարան, ինչն արվում է Գերմանիայից մի բարերարի կողմից: ՀՀ վարչապետը ծանոթացավ երաժշտական դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքներին:
15:05 - 18 օգոստոսի, 2020
Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ. Նիկոլ Փաշինյան |lragir.am|

Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ. Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am: Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ, այս մասին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ տարի ի՞նչ խնդիր ենք ձևակերպել, որ Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ։ Մենք ասում ենք՝ տարածքային համաչափ զարգացում, բայց նույնիսկ Սևանի շուրջ զարգացումը համաչափ չէ։ Մի փոքր հատվածում գերբեռնված, մնացած հատվածներում չքնաղ տեղեր կան, բայց ճանապարհի պատճառով նորմալ զարգացած չէ։ Այնպես որ, խնդիր ենք դրել, որ Սևանի շուրջ ճանապարհը պետք է լինի լրիվ բարձր վիճակի»,- ասաց վարչապետը։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս տարի արդեն ավարտվել է ասֆալտապատումը, մնացել է 20 կմ տարածք՝ Վարդենիս-Շորժա հատվածում։ Ըստ նրա՝ ասֆալտապատումն իրականացվում  է բարձր չափանիշներով։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ հավելեց, որ ընդհանուր առմամբ այս տարի 55 կմ հատված է ասֆալտապատվել Սևանի շուրջ։
15:14 - 17 օգոստոսի, 2020