Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և Գեղարքունիքում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և Գեղարքունիքում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10:00-16:00 Շիրակի 4-րդ նրբ. 9-րդ շենք, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5 փող. 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող. 55/32, Գ.Նժդեհի 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող. 43, 47 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կիևյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-15։00 Սևան քաղաքի Սայաթ-Նովա փ. 18-20 շենքեր, Աբովյան փ. 1-3 սեփական տներ և բազմաբնակարանային շենքեր, Չարենց փ. 170-238 սեփական տներ, «Բողբոջ» մանկապարտեզ, Հացի գործարան, Սևանի ոստիկանության բաժին, Դատարանի և Դատախազության շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Լճափ, Հայրավան, Բերդկունք և Ծովազարդ գյուղերն ամբողջությամբ, «Ալիք» ՍՊԸ գազալցակայան, Բերդկունք՝ «Վեոն Արմենիա» ՓԲԸ, Հայրավանքի ոռոգման պոմպակայան, Ծովազարդ՝ «Արտաշես» ՍՊԸ, «Օ. Գալստյան» և «Ռ․Սահակյան» ԱՁ-ներ, «Պալունի» ԱՁ գազալցակայան։
09:21 - 30 հուլիսի, 2020
Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում

Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում

Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։Հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերվել նոր հեմոդիալիզի ապարատ: Այն շատ կարեւոր է հաստատությունում բուժում ստացողների համար, քանի որ հին սարքավորումները մաշված էին ու դժվարությամբ էին ծառայում իրենց նպատակին: Այժմ արդեն ծառայությունը մատուցվում է նորագույն սարքավորումներով: Վիրահատական բաժանմունքի համար գնվել է ինտրաօպերացիոն ռենտգեն սարքավորում, որի միջոցով արդեն կատարվում է բարդ վիրահատություններ: Ռենտգեն սարքավորումը թե՛ տրավմատոգոլոգիական, թե՛ այլ կարգի վիրահատությունների ժամանակ անսխալ կողմնորոշելու է վիրաբույժներին: Մի կողմից հեշտանում են վիրահատությունները մյուս կողմից՝ դրանք կատարվում են ճշգրտորեն: Ձեռք է բերվել նաև վերջին սերնդի հեմոտոլոգիական անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով։ Այն հնարավորություն կընձեռի՝ իրականացնել նաև COVID-19 - ով հիվանդների արյան ընդհանուր քննություն։ Սարքավորումների ձեռքբերման համար ԲԿ-ի տնտեսված միջոցներից ծախսվել է 16 միլիոն դրամ: Բոլոր երեք սարքավորումներն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին: Լիահույս եմ, որ տեխնիկական վերազինումից հետո Գավառի բժշկական կենտրոնում էականորեն կբարելավվի բուժսպասարկումը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը:
17:24 - 27 հուլիսի, 2020
Հուլիսի 28-29-ը կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը. գազ չի լինի նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում

Հուլիսի 28-29-ը կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը. գազ չի լինի նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի, Հակոբյան, Բաղրամյան, Օրբելի, Կիևյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, ինչպես նաև տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի,  Հրազդանի փողոցի 1-ից 39-ը հասցեների, Նալբանդյան փողոցի թիվ 25 բազմաբնակարան շենքի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
11:39 - 27 հուլիսի, 2020
Աշխատանքներ տարվում են, բայց դրանք բավարար չեն․ Սանոսյանը՝ Սեւանա լճի կանաչելու մասին |armtimes.com|

Աշխատանքներ տարվում են, բայց դրանք բավարար չեն․ Սանոսյանը՝ Սեւանա լճի կանաչելու մասին |armtimes.com|

armtimes.com: Ցավոք սրտի, արդեն 3-րդ տարին է՝ Սեւանա լճի կանաչելու պրոցես ունենք մեծ մասշտաբներով։ Այս մասին այսօր Սեւանի ափին կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Սեւանի կանաչելու վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ այս պրոցեսը միշտ եղել է, բայց մասշտաբներն ամբողջովին այլ են եղել, հիմնականում՝ սեպտեմբեր ամսին քիչ ծավալով։ «Աշխատանքներ, իհարկե, տարվում են, բայց ես խոստովանում եմ, որ մեր աշխատանքները բավարար չեն։ Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման, գետերի հուների մաքրման, մաքրման կայանների տեղադրման առումով թեեւ որոշակի աշխատանք կա, բայց խոստովանում եմ, որ այդ աշխատանքները դանդաղ են ընթանում տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»,- ասաց մարզպետը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում բանակից հետո երկրորդ տեղը, ուր պետք է գումար հատկացնել, դա Սեւանա լիճն է: «Մեր Կառավարությունը, մեր գործընկերները կարծում եմ՝ սա շատ լավ գիտակցում են, բազմաթիվ անգամներ ասել են ու այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում»,- նշեց Սանոսյանը։ Նրա խոսքով՝ ներկա պահին մարզում 3 մաքրման կայան է գործում՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս համայնքներում, որոնք, սակայն, միայն մեխանիկական մաքրում են իրականացնում. «Հաշվի առնելով մարզի բնակավայրերի կոյուղացման ցածր մակարդակն ու անգամ որոշ գյուղերում դրանց բացակայությունը՝ մարզն առնվազն 4 կենսաբանական մաքրման կայանի կարիք ունի»:
14:32 - 24 հուլիսի, 2020
Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է 0-28 օրական:Ինչպես հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։
09:43 - 24 հուլիսի, 2020
Գազամատակարարման պլանային դադարեցում Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Գազամատակարարման պլանային դադարեցում Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 22-ի ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Ծաղկաշեն, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք համայքների գազասպառողների, ինչպես նաև «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ» և «Մարտգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 92-ից մինչև 127 հասցեների գազասպառողների և հարակից օբյեկտների, ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1-ին փակուղու առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
09:18 - 21 հուլիսի, 2020
Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Գեղարքունիքի մարզում և Վանաձոր քաղաքում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Գեղարքունիքի մարզում և Վանաձոր քաղաքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 22-ի ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Ծաղկաշեն, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք համայքների գազասպառողների, ինչպես նաև «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ» և «Մարտգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: «Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 92-ից մինչև 127 հասցեների գազասպառողների և հարակից օբյեկտների, ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1-ին փակուղու առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
12:05 - 20 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 2 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 2 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Մյասնիկյան պող. 2, 4 շենքեր, Թումանյան փ. 12, 13 շենքեր, Թումանյան անց. 2, 26 և 28 շենքեր, Սայաթ Նովա պող. 20 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Բուռնազյան փ. 22-59 սեփական տներ, Բուռնազյան 1-ին նրբ. 1-15 սեփական տներ, Միչուրինի փ. 5 շենք և 6-12 (զույգ) սեփական տներ, Սուվորովի փ. 2-15, 5, 5Ա սեփական տենր, Բագրատունյաց պող․47/2 շենք, Արագածի փ․93, 93ա շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ, Կատովսկու, Մուսաելյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի փողոցների սեփական տներ, Վերին Շենգավիթ 2-րդ փ․2, 4, 7, 20ա, 20բ, 20գ շենքեր, Վերին Շենգավիթ 2-րդ․նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Արաբկիր 49, 51 փողոցների սեփական տներ, Ն.Զարյան, Ղափանցյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 5, 5/3, 10, 11 շենքեր և սեփական տներ,հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ. 22 շենք, Դավթաշեն 2-րդ թաղ. 39 շենք, Անդրանիկի փ. 107 շենք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 32/4, 39/3, 39/5 շենքեր, Դ․ Մալյան նրբ․ 5 շենք, Նոր Նորքի 3-րդ զանգ.՝ Բաղյան 1-ին նրբ․ 5 շենք, Նոր Նորքի 5րդ զանգ.՝ Գալշոյան փ. 22 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լ․ Սարգսյան փ. 1, 5 շենքեր, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 13/6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Սայաթ Նովա թաղ․ 8/1շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10:00-14:00 Կախակն, Կուտական, Մեծ Մասրիկ, Տրետուկ համայնքներն ամբողջությամբ, Մասրիկի հեռուստակայն, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, 10:00-15:00 Սևան քաղաքի Ուրենգոյ թաղամաս, «Լիհնիտիս», «Տիգրան և Վահե», «Զմրուխտե Լագունա», «Լ.Թադևոսյան», «Երեք Առյուծներ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։30 Գավառ քաղաքի Արծրունի եղբայրների փողոց։ Շիրակի մարզում՝ 10:30-15:00 Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի «Ճանշին» և «Գյուղշին» բանավաններ, «Յումս», «Ախուրյանի բենզալցակայան» կազմակերպություններ:
09:17 - 20 հուլիսի, 2020
Բացահայտվել են խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, օգտագործելու դեպքեր

Բացահայտվել են խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, օգտագործելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2016-2017 թվականներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում գտնվող ընդհանուր 1500հա արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6.300 մետր երկարությամբ ջրագիծ, 1 ջրընդունիչ և 1 խմոց կառուցելու համար պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 93.840.726 դրամ: Մինչդեռ, հետագայում ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները չեն կատարվել, սակայն կապալառու կազմակերպության իրավասու անձինք, նախնական համաձայնության գալով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ, շահադիտական դրդումներով, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական, հանձնման ընդունման ակտեր և դրանք փաստացի չկատարված աշխատանքների դիմաց պետական և համայնքային բյուջեից անհիմն ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 93.840.726 ՀՀ դրամ: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելը և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելը, օգտագործելը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
11:20 - 18 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 2 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 2 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երեւանում՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 7, 9 շենքեր, Ամիրյան փ. 22-28 շենքեր եւ 76-80 սեփական տներ, Բուզանդի փ. 85-100 սեփական տներ եւ բնակիչ-բաժանորդներ եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լալայանց փ. 47ա շենք, Ալեք Մանուկյան փ. 8 շենք, Թումանյան փ. 21 շենք, Նորաշեն թաղ. 40 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 21, 43, 44 շենքեր, Դավթաշեն 2-րդ թաղ. 2, 35 շենքեր, Բաբաջանյան փ. 18 շենք, Շիրազի փ. 10 շենք, Անդրանիկի փ. 85, 93 շենքեր, Արագածի, Ղարիբջանյան, Կողբի, Պատկանյան, Օդեսայի, Մադոյան փողոցների սեփական տները, Կատովսկու փողոցի սեփական տներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Սաֆարյան փ. 12, 14, 16, 18 շենքեր, Ջուղայի փ. 7 շենք, Նանսենի փ. 6, 9, 10, 12, 13, 15, 15/1 շենքեր, Նանսենի 1-ին նրբ․ 4, 5, 6 շենքեր, Բորյան փ. 2 շենք, Լվովյան փ. 8 շենք, Գայի պող. 4 շենք,թիվ 2 մարզադպրոց, թիվ 62 165 դպրոցներ, թիվ 242, 251 մսուր-մանկապարտեզներ եւ հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Դ․Մալյան նրբ․5 շենք, Նոր Նորք՝ 4-րդ զանգ.՝ Գյուլիքեւխյան փ. 9 շենք եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան 14, 12 շենքեր, Նոր Նորքի 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 5շենք եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ՆորՆորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 36 շենք 3, 4 մուտքեր, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 21շենք եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 1( 3/8 ) շենք եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաբաջանյան փ. 6 (1-ին միկրո. 3շ.) շենք, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Սայաթ Նովա թաղ․ 2 շենք եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղի Հանք՝ Աճառյան փ. 16, 18 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Նոր Արտամետ համայնք եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Հաճն համայնքի Բրիլյանտ, Մ․ Գյուլֆյան թաղամասեր, Նոր Գեղի համայնքի Նոր թաղամաս, «Բուլդոկ» ՍՊԸ, «Մուշ 95» սերվիս, Պոմպակայան 4 (Էլեն Ա․Կ) եւ հարակից բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10:00-11:30 Սեւան քաղաքի Նալբանդյան փ․40ա-43 շենքեր, Նաիրյան փ․175–179 շենքեր, Շինարարների փ․3-5 բազմաբնակարանային շենքեր, Մ.Մաշտոցի անվան հիմնական դպրոց եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-15:00 Սեւան քաղաքի Բաբաջանյան, Կոմիտասի փողոցներ, «ՎՏԲ-Հայաստանբանկ» ընկերություն եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12:00-13:00 Սեւան քաղաքի Սպանդարյան, Իսահակյան փողոցներ, Շահումյան, Կարմիր Բանակի փողոցների սեփական տներ եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
09:31 - 17 հուլիսի, 2020
Ծակքարում կիրականացվեն երեք սուբվենցիոն ծրագրեր

Ծակքարում կիրականացվեն երեք սուբվենցիոն ծրագրեր

Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի բնական քարե կամուրջ տանող ճանապարհը, լուսավորության ցանց թիվ 3 եւ 10 փողոցներում, կասֆալտապատվի 6-րդ փողոցը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 920 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 7 միլիոն 280 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Ծակքարի 6-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 88 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 52 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 միլիոն 200 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Ծակքարի 3-րդ եւ 10-րդ փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 14 միլիոն 200 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 230 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 4 միլիոն 970 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Ծակքար համայնքի ղեկավար Գվիդոն Ավետիսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն առաջիկայում: «Համայնքի համար անչափ կարեւոր ու պահանջված ծրագրեր են իրականացվում: Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցումը ներառում է ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի տեղադրման, հենապատի ու ճեմուղու կառուցման եւ այլ կարգի աշխատանքներ: Այն խթանելու է զբոսաշրջության զարգացմանը: Համայնքի 6-րդ փողոցն ասֆալտապատվելու է շուրջ 1 750 մետր երկարությամբ եւ 7 000 քառակուսի մետր մակերեսով: Լուսավորության ցանցը 3-րդ փողոցում կառուցվում է 1 160, 10-րդ փողոցում՝ 960 մետր երկարությամբ: Ընդհանուր հաշվով կտեղադրվի 78 լուսատու»,-նշեց համայնքի ղեկավարը:
14:08 - 15 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Քաջազնունի փ. 6, 4, 4ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 12 շենք, Թումանյան փ. 1 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 2 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 21, 25 շենքեր, Գր. Լուսավորիչ փ. 3 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Փարպեցու փ. 4 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Պարոնյան փ. 28, 28ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 37 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 25/14 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 1 շենք, Սունդուկյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձորի փ. 69 շենք, Այգեձորի նրբ. 22 շենք,Փափազյան փ. 16ա, 36 շենքեր, Կոմիտասի պող. 45 շենք, Համբարձումյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաչատրյան փ. 12 շենք, Ա.Ավետիսյան փ. 23 շենք, Համբարձումյան փ. 14 շենք, քաղ․ «Ա․Աբրահամյան», «Ցոլք Էլիտ» ԱԿ, «Ջի էն Ջի» ՓԲԸ, «Դիդի Գրուպ» ՍՊԸ, «Ռ․Գալստյան» ԱՁ, քաղ․«Ս․Մնացականյան», «Էնի էլ․նյութերի ինստիտուտ» ՍՊԸ, քաղ․«Ա․Երիցյան», Նիզամի փ․2 շենք, Մանանդյան փ․1/3 շենք, Մայիսի 9-ի փ․3, 5, 7, 9, 9/1, 13 շենքեր, Նիզամի փողոցի սեփական տներ, Մայիսի9-ի փողոցի սեփական տներ, Մարքվարտի փ․85/1 շենք, Շիրակի փ․56/1, 58/1 շենքեր, Շիրակի, Մարքվարտի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Շինարարների փ. 10 շենք, Նազարբեկյան փ. 31 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 16 շենք, Դավթաշեն 2-րդ թաղ. 44 շենք, Մարգարյան 2-րդ նրբ. 9 շենք, Մարգարյան փ. 29/2 շենք, Անդրանիկի փ. 96 շենք, Սեբաստիայի փ. 86 շենք, Ավան՝ 5-րդ, 7-րդ փողոցների 1-ին, և 2-րդ նրբանցքների սեփական տներ, Շահինյան փողոցի, Մարշալ Խուդյակով փողոցի սեփական տներ, Խուդյակով փ․70, 68/1, 84/1, 84/2, 84/3, 84/4 շենքեր, Դ․ Վարուժան թաղ․9, 10 շենքեր, Իսահակյան թաղ․4 շենք, Հովհաննիսյան թաղ․27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 12 պոլիկլինիկա և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դ․ Վարուժան փ. 4 շենք, Աճառյան փ․ 44, 2/1շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ․13 (3/5) շենք ,Տաշքենդի փ․18 (2/6 ) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 17 շենք, Նոր Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 8 շենք, Ա․ Հովհաննիսյան փ. 24/1 շենք (2, 4 մուտքեր), Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 4/1 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 11 շենք, Նոր Նորքի 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 1 շենք, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 50/5 շենք, Ն․ Ստեփանյան փ. 9 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Բ․ Մուրադյան փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Եղվարդ համայնքի Կոմիտասի, Չարենցի, Աբովյանի, Սայաթ-Նովա, Իսահակյան, Սաֆարյան, Թարգմանչյանց փողոցներ՝ մասնակի, Նուռնուս և Քանաքեռավան համայնքներ, «Ռեդ-Գրուպ», «Երևան խմելու ջուր», «Նորմա Կաթ», «Լույս, Միաձույլ» ՍՊԸ, Սառնարան, Մերգելյան, Ֆերի, Ա․ Քամալյան, Զանգեզուր կոոպ․, Սառնարան թաղամաս, Գեղարքունիքի մարզում՝ 10:30–13:00 Սևան քաղաքի Հրազդան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներն ամբողջությամբ:
09:24 - 10 հուլիսի, 2020
Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց
 |armtimes.com|

Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց |armtimes.com|

armtimes.com: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 257 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 154 միլիոն 200 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 102 միլիոն 800 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 68 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 29 միլիոն 400 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ներքին Գետաշենի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 26 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 14 միլիոն դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ներքին Գետաշեն համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանի հավաստմամբ՝ առաջին երկու ծրագրերի շինաշխատանքների մրցույթը հայտարարված է, իսկ լուսավորության ցանցի կառուցման մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Բոլոր ծրագրերը կավարտվեն այս տարվա ընթացքում: «Համայնքի համար կենսական նշանակության եւ մեծածավալ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքում բարելավվում են համայնքի բնակչության կենսապայմանները, զարգանում են ենթակառուցվածքները, կառուցապատվում ու բարեկարգվում ներհամայնքային փողոցները: Այս տարի կասֆալտապատենք երկրորդական նշանակության 12 փողոց՝ 4566 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ոռոգման ներքին ցանցը կկառուցվի 4,5 կիլոմետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով: Համակարգը անխափան կսպասարկի շուրջ 12 թաղամասերի տնտեսությունների տնամերձերի ոռոգման ջրամատակարարումը: Լուսավորության ցանցը կկառուցվի ծայրամասային թաղամասերում, որով եւ գրեթե ամբողջությամբ կլուսավորվի Ներքին Գետաշենը՝ Գեղարքունիքի մարզի ամենախոշոր գյուղական համայնքը: Լուսավորության ցանցը կկառուցվի շուրջ 7 կիլոմետր երկարությամբ: Կտեղադրվի 250 լուսատու»,-ներկայացրել է համայնքի ղեկավարը:  
21:56 - 07 հուլիսի, 2020
ՔՏՀԱ տեսչական մարմինը Վարդենիս համայնքում իրականացվող ապօրինի շինաշխատանքների գործով դիմել է դատախազություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը Վարդենիս համայնքում իրականացվող ապօրինի շինաշխատանքների գործով դիմել է դատախազություն

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը տեղեկացնում է, որ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի մասնագետների կողմից ուսումնասիրություն է կատարվել Վարդենիս համայնքի Լեռնագործների 1/2 բազմաբնակարան շենքի հարևանությամբ իրականացված և Լեռնագործների 3 հասցեներում շինարարական աշխատանքների նկատմամբ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված հասցեներում իրականացվում են շինարարական աշխատանքներ՝ առանց սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տրամադրված շինարարության թույլտվության։ Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով՝ ստուգումների արդյունքում գրություններ են ուղարկվել Վարդենիս համայնքի ղեկավար Ա․ Մելքոնյանին, որով նա տեղեկացվել է, որ համայնքի նշված երկու հասցեներում կատարվում են ապօրինի ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Գրությամբ համայնքի ղեկավարը նաև տեղեկացվել է, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել տվյալ շինաշխատանքները դադարեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքները վերացնելու, որից  հետո արդյունքների մասին ՔՏՀԱ Տեսչական մարմնին տեղեկացնելու վերաբերյալ: 2020թ․ մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարից ստացվել է գրություն՝ համաձայն որի նշված հասցեներում շինարարական աշխատանքները դադարեցվել են և սեղմ ժամկետում օրենքով պահանջվող փաստաթղթերը կներկայացվեն Տեսչական մարմին։  Սակայն նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ 2020թ․ հունիսի 4-ին Տեսչական մարմնի կողմից համայնքի ղեկավարին ուղարկվել է արդեն երկրորդ գրությունը, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցումը և օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը կրկին չի իրականացվել և մինչ օրս մնացել է անպատասխան։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը, ՔՏՀԱ տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
13:27 - 07 հուլիսի, 2020