Աշխատանքներ տարվում են, բայց դրանք բավարար չեն․ Սանոսյանը՝ Սեւանա լճի կանաչելու մասին |armtimes.com|
14:32 - 24 հուլիսի, 2020

Աշխատանքներ տարվում են, բայց դրանք բավարար չեն․ Սանոսյանը՝ Սեւանա լճի կանաչելու մասին |armtimes.com|

armtimes.com: Ցավոք սրտի, արդեն 3-րդ տարին է՝ Սեւանա լճի կանաչելու պրոցես ունենք մեծ մասշտաբներով։ Այս մասին այսօր Սեւանի ափին կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Սեւանի կանաչելու վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ այս պրոցեսը միշտ եղել է, բայց մասշտաբներն ամբողջովին այլ են եղել, հիմնականում՝ սեպտեմբեր ամսին քիչ ծավալով։

«Աշխատանքներ, իհարկե, տարվում են, բայց ես խոստովանում եմ, որ մեր աշխատանքները բավարար չեն։ Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման, գետերի հուների մաքրման, մաքրման կայանների տեղադրման առումով թեեւ որոշակի աշխատանք կա, բայց խոստովանում եմ, որ այդ աշխատանքները դանդաղ են ընթանում տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»,- ասաց մարզպետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում բանակից հետո երկրորդ տեղը, ուր պետք է գումար հատկացնել, դա Սեւանա լիճն է:

«Մեր Կառավարությունը, մեր գործընկերները կարծում եմ՝ սա շատ լավ գիտակցում են, բազմաթիվ անգամներ ասել են ու այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում»,- նշեց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ ներկա պահին մարզում 3 մաքրման կայան է գործում՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս համայնքներում, որոնք, սակայն, միայն մեխանիկական մաքրում են իրականացնում. «Հաշվի առնելով մարզի բնակավայրերի կոյուղացման ցածր մակարդակն ու անգամ որոշ գյուղերում դրանց բացակայությունը՝ մարզն առնվազն 4 կենսաբանական մաքրման կայանի կարիք ունի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել