Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

«Ես աջակցում եմ հայ ժողովրդին». ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենասն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարում |tert.am|

«Ես աջակցում եմ հայ ժողովրդին». ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենասն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարում |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թոնի Կարդենասն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին հուլիսի 12-ից Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից: «Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի կողմից վերջերս հայկական սահմանին կատարած ագրեսիայի ֆոնին: Այս անիմաստ բռնությունը սպառնալիքի տակ է դնում անմեղ քաղաքացիական անձանց կյանքը: Պետք է ձեռնարկվեն սրացումը կանխող քայլեր` նոր կորուստներից խուսափելու համար»,-հայտարարել է կոնգրեսական Կարդենասը: Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։  
09:54 - 17 հուլիսի, 2020
Քննչական կոմիտեի նախագահը մեկնել է Տավուշի մարզ

Քննչական կոմիտեի նախագահը մեկնել է Տավուշի մարզ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու,  խաղաղ բնակչության ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայով, ականանետերով և այլ զինատեսակներով  կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված 30 քրեական գործով նախաքննությունները կազմակերպելու և դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է ՀՀ Տավուշի մարզ, եղել Բերդ քաղաքի, Չինարի և Այգեպար բնակավայրերի դեպքերի վայրերում: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Քննչական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորյային քննչական բաժնի և Տավուշի մարզային քննչական վարչության աշխատակիցներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
09:33 - 17 հուլիսի, 2020
Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում

Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ,ապատեղեկատվությունն է:Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»: ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով։
09:10 - 17 հուլիսի, 2020
Հուլիսի 12-ից մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող. Քննչական կոմիտե

Հուլիսի 12-ից մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող. Քննչական կոմիտե

2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզիտարբեր բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ տանկից, 6 հարվածային անօդաչու թռչող սարքից, 82մմ և 120մմ ականանետերից, Դ30 հրանոթից և այլ հրետանային տեխնիկայից արձակել են շուրջ 150 կրակոց: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Արձակված կրակոցների և դրանց հետևանքով պատճառված վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով հարուցվել և քննվում է 30 քրեական գործ: Նախնական տվյալներով՝ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող, սպանվել՝ 4 զինծառայող, վնասվել՝ 6 ավտոմեքենա: Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների հետևանքով վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, մարմնական վնասվածք է ստացել 1 քաղաքացիական անձ: Քրեական գործերով ողջ ծավալով կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները:
23:20 - 16 հուլիսի, 2020
29 շինություն վնասվել է մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում,  2 շինություն ենթակա է լիարժեք վերականգնման․ Տավուշի մարզպետ

29 շինություն վնասվել է մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում, 2 շինություն ենթակա է լիարժեք վերականգնման․ Տավուշի մարզպետ

«Ցավոք, Չինարիում վիրավորին օգնություն ցույց տալիս խոցվել է մեքենա: Հիմնականում թիրախավորվել են Բերդ համայնքի բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։ Այսօրվա առանձնահատկությունն այն էր, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ էր ու առանձնահատուկ 30 տարիների ամբողջ պատմության ընթացքում։ Օրվա երկրորդ կեսին քաղպաշտպանությունը և պատսպարումը հիմնված էր անօդաչու թռչող սարքերից պատսպարվելու պահանջի վրա»,- այս մասին Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։«Այսօր մեր գործընկերների աջակցությամբ իրականացրել ենք ապաստարանային միջոցների համալրում։ Այս աշխատանքները կիրականացվեն նաև առաջիկա օրերին։ Դրանք ծածկոցներ են, ջրի ապահովման հնարավորություններ՝ ապաստարաններում, դրանք լապտերներ են, որոնք հնարավորւոյթյուն կտան նաև գիշերային պայմաններում մարդկանց պատսպարելու։ Այսօր հիմնականում որոշ գյուղերում բացառապես օգտագործվել են միայն անհատականան ապաստարանները, որոնք հիմնականում տարբեր թաղամասերում նկուղներ են»,- ասել է նա։ Չոբանյանը նշել է, որ այս օրերի ընթացքում եղել է 51 դեպք, որոնցից 4-ը՝ ենթակառուցվածքների, 4-ը՝ տրանսպորտային միջոցների, 2-ը՝ ընտանի կենդանիների, և 41-ը՝ շինությունների։ 41 շինություններից 29-ը վնասվել են մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում։ 2 շինություն ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է վերականգնել հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության: «Այսօր Բերդ համայնքում ուսումնասիրել ենք շինարարական ռեսուրսները, այդ թվում՝ հաշվառել ենք այն անձնանց, որոնք վերադարձել էին հայրենիք և համավարակով պայմանավորված չէին կարողացել մեկնել արտերկիր և արտերկրում զբաղված են եղել շինարարական աշխատանքներով։ Այս ներուժը պիտի օգտագործենք, որ առաջիկայում հնարավորինս կարճ ժամկետում կարողանանք իրականացնել վթարված շենքերի վերանորոգումը կամ նոր շենքերի կառուցումը»,- հայտնել է մարզպետը։ Չոբանյանը նշել է, որ ճեպազրույցից առաջ ճշտել են՝ վիրավորված բնակչի վիճակը լավ է:
22:23 - 16 հուլիսի, 2020
Հայաստանի ՀՕՊ-ը քաղաքացիական ինքնաթիռ չի նշանառել․ գերմանացի լրագրողը մանիպուլացնում է |fip.am|

Հայաստանի ՀՕՊ-ը քաղաքացիական ինքնաթիռ չի նշանառել․ գերմանացի լրագրողը մանիպուլացնում է |fip.am|

fip.am: Երկու օր առաջ՝ հուլիսի 14-ին, գերմանական «Բիլդ» (Bild) պարբերականի լրագրող, վերլուծաբան Ջուլիան Ռեպկեն (Julian Röpcke) Թվիթերի իր միկրոբլոգում գրառում էր արել՝ մեղադրելով Հայաստանի հակաօդային զորքերին քաղաքացիական ինքնաթիռ նշանառելու մեջ: Գերմանացի լրագրողի պնդումը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հրապարակվեց «Ադրբեջանական Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցումը» վերնագրով տեսանյութ, որի սկզբնամասում երևում է, թե ինչպես է հակաօդային համակարգը թիրախավորում թռչող սարք, իսկ ապա երևում է հրթիռի կողմից թռչող սարքի խոցումը:  Գերմանացի լրագրողը, Twitter-ի իր էջում հրապարակելով կադրերը, գրել էր. «Եթե պնդում եք, որ անօդաչու սարք եք խոցել, մի ցուցադրեք ձեր ՀՕՊ կողմից նշանառված երկշարժիչ նեղ ֆյուզելաժով քաղաքացիական ինքնաթիռ» («two-engine narrow-body civilian airliner»): Գերմանացի լրագրողի գրառումը տարածվել է ադրբեջանական և ռուսական լրատվականներում։  «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք տեսանյութի սկզբնամասում երևացող (ՀՕՊ կողմից նշանառված) թռչող սարքը կարող էր քաղաքացիական ինքնաթիռ լինել: Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութի առաջին վայրկյաններին երևում է թռչող սարքի ուռուցիկ (ավելի բարձր) գլխամասը։ Այսպես, աշխարհում կա միայն մեկ քաղաքացիական ինքնաթիռ, որն ունի ուռուցիկ գլխամաս՝ Boeing 747-ը, որը, սակայն, ի տարբերություն գերմանացի լրագրողի նկարագրած  «նեղ ֆյուզելաժով երկշարժիչ ինքնաթիռի», լայն ֆյուզելաժով է («wide-body») և ունի ոչ թե երկու, այլ չորս շարժիչ։  Այլ կերպ ասած՝ չկա քաղաքացիական ինքնաթիռ, որը կունենար տեսանյութում երևացող թռչող սարքի «կազմվածքը»: Ավելին, դժվար չէ համոզվել, որ Ադրբեջանի սպառազինությունում առկա միակ թռչող սարքը, որն ունի գլխամասի նմանատիպ ուռուցիկություն, հենց Elbit Hermes 900-ն է։ Բացի սա, Գերմանացի լրագրողը թռչող սարքի ստորին մասում երևացող ուռուցիկ գոգավորությունը ներկայացնում է որպես քաղաքացիական ինքնաթիռի տուրբինային շարժիչներ, որոնք բացակայում են Elbit Hermes 900-ի վրա: Հարկ է նշել, սակայն, որ Elbit Hermes 900 անօդաչու սարքը կարող է տանել մինչև 350 կիլոգրամ օգտակար զանգված (payload), մասնավորապես՝ տակից ամրացվող հետախուզական սարքավորումները (ռադար, սպեկտրոմետր, տեսախցիկ և այլն): Առանց հետախուզական կամ մարտական օգտակար զանգվածի, անօդաչու սարքի մարտական թռիչքը դառնում է անիմաստ: Տեսանյութում երևացողը, ըստ ամենայնի, հենց այդպիսի «օգտակար զանգված» է: Այպիսով, գերմանացի լրագրող Ջուլիան Ռեպկեի այն պնդումը, թե Հայաստանի հակաօդային պաշտպանությունը նշանառության տակ է վերցրել քաղաքացիական ինքնաթիռ, չի համապատասխանում իրականությանը: Ավելին, տեսանյութի վերլուծությունը վկայում է, որ դրանում երևացող ինքնաթիռի «կազմվածքը» հենց Elbit Hermes 900-ինն է: Հովհաննես Նազարեթյան
19:12 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանը հաստատել է սպանվածի մասին տեղեկությունը
 |razm.info|

Ադրբեջանը հաստատել է սպանվածի մասին տեղեկությունը |razm.info|

razm.info: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի հատվածում ընթացող բախումների հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ինչպես ավելի վաղ պարզվել էր սոցցանցերից՝ նա պայմանագրային զինծառայող, շարքային Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu) է։ Ադրբեջանի սոցցանցային տիրույթում նշվում է, որ Իսմայիլովն Աղստաֆայի շրջանի Քոլխալֆալի գյուղի բնակիչ էր։ Համացանցում արդեն իսկ հայտնվել են կադրեր՝ նրա հուղարկավորության արարողությունից։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հուլիսի լույս 16-ի գիշերը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի  շարժ։  Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը,  կորուստներ կրելով, հետ է շպրտվել։  Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։
18:55 - 16 հուլիսի, 2020
Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա․ Կարո Փայլան |ermenihaber.am|

Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա․ Կարո Փայլան |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։ Փայլանի` սոցցանցում արած գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը պետք է լուծել անկողմնակալ ձևով, արդարությամբ։ Ցեղային ու կրոնական կողմնակալությունը վնասում է տարածաշրջանի խաղաղությանը»։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հուլիսի լույս 16-ի գիշերը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի  շարժ։  Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը,  կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։
18:33 - 16 հուլիսի, 2020
Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով

Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։  Հայկ Մարությանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին: Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը»,- գրել է Մարությանը: Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպար համայնքի մանկապարտեզի շենքը։
17:44 - 16 հուլիսի, 2020
«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները». վարչապետը մասնակցել է մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները». վարչապետը մասնակցել է մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով:Հուղարկավորությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պաշտոնյաներ:Վարչապետը ցավակցության և զորակցության խոսքեր է ասել մայոր Գայուշ Համբարձումյանի ընտանիքի անդամներին և հանդես եկել ելույթով, որում նշել է.«Համբարձումյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Էլբակյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Գաբրիելյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Մաթևոսյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Վեհափառ Տեր,Կառավարության հարգելի անդամներ,Ազգային ժողովի պատգամավորներ,Պարոնայք գեներալներ և սպաներ,Հարգելի ներկաներ, Հայրենիք-պետություն ունենալը պատասխանատվություն է, պատասխանատվություն, որ ընկած է ժողովրդի, հանրության ուսերին: Ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք այն թողնենք միայն ժողովուրդ-հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված, եթե ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել, կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձևավորող սուբյեկտների, այսինքն՝ անհատների միջև, մեզնից յուրաքանչյուրի միջև:Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել ուրեմն, և ի՞նչ կապ ունի մեր այսօրվա այստեղ գտնվելն իմ նշած պատասխանատվության հետ: Մենք այստեղ հավաքվել ենք՝ ազդարարելու, որ Հայաստանի Զինված ուժերի մայոր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի Զինված ուժերի կապիտան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սմբատ Գևորգի Գաբրիելյանը, Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գրիշա Վահանի Մաթևոսյանը լիաժեք և անմնացորդ կրեցին Հայրենիք-պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը: Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որ ունի մարդը. նրանք Հայրենիք-պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը, ու ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանքիների անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքն ահա այլևս առաջվանը չի լինելու, և նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ: Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը նահատակվեցին: Բայց մի՞թե նրանց հետ նահատակվեց նաև Հայրենիք-պետություն ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը, մի՞թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը: Ո՛չ, իհարկե: Այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունն սպասում է մեզ, մեզնից յուրաքանչյուրին՝ վարչապետից մինչև փոքր գործարար, նախագահից մինչև հոգևորական, որ մեզնից յուրաքանչյուրն ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով: Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը լիարժեք կրեցին իրենց պատասխանատվությունը Աստծո առաջ, Հայրենիք-պետության առաջ, մեր ժողովրդի ու պատմության առաջ, մեր նահատակների ու սերունդների առաջ, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի առաջ:Եվ սա մեր՝ ապրողներիս, պատասխանատվության ժամն է, մեր հավաքական և մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության ժամը: Եվ մենք ամեն օր, ամեն Աստծո օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր, ամուր կանգնենք այս հողի վրա, որն ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին:Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները, ովքեր այսօր մարտի դաշտում՝ հայրենի հողը պաշտպանելիս, խոսում են Սարդարապատի հերոսների, Արցախյան ազատամարտի հերոսների, Ապրիլյան պատերազմի հերոսների անունից և հպարտություն ու վստահություն են ներշնչում բոլորիս: Այդ մարդիկ Հայրենիք-պետության առաջ իրենց պատասխանատվության ապահովման համար դրել են առավելագույնը՝ իրենց կյանքը, իրենց ընտանիքների խաղաղությունն ու երջանկությունը, և մեզնից յուրաքանչյուրը ամեն անգամ, Եռաբլուրի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս ինքն իրեն հարց պիտի տա ու պատասխանի. իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի կամ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի: Եվ այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պիտի տա ինքն իրեն և Աստծուն, միայն ինքն իրեն և Աստծուն, որովհետև միայն ինքդ քեզ հետ և Աստծո հետ խոսելիս է, որ չես կարող եղծել: Եվ մեզնից յուրաքանչյուրի այս խոսակցությունից է կախված՝ Համբարձումյան, Էլբակյան, Գաբրիելյան, Մաթևոսյան ընտանիքների, նահատակներ տված մեր մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցա՞վ կլինի, թե՞ հանդարտություն, ավելի շատ ափսոսա՞նք կլինի, թե՞ հպարտություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան,Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան,Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյան, Խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են Տավուշի հողի վրա և կերտեցին մեր այսօրվա հպարտությունը: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայոց Բանակը և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»: Խոսքով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանի հորեղբայր Գրիշա Սարգսյանը՝ նշելով. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր բոլորս՝ ամբողջ հայ ազգով, սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հերոսներին, մեր տղաներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր հայ ազգի բարգավաճման, զարգացման, ապագա միլիոնավոր կյանքեր փրկելու համաևր: Իմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր Հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով: Հավերժ փա՛ռք մեր բոլոր նահատակներին. նրանք ողջ են, նրանք կապրեն, քանի մենք կանք: Գարուշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես լինելու: Փառք Աստծո, ունես երկու արու զավակ, կմեծանան և քո անավարտ գործդ ավարտին կհասցնեն: Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա գեղեցիկ կազմակերպման համար: Եվ մեկ բան մենք՝ բոլորս պիտի գիտակցենք ու հասկանանք՝մենք ուժեղ ենք: Կորցնելով այս երիտասարդներին՝ չի նշանակում, որ կորցրել ենք ամեն ինչ, ընդհակառակը, սա պիտի խրախուսի մեզ, որպեսզի մենք ավելի ամուր և ավելի կայուն կանգնենք մեր երկրի պաշտպանության և զարգացման համար»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մարտական գործողությունների հետևանքով զոհված Գարուշ Համբարձումյանը, Սոս Էլբակյանը, Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանն հետմահու արժանացել են պետական պարգևների: Մայոր Գարուշ Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալներով:
16:44 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու համար հարուցվել է 13 քրեական գործ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու համար հարուցվել է 13 քրեական գործ

2020թ. հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից  կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի՝ մասնավորապես մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ բնակավայրերի ուղղությամբ: Խաղաղ բնակչությանը՝ ՀՀ քաղաքացիներին սպանելու դիտավորությամբ կատարված կրակոցների, արկերի պայթյունների արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են հասցվել այդ բնակավայրերի խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անշարժ և շարժական գույքերին, բնակավայրերում տեղակայված քաղաքացիական և արտադրական նշանակության օբյեկտներին: Մասնավորապես՝ նշված գործողությունների արդյունքում տարբեր աստիճանների վնասներ են հասցվել՝ Այգեպար բնակավայրում՝ 9 առանձնատան, բնակչի պատկանող և քաղաքացիական օգտագործման «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, բնակավայրում գործող կոնյակի գործարանին, ինչպես նաև Ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետին, որի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պահակակետում ծառայություն իրականացնող Ոստիկանության ՊՊԳՎ վարչության Տավուշի բաժանմունքի 2 ոստիկան, Չինարի բնակավայրում՝ 4 առանձնատան, բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ԳԱԶ 53» մակնիշի 1 ավտոմեքենային, Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրում՝ 6 առանձնատան, Բերդ քաղաքում՝ գործող կոնյակի գործարանին, Նորաշեն բնակավայրում՝ բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ՈւԱԶ» մակնիշի մեկ ավտոմեքենային, Տավուշ բնակավայրում՝ մեկ գերեզմանի շիրմաքարին և հենապատերին: Նշված հանցավոր գործողությունների արդյունքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել միայն այն պատճառով, որ բնակիչները, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների աշխատակիցները, հասցրել են պատսպարվել ապաստարաններում, թաքստոցներում կամ այլ վայրերում: Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է 13 քրեական գործ՝ որոնցից՝ 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Քրեական գործերն ընդունվել են վարույթ: Իրականացվող նախաքննության շրջանակներում կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերը և քաղաքացիական օբյեկտները Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են միտումնավոր՝ ազգային ատելության շարժառիթներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար խաղաղ բնակիչներին կյանքից զրկելու և գույքը ոչնչացնելու նապատակներով: Ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի նաև ՀՀ ԶՈւ զինծառայողների և ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր գործողությունների դեպքերի և դրանց քրեաիրավական ընթացքների վերաբերյալ:
16:28 - 16 հուլիսի, 2020
Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզի խմբասենյակը. ըստ տնօրենի՝ ներսում այդ պահին ոչ ոք չի եղել |armtimes.com|

Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզի խմբասենյակը. ըստ տնօրենի՝ ներսում այդ պահին ոչ ոք չի եղել |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետեւանքով վնասվել է Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար գյուղի մանկապարտեզի ընդհանուր խմբասենյակը: Այս մասին ասաց մանկապարտեզի տնօրեն Թեհմինե Առաքելյանը՝ նշելով, որ այդ պահին ներսում ոչ ոք չի եղել: Այգեպարի մանկապարտեզը երեք տարի առաջ՝ 2017 թվականին էր վերանորոգվել «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ունի 20 սան, դեռ 8 երեխա էլ պիտի ընդունվեր: Այս օրերին, սակայն, ինչպես տնօրենը նշեց, պարտեզը չի աշխատել. «Գյուղում էլ հիմա երեխաներ գրեթե չկան, ծնողները հիմնականում տարել են, ով կարողացել է, հեռացրել է գյուղից. որքանով տեղյակ եմ, հիմնականում տղամարդիկ են, մեծահասակներ, կանայք»,- ասաց Առաքելյանը: Վերջինս նշեց, որ ինքն էլ դեռ գյուղում չէ եւ վնասները անձամբ չի տեսել, սակայն ըստ նրա՝ դրանք ուսումնասիրելու հնարավորություն այս պահին դեռ չկա։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:20 - 16 հուլիսի, 2020