Քննչական կոմիտեի նախագահը մեկնել է Տավուշի մարզ
09:33 - 17 հուլիսի, 2020

Քննչական կոմիտեի նախագահը մեկնել է Տավուշի մարզ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու,  խաղաղ բնակչության ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայով, ականանետերով և այլ զինատեսակներով  կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված 30 քրեական գործով նախաքննությունները կազմակերպելու և դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է ՀՀ Տավուշի մարզ, եղել Բերդ քաղաքի, Չինարի և Այգեպար բնակավայրերի դեպքերի վայրերում: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննչական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորյային քննչական բաժնի և Տավուշի մարզային քննչական վարչության աշխատակիցներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել