Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Պատերազմի 4-րդ օրվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ մեկը պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Պատերազմի 4-րդ օրվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ մեկը պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Պատերազմի 4-րդ օրվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ մեկը պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել։ Այս մասին Civilnet-ում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ԱԽ նիստում այդ ժամանակ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը խոսել է ռազմական իրավիճակի մասին։ «Նա խոսել է մի քանի թեմաների մասին․ F16-երի մասին և դրանց խնդիրների մասին, խոսել է մեր կողմից կիրառվող Սմերչերի և դրանց հաջողությունների մասին, խոսել է Ջաբրայիլում որոշակի, շատ փոքր հաջողությունների մասին, նաև ասել է, որ առաջնագծում ռազմական իրավիճակի որևէ փոփոխություն չկա, ևբանակը շարունակելու է կատարել իր խնդիրները։ Այդ օրվա ԱԽ նիստում որևէ մեկը մեզ չի առաջարկել պատերազմը դադարեցնել։ Իսկ պատերազմի զեկույցի մասում նշված մտքերը որևիցե ձև չեն համապատասխանում այդ ասածին»,- նշել է նա։ Գրիգորյանն ընդգծել է, որ առաջին անգամ այդպիսի խոսակցություն եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում, որտեղ նշվել է, որ 2,3 օր ունենք, որից հետո պատերազմը մոտ 20 օր շարունակվել է։ «Ավելին՝ նույնիսկ այդպիսի միտք չի հնչել, որ կարող է երկիմաստություն ունենա»,- հավելել է նա։ Լրագրողի ճշտող հարցին, թե Արմեն Գրիգորյանը հերքո՞ւմ է Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, վերջինս ասաց․ «Ես ասում եմ այն, ինչ եղել է ԱԽ նիստում։ Ասում եմ հիմա, որովհետև քաղաքակաան դաշտում շահարկվում է այս թեման։ Բոլոր քաղաքական գործիչները սրա մասին հայտարարություն են անում․ իրողությունն այն է, ինչ նկարագրեցի»։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։
18:00 - 13 մարտի, 2021
Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկում է ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը

Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկում է ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսուքյան իր էջում ներկայացրել է ԱԽ հայտարարությունը․ «ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։ Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն՝ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»:
13:31 - 01 մարտի, 2021
Սերժ Սարգսյանը Ադրբեջանին խոստումներ է տվել, որոնց արդյունքում ապրիլյան պատերազմը կանգնել է. Արմեն Գրիգորյան
 |tert.am|

Սերժ Սարգսյանը Ադրբեջանին խոստումներ է տվել, որոնց արդյունքում ապրիլյան պատերազմը կանգնել է. Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Սերժ Սարգսյանի տված խոստումների պատճառով Հայաստանը կանգնել էր փակուղու առաջ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադարձ կատարելով երեկվա Սերժ Սարգսյանի՝ ՀՀ  3-րդ նախագահի հարցազրույցին: «Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով, ի դեպ այդ խոստումներից հետո որոշակի ժամանացույց էր ենթադրվում և այդ ժամանակացույցը ամառվա ընթացքում էր, իսկ ամառվա ընթացում տեղի է ունենում «Սասնա ծռերը», որը օգտագործելով՝ Սերժ Սարգսյանը որոշակի ժամանակահատվածով հետաձգում է՝ մինչև 2017 թվականի ապրիլ, այնուհետև մինչև իշխանության տրանզիցիան ձգում է: Այդ մարդը այդպիսի խոստումներ տալով, ստեղծելով այդպիսի բեռ Հայաստանի համար՝ լքում է պաշտոնը և հետո գալիս ու հայտարարում է՝ ես պատրաստ էի ստորագրելու, ինչ-որ քայլեր անելու, մինչդեռ ես հստակ ասեմ՝ իր տված խոստումների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
17:28 - 16 փետրվարի, 2021
Անվտանգային նոր իրողություններին բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական. ԱԽ քարտուղար

Անվտանգային նոր իրողություններին բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական. ԱԽ քարտուղար

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորին Հայոց բանակի օրվա առթիվ՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը զինվորագրված գեներալներից, սպաներից ու զինվորներից մինչև աշխարհազորայիններ ու կամավորականներ։ Պատահական չէ, որ այս օրը մասնագիտական տոն լինելուց բացի նաև համապետական և համազգային տոն է մեր հանրային ընկալման մեջ: Այս գիտակցումը առավել ամրացավ վերջին իրադարձությունների բերումով, երբ բոլորս, մեր տեղերում, անդամագրվեցինք Հայրենիքի պաշտպանության գործին՝ առաջնագծից մինչև թիկունք դառնալով Հայոց բանակի մեծ ընտանիքի մի մասնիկը: Հիրավի, այս օրերին մեր բանակը յուրօրինակ փորձություն է ապրում, որից անկասկած պիտի դուրս գա առավել զորեղ, կայացած ու ժամանակի մարտահրավերներին պատրաստ: Անվտանգային նոր իրողություններին մեր բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական, և սրանում մեր բոլորիս անելիքը չափազանց մեծ է: Իհարկե Բանակի օրը տոն լինելուց զատ ունի նաև հիշատակի խորհուրդ, այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք նաև բոլոր այն նվիրյալներին, ովքեր կանգնած էին Հայոց բանակի ստեղծման ակունքներում, նրանց, ում հերոսության, իսկ հաճախ և՝ կյանքի գնով հաղթեցինք ինչպես 1991-1994 թթ. Արցախյան պատերազմում, այնպես էլ դիմակայեցինք վերջին պատերազմական գործողություններում: Կրկին շնորհավորում եմ բոլորիս համազգային այս տոնի առթիվ: Փա՜ռք Հայոց բանակին»,- ասված է ԱԽ քարտուղարի շնորհավորական ուղերձում:
11:34 - 28 հունվարի, 2021
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ջեյք Սալիվանին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու առիթով

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ջեյք Սալիվանին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու առիթով

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջեյք Սալիվանին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին Անվտանգության խորհրդի գրասենյակից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սալիվան,  Խնդրում եմ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր գիտելիքները և փորձը էապես կնպաստեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության օրակարգի առաջմղմանը:  Հայաստանը մեծապես կարևորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր երկկողմ հարաբերությունները՝ խարսխված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա: Մենք նաև բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Վստահ եմ, որ ԱՄՆ-ի ջանքերը արդյունարար նշանակություն կունենան տարածաշրջանում համընդհանուր կայունության և անվտանգության հաստատման գործում։ Հուսով եմ մոտ ապագայում հանդիպել Ձեզ՝ քննարկելու հայ-ամերիկյան գործընկերությունը` այն ավելի համընդգրկուն ու համապարփակ դարձնելու նպատակով»:
10:33 - 25 հունվարի, 2021
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: ԱԽ քարտուղարը կարևորելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, անդրադարձել է, տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտգանգության, տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում: Երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում հյուսիս-հարավ մայրուղու բացառիկ դերը:
15:01 - 28 դեկտեմբերի, 2020
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ կոպտագույն կերպով խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված պայմանավորվածությունները։ ԱԽ քարտուղարը ընգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով, մասնավորապես՝ պարբերաբար քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծմամբ ու հրթիռակոծմամբ: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությանը, տարածաշրջանը ահաբեկչական կազմավորումների ներկայությամբ ապակայունացնելու և  հրադադարի ռեժիմը չպահպանելուն ուղղված Թուրքիայի սադրիչ քաղաքականությանը՝ ԱԽ քարտուղարը շեշտել է, որ այն սպառնալիք է ոչ միայն Արցախի ժողովրդի գոյութենական լինելիությանը, այլև տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանը։ Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին կարևորեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
14:26 - 30 հոկտեմբերի, 2020
Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտին

Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:ԱԽ քարտուղարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված երեք հումանիտար հրադադարի՝ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտման հանգամանքի վրա: ԱԽ քարտուղարը ընդգծել է տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությունը, ինչը դրսևորվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությամբ, հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ-ահաբեկչներ հավաքագրմամբ ու տեղափոխմամբ, ինչպես նաև հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչերով։Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական խոր արմատներ ունեցող բարեկամությունը, հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ներդրած ջանքերը, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Արցախ:Դեսպան Լաքոտը վերահաստատել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
13:53 - 28 հոկտեմբերի, 2020
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ

ԱԽ քարտուղա Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ հեռախոսազրույցներ ունեցա նաև Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել եմ ս.թ. սեպտմեբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, մատնանշել եմ տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու հանգամանքը: Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղարները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»:
18:40 - 29 սեպտեմբերի, 2020
ՌԴ ԱԽ քարտուղարին եմ ներկայացրել արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը․ Արմեն Գրիգորյան

ՌԴ ԱԽ քարտուղարին եմ ներկայացրել արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը․ Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու միտումների և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Նշել եմ նաև տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը:Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և զարգացումներով՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»:
14:59 - 29 սեպտեմբերի, 2020
Մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը․ ԱԽ քարտուղարի ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

Մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը․ ԱԽ քարտուղարի ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի առիթով: Մոտ երեք տասնամյակ առաջ վերահաստատեցինք ինքնիշխան և անկախ պետություն ունենալու մեր կամքը՝ դառնալով մեր իսկ անվտանգության երաշխավորը և բարեկեցության ապահովողը: Բացի դրանից` ինքնիշխան և անկախ Հայաստանը դարձավ Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնականության մարմնավորողը։ Անկախությունը տրված արժեք չէ, այն ձեռք է բերվում նվաճելով։ Ի դեպ, մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը։ Երկրաշարժը, Խորհրդային միության փլուզումը, Արցախյան պատերազմը լուրջ փորձություններ էին, բայց հայ ժողովուրդն իր հավաքական իմաստնության շնորհիվ կարողացել է այդ ծանր ճանապարհը պատվով հաղթահարել և նույնիսկ մեծ հաղթանակներ գրանցել։ Եվ այսօր ներկայիս անկախ, ինքնիշխան, դիմակայուն, պաշտպանունակ ու ժողովրդավար Հայաստանն է ապագա սերունդների հզորության ու պետականության հավիտենության երաշխավորը: Շնորհավոր տոնդ, հա՛յ ժողովուրդ»:
09:17 - 21 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանն անկանխատեսելի է դարձել, մենք պատրաստ ենք վիժեցնել ցանկացած սպառնալիք․ Արմեն Գրիգորյան |factor.am|

Ադրբեջանն անկանխատեսելի է դարձել, մենք պատրաստ ենք վիժեցնել ցանկացած սպառնալիք․ Արմեն Գրիգորյան |factor.am|

factor.am: Հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ․ – Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման է դրել աշխարհազոր ստեղծելու նախագիծը։ Հարց է առաջանում՝ կանոնավոր բանակ ունեցող երկրի ինչի՞ն է պետք աշխարհազորը, երբ, օրինակ, Ապրիլյան պատերազմի օրերին Ստեփանակերտի հրապարակում կամավորներից տեղուդադար չկար։ Աշխարհազորի գոյության իմաստը Դուք ինչպե՞ս կբացատրեք։– Վերջին 2-2.5 տարիներին ՀՀ անվտանգության համակարգում լայնածավալ բարեփոխումներ են կատարվել։ Ես նկատի ունեմ նոր սպառազինության ձեռքբերումից սկսած՝ մինչև սննդի համակարգի փոփոխություն, ինչպես նաև կառավարման համակարգում արդյունավետության բարձրացում, զորահավաքի ուղղությամբ հսկայածավալ աշխատանք ենք կատարել, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում ամբողջ պետության կառավարման համակարգը, տնտեսությունն ու բանակը պատրաստ լինեն պատերազմի։ Մեր գնահատականներով՝ ընդհանուր տարածաշրջանի սպառնալիքներն այնպիսին են, որ միայն բանակով անհնար է այդ հնարավոր սպառնալիքները զսպել։ Այո՛, Ադրբեջանի մասով մենք այսօր կարողանում ենք զինված, կանոնավոր բանակով այդ սպառնալիքը չեզոքացնել, նույնիսկ առավելություն ձեռք բերել, բայց տարածաշրջանում սպառնալիքներն այնպիսին են, որ հնարավոր այլ զարգացումների դեպքում մեր կանոնավոր բանակը բավարար չէ, և մեր անվտանգության համակարգն ուժեղացնելու համար ստեղծում ենք աշխարհազոր։ Ի դեպ, աշխարհազորի եզրահանգմանը մենք եկել ենք այն բանից հետո, երբ տեսել ենք, որ այլ սպառնալիքներ էլ կան, և դրանց պետք է պատրաստ լինենք։ Մենք ազգային անվտանգության ռազմավարությունում նշել ենք ՀՀ պետականության հարատևության դրույթը, և սպառնալիքներին պետք է պատրաստ լինենք։ – Պարբերաբար ակտիվանում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա տեղակայելու խոսակցությունները։ Ընդհանրապես՝ Թուրքիան միակ պետությունն է, որ բացեիբաց աջակցեց Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններում։ Թուրքական ռազմաբազայի տեղակայումն անհանգստության առիթ կլինի միայն Հայաստանի՞ համար, թե՞ ավելի լայն ռազմաքաղաքական նշանակություն կստանա այդ գործոնը։ – Ռազմաբազայի տեղակայումն Ադրբեջանում կնշանակի ամբողջ տարածաշրջանի ապակայունացում։ Թուրքիան, որպես ռազմական ուժ, տարածաշրջանում երկար տարիներ ուղղակի ներկա չի եղել, նույնիսկ դարեր ներկա չի եղել, և նման փոփոխությունը նշանակում է սպառնալիք տարածաշրջանի կայունությանը։ Եվ այս սպառնալիքը պետք է չեզոքացնել, ներուժը կա, և հնարավոր է այդ սպառնալիքը չեզոքացնել։ Այդ հնարավորություններն առկա են։ – Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի զեկույցը, որտեղ վեր կհանվեն թերացումները, սխալները Ապրիլյան պատերազմում։ Սակայն, մինչ այդ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիս տվեց՝ հայտարարելով, որ հաղթանակ է գրանցվել Ապրիլյան պատերազմում՝ չնայած տարածքային կորուստներին, և կտրուկ հերքելով, որ ինքը ՀՀ պատմության մեջ տարածք կորցրած միակ ղեկավարն է։ Սերժ Սարգսյանի փաստարկները որքանո՞վ էին համոզիչ Ձեզ համար։ – Ընդհանրապես համոզիչ չէին։ Ես կարծում եմ՝ անիմաստ մի քայլ էր։ Ընդհանրապես, եթե նայեք Սերժ Սարգսյանի այդպիսի ասուլիսները՝ նույնիսկ իր կառավարման շրջանում, հիմնականում ձախողված են եղել, և Հայաստանում քաղաքական մեմերի մեծ մասը Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսների արդյունք են։ Չսպասելով զեկույցի հրապարկմանը և ամբողջ մեղքը բարդելով կարանտինային վիճակի վրա՝ նա փորձել է մամուլի ասուլիս տալ և, կարծում եմ, դրա լավագույն գնահատականը եղել է հանրության արձագանքը։ – Հայաստանի և Արցախի Զինված ուժերի սպառազինությունը 2016-ին ոչ համահունչ է եղել Ադրբեջանի ունեցածին, ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը նշել է, որ զինամթերքի պակաս չի եղել, բայց ժամանակակից զենքերի խնդիր է եղել։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի բանակների զինվածության մակարդակն այն ժամանակ և հիմա։ – Ընդհանրապես, ռազմական կարողությունները շարունակական բարելավելու պրոցես է, և այս տեսանկյունից պետք է դա դիտարկել։ Ի դեպ, Ապրիլյան պատերազմի նախապատրաստական աշխատանքը կրկին գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվության հարցն է։ Միշտ այդպես է եղել և միշտ է այդպես լինելու։ Չկա պատմական մի շրջան, երբ նման հարցերը գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը չեն։ Նույնիսկ ասել՝ հանկարծակի է եղել, դա նշանակում է՝ ձախողում ունենալ։ Որովհետև երբ դու չես կարողանում պատշաճ գնահատել, դա քո ձախողումն է։ Հետախուզության պատասխանատուն ևս գերագույն գլխավոր հրամանատարն է։ Եվ եթե նա տեսել է, որ իրեն տալիս են ոչ պատշաճ ինֆորմացիա, որովհետև, ըստ Սերժ Սարգսյանի, իրեն զեկուցում էին մամուլի հրապարակումների ընդհանուր վերլուծություն, դա, բնականաբար, Սերժ Սարգսյանի ընդհանուր խնդիրն էր, որովհետև իր հետախուզությունն է իրեն այդպիսի զեկույց տվել։ Եթե հետախուզությունն այդպիսի խնդիր ունի, նշանակում է՝ չես կարողացել հետախուզությունը պատշաճ զարգացնել, բավարար մակարդակի հասցնել, բնականաբար՝ ձախողել ես։ Ինչո՞ւ հուլիսին չեղավ այդպես, ինչո՞ւ մենք հանկարծակիի չեկանք, որովհետև մենք գնահատական ունեցել ենք, որովհետև մենք մեր անվտանգային միջավայրն ու սպառնալիքները գնահատել ենք և պատշաճ պատրաստ ենք եղել ամեն ինչի։ Սա է տարբերությունը։ Կառավարման համակարգի ձախողումը, բնականաբար, պատասխանատուի, ռազմական գործում գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունն է։ Այսինքն՝ գցել այլ գերատեսչությունների վրա ամբողջ պատասխանատվությունը, դա նշանակում է՝ չգործել, վարքագիծ չդրսևորել որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Շարունակությունը՝ factor.am-ում։
17:55 - 02 սեպտեմբերի, 2020