Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ նիստին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
14:36 - 17 նոյեմբերի, 2020

Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ նիստին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։ Նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով:

ԱԽ մամուլի ծառայության տեղեկացմամբ` Արմեն Գրիգորյանը ելույթի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ընդգծել է Թուրքիայի բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա: ԱԽ քարտուղարը կարևորել է Ռուսաստանի դերակատարությունը խաղաղության հաստատման գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել