Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին |aysor.am|

Պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին |aysor.am|

aysor.am: Ատոմակայանը թիրախավորելու Ադրբեջանի հայտարությունները ամբողջովին տեղավորվում են ահաբեկչական պետության տրամաբանության շրջանակներում, պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին հայտարարությանը, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այսինքն՝ պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել», - ասաց նա: Արմեն Գրիգորյանն ասաց, թե ակնկալում են՝ միջազգային հանրությունն այս մասով կարձագանքի: «Իհարկե, արդեն եղել են արձագանքներ, բայց սա ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև տարածաշրջանին է ուղղված, ուղղված է ամբողջ մարդկությանը, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ կարձագանքի սրան», - ասաց ԱԽ քարտուղարը:
12:56 - 23 հուլիսի, 2020
Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը. Արմեն Գրիգորյան |news.am|

Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը. Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Այս պահին ներքին անվտանգության առումով որեւէ մտահոգվելու կարիք չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ամբողջ պետական եւ անվտանգության համակարգը արդյունավետ աշխատում են: Իհարկե, որոշակի փորձեր եւ քայլեր արվել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են: Այդ առումով հանգիստ ենք, այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Միակ սպառնալիքը ներքին կյանքում դա է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ ուժային կառույցներում վերջին փոփոխությունները կապված էին հեղաշրջման վտանգի հետ, որ ընդդիմադիրներն ակտիվացել էին, վարչապետն այդ պաշտոնյաների նկատմամբ վստահություն չուներ, Արմեն Գրիգորյանն ասաց. «Միակ պատճառը վիրուսի հետ կապված բացատրությունն է, որը տրվել է: Ընդդիմության ակտիվանալը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը»:
14:29 - 18 հունիսի, 2020
Արմեն Գրիգորյան շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Արմեն Գրիգորյան շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Ռուսաստանի օրվա կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին հայտում է ԱԽ լրատվական ծառայությունը: Ուղերձում ասված է.  «Հարգելի Նիկոլայ Պլատոնի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս նշանակալի օրը դարձել է իսկապես համաժողովրդական տոն, նոր Ռուսաստանի կայացման խորհրդանիշ՝ պետության, որի դիրքերը միջազգային ասպարեզում անշեղորեն ամրապնդվում են: Դուք հիրավի կարող եք հպարտանալ Ռուսաստանի կողմից իր դինամիկ զարգացման բոլոր ուղղություններով ձեռք բերված հաջողություններով և առաջընթացով: Հայաստանի Հանրապետությունում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը, մեր երկրների միջև բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ՝ մեր պետությունների կենսապես կարևոր շահերի ապահովման նպատակով և ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Այս տոնական օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլայ Պլատոնի, քաջ առողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:
16:36 - 12 հունիսի, 2020
Պետք է շարունակենք վերաիմաստավորել հաղթական անցյալը՝ մեր անվտանգությունը դարձնելով ավելի դիմակայուն․ ԱԽ քարտուղար

Պետք է շարունակենք վերաիմաստավորել հաղթական անցյալը՝ մեր անվտանգությունը դարձնելով ավելի դիմակայուն․ ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ․ «Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա եռատոնի կապակցությամբ, որն այսօր տոնում ենք համաշխարհային համավարակի թելադրած հանգամանքներում: Արցախյան պայքարում մենք վերաիմաստավորել ենք ֆաշիզմի դեմ համամարդկային հաղթանակը՝ ամրագրելով խաղաղությունը՝ որպես համամարդկային արժեք, բռնության  դեմ պայքարը՝ հրամայական, իսկ հաղթանակը՝ մեր մշակույթի անբաժան մաս: Մենք՝ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կարողացել ենք մեր դերը վերգտնել, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ ներդրում ունենալ համաշխարհային չարիքի դեմ պայքարում, այնուհետև Արցախյան պատերազմում փայլուն հաղթանակ տանել։ 28 տարի առաջ կարողացանք ազատագրել Շուշին՝ բեկելով խաղաղության հաստատման ընթացքը: «Հարսանիք լեռներում» օպերացիան  մեր ռազմական մտքի, պայքարի և հաղթական ոգու, սեփական կարողություններին հավատալու և դրանք արդյունավետ գործադրելու ամենավառ օրինակներից է: Իր ունեցած ռազմաքաղաքական նշանակությամբ, պատմական առումով և ռազմավարական փայլուն մտահղացմամբ ու իրագործմամբ Շուշիի ազատագրման օպերացիան մեզ տվեց ոգու այնպիսի լիցք, առանց որի հնարավոր չէին լինի հետագա հաղթանակները: Այսօր՝ անկախության և ժողովրդավարության պայմաններում, մենք պետք է շարունակենք վերաիմաստավորել մեր հաղթական անցյալը՝ մեր անվտանգությունը դարձնելով ավելի դիմակայուն, զարգացնելով մարդկային ներուժի հենքի վրա ուժային գործիքակազմ և մշտապես պատրաստ լինելով խաղաղության հաստատմանն ու նոր հաղթանակների կերտմանը: Խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների հիշատակի առջև»։
10:14 - 09 մայիսի, 2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել

Ստեփանակերտում այսօր՝ ապրիլի 27–ին ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի միջև։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը։ «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր Ստեփանակերտում ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Օրեր առաջ Երևանում կայացած հանդիպումից հետո ձևավորված օրակարգային հարցերը չեն փոխվել. նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված անվտանգային իրավիճակ, պաշտպանական ոլորտի բարեփոխումներ, անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակական ապահովում և ինստիտուտների ներդաշնակեցում: Բոլոր հարցերի շուրջ ունեցել ենք արդյունավետ քննարկում՝ միտված ապագայի սերտ համագործակցությանը»:
20:31 - 27 ապրիլի, 2020
Ստեղծվել է Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ

Ստեղծվել է Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնա­խումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»:Որոշման համաձայն՝ ղեկավարելու եմ Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբը:Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարե­փոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը»։
12:23 - 21 ապրիլի, 2020