Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը. Արմեն Գրիգորյան |news.am|
14:29 - 18 հունիսի, 2020

Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը. Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Այս պահին ներքին անվտանգության առումով որեւէ մտահոգվելու կարիք չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ամբողջ պետական եւ անվտանգության համակարգը արդյունավետ աշխատում են: Իհարկե, որոշակի փորձեր եւ քայլեր արվել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են: Այդ առումով հանգիստ ենք, այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Միակ սպառնալիքը ներքին կյանքում դա է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ ուժային կառույցներում վերջին փոփոխությունները կապված էին հեղաշրջման վտանգի հետ, որ ընդդիմադիրներն ակտիվացել էին, վարչապետն այդ պաշտոնյաների նկատմամբ վստահություն չուներ, Արմեն Գրիգորյանն ասաց. «Միակ պատճառը վիրուսի հետ կապված բացատրությունն է, որը տրվել է: Ընդդիմության ակտիվանալը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել