Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Պատերազմն ու դեպի Բաքու օդային բեռնափոխադրումների աճը․ Չինաստան, Գերմանիա, Թուրքիա, Նիդերլանդներ

Պատերազմն ու դեպի Բաքու օդային բեռնափոխադրումների աճը․ Չինաստան, Գերմանիա, Թուրքիա, Նիդերլանդներ

Այն, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օգտագործված զինատեսակները կամ դրանց որոշ բաղադրիչներ Ադրբեջանին մատակարարել էին ոչ միայն Թուրքիան ու Իսրայելը, այլեւ Գերմանիան, Կանադան եւ այլ երկրներ, արդեն փաստ է։  Ադրբեջանը պատերազմին պատրաստվելու համար զինվել է տարիներ շարունակ, վերջին ամիսներին՝ առավել ինտենսիվ։ Մահաբեր զինատեսակներն այս պետություն են տեղափոխվել օդային ճանապարհով․ շուրջ մեկ տարի շարունակ աշխարհի տարբեր երկրներից Բաքվի «Հեյդար Ալիեւի» անվան օդանավակայան են ժամանել թե՛ քաղաքացիական, թե՛ բեռնատար ինքնաթիռներ։ Ուսումնասիրելով միայն բեռնատար ինքնաթիռների ժամանումները՝ կարող ենք ստանալ մոտավոր պատկեր, թե ինչ ծավալների բեռնափոխադրումների մասին է խոսքը։ Flightradar համակարգի միջոցով առանձնացրել ենք շուրջ 20 երկրների 27 քաղաքներից Ադրբեջան մեկնած բեռնատար ինքնաթիռների տվյալները՝ 2019 թվականի նոյեմբերից այս տարվա նոյեմբերի քսանը։ Գերմանիայի Ֆրանկֆուրտ եւ Լյուքսեմբուրգի Լյուքսեմբուրգ քաղաքներից Բաքու իրականացվող թռիչքներին արդեն անդրադարձել ենք՝ ներկայացնելով վերջին ամիսների թռիչքների դինամիկայի աճը։  Ֆրանկֆուրտի օդանավակայանից Բաքվի օդանավակայան իրականացվող բեռնափոխադրումները կատարվել են «Sky Gates» եւ ադրբեջանական «Silk Way West» ավիաընկերությունների միջոցով։ 2019 թվականի նոյեմբերից մինչ այս տարվա նոյեմբերի 20-ը կատարվել է շուրջ 315 ավիափոխադրում։ Ամենաքիչ բեռնափոխադրումը եղել է այս տարվա հունիսին՝ 13 թռիչք, ամենաշատը՝ հոկտեմբերին՝ 69 թռիչք Լյուքսեմբուրգի օդանավակայանից Բաքու իրականացված բեռնափոխադրումները նույնպես կատարել է ադրբեջանական ավիաընկերությունը։ Մեկ տարվա կտրվածքով կատարվել է 112 ավիափոխադրում։ Թռիչքներն ամենաշատն իրականացվել են հոկտեմբերին՝ 16 անգամ։ Իտալիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության որոշակի խոսակցություններ կան։ Չնայած նրան, որ Ադրբեջանը չէր հայտարարել Իտալիայից ռազմական ինքնաթիռ գնելու մասին, սակայն դեռեւս 2017 թվականի մայիսի 10-ին ներկայացրել էր իտալական արտադրության M-346 ինքնաթիռ։ Արդեն այս տարի հայտարարվեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի եւ իտալական «Լեոնարդո» ընկերության միջեւ ստորագրվել է M-346 ուսումնամարտական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։ Մեկ տարի շարունակ Իտալիայի Միլան քաղաքից դեպի Բաքու իրականացվել է շուրջ 154 բեռնափոխադրում։ Հետաքրքրական է, որ բոլոր ամիսների թռիչքների քանակը տատանվում է 8-ից 14-ի միջակայքում, իսկ ահա հոկտեմբեր ամսին, երբ Արցախում լայնամասշտաբ պատերազմ էր ընթանում, ինչպես Միլանից, այնպես էլ մնացած ուղղություններից դեպքի Բաքու բեռնափոխադրումների աճ է նկատվել։ Այս տարվա հոկտեմբերին Միլանից Բաքու իրականացվել է 24 թռիչք։ Բանգլադեշի Դաքքայի օդանավակայանից դեպի Բաքու թռիչքները եւս կրկնապատկվել են հոկտեմբերին։ Տարվա կտրվածքով իրականացվել է 63 թռիչք, որից միայն 14-ը՝ հոկտեմբեր ամսին։ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից Բաքու իրականացվող բեռնափոխադրումներն այս տարվա հոկտեմբերին ավելացել են։ Մեկ տարվա ընթացքում Օսլոյից Բաքու իրականացվել է 41 թռիչք։ Տարբեր ամիսների թռիչքների դինամիկան տատանվել է 1-ից 6-ի միջակայքում, սակայն այս տարվա հոկտեմբերին իրականացվել է 9 թռիչք։ Նշենք, որ 2016 թվականին արգելանք է դրել Ադրբեջանին զենք վաճառելու վրա։ Մաքսանենգ ճանապարհով մի շարք երկրներից Բաքու զինամթերք տեղափոխող ադրբեջանական «Silk Way» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացրել նաեւ Աֆղանստանի Քաբուլ քաղաքից դեպի Բաքու։ Հոկտեմբեր ամսին թռիչքային կտրուկ աճ է եղել։ Մեկ տարվա կտրվածքով գրանցվել է ընդհանուր 40 թռիչք։ Տարբեր ամիսներին թռիչքները տատանվել են 1-ից 5-ի միջակայքում, իսկ ահա հոկտեմբերին գրանցվել է դեպի Բաքու 10 թռիչք։ Ամերիկայի միացյալ նահանգների Չիկագո քաղաքից դեպի Բաքու բեռնատար թռիչքները նույնպես զգալի աճել են հոկտեմբերին՝ Արցախյան պատերազմին զուգահեռ։ Մեկ տարվա կտրվածքով Չիկագոյից Բաքու իրականացվել է շուրջ 142 թռիչք, որից 28-ը՝ հոկտեմբեր ամսին։ Սա գրեթե 2 անգամ ավելի է, քան նախորդ ամիսներին իրականացված թռիչքները։ Նշենք, որ Ամերիկայի միացյալ նահանգները պաշտոնական հայտարարությունների համաձայն զենք չի վաճառում Ադրբեջանին։ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից Բաքու եւս իրականացվել է բեռների փոխադրում։ Տարվա կտրվածքով Դուբայից Բաքու իրականացվել է 91 թռիչք, որոնց դինամիկան տատանվել է 2-ից 11-ի միջակայքում։ Հոկտեմբերին շեշտակի աճ է եղել․ իրականացվել է 24 թռիչք։ Բաքու բեռներ են տեղափոխվել նաեւ Սինգապուրից։ Տարվա ընթացքում իրականացվել է 81 թռիչք, որից միայն 17-ը՝ հոկտեմբեր ամսին։ Սա տարեկան բեռնափոխադրման միջին ցուցանիշից ավելի է 180%-ով։ Թեեւ Չինաստան-Ադրբեջան ռազմական կապի մասին հրապարակումները քիչ են, այնուամենայնիվ ադրբեջանական մամուլում կան որոշակի տեղեկություններ՝ երկու երկրների սպասվելիք ռազմական համագործակցության մասին։ Այսպիսով, Չինաստանի Ուրումչի քաղաքից Բաքու իրականացվող բեռնատար ինքնաթիռների թռիչքները աճել են դարձյալ հոկտեմբեր ամսին։ Մեկ տարվա ընթացքում Ուրումչիից Բաքու իրականացվել է 60 թռիչք։ Տարբեր ամիսների թռիչքների քանակը տատանվել է 1-ից 10-ի միջակայքում, սակայն հոկտեմբերին իրականացվել է 23 թռիչք։ Չինաստանի մեկ այլ քաղաքից՝ Ժենգժոուից եւս մեծ քանակությամբ բեռնատար ինքնաթիռներ են ժամանել Ադրբեջան։ Մեկ տարվա կտրվածքով իրականացվել է 291 թռիչք։ Տարբեր ամիսների ընթացքում թռիչքները տատանվել են 18-ից 26-ի միջակայքում, օրինակ՝ հունվարին՝ 20, փետրվարին՝ 10, մարտին՝ 19, ապրիլին՝ 17 եւ այլն։ Իսկ ահա հոկտեմբեր ամսին՝ Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ, իրականացվել է 56 թռիչք։ Չինաստանի Շանհայ քաղաքից Բաքու նույնպես իրականացվել է բեռնափոխադրում, որը հոկտեմբերին դարձյալ շեշտակի աճ է ունեցել։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 473 թռիչ, որից 61-ը՝ հոկտեմբեր ամսին։ Չինաստանի Հոնգ-Կոնգ քաղաքից Բաքու նույնպես իրականացվել են բեռնափոխադրումներ։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է 359 թռիչք։ Հոկտեմբերին դարձյալ արձանագրվել է կտրուկ աճ՝ շուրջ 59 թռիչք, որը նախորդ ամիսների համեմատ ավելի է 2 անգամ։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա կտրվածքով Չինաստանի 4 քաղաքներից Բաքու իրականացվել է 1203 թռիչք, որից 2019 թվականի նոյեմբերին իրականացվել է 79 թռիչք, 2019 թվականի դեկտեմբերին՝ 72 թռիչք։ 2020 թվականի հունվարին՝ 67, փետրվարին՝ 48, մարտին՝ 93, ապրիլին՝ 93, մայիսին՝ 93, հունիսին՝ 82, հուլիսին՝ 90, օգոստոսին՝ 78, սեպտեմբերին՝ 96, նոյեմբերին՝ 93։ Իսկ ահա հոկտեմբեր ամսին, որը համընկնում է Արցախում ընթացող պատերազմին, իրականացվել է առանձնահատուկ շատ՝ 199 թռիչք։ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից Բաքու իրականացվող բեռնափոխադրումները նույնպես ավելացել են հոկտեմբերին։ Ընդհանուր տարվա կտրվածքով իրականացվել է 125 թռիչք։ Տարբեր ամիսներին թռիչքների դինամիկան տատանվել է 7-ից 12-ի միջակայքում, սակայն հոկտեմբեր ամսին իրականացվել է գրեթե կրկնակի շատ՝ շուրջ 21 թռիչք։ Մալազիայի Մայրաքաղաք Կուալա Լումպուրից Բաքու եւս բեռներ են տեղափոխվել։ Մալազիայի եւ Թուրքիայի միջեւ անցյալ տարի ստորագրվել էր զենքի համատեղ արտադրության փոխըմբռնման հուշագիր։ Արտադրած զինատեսակները արտահանվում են շուրջ 30 երկրներ, որոնց թվում է նաեւ Ադրբեջանը։ Մեկ տարվա ընթացքում դեպի Բաքու իրականացվել է 31 թռիչք, որից 9-ը՝ հոկտեմբեր ամսին։ Սա 2 անգամ ավելի է, քան մյուս ամիսներին իրականացված թռիչքները։ Ճապոնիայի Օսակա քաղաքից եւս բեռներ են տեղափոխվել Բաքու։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է 121 չվերթ։ Այս դեպքում եւս ամենաշատ թռիչքներն իրականացվել են հոկտեմբերին՝ 14 անգամ։ Իրաքի մայրաքաղաք Բաղդադից եւս բեռնատար ինքնաթիռներով չվերթներ են իրականացվել։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է 40 թռիչք։ Թռիչքների դինամիկան տատանվել է 1-ից 4-ի միջակայքում։ Արցախում պատերազմի ժամանակ, սակայն, թռիչքներն ավելացել են։ Հոկտեմբեր ամսին իրականացվել է կրկնակի՝ 8 թռիչք։ Ինչպես հայտնի է՝ Իսրայելն Ադրբեջանին ամենաշատ զինող երկրների շարքում է։ Արցախում իսրայելական արտադրության բազմաթիվ ԱԹՍ-ներ են խոցվել։ Մեկ տարվա ընթացքում Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից Բաքու իրականացվել է 137 չվերթ։ Այս դեպքում եւս ամենաշատ թռիչքն իրականացվել է հոկտեմբեր ամսին՝ 18 անգամ։ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամից նույնպես բեռնափոխադրումներ են իրականացվել Բաքու։ Հոկտեմբերին բեռնափոխադրումներն ավելացել են։ Մեկ տարվա ընթացքում Ամստերդամից Բաքու իրականացվել է 243 թռիչք։ Ամենաշատ թռիչքն իրականացվել է մայիս ամսին՝ 53 թռիչք։ Սրան երկրորդում է հոկտեմբերը՝ 33 թռիչք։ Հավելենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Նիդերլանդների Սոցիալական կուսակցությունը հայտարարել է Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի անհրաժեշտության մասին, ապա նաեւ 4 կուսակցություններ կոչ են արել էմբարգո կիրառել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ` հակամարտությանը խառնվելու եւ վարձու ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու համար։ Հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Բաքու տարվա ընթացքում իրականացվել է 82 թռիչք։ Ամենաշատ թռիչքն իրականացվել է օգոստոս ամսին՝ 13։ Հոկտեմբերին ցածր ցուցանիշ է գրանցվել՝ 4 թռիչք։ Եւ, իհարկե, ցանկն ամբողջական չէր կարող լինել, եթե չլիներ Ադրբեջանի եղբայր Թուրքիան։ Մեկ տարվա ընթացքում Թուրքիայից Ադրբեջան իրականացվել է 202 թռիչք։ Միայն 33-ը՝ հոկտեմբեր ամսին։ Դեպի Բաքու բեռներ տեղափոխվել են նաեւ Բելգիայի Բրյուսելից, ԱՄՆ-ի Նյու Յորքից, Իրաքի Բասրայից, Իրանական Քուրդիստանի Էրբիլից, Ղազախստանի Ակտաուից եւ Ատիրաուից։ Միասին վերցված՝ նշված քաղաքներից Բաքու իրականացվել է 39 թռիչք, որոնցից 24-ը՝ այս տարվա հոկտեմբեր ամսին։ Այսպիսով՝ մեկ տարի շարունակ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայան է մուտք գործել 3247 բեռնատար ինքնաթիռ, որից միայն 574-ը՝ այս տարվա հոկտեմբեր ամսին։Փաստորեն, Արցախի դեմ պատերազմ սկսելու համար Իսրայելից ու Թուրքիայից ակտիվորեն զինվելուն զուգահեռ նաեւ այլ երկներից է աճել դեպի Ադրբեջան բեռնափոխադրումների թիվը։ Բացի սա, հայտնի է նաեւ, որ Թուրքիայից Ադրբեջան Վրաստանի օդային տարածքով ժամանել են նաեւ մի շարք մարդատար ինքնաթիռներ, որոնցով տեղափոխել են թե՛ մարդկային ուժ, եւ թե՛ բեռներ։ Նարեկ Մարտիրոսյան
16:42 - 04 դեկտեմբերի, 2020
Գերմանիայում «Գորշ գայլերը» սպառնալիքներով նամակներ են ուղարկում հայերին․ Die Welt |factor.am|

Գերմանիայում «Գորշ գայլերը» սպառնալիքներով նամակներ են ուղարկում հայերին․ Die Welt |factor.am|

factor.am: Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը նոր թափով բորբոքել է թուրքական «Գորշ գայլերի» ատելությունը հայերի նկատմամբ, այդ թվում նաև Գերմանիայում.  աջ ծայրահեղականները սպանության սպառնալիքով նամակներ են ուղարկում նույնիսկ նրանց երեխաներին։ Գերմանաբնակ հայերն այս առնչությամբ օգնություն են խնդրում գերմանացի քաղաքական գործիչներից: Այս մասին գրում է գերմանական Die Welt-ը: Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Գերմանիայի հայկական եկեղեցու եպիսկոպոս Սերովպե Իսախանյանի՝ նոյեմբերի 9-ին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլին, ինչպես նաև դաշնային այլ նահանգների իր գործընկերներին ուղղված հրատապ նամակը, որում ասվում է. «Ծայրահեղ ազգայնական թուրք-ադրբեջանական շրջանակները փորձում են ռազմական սրացումը որպես պատրվակ օգտագործել հակամարտությունը Եվրոպա տեղափոխելու համար` սոցցանցերում թշնամական հակահայկական արշավներ իրականացնելով և  իրենց համախոհներին տեղի հայերի դեմ տրամադրելով»։ Իսախանյանն իր նամակում նաև նշել է, որ  հայերին ուղղված  «Գորշ գայլերի» նամակներում նշվում է. «Մենք աջակցում ենք մեր եղբայրներին Ադրբեջանից և թույլ չենք տա, որ անհավատ հայ շները խաղաղ ապրեն Գերմանիայում»։
13:00 - 04 դեկտեմբերի, 2020
Թուրքիան հետ է կանչել ԵՄ-ում, Իտալիայում ու Գերմանիայում իր դեսպաններին |1lurer.am|

Թուրքիան հետ է կանչել ԵՄ-ում, Իտալիայում ու Գերմանիայում իր դեսպաններին |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան հետ է կանչել ԵՄ-ում, Իտալիայում և Գերմանիայում իր դեսպաններին՝ բողոքելով Լիբիա զենքի փոխադրման կասկածանքով թուրքական բեռնանավում խուզարկություն իրականացնելու Գերմանիայի փորձի կապակցությամբ: Այս մասին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից՝ փոխանցում է Al Arabiya-ն: «Այս գործողության շրջանակում գերմանական «Համբուրգ» ռազմանավը մանրամասնորեն հարցաքննել է թուրքական դրոշով M / V Roseline A առևտրային նավը, որը Ամբարլի նավահանգստից դեպի Միսրատա ներկ, այլ նյութեր ու մարդասիրական օգնություն էր տեղափոխում»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: Թուրքական կողմն ափսոսանք է հայտնել, որ իրենց նավը ստիպված է եղել շեղվել երթուղուց, իսկ անձնակազմին հարցաքննել են «հանցագործների նման»: Անկարան հայտնել է, որ խիստ դատապարտում է նման բռնի գործողությունը:
12:35 - 24 նոյեմբերի, 2020
Դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ առաքելությունը խնդիրների պատճառ է դարձել |armenpress.am|

Դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ առաքելությունը խնդիրների պատճառ է դարձել |armenpress.am|

armenpress.am: Դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ առաքելությունը սկանդալի պատճառ է դարձել: Ինչպես հայտնում է գերմանական «Շպիգել»-ը, նոյեմբերի 22-ին Բունդեսվերի գլխավոր տեսուչը ցանկացել է ստուգել թուրքական նավը, սակայն պաշտոնական Անկարան վերջին վայրկյանին բողոքել է և թույլ չի տվել ստուգել նավը:  Թուրքական «Ռոզալին Ա» բեռնատարը կիրակի օրը կանգնեցվել է Լիբիայի արևելքում գտնվող Բենղազի քաղաքից մոտ 200 կիլոմետր հյուսիս: Գերմանական «Համբուրգ» ֆրեգատը  ԵՄ ղեկավարած «Իրինի» առաքելությունից ստացել է ցուցումներ, որ զենքն անօրինական ճանապարհով է մտնելու Լիբիա: Անկարայի մերժումը ստանալուց հետո գերմանացի զինվորները ստիպված են եղել անմիջապես դադարեցնել բեռի ստուգումը: «Ռոզալին Ա»-ն շարունակել է իր ճանապարհորդությունը դեպի Լիբիա:
16:51 - 23 նոյեմբերի, 2020
Գերմանիայում անհայտ անձը հրաձգություն Է կազմակերպել Մեքենհայմի փողոցներում |armenpress.am|

Գերմանիայում անհայտ անձը հրաձգություն Է կազմակերպել Մեքենհայմի փողոցներում |armenpress.am|

armenpress.am: Բոննից ոչ հեռու գտնվող Մեքենհայմ գերմանական քաղաքում անհայտ անձը հրաձգություն Է սկսել եւ վիրավորել ոստիկանի, փոխհրաձգության ընթացքում չարագործը մահացել Է: Այդ մասին հաղորդվում Է տեղի ոստիկանության մամուլի տեղեկագրում, որը զետեղված Է Presse Portal-ում:Նոյեմբերի 22-ի երեկոյան ոստիկանությունը կանչ Է ստացել բնակիչներից, որոնք հայտնել են տղամարդու մասին, որը փողոցներում քաոսային հրաձգություն կազմակերպել:Չարագործը հրաձգություն Է սկսել դեպքի վայր ժամանած իրավապահների ուղղությամբ եւ վիրավորել մի ոստիկանի: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Արդյունքում՝ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների անդամների հետ փոխհրաձգության հետեւանքով չարագործը մահացու վերքեր Է ստացել: Ներկայում առկա տեղեկատվության համաձայն, այլեւս ոչ ոք չի տուժել:Հետաքննությամբ զբաղվել Է դատախազությունը եւ Բոննի քրեական ոստիկանությունը: Հանցագործի անձի եւ դրդապատճառների մասին չի հայտնվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:39 - 23 նոյեմբերի, 2020
Գերմանացի պատգամավորներն առաջարկել են Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգո սահմանել |armenpress.am|

Գերմանացի պատգամավորներն առաջարկել են Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգո սահմանել |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցությունը Կանաչների կուսակցության հետ միասին Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վարվող ռազմատենչ քաղաքականության և մարդու իրավունքների ոտնահարումների համար Բունդեսթագ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգոյի սահմանում։ Այս մասին հայտնում է Deutsche Welle գերմանական մեդիաընկերությունը։ «Ձախ» կուսակցության կողմից պատրաստված և «Ո՛չ Թուրքիային զենք տալուն» վերնագրով առաջարկը նոյեմբերի 20-ին ուղարկվել է Դաշնային խորհուրդ։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում այն կմտնի խորհրդի օրակարգ քննարկման համար։  Կուսակցությունների ներկայացրած օրինագծում առաջարկվում է դադարեցնել բոլոր տիպի ռազմական տեխնիկաների, զենքի, պահեստամասերի արտահանումը դեպի Թուրքիա, ինչպես նաև չեղյալ հայտարարել նախկինում ընդունված արտահանման պայմանագրերը։ Կուսակցությունները նշում են, որ Անկարան ցանկանում է ունենալ ժամանակակից զենքի համակարգեր, նպատակ ունի կառուցել մեծ և անկախ ռազմական արդյունաբերություն, ինչպես նաև ընդլայնել հեռահար հրթիռների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և սուզանավերի արտադրական հզորությունը: Նրանք նշում են, որ Թուրքիային չպետք է հնարավորություն տալ ռազմական տեսանկյունից այսքան հզորանալու, քանի որ դա կարող է բերել տարածաշրջանում անկայունության մեծացման և ի վերջո ծանր հետևանքներ ունենալ եվրոպական պետությունների համար։ Deutsche Welle-ի հաղորդած տվյալների համաձայն, 2009-2018 թվականներին ռազմական արտադրանքի 33 արտահանում է եղել դեպի Թուրքիա։ Ընդհանուր առմամբ, գերմանական ընկերությունները մոտ 12 միլիոն 800 հազար եվրո արժողությամբ ռազմական սարքավորումներ և պահեստամասեր են վաճառել Թուրքիային, որի արդյունքում նա կարողացել է ստեղծել անօդաչու թռչող սարքերի բավականին մեծ խմբաքանակ։ «Ձախ» կուսակցությունը նշում է, որ այս անօդաչուները (Bayraktar TB-2) օգտագործվելով Անկարայի կողմից Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի դեմ պատերազմի ընթացքում, ինչպես նաև մասնակցելով Իրաքում, Սիրիայում և Լիբիայում թուրքերի կողմից իրականացվող մարտական գործողություններին, իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում։ Կուսակցությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Անկարայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում ամռանը սկսած գազի որոնման աշխատանքները և այնտեղ ռազմանավերի տեղակայումը մեծ լարվածություն են առաջացրել Հունաստանի, Թուրքիայի և Կիպրոսի միջև, որը ևս մեկ անգամ փաստում է Թուրքիայի նկատմամբ ռազմական ճնշումների կիրառման անհրաժեշտությունը։ Կուսակցությունը նշում է, որ Հունաստանն արդեն առաջարկել էր Եվրամիությանը զենքի մատակարարման էմբարգո սահմանել Թուրքիայի նկատմամբ, սակայն այդ առաջարկի նկատմամբ վետո էր կիրառվել Հունգարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Մալթայի  կողմից։
17:09 - 21 նոյեմբերի, 2020
«Գորշ գայլերը» վտանգ են ներկայացնում Գերմանիայի ներքին անվտանգությանը․ DW |factor.am|

«Գորշ գայլերը» վտանգ են ներկայացնում Գերմանիայի ներքին անվտանգությանը․ DW |factor.am|

factor.am: «Գորշ գայլերը», ըստ գերմանական Բունդեսթագի պատգամավորների, տարածում են ռասիստական, հակասեմական հայացքներ, թշնամաբար են տրամադրված ժողովրդավարության դեմ և վտանգ են ներկայացնում երկրի ներքին անվտանգության համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Նշվում է, որ հարևան Ֆրանսիայում դա արդեն տեղի է ունեցել, իսկ մոտ ապագայում ծայրահեղական «Գորշ գայլեր» թուրքական կազմակերպությունը կարող է արգելվել նաև Գերմանիայում: Նոյեմբերի 18-ին Բունդեսթագը հաստատել է բանաձևի նախագիծը, որը համատեղ ներկայացվել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության, սոցիալ-դեմոկրատների, ազատ դեմոկրատների և «կանաչների» ներկայացուցիչների կողմից: Այս փաստաթղթում խորհրդարանականները դաշնային կառավարությանը կոչ են անում ստուգել «Գորշ գայլերի» հետ կապված մի շարք կազմակերպությունների արգելման հնարավորությունը: Այդ կազմակերպությունները, Բունդեսթագի բանաձևի համաձայն, տարածում են ռասիստական, հակասեմական հայացքներ, թշնամաբար են տրամադրված ժողովրդավարության դեմ և վտանգ են ներկայացնում երկրի ներքին անվտանգության համար: «Գորշ գայլերը» դավանում են «ուլտրանացիոնալիստական ​​մարդատյաց գաղափարախոսություն», որը սպառնում է Գերմանիայում ազատ ժողովրդավարական կարգին, DW-ի հետ զրոյցում հայտարարել է Բունդեսթագի ներքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Քրիստոֆ դե Վրիսը, ով նախագծի  նախաձեռնողներից մեկն է: «Մեր երկրում տեղ չկա ֆաշիստական ​​և ռասիստական ​​գաղափարախոսությունների համար, որոնք նսեմացնում են այլ կրոնական և էթնիկական խմբերի արժանապատվությունը», – ասել է նա:
12:27 - 20 նոյեմբերի, 2020
Ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել. Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

Ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել. Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական սխեման պետք է պատրաստ լինի ապագայի մարտահրավերներին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ Եվրոպայի խորհրդի նախարարական հանձնաժողովում նախագահության՝ Հունաստանից Գերմանիային փոխանցման առթիվ:   Գերմանացի նախարարը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին: «Մենք ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել: Այդ առնչությամբ կոչ եմ անում կողմերին աշխատել երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ընդգծել է Մաասը: Միևնույն ժամանակ, պաշտոնյան Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներին կոչ է արել ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր որոշումները:  
20:15 - 18 նոյեմբերի, 2020
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հարձակվել են թուրքական մզկիթի վրա |armenpress.am|

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հարձակվել են թուրքական մզկիթի վրա |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում  նոյեմբերի 12-ին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել Կրոնական գործերի թուրք-իսլամական միությանը պատկանող «Մասջիդ-ի Աքսա» մզկիթը։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը։ Բեռլինի Վեդինգ թաղամասում գտնվող մզկիթի պատերին և հարակից թեյարանի պատուհաններին հայտնաբերվել են ռասայական և կրոնական գրություններ, որտեղ կան թուրքերին, իսլամին, և մուսուլմաններին վիրավորող արտահայտություններ։ Մզկիթների ասոցիացիայի նախագահ Սինասի Յաշարը հայտարարել է, որ իրենք սպասում են, որ ոստիկանությունը քայլեր կձեռնարկի այս հանցագործությունը իրականացրած մարդկանց հայտնաբերելու և պատժելու համար, և չնայած  շարունակվող կրոնական, ռասայական, և լեզվական ճնշումներին իրենք շարունակելու են ապրել Գերմանիայում։ Նա նշել է, որ այս հարձակումը վերջին շրջանում տեղի ունեցած արդեն երկրորդ հարձակումն էր։
17:56 - 12 նոյեմբերի, 2020
«Պետք է հետևենք Ֆրանսիայի օրինակին». Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավորներից մեկը պահանջում է արգելել «Գորշ գայլեր»-ի գործունեությունը |tert.am|

«Պետք է հետևենք Ֆրանսիայի օրինակին». Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավորներից մեկը պահանջում է արգելել «Գորշ գայլեր»-ի գործունեությունը |tert.am|

tert.am: Բունդեսթագի ընդդիմադիր Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը հանդես է եկել Գերմանիայի տարածքում «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության կասեցման պահանջով: «Դաշնային կառավարությունը պետք է անհապաղ հետևի Ֆրանսիայի օրինակին և արգելի այս երկրում «Գորշ գայլերի» հովանոցային կազմակերպության՝ Գերմանիայի դեմոկրատական ազգայնական թուրքական ասոցիացիաների ֆեդերացիայի (ADÜTDF) գործունեությունը »,-նշել է Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը:Դաղդելենը նշել է, որ, քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով, նրանք Գերմանիայում ծառայում են հասարակության բևեռացմանը և մասնատմանը: «ADÜTDF»- ը ծայրահեղ աջակողմյան, ծայրահեղ ազգայնական խոշոր կազմակերպություն է, տարբեր գնահատականներով ունի մոտավորապես 7 հազար անդամ: «Թուրքիայում «Գորշ գայլերը» իշխանության կոալիցիոն գործընկեր՝ աջակողմյան թուրքական կուսակցության՝ «Ազգայնական շարժման» հետ միասին սերտ կապեր ունեն ահաբեկիչ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի հետ:  Շարունակությունը՝ tert.am-ում
15:05 - 06 նոյեմբերի, 2020
Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով խուզարկություններ են կատարվել Գերմանիայում |armenpress.am|

Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով խուզարկություններ են կատարվել Գերմանիայում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայում չորս հասցեով բնակարաններում եւ գրասենյակներում խուզարկություններ են կատարվել Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով: Այդ մասին հաղորդել Է ԳԴՀ-ի երկրամասային քրեական վարչությունը: Հետաքննչական գործողություններն անցկացվել են չորս մարդկանց մոտ՝ Օսնաբրյուկ, Կասսել քաղաքներում եւ Պիննեբերգի շրջանում: Վարչությունում նշում են, որ նրանք, հավանաբար, մասնակից չեն հարձակումներին, բայց, հնարավոր Է, կապված են եղել ահաբեկիչների հետ:   Նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ: Զոհվել Է չորս մարդ, եւս 22 հոգի վիրավորվել Է, հարձակողներից մեկին սպանել են ոստիկանները: Ավստրիայի իշխանությունները տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն: Պարզվել Է, որ կասկածյալներից մեկը ալբանական ծագում ունեցող 20-ամյա երիտասարդ Է, որն ունի Ավստրիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիություն: Հայտնի Է 2020 թվականի ամռանը Սիրիայի մեկնելու նրա փորձի մասին՝ «Իսլամական պետության» (ԻՊ) մարտերին մասնակցելու համար: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է ԻՊ-ն: Ահաբեկչության գործով ձերբակալվել Է 15 մարդ, նրանցից ութը, պարզվել Է, դատվածություն են ունեցել այդ թվում՝ ահաբեկչության կամ սպանության փորձի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:18 - 06 նոյեմբերի, 2020