Բեռլինը ողջունում է ղարաբաղյան պատերազմի դադարեցումը
 |azatutyun.am|
20:23 - 11 նոյեմբերի, 2020

Բեռլինը ողջունում է ղարաբաղյան պատերազմի դադարեցումը |azatutyun.am|

azatutyun.am: «Գերմանիայի կառավարությունը թեթևացած է այն փաստից,որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին համաձայնագիր է կնքվել», - հայտարարում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիսթոֆեր Բուրգերը։

«Այժմ պետք է նախադրյալներ ստեղծել բոլոր այն մարդկանց օգնելու համար, որոնք աղետալի մարդասիրական վիճակում են հայտնվել», - հայտարարել է Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

«Հարկավոր է նաև մանրակրկիտ բանակցություններ վարել՝ խնդրի երկարաժամկետ լուծում գտնելու նպատակով», - նշել է Բուրգերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել