1lurer.am: Իրանը խիստ քննադատել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ընդլայնման գործընթացով մտահոգված եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիային հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Իրանի արտգործնախարարության խոսնակը եվրոպական երկրների քննադատությունն անպատասխանատու է որակել:
Իրանական կողմը պնդում է, որ Իսլամական Հանրապետության խաղաղ նպատակներով իրականացվող միջուկային ծրագիրը միջազգային օրենքի շրջանակում է:
Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան հայտարարել էին, որ խիստ մտահոգված են Իրանի՝ միջուկային ծրագրի գործընթացի վերսկսումով:
comment.count (0)