Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը. Բեգլարյան

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը. Բեգլարյան

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը: Վերանորոգման քողի տակ նրանք եկեղեցին վերածում են ուղղափառ եկեղեցու՝ կեղծելու համար պատմությունը և վերացնելու հայկական հետքերը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: Գրառման մեջ նաև ասված է. «Խորհրդային տարիներին, ի թիվս շատ եկեղեցիների, Կանաչ Ժամը դադարել էր գործել, սակայն Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորումից և Շուշիի ազատագրումից հետո այն վերսկսել էր գործունեությունը: Պատմական տարբեր աղբյուրներում և արձանագրություններում եկեղեցու մասին արժանահավատ տեղեկություններ կան, որոնք անառարկելիորեն փաստում են նրա հայկական լինելու հանգամանքը: Ես դեռ հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՈՆ և միջազգային մշակութապահպան այլ կազմակերպություններ խորությամբ կուսումնասիրեն հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին առկա տեղեկությունները և գործուն միջոցներ ձեռք կառնեն  կանխարգելելու Ադրբեջանի կողմից շարունակվող մշակութային ցեղասպանությունը: Նշեմ, որ այդ նույն եկեղեցում 2017 թվականին տեղի է ունեցել իմ պսակադրությունը»:
09:16 - 05 հուլիսի, 2022
ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու համար․ Ալիև |azatutyun.am|

ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու համար․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի անկախության օրվա առիթով Ջո Բայդենին հղած շնորհավորական ուղերձում գրել է․ «Գտնում եք, որ ԱՄՆ-ը կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու, հաղորդակցության ուղիները բացելու, մարդկանց միջև շփումներ հաստատելու համար՝ մի շրջափուլում, երբ Հարավային Կովկասում ձևավորվում են կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական զարգացման բարենպաստ պայմաններ»։ «Մենք նաև գտնում ենք, որ ԱՄՆ- կարող է արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության մշակման գործընթացում՝ հիմնված մեր կողմից ներկայացված հինգ սկզբունքների վրա»,- ըստ «ԱՊԱ» գործակալության՝ գրել է Ալիևը, հավելելով, թե գնահատում են ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանի տարածքի ականազերծմանը օգնելու համար և մեծ հույսեր են կապում Վաշինգոտնի հետ անհետ կորած 4000 ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու հարցում, որոնք անհետացել են հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում։
18:02 - 04 հուլիսի, 2022
Թեհրանում Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը

 |factor.am|

Թեհրանում Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը |factor.am|

factor.am: Թեհրանում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, գրում է իրանական Mehr գործակալությունը։ Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բայրամովի հետ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Թեհրան-Բաքու կապերի և համագործակցության զարգացումը, երկրների տարածքային ամբողջականության պահպանումը։  Նշելով, որ իրենց հանդիպման ընթացքում ընդգծված մեկ այլ թեմա է եղել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ հակամարտության սկզբից Իրանը հայտարարել է ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու պատրաստակամության մասին։ «Մենք պատրաստ ենք, որ մնացած հարցերը լուծվեն կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա, երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,- հավելել է նա։  
15:32 - 04 հուլիսի, 2022
Տոյվո Կլաարը ողջունել է Վրաստանում անցկացված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը

 |factor.am|

Տոյվո Կլաարը ողջունել է Վրաստանում անցկացված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը |factor.am|

factor.am: ԵՄ աջակցությամբ ավելի քան 40 հայ ու ադրբեջանցի փորձագետներ են հանդիպել կլոր սեղանի շուրջ Վրաստանի Կախեթի քաղաքում՝ հունիսի 29-30-ը։ ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործընկերների հետ նրանք քննարկել են ապագա խաղաղ Հարավային Կովկասի հնարավոր սցենարները: Քննարկումները վերաբերվել են տնտեսության և կապի, անվտանգության, կառավարման և մշակութային քաղաքականության ոլորտներում սցենարներին, գնահատվել են ազգային կառավարությունների, քաղաքացիական հասարակության և արտաքին դերակատարների կողմից հնարավոր քայլերը՝ բարելավել հայերի և ադրբեջանցիների միջև երկարատև խաղաղության առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների կենսունակ լուծումների հեռանկարները:   Շարունակությունը՝ factor.am-ում
12:18 - 01 հուլիսի, 2022
Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման նպատակով

 |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման նպատակով |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորության կառավարությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրին՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման հարցում: Այս մասին հայտնել են Միացյալ Թագավորության կառավարությունից։ Հատկացված գումարի միջոցով իրականացվելու են կենսական կարևորություն ունեցող վերապատրաստումներ, տրամադրվելու է փորձագիտական խորհրդատվություն՝ տարածքն ավելի ապահով դարձնելու, վիրավորումներից խուսափելու ու կյանքեր փրկելու նպատակով: «Միացյալ Թագավորության այս ներդրումը թույլ կտա օգտագործել ՄԱԿ-ի փորձառությունը, նվազեցնել Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական կյանքին սպառնացող ռիսկերը ու օգնելու մարդկանց՝ կառուցելու իրենց կյանքը»,- նշել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին: Նա կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել հակահետևակային ականների արգելման ՄԱԿ-ի կոնվենցիան: «Կոչ ենք անում իշխանություններին՝ ապահովել, որ ՄԱԿ-ն ու մյուս մարդասիրական կազմակերպությունները կարողանան լիարժեքորեն աջակցել խաղաղությանն ու զարգացմանը ողջ տարածաշրջանում»,- ասել է նախարարը: 44-օրյա պատերազմից հետո Միացյալ Թագավորությունը 2021 թվականին արդեն իսկ կես միլիոն ֆունտ ստերլինգ էր հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին աջակցելու նպատակով:
17:36 - 30 հունիսի, 2022
Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի մասով շարունակելու ենք բանակցությունները, պայքարը․ Հարությունյան
 |civilnet.am|

Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի մասով շարունակելու ենք բանակցությունները, պայքարը․ Հարությունյան |civilnet.am|

civilnet.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հունիսի 30-ին, Արցախի Ազգային ժողովում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»։ «Աղավնո բնակավայրի հարցը դեռ չի քննարկվում, մենք բանակցում ենք։ Խոսքը Բերձորի մասին չէ, հենց կետում (նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետում – խմբ․) գրված է, որ մենք պարտավոր ենք Բերձորից դուրս գալ, իսկ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք։ Այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք տանել»,- ասել է Արայիկ Հարությունյանը։ Արցախի նախագահի խոսքով՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու հետ կապված Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից մի քանի առաջարկություններ են եղել, որոնք մերժվել են։ «Մենք ընտրել ենք ըստ մեզ լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում բարձրաձայնել։ Ինչու ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով հետագա անվտանգային խնդիրը»,- նշել է նա։ Հարությունյանի խոսքով՝ նոր երթուղու շինարարական աշխատանքներից հետո արցախյան կողմը հնարավորություն է ունենալու «իր կարծիքն ասել»։ «Առաջին հերթին՝ ճանապարհի որակի առումով՝ համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում։ Երկրորդ՝ լինելո՞ւ է անվտանգ, իսկ իմ կարծիքով շատ ավելի անվտանգ է լինելու»,- ասել Արցախի ղեկավարը։ Հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «նախնական ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի»։ Երթուղու փոփոխության դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ճակատագրի վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանն ասել էր․ «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, դրանք անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն էլ կառավարության հունիսի 30-ի նիստից հետո լրագրողներին ասել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած Բերձորի և Աղավնոյի հետ կապված հարցերը քննարկվում են Արցախի գործընկերների հետ․ «Մենք մոտավորապես 1,5 տարի ժամանակ դեռ ունենք և ճանապարհի մասով, և բնակիչների համար լուծումներ գտնելու առումով։ Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք»,- նշել է Գրիգորյանը։
15:34 - 30 հունիսի, 2022
Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը, ըստ Արցախի նախագահի, «շատ ավելի անվտանգ է լինելու»
 |azatutyun.am|

Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը, ըստ Արցախի նախագահի, «շատ ավելի անվտանգ է լինելու» |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը «շատ ավելի անվտանգ է լինելու»։ Խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ Հարությունյանը շեշտեց՝ նոր մայրուղու ընտրության հարցով քննարկումներին մասնակցել է նաև Ստեփանակերտը, ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված որոշ հանգամանքներ, որոնց մասին Արցախի նախագահը նախընտրեց չբարձրաձայնել: «Մենք ընտրել ենք ըստ մեզ լավագույն տարբերակը, կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել, ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային մեր խնդիրը», - հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով, որ ճանապարհը կառուցվելուց հետո դրա որակի, անվտանգության հետ կապված Ստեփանակերտը իր կարծիքը կհայտնի։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի։ Ադրբեջանն արդեն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի շինարարությունը, հայկական կողմը դեռ չի սկսել։ Շաբաթասկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին՝ այդպիսով ըստ էության հաստատելով, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն և Սուսը։ Արցախի նախագահը, սակայն, այսօր վստահեցրեց, որ բնակավայրերի հայաթափման հարցը չի քննարկվել։ Մոտ 200 բնակիչ ունեցող Աղավնոյի հետ կապված բանակցությունները, Հարությունյանի խոսքով, շարունակվում են։ «Այդ հարցը թողեք, տեսնենք ինչ հնարավորություններ կան», - ասաց Արցախի նախագահը։
14:06 - 30 հունիսի, 2022
Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար. Ալիև
 |azatutyun.am|

Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի համար։ «Ադրբեջանը ռազմաքաղաքական միջոցներով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ ենք տվել։ Իսկ Հայաստանը և մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել, բայց դա անհնար է, այն մեռած է», - այսօր Բաքվում ելույթ ունենալով Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացմանը՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։ Ալիևը պնդել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած հետագա շահարկում ոչ միայն հակաարդյունավետ է, այլև՝ կործանարար տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել:    
14:01 - 30 հունիսի, 2022
1,5 տարի ունենք, կաշխատենք, լուծումներ կգտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին

1,5 տարի ունենք, կաշխատենք, լուծումներ կգտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հարցին, թե ինչպես են պատկերացնում Բերձորի, Աղավնոյի բնակիչների ճակատագիրը և Ադրբեջանի կողմից կառուցվող Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը որքանո՞վ է ապահովելու Հայաստանի հետ կապը։ «Այս հարցերը հենց նոյեմբերի 9-ից սկսած մենք քննարկում ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի լուծումներ գտնենք։ Արցախի իշխանությունները այս մասով աշխատանքներ են տանում, սրա մասին նաև հրապարակային խոսել ենք և մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծմումներ գտնելու։ Մոտավոր 1.5 տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք»։ Խաղաղության օրակարգի վերաբերյալ հարցին ի պատասխան Արմեն Գրիգորյանը ասաց՝ երբ խոսում են այդ օրակարգի մասին, չեն մտածում, որ ամեն ինչ հեշտ է լինելու։ «Մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք, որ որպեսզի  կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապաահովել, անվտանգության երաշխիքների հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ բայց հասկանում ենք, որ դա միայն Հայաստանից կախված չէ, և դա է պատճառը, որ աշխատում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգը առաջ տանենք»։ Արմեն Գրիգորյանը վերահաստատեց տեսակետը, ըստ որի՝ Հայաստանի տարածքում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ գործող որևէ ճանապարհ։  Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը՝ ըստ որի «միջանցքը արդեն իրականություն է դառնում», Գրիգորյանն ասաց․ «Պաշտոնական Երևանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելը, սրա մասին ասել ենք, կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ երբեք միջանցք չի հայտարարվել, բայց ադրբջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»։ Անդրադառնալով վարչապետի մամուլի ասուլիսում հնչած հայտարարությանը, ըստ որի ադրբեջանական կողմը հրաժարվել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նաախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումըից, ԱԽ քարտուղարն ասաց․ «Ընդհանուր առմամբ, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի օրակարգային հարցերը, որոնք քննարկվում են Արդբեջանի հետ, 4-ն են․ եթե ըստ հերթականության նշեմ, հումանիտար հարցերը, օրինակ հումանիտար հարցերի մեջ առաջնային է գերիների վերադարձը, անհայտ կորած անձանց մասին տեղեկություն հավաքելը և նրանց ընտանիքներին տրամադրելը։ Հաջորդը տարածաշրջանի ապաշրջափակումն է, դելիմիտացիան, դեմարկացիան, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Այս 4 հիմնական հարցերն են, որոնք Ադրբեջանի քննարկվում են։ Նախատեսված էր հանդիպում, բայց հետաձգվեց։ Դեռևս հայտնի չեն հստակ պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել, մենք ինֆորմացիա ունենք, որ առաջիկայում հնարավոր է այդպիսի հանդիպում։ Մենք չենք ստացել հստակ տեղեկություն, թե ինչու չեն եկել, իրենք պարզապես հետաձգել են»։
13:23 - 30 հունիսի, 2022
Կասպյան հնգյակի ղեկավարները հայտարարություն են ընդունել
 |1lurer.am|

Կասպյան հնգյակի ղեկավարները հայտարարություն են ընդունել |1lurer.am|

1lurer.am: v>Մերձկասպյան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները, Աշխաբադում կայացած վեցերորդ գագաթնաժողովում պայմանավորվել են Կասպից ծովն օգտագործել խաղաղ նպատակներով և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը՝ ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։   Մերձկասպյան երկրների նախագահները հաստատել են, որ իրենց պետությունների տարածքները չեն տրամադրի այլ երկրների՝ ափամերձ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի և այլ ռազմական գործողությունների համար։   Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հարգել պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, չմիջամտել միմյանց ներքին գործերին,  ցուցաբերել փոխադարձ հարգանք, ապահովել Կասպից ծովի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:  
21:10 - 29 հունիսի, 2022
Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան
 |armtimes.com|

Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com: Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը կարողացավ մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում: Սա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ»,- ասել է նա։ ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են ճանապարհային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերի մշակումը»։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այնուհետև այդ նպատակով որոշվեց երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։  
11:12 - 29 հունիսի, 2022