Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Էդուարդ Մարտիրոսովն առաջիկա օրերին կվերադարձվի հայկական կողմին |hetq.am|

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Էդուարդ Մարտիրոսովն առաջիկա օրերին կվերադարձվի հայկական կողմին |hetq.am|

hetq.am: Ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին ադրբեջանական կողմում հայտնված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը, ադրբեջանական կողմի պնդմամբ, առաջիկա օրերին կվերադարձվի հայկական կողմին։ Trend գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։ Լուրը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Արտաքին գործերի նախարարության հետ, սակայն ԱԳՆ-ից չպատասխանեցին մեր զանգերին։  Հիշեցնենք՝ 2022թ․ ապրիլի 23-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: «Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- նշվում էր հաղորդագրության մեջ։
17:00 - 25 մայիսի, 2022
ՀՀ նախագահը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի կարևորությունը

ՀՀ նախագահը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի կարևորությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Վահագն Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործում:Հանդիպմանը քննարկվել է նաև արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերը առաջնահերթություն են իր համար և իր ղեկավարած կառույցի ուշադրության ներքո են: 
14:34 - 25 մայիսի, 2022
Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար․ Միքայել Նահապետյան

Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար: Կոռնիձոր - Հին Շեն - Մեծ Շեն - Տասը Վերստ - Լիսագոր նոր կառուցվող ճանապարհը Արցախի բնակլիմայական պայմաններում թակարդ է հայերի համար: Ճանապարհն ունի հետևյալ տոպոգրաֆիական պարամետրերը՝ առավելագույն իրական թեքությունը 22%, միջին թեքությունը 8%, անկումը (перепад) 17,4 կիլոմետրի վրա կազմում է 868 մետր, թեև զուտ երկրաչափորեն ընդամենը մոտ 3 կիլոմետրով է երկար ներկայիս ճանապարհից, սակայն նման տոպոգրաֆիական պայմաններում երթևեկության արագության հաշվին շեշտակիորեն ավելի մեծ տնտեսական հեռավորություն է ունենալու (իրական կյանքում ծախսվող ժամանակ): Համեմատության համար ասեմ, որ գործող ճանապարհը ընդամենը մի կարճ հատվածում ունի 17% թեքություն, իսկ մնացած տեղամասերում թեքությունները խիստ չափավոր են: Արցախի այդ հատվածում ուր առնվազն 450մմ տեղումներ են լինում՝ նման թեքությունների պայմաններում ճանապարհների սպասարկումը լինելու է անհնարին մոտ բան և ըստ այդմ պարբերաբար խնդիր է ծագելու նախկին ճանապարհով երթևեկելու, ինչն էլ, բնականաբար Ադրբեջանը դարձնելու է նվաստացումների և առևտրի առարկա: Փաստացի «այլընտրանքային» այս ճանաճարհը ձմռան սեզոնին զրկելու է Արցախին Հայաստանի հետ կայուն հուսալի կապից: Դեռ չեմ խոսում այս ճանապարհի այն շարունակության մասին, որով նախատեսվում է շրջանցել նաև Շուշիի մերձակայքը: Հիմա այս փաստերի համադրմամբ նորմա՞լ է արդյոք, որ հարցով զբաղվող ամենաբարձր ատյանը գյուղապետերն են: Կից տեղադրում եմ կառուցվող ճանապարհից մի հատվածի նկար և ճանապարհի բարձրաչափական կորը (գրաֆիկի վերևում գրված թեքության max, min ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը, որովհետև կարգաբերված չեն, կարգաբերումից հետո իրական պատկերը այն է ինչ գրել եմ՝ 22%)»:      
14:20 - 25 մայիսի, 2022
Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, սրա վերաբերյալ շատ հստակ հայտարարել ենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցյի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Եթե այս շարժումը չլիներ, վստահեցնում եմ՝ ամեն ինչ արդեն ավարտված կլիներ։ Ժողովուրդը առնվազն կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը պատրաստվում է հանձնել երկիրը։ Վերջին Բրյուսելյան հանդիպումը դրա վառ ապացույցն է։ Բանավոր խոստումներին զուգահեռ Նիկոլը նաև ժամանակ է խնդրել Ալիևից ու իր մյուս  գործընկերներից՝ հաշվի առնելով իրավիճակը։ Հույս է ունեցել, որ մթնոլորտը կթուլանա, այս առումով ժողովրդի ձեռքբերումները ակնհայտ են։ Ակնհայտ է նաև, որ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, որպեսզի պատերազմում ձեռք բերած առավելությունները դարձնի վերջնական։ Իրենք լավ հասկանում են՝ եթե Հայաստնում կորցնեն Նիկոլ Փաշինյանին, այդ ծրագրերը չեն իրականանա,պետք է պահենք տեմպը, ավելացնենք ճնշումները, բազմապատկենք անհազազանդության ակցիաների ծավալը և քանակը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
11:53 - 25 մայիսի, 2022
200 դոլարի դիմաց Ադրբեջանին է փոխանցել ռազմական գաղտնիքներ. ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք

200 դոլարի դիմաց Ադրբեջանին է փոխանցել ռազմական գաղտնիքներ. ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների: Նկարագրված պայմաններում վերջինս 2022 թվականի հունվարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և հավաքագրվել նրա կողմից, որից հետո 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և բջջային հեռախոսի «Վոթսապ» հավելվածի, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի և մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ուղարկված 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն: Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Դ. Ղ-ն ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հետախուզական և հակահետախուզական գործունեության բնագավառում շարունակելու է ակտիվ ու հետևողական գործունեությունը և հավաստիացնում, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու գործունեության հիմնական ուղղությունն է, միաժամանակ զգուշացնում, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու` մեղավոր անձանց օրենքի ամբողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:20 - 25 մայիսի, 2022
Մրցաշարին Արցախի դրոշ բարձրացնելով օգուտ չենք տալիս Արցախին, լրացուցիչ հարված ենք հասցնում ՀՀ իմիջին․ Արայիկ Հարությունյան
 |tert.am|

Մրցաշարին Արցախի դրոշ բարձրացնելով օգուտ չենք տալիս Արցախին, լրացուցիչ հարված ենք հասցնում ՀՀ իմիջին․ Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Նման միջոցառումներին, նման քաղաքական ժեստերը կարող են բացասաբար ազդել հետագա մեր նման հնարավորությունների վրա։ Ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Արցախի դրոշով բեմ բարձրացած երիտասարդներին․ «Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները շատ կարևոր են իմիջ բարձրացնելու և շատ ոլորտներ զարգացնելու համար են։ Հիմա եթե նման գործողություններով մենք ուզում ենք Հայաստանին վնասել, որովհետև իրականում մենք դրանով օգուտ չենք տալիս Արցախի հարցի լուծմանը, ընդհակառակը լրացուցիչ հարվածն ենք հասցնում երկրի իմիջին, որը հետագայում խանգարելու է ՀՀ-ում նման միջոցառումներ ընդունելու»։ Հարությանյանի խոսքով՝ ՀՀ և Արցախի դրոշը բոլոր տեղերում, երբ հայտնվում են, ՀՀ քաղաքացիները ծափահարում են, բայց զարմանալի է, որ մարդիկ պատեհությունը չեն հասկանում։  
22:53 - 24 մայիսի, 2022
Ադրբեջանը և Թուրքիան շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն գործընկերոջը, չեն կարողանալու ծրագրերը ավարտին հասցնել․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Ադրբեջանը և Թուրքիան շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն գործընկերոջը, չեն կարողանալու ծրագրերը ավարտին հասցնել․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտ մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որը շարունակվեց երթով: «Այսօրվա գլխավոր թեման այս դավաճանի բրյուսելյան հանդիպումն էր։ Մենք որևէ դրական ակնկալիք սրանցից, բնականաբար, չունեինք։ Եվ որևէ հակահայ պայմանավորվածություն որևէ կերպ մեզ այլևս չի զարմացնում։ Մենք ասել ենք՝ ստեղծված իրավիճակից կա մեկ հիմնական լուծում՝ օր առաջ ազատվել այս չարիքի կառավարությունից»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Իրավիճակը հետևյալն է՝ նկատեց նա․ Ադրբեջանը շտապում է, Թուրքիան շտապում է, շտապում են, որպեսզի կարողանան պատերազմում ձեռք բերած իրենց առավելությունը դարձնել դե յուրե՝ փաստաթղթավորել։ «Շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, ու դրան շատ չի մնացել, արդեն այն ծրագրերը, որ դրված են իրենց առջև, չեն կարողանալու ավարտին հասցնել»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
20:18 - 24 մայիսի, 2022
Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը

Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը

Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։   Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։   Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։   Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։    
19:12 - 24 մայիսի, 2022
Փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունից․ շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը․ Արցախի ԱԺ խմբակցություններ

Փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունից․ շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը․ Արցախի ԱԺ խմբակցություններ

Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք –ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները համատեղ հայտարարությւոն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․ Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում: Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին: Եվրոպայի խորհրդի նախագահ դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44–օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:  Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը: Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց:
18:54 - 24 մայիսի, 2022
Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել՝ Արցախի դրոշի հետ կապված |factor.am|

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել՝ Արցախի դրոշի հետ կապված |factor.am|

factor.am: Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան Միջազգային օլիմպիական կոմիտեին, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային և Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել՝ Երևանում Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արցախի դրոշի առկայության կապակցությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին կայացած առաջնության բացման արարողության ժամանակ երկու երիտասարդ ակտիվիստներ Արցախի դրոշով բեմ էին բարձրացել։ «2022 թվականի մայիսի 22-ին Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում օլիմպիական խարտիայի խախտմամբ նկատվել են գործողություններ, որոնք չեն համապատասխանում մարզաձևի ոգուն և առաքելությանը։ Բացման արարողությանը մրցույթը հյուրընկալող երկիրը սադրիչ գործողություններ է թույլ տվել, իսկ որպես Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների խորհրդանիշ՝ ցուցադրվել է անօրինական, մտացածին կառույցի դրոշը»,-ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանը պահանջել է Հայաստանին պատասխանատվության ենթարկել։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում անցկացվող Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը։
15:53 - 24 մայիսի, 2022
Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

news.am: ԵՄ-ն իր միջնորդական առաքելությունն է իրականացնում համարյա այնպես, ինչպես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը իրականացնում էին, բնական է, ամեն մեկն իր տեսանկյունից, առաջարկելով իր միջնորդական առաքելությունը, ուղղակի այն ժամանակ դա բերվում էր մեկ կոնսենսուսի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հարցին, թե արդյոք Բրյուսելում բարձրացվել է «անկլավների» հարց, նա պատասխանեց. «Դուք հարցը նեղացնում եք: Չկա անկլավների հարց, նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար: Անկլավերի հարց օրակարգում չկա»: Լրագրողը ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ Արցախի կարգավիճակի հարցում իշխանությունը հետքայլ արե՞լ է, որին նա արձագանքեց. «Արցախի կարգավիճակի հարցն այսօր գտնվում է նույն վիճակում, ինչ գտնվել է 2016 թվականի հունվարից ի վեր, այսինքն՝ թողնված է անորոշ ապագային»։ Լրագրողի հիշեցմանը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր. «Ես ընդգծել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների եւ անվտանգության հարցին», Եղոյանն արձագանքեց. «Շառլ Միշելն ասում է, որ ինքն է այդպես ասել, ինքն է այդ ձեւակերպումը տվել: Եկեք չխառնենք դերակատարներին, Շառլ Միշելը անհրաժեշտ է համարել այդ դիտարկումն անել: Ինչի՞ վրա եք այդքան զարմացել: Շառլ Միշելը Մինսկի խմբի համանախագահ չի, ինքը չի զբաղվում ԼՂ հակամարտության լուծմամբ: նա նախաձեռնել է եռակողմ հանդիպում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինքը դա է կարեւորել»: Ինչ վերաբերում է ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե եթե կողմերը չհամաձայնեին, Շառլ Միշելը չէր կարող նման հայտարարություն անել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Կողմերի համաձայնությամբ, թե առանց համաձայնության, բայց Շառլ Միշելն ասում է՝ ես հորդորեցի…: Այսինքն ինքն իր համար կարեւոր հարցերի մասին է խոսում:  Հիմա դուք հարցնում եք՝ ինչո՞ւ Շառլ Միշելի համար կարեւոր չի Արցախի կարգավիճակի հարցը»:
14:06 - 24 մայիսի, 2022
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարց – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ: Ի՞նչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը: Պատասխան – Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որեւէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաեւ երեկ, Ձեր հարցերին ի պատասխան: Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարեւոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար եւ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն շարժվելու է այս ուղղությամբ։
12:10 - 24 մայիսի, 2022