tert.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Այն կանցկացվի հաջորդ շաբաթ»,- Ռուդենկոյի խոսքը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի արդեն հանդիպել են երկու երկրների սահմանին` սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ձևաչափով։
comment.count (0)