Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Վարչապետի մասնակցությամբ բրիֆինգին ներկա կլինեն նաև Տիգրան Ավինյանն ու ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը |armtimes.com|

Վարչապետի մասնակցությամբ բրիֆինգին ներկա կլինեն նաև Տիգրան Ավինյանն ու ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը |armtimes.com|

armtimes.com: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո այսօր՝ ժամը 18:00-ին հանդես կգա բրիֆինգով, որին կմասնակցեն նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Այս մասին տեղեկացրել է վարաչպետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բրիֆինգի ընթացքում վարչապետը և մյուս մասնակիցները կպատասխանեն երկու հարցի: Վարչապետի լրատվական ծառայությունը, ինչպես միշտ յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ կհաստատի երկու լրատվամիջոցի հետ՝ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով: Այդ հարցերը կհնչեցվեն ուղիղ եթերում: Բրիֆինգն ուղիղ եթերում հեռարձակվելու է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ՝ բաց կապուղիով, ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: 
16:41 - 13 հունիսի, 2020
Վարչապետի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նոր առաջարկություններ |armenpress.am|

Վարչապետի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նոր առաջարկություններ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր:  Մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման համատեքստում ներկայացվել է ցորենի ցանքատարածությունների ավելացմանն ու այդպիսով արտադրողականության բարձրացմանն ուղղված տնտեսական միջոցառման նախագիծը: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել կառավարության սուբսիդավորմամբ, մասնավոր հատվածի ներգրավմամբ գյուղացիական տնտեսություններին բարձր արտադրողականությամբ ցորենի որակյալ սերմացու առաջարկելու միջոցով: Քննարկման արդյունքներով վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական նշանակության միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերի: Ներկայացվել են ճգնաժամի հետևանքով տուժած ոլորտների ներկայացուցիչներին օժանդակություն ցուցաբերելու գործիքակազմերն ու հնարվորությունները: Այդ ուղղությամբ առաջիկայում պատասխանատուների  կողմից քննարկումները կշարունակվեն և կներկայացվեն միջոցառումների իրականացման հստակ առաջարկություններ:
16:04 - 13 հունիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլան­դիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժո­ղովրդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումը, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնումը։ Լիահույս եմ, որ պատմական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ համալրվելով տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ունե­ցող և ապագային միտված նոր ծրագրերով: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»։
11:20 - 13 հունիսի, 2020
Սա արդեն ոչ թե կորոնավիրուսի հետ կապված հարց է, այլ պետք է այս խնդիրը հասկանանք մեր հանրային, գուցե ազգային հոգեբանական շերտերի մեջ․ Նիկոլ Փաշինյան |news.am|

Սա արդեն ոչ թե կորոնավիրուսի հետ կապված հարց է, այլ պետք է այս խնդիրը հասկանանք մեր հանրային, գուցե ազգային հոգեբանական շերտերի մեջ․ Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Սահմանված կանոնները համատարած չպահպանելու խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից. պետք է հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից եւ այլ տրամաբանությամբ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր ես փողոցում տեսնում էի առանց դիմակի քայլող մարդկանց. քանի որ այցելել եմ նախորդ օրերին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, այսօր այնպիսի զգացողություն էր, որ այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք: Ուզում էի կագնել, իջնել ասել՝ հարգելիս, ո՞ւր ես գնում: Ուզում էի ասեի՝ կանգ առեք, ժողովուրդ ջան: Սենց մենք գնում ենք շատ վատ տեղ: Ես եթեր եմ մտել, որ ասեմ, որ սա արդեն ոչ թե կորոնավիրուսի հետ կապված հարց է, այլ պետք է այս խնդիրը հասկանանք մեր հանրային, գուցե ազգային հոգեբանական շերտերի մեջ: Ես եկել եմ այն հետեւության, վարկածի, գուցե դուք հերքեք, ասեք այլ պատճառ կա, բայց իմ վարկածը հետեւյալն է, որ այս ամենը մեր հավաքական վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ: Էլի պետք է արձանագրեմ, որ մենք ավելի քան 500 տարի եւ ավելի շատ պետականություն չենք ունեցել եւ պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար: Մենք չենք ունեցել պետական կարգ դարեր շարունակ: Չենք ունեցել այնպիսի պետական կարգ, որը մերը կհամարենք: Մեզ համար պետական կարգը եղել է օտարի կողմից պարտադրված ինչ-որ բան՝ պարսկական կայսրություն, Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, Խորհրդային Միություն: Պետական կարգը երկար հարյուրամյակներ եղել է օտար, ուրիշի կողմից պարտադրված: Հետեւաբար պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ  ասոցացվել է բռնության հետ:  Այսինքն պետական կարգը մեր արժանապատվությունը ոտնահարելով հաստատվել է ուրիշի կողմից բռնությամբ: Ընդ որում այդպես եղել է շատ հաճախ նաեւ Երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետեւ այնտեղ, որտեղ եղել է կար, դա միշտ ասոցացվել է բռնության հետ, այն հակադրված է եղել մեր կամքին: Այսինքն պետական կարգը ոչ թե մեր ազատության գործիքն է եղել, այլ մեզ ազատությունից զրկելու գործիք: Թավշյա հեղափոխությունը մեզ բերել է ազատություն եւ քանի որ պետական կարգը միշտ հակոտնյա է եղել մեր ազատությանը, հիմա այս ճգնաժամային իրավիճակում պետական կարգը ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ: Մեր գիտակցության մեջ չկա պետական կարգ, որի նպատակը կլինի մեզ պաշտպանելը: Հեղափոխությունն ազատագրել է մեզ, հետեւաբար մեր ազատությունը ասոցացվում է կարգի բացակայության հետ: Սա շրջադարձային պահ է մեր պետության համար: Մենք երբեք մեր կամքով կարգ չենք ստեղծել: Մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ: Դա նշանակում է, որ մենք կջնջենք մեր ենթագիտակցության միջից պետականազրկության ամբողջ ինֆորմացիան: Պետականազրկության ֆայլերը կջնջենք: Մենք առաջին անգամ ունենք հնարավորություն կարգ ստեղծել մեր կամքով, ոչ թե բռնությամբ: Վիրուսը բորբոքել է օտար պետականության հիշողությունը: Կամ էլ ուրիշ ավելի վատ վարկած, որ մեր սեփական պետականության ընկալումը դեռ բավարար չի արմատացել: Եթե այս բանաձեւը հասկանալի էր, երբ մենք Օսմանյան կայսրությունում էինք ապրում, այս բանաձեւը կործանարար է, երբ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում: Իմ ակնկալիքն է, որ մենք բոլորով որպես քաղաքացի մեր կամքով կարգ հաստատենք: Սա նշանակում է, որ ամեն մեկն ինքը կատարում է կարգից բխող պայմանները, ինքը կարգ է ստեղծում իր վարքագծով եւ նույնը պահանջում է մյուսներից, այնպիսի միջավայր է ստեղծում, որ կարգը չկատարելը դառնա ամոթալի, որ կարգը չկատարողն իրեն զգա իզգոյ, օտարված»,-հայտարարեց Փաշինյանը:
10:38 - 13 հունիսի, 2020
Հայաստանն ու աշխարհը կորոնավիրուսային վիճակագրությունում․ համեմատելի և անհամեմատելի եզրեր
 |fip.am|

Հայաստանն ու աշխարհը կորոնավիրուսային վիճակագրությունում․ համեմատելի և անհամեմատելի եզրեր |fip.am|

fip.am: Հունիսի 10-ի պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու և պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության վերաբերյալ Հայ հեղափոխական դաշնակցության դիտարկման մասին Yerkir.am-ի հարցին, հայտարարեց․ «Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությունն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները՝ մահացության ցուցանիշը, մեկ միլիոն բնակչությանն ընկնող մահացության և բազմաթիվ այլ ցուցանիշներ։ Եվ ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի այդ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում…»։ Վարչապետի այս հայտարարությունը քննադատությունների ու քննարկումների պատճառ դարձավ։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է համավարակի պայմաններում Հայաստանի և աշխարհի զարգացած երկրների՝ կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները՝ ներառելով մի շարք գործոններ, որոնք հաճախ դուրս են մնում քննարկումներից։ Ինչպիսի համեմատություններ է անում վարչապետը Վարչապետ Փաշինյանի պնդումը, թե Հայաստանը «անգամներով ավելի լավ ցուցանիշներ» ունի, քան աշխարհի զարգացած պետությունները, կարելի է դիտարկել մի քանի համատեքստում։ Նախ, Փաշինյանը շեշտում է հատկապես մահացության թվերը՝ մեկ միլիոն բնակչի հաշվով։ Սա, թերևս, միակ ցուցանիշն է, որով Հայաստանը համեմատաբար ավելի լավ իրավիճակում է, քան աշխարհի ամենազարգացած երկրներից մի քանիսը։ Սակայն, ամեն դեպքում, 215 երկրների ցանկում Հայաստանը 35-րդն է։ Իսկ մահերի՝ մյուս ցուցանիշների համեմատ ավելի ցածր լինելն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Պատճառներից մեկը, թերևս, այն է, որ մահացությունների թիվը աճում է ավելի ուշ, քան գրանցված դեպքերինը։ Եթե համեմատությունը տանենք աշխարհի՝ հզոր տնտեսություն ունեցող մի քանի երկրների հետ, ապա հունիսի 10-ի դրությամբ մեկ միլիոն բնակչի հաշվով Հայաստանում գրանցվել է 77 մահ, Գերմանիայում՝ 106, ԱՄՆ-ում՝ 348, Մեծ Բրիտանիայում՝ 606։   Ճապոնիայում այս ցուցանիշը 7 է, իսկ Չինաստանում՝ ընդամենը 3։ Դեպքերը մեկ միլիոն բնակչի հաշվով  Որպես կանոն՝ կորոնավիրուսային իրավիճակի համեմատությունների համար օգտագործվում են նաև մեկ միլիոն բնակչի հաշվով դեպքերի թիվը, բնակչության թվով նոր դեպքերի և մահերի ցուցանիշները։ Իսկ ընդհանուր թվով համեմատությունները հնարավորություն չեն տալիս ամբողջական պատկերացում կազմել, քանի որ բնակչության թվից կախված՝ տարբեր է նաև ազդեցության չափը։ Այսպիսով, վարչապետի «բազմաթիվ այլ ցուցանիշներին» անդրադարձ կատարելու համար ուսումնասիրել ենք նաև Հայաստանի իրավիճակը՝ նշված ցուցանիշներով։ Այսպես, ըստ Worldometers.info կայքի տվյալների՝ մեկ միլիոն բնակչի հաշվով դեպքերի ընդհանուր թվով 215 երկրների թվում հունիսի 10-ի դրությամբ Հայաստանը 20-րդն էր՝ 4760 դեպքով։ Իսկ Հայաստանից «անգամներով», այն էլ՝ միայն 1․3 անգամ, ավելի վատ վիճակում է միայն Միացյալ Նահանգները՝ 6245 դեպք մեկ միլիոն բնակչի հաշվով։ Հակահամաճարակային միջոցառումներ չիրականացրած Շվեդիան այս ցուցանիշով Հայաստանին գերազանցում է միայն 3 դեպքով։ Մեծ Բրիտանիայում դեպքերի թիվը շուրջ 500-ով պակաս է Հայաստանից, իսկ Գերմանիայի ցուցանիշներն այս կետով Հայաստանին զիջում են շուրջ երկու անգամ։ Մյուս կողմից, անհրաժեշտ է շեշտել, որ նշված երկրների մեծ մասը բնակչության զանգվածային թեստավորումներ է իրականացնում, իսկ Հայաստանում նման քաղաքականություն չկա։ Բնակչության թվով նոր գրանցվող դեպքերը և մահերը Հունիսի 10-ի դրությամբ մեկ միլիոն բնակչի հաշվով Հայաստանում գրանցված նոր դեպքերը 77․6 են, մահվան դեպքերը՝ 3․38։ Գրանցվող մահվան նոր դեպքերի թվով Հայաստանին գրեթե հավասար է կրկին Շվեդիան։ Միացյալ Նահանգներում մահերի թիվը 2․77 է, նոր դեպքերի թիվը՝ 62։ Այսինքն, չնայած նրան, որ ԱՄՆ-ում օրական արձանագրվում է շուրջ 20 հազար դեպք և մահերի մեծ թիվ, բնակչության թվով համեմատելու պարագայում երկիրն առավել ցածր ցուցանիշներ ունի, քան Հայաստանը։ Ավելին, ԱՄՆ-ում մեկ միլիոն բնակչի հաշվով առավելագույն ցուցանիշ գրանցվել է ապրիլին վերջին՝ 146, մինչդեռ Հայաստանը մի քանի օր շարունակ արձանագրում էր ավելի բարձր ցուցանիշներ։ Հունիսի 7-ին, օրինակ, Հայաստանում մեկ միլիոն բնակչի հաշվով գրանցվել էր 258 դեպք։ Դեպքերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կան Ourworldindata.org կայքի գրաֆիկներում։ Միայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ սկզբնաղբյուր կայքում տվյալները հրապարակվում են մեկ օրվա տարբերությամբ։ Ինչ իրավիճակում են Հայաստանը և աշխարհի «ամենազարգացած» երկրները իրական ժամանակում Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի մեկին։ Սակայն երկրում վարակակիրների թվի կտրուկ աճ նկատվել է մայիսի կեսերից հետո, երբ օրական գրանցվող դեպքերի թիվը անցավ մի քանի հարյուրը։ Հունիսի 2-ից սկսած՝ օրական գրանցվող դեպքերի թիվն անցավ 500-ը։  Սակայն Մեծ Բրիտանիայում, օրինակ, ապրիլի սկզբին, երբ Հայաստանում վարակակիրների թիվը նոր-նոր սկսում էր աճել, օրական արձանագրվում էր 4000-5000 դեպք։ Հունիսի 1-ից սկսած՝ այստեղ գրանցված նոր դեպքերի թիվը չի գերազանցել 2000-ը։ Աշխարհի ամենազարգացած երկրներից մյուսի՝ Գերմանիայի իրավիճակը Հայաստանի հետ համեմատելը տրամաբանական չէ, երկրում վարակի տարածման պիկը մարտի վերջին և ապրիլի սկզբին էր, վերջին մոտ մեկուկես ամիսների ընթացքում երկրում բացարձակ նոր դեպքերի թիվը գրեթե չի տարբերվում Հայաստանից, մինչդեռ բնակչության թվով այն Հայաստանից զգալիորեն մեծ է։ Գերմանիայում մեկ միլիոն բնակչի հաշվով առավելագույն ցուցանիշը եղել է 75-ը։ Իրավիճակն առավել պատկերավոր երևում է գրաֆիկում։ Այսպիսով, ուսումնասիրելով աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի հիմնական  ցուցանիշները, կարող ենք փաստել, որ Փաշինյանի համեմատությունը ներկա իրավիճակում իրականությանը համապատասխանում է միայն մասնակիորեն։ Իսկ փաստը, որ Հայաստանում վարակի տեմպերի տարածման դինամիկան նվազման միտումներ դեռ չունի, իսկ զարգացած երկրներում վիրուսն արդեն նահանջում է, համեմատությունն առավել հարաբերական ու ոչ փաստարկված է դարձնում։ Անի Ավետիսյան  
21:08 - 12 հունիսի, 2020
Ըստ վարչապետի՝ մասսայական թեստավորման համար ֆինանսական խնդիր չկա, կա հզորությունների զարգացման հարց

Ըստ վարչապետի՝ մասսայական թեստավորման համար ֆինանսական խնդիր չկա, կա հզորությունների զարգացման հարց

Հայաստանում բնակչության մասսայական թեստավորում իրականացնելու համար ֆինանսական խնդիր չկա, սակայն կա հնարավորությունների, հզորությունների զարգացման հարց: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝  արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը, թե որոշ երկրներում մասսայական թեստավորումներ են արվել, որոնք օգնում են կտրուկ նվազեցնել թիվը: Պատգամավորի խոսքով՝ մայիսի 7-ին Ուկրաինայում է մասսայական թեստավորման որոշում  ընդունվել, Մոսկվայում մայիսի 15-ից ևս ընթանում են մասայական թեստավորումներ: Իսկ ամենացայտուն օրինակը բերեց Հարավային Կորեան, որտեղ պատգամավորի խոսքով՝ փետրվարից անցկացվում են մասսայական թեստավորումներ:   «Համաձայն եմ, բայց դա նաև հնարավորությունների հարց է, որովհետև այդ թեստավորումը բավականին բարդ պրոցես է, նաև հզորությունների հարց կա: Երեկ Առողջապահության նախարարությունը մեր խորհրդակցության ժամանակ ասում էր, որ փողը ձեռքներս թեստավորման համար անհրաժեշտ հզորություններն ավելացնելու սարքավորումներ չենք կարողանում ձեռք բերել: Փողի խնդիր չկա: Ամբողջ աշխարհում այդ ապրանքների շատ մեծ դեֆիցիտ է, և հերթի կանգնած պետք է սպասենք, որ դա ձեռք բերենք»,-ասաց Փաշինյանը: Հայաստանում հունիսի 11-ին արվել է 2297 թեստավորում, ոչ թե այդքան մարդու, այլ այդքան թեստ: «Սա համարյա մեր եզրային գիծն է: Համաձայն եմ դրա հետ, դա որոշումով չէ: Եթե իմանամ, որ հիմա գնամ որոշում ստորագրեմ, հաջորդ օրվանից դա տեղի կունենա, հենց հիմա ստորագրեմ, բայց ուղղակի պետք է հզորությունները զարգացնենք: Ֆինանսական խնդիր չունենք»,-նշեց նա: Փաշինյանը նաև ներկայացրեց թվային ցուցանիշներ. « Հարավային Կորեան 1 մլն մարդու հաշվով արել է 21 հազար թեստ, Ուկրաինան՝ 10 հազար թեստ, մենք՝ 25 հազար թեստ: Այսինքն՝ 1 մլն մարդու հաշվարկով մենք ավելի շատ թեստ ենք արել: Ամեն օր արձանագրվում է, որ ինչքան շատ անենք, այնքան լավ: Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ հզորությունները զարգացնենք, որպեսզի կարողանանք այդ խնդիրը հնարավորինս շատ լուծել»:
17:07 - 12 հունիսի, 2020
Փաշինյանը վերահաստատեց՝ ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է ուժ կիրառել

 |armenpress.am|

Փաշինյանը վերահաստատեց՝ ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է ուժ կիրառել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ոստիկանությունը չի կարող ուժ կիրառել ուղղակի դիմակ չկրելու համար, բայց, եթե այդ դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե պետք է ուժ կիրառի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց  արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:  Էդմոն Մարուքյանը կոչ արեց ոստիկանությանը հորդորել, որ համապատասխան միջոցառումներն իրականացնելիս հաշվի առնեն բոլոր չափանիշները:  «Եթե օրինակ մարդն առանց դիմակ է, թող 10 հազար դրամի տուգանք գրեն, թևը ոլորելը, գետնին գցելը դատապարտելի երևույթներ են»,-ասաց Մարուքյանն ու հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը պատրաստվո՞ւմ է այս ուղղությամբ որևէ քայլ անել: Փաշինյանն արձագանքեց՝ կհամաձայնի պատգամավորի հետ՝ թևը ոլորելու, գետնին տապալելու հետ կապված, եթե դա տեղի է ունենում օրենքով չնախատեսված կարգով և օրենքով չնախատեսված դեպքերում, երբ ուժի կիրառման վերազանցում է տեղի ունենում: «Ոստիկանությունն ուժային կառույց է և օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի կիրառել ուժ: Պարզ է՝ ուղղակի դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել: Բայց, եթե այդ դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե ոստիկանությունը պետք է ուժ կիրառի: Սա օրենքով սահմանված դեպքերում և կարգով»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով կոնկրետ դեպքերին՝ վարչապետը համաձայն է, որ պետք է հետաքննություն վարվի և ամեն դեպքին առանձին գնահատական տրվի: Նա վստահեցրեց, որ այդ դեպքերի քննությունը կլինի օբյեկտիվ։ Իսկ ընդհանուր առմամբ վարչապետը Մարուքյանի մտահոգությունները կիսում է, շեշտում՝ Հայաստանը չի կարող մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիների նկատմամբ հարգանքի առումով որևէ հետընթաց արձանագրել՝ մանավանդ որ վերջին 2 տարիների ընթացքում բոլոր միջազգային զեկույցների համաձայն` Հայաստանն ահռելի առաջընթաց է արձանագրել այդ առումով:
16:43 - 12 հունիսի, 2020
Պոլիկլինիկաների՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բժիշկներին եւս սոցիալական երաշխիքներ կտրվեն |armtimes.com|

Պոլիկլինիկաների՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բժիշկներին եւս սոցիալական երաշխիքներ կտրվեն |armtimes.com|

armtimes.com: Վարակի դեմ առաջամարտիկ բուժաշխատողներից շատերն այսօր աշխատում են մեկուսացված պայմաններում: Իհարկե, նրանք դա անում են իրենց մասնագիտական ու մարդկային հատկանիշներից ելնելով: Սակայն կառավարությո՞ւնն ինչ աջակցություն է ցուցաբերում բժիշկներին, ի՞նչ միջոցներ ու երաշխիքներ են տրամադրվում այն բուժաշխատողներին, որոնց Առողջապահության նախարարությունը հրավիրում է աշխատանքի. այս հարցերն այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ առաջարկելով հստակ սոցիալական երաշխիքներ տրամադրել «էքստրեմալ պայմաններում աշխատող» բժիշկներին: «Այդպես էլ արվում է,- պատասխանեց վարչապետը,- այդ հարցը քննարկվել է մի քանի անգամ: Առայժմ պոլիկլինիկական համակարգում այդ հարցով վերջնական լուծում չունենք, բայց դա էլ առաջիկայում պատշաճ լուծում կստանա, որովհետեւ պոլիկլինիկաները նոր են ներգրավվել պրոցեսի մեջ եւ այդ համակարգում որոշակի ճշգրտումների կարիք կա: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հիվանդանոցային ծառայություններ մատուցող բժիշկներին, ամեն ինչ հենց այդպես էլ արվում է»: «Ես խոսում եմ այն մասին, որ մենք հստակ ծրագիր ունենանք սոցիալական երաշխիքի, եւ ամսական հստակ նշված միջոցներ տրամադրելու տեսքով: Սա արդեն կհնչի՝ որպես սոցիալական երաշխիքի փաթեթ: Ոչ թե մենք տեղային տարբեր ձեւերով այդ հարցերին անդրադառնանք, լուծում տանք: Կարծում եմ՝ նման կարգավորման անհրաժեշտություն կա»,- արձագանքեց Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ իրենց հետ զրույցներում այդ խնդիրն են բարձրացրել նաեւ բժիշկներ: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
15:50 - 12 հունիսի, 2020
Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում նոր հիվանդանոցներ ներգրավելու խնդրին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում նոր հիվանդանոցներ ներգրավելու խնդրին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին նոր հիվանդանոցներ կներգրավվեն, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ընկալումը շարունակում է լինել այն, որ կորոնավիրուսվ հիվանդները պետք է տարանջատվեն մյուս հիվանդներից ու հիվանդանոցներից: Նոր հիվանդանոցներ ներգրավելիս պետք է շատ զգույշ ընտրություն կատարել, քանի որ հիվանդանոցներում կան այլ հիվանդություններով գտնվող մարդիկ, պետք է ամեն ինչ անել այդ մարդկանց ևս պաշտպանելու համար: Կարող է գալ պահ, երբ այդ սկզբունքն այլևս չգործի՝ կապված կարիքների և անհրաժեշտությունների հետ»,- ասաց Փաշինյանը:
15:06 - 12 հունիսի, 2020
Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունում շարունակվում է քննարկվել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցը: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին: «Եթե անմիջական հանդիպելը շատ մեծ անհրաժեշտություն չէ, կարող ենք մեր խորհրդակցություններն ու քննարկումներն անցկացնել հեռավար: Դա շատ լավ հնարավորություն է: Արդյունավետության անկում ընդհանրապես չի լինում, որոշ դեպքերում կարող է լինել արդյունավետության ավելացում»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ, ցավոք, օրենսդրությունը թույլ չի տալիս խորհրդարանի նիստերն անցկացնել հեռավար կարգով, սակայն ԱԺ պատգամավորների մեջ չկան վարակված անձինք, ինչը նշանակում է, որ նրանք բացառիկ պատասխանատու մարդիկ են, որոնցով կարելի է հպարտանալ:
14:00 - 12 հունիսի, 2020
Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է |hetq.am|

Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում մեկնարկել է հատուկ նիստ` արտակարգ դրության ժամկետը երկարացնելու օրակարգով: Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստով երկարաձգել է արտակարգ դրության ժամկետը` մինչ հուլիսի 13-ը: Հիմնական զեկուցողն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով` որոշման պատճառն այն է, որ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել, և, ցավոք, կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել: Վարչապետը հիշեցրեց, որ մինչ այժմ երկրում հաստատվել է 15 հազար 281 ընդհանուր վարակակիր: Այս պահին ծանր վիճակում գտնվողների թիվը 425 է, ծայրահեղ ծանրերինը` 100: Կառավարության ղեկավարի խոսքով` կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկող ԲԿ-ները գերբեռնված վիճակում են, մահճակալային ֆոնդի և թթվածնային սարքերի սնուցման մահճակալների ձեռքբերումը շարունակվում է և այն շարունակական պրոցես է: «Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը ճգնաժամային է, հիմնական հարցը, որը ծագում է, թե որն է ճգնաժամից դուրս գալու և վարակակիրների թիվն իջեցնելու հայեցակարգային պատկերացումը: Մեզ մոտ ի սկզբանե ձևավորված պատկերացումը չի փոխվել. կորոնավիրուսի հաղթահարումն այս պահին ոչ այնքան առողջապահական, որքան հանրային վարքագծային ու կարգապահական խնդիր է: Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է, իրավիճակը կարող է փոխվել միայն վարքագծային փոփոխություններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ըստ տարբեր կանխատեսումների` կորոնավիրուսի համավարակը հինգ տարիների ընթացքում լինելու է ամբողջ աշխարհում: «Այս ընթացքում պատվաստանյութ հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, տեսականորեն այն կարող է ստեղծվել երեք ամիս անց կամ առաջիկա երեք տարիներին, հետևաբար այստեղ էլ մենք պետք է առաջնորդվենք` հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույն սցենարին»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի` անկախ Կառավարության ջանքերից, եթե հակահամաճարակային կանոնները չպահպանվեն, կորոնավիրուսի հաղթահարումը կդառնա անհնար: Փաշինյանը ստեղծված իրավիճակում առաջարկեց բանաձև, որն, իր խոսքով, իրականացրել է իր ողջ քաղաքական կյանքում: «Այն է` 1+1+1 ու այդպես միլիոնավոր մարդիկ, ես կոչ եմ անում գնահատենք պահի լրջությունը և հասկանանք, որ այն մի շաբաթվա և նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ: Մենք խնդիր ունենք հարմարվելու նոր իրողություններին, և էդ նոր աշխարհում որպես հանրություն խնդիր ունենք ապացուցելու մեր կենսունակությունը»,- ասաց նա:
13:45 - 12 հունիսի, 2020
Ծանր վիճակում գտնում է 425 քաղաքացի, 100 հոգի՝ ծայրահեղ ծանր, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի․ նախարարի տեղակալ

Ծանր վիճակում գտնում է 425 քաղաքացի, 100 հոգի՝ ծայրահեղ ծանր, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի․ նախարարի տեղակալ

Կառավարությունը քննարկում է արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելու որոշումը։ Առաղջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց այսօրվա իրավիճակը Հայաստանում նշելով, որ կան 7000 քաղաքացիներ, ովքեր բուժումը ստանում են տանը,  1800 քաղաքացի գտնվում  է հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425-ը ծանր վիճակում է, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, որ ամեն օր գրանցված թվերը խոսում են այն մասին, թե նախորդ 7-14 օրերի ընթացքում ինչպես են պահվել հակահամաճարակային կանոնները։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Մենք նկատում ենք, որ եթե երկու օր պոզիտիվ ցուցանիշներ են լինում, դրան զուգահեռ կտրուկ նվազում է հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Սա մեր ամենամեծ պրոբլեմն է։ ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերը, ըստ էության արտահայտում են, թե մենք բոլորս  ինչպես ենք պահպանել այդ հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրելը, հեռավորություն պահպանելը և ձեռքերը ախտահանելը։  Ես կրկին ուզում եմ արձանագրել, որ այս իրավիճակը ուղիղ կապ ունի մեր հանրային, համընդհանուր վարքագծի հետ։ Իհարկե, պետք է նաև արձանագրենք, որ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն վարչական լծակները՝ կանոնների պահպանման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Բայց հիմնական անելիքը պարփակվում է մեզնից յուրաքանչյուրի անելիքի մեջ։ Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ մահվան թվերը, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվն էլ կապի մեջ  է ընդհանուր թվի հետ , որովհետև ինչքան մեծ է վարակվածների թիվը, այնքան մեծ է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը։ Հետևաբար,  մեծ է նաև մահվան դեպքերը։ Այսինքն, մեր  դեպքերի 75 տոկոսն անցնում է առանց բարդության, բայց մեր վիճակագրությամբ անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և մահերի թիվը։ Սա կարևոր արձանագրում է և մենք բոլորս բոլոր հնարավոր միջոցներով պետք  է այս ուղերձը տեղ հասցնենք մեր քաղաքացիներին, առանց հոգնելու, եթե թվերը անկում չեն գրանցում պետք է ասել 1000, 10000 անգամ։ Հատուկ կարևորություն է ստանում արձանագրել և տեղորոշելը  էն դեպքերը, էն շրջանակներին,   որոնք մարդկանց շրջանում տարածում են, որ հիվանդություն չկա սա սուտ է և այլն։ Պետք է լուրջ զբաղվելու մեխանիզմներ գտնենք և կարողանանք նաև տեղորոշել այդ մարդկանց, հասկանալ նրանց նպատակը , գործունեության շարժառիթները, կապերը, սա նույնպես կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել Ես կարծում եմ, որ սրանով պետք է զբաղվեն նաև մեր օպերատիվ հնարավորություն ունեցող մարմինները, որպեսզի մենք կարողանանք այստեղ նույնպես եզրակացությւոնների գալ»։
11:31 - 12 հունիսի, 2020