Ծանր վիճակում գտնում է 425 քաղաքացի, 100 հոգի՝ ծայրահեղ ծանր, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի․ նախարարի տեղակալ
11:31 - 12 հունիսի, 2020

Ծանր վիճակում գտնում է 425 քաղաքացի, 100 հոգի՝ ծայրահեղ ծանր, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի․ նախարարի տեղակալ

Կառավարությունը քննարկում է արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելու որոշումը։

Առաղջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց այսօրվա իրավիճակը Հայաստանում նշելով, որ կան 7000 քաղաքացիներ, ովքեր բուժումը ստանում են տանը,  1800 քաղաքացի գտնվում  է հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425-ը ծանր վիճակում է, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի։ 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, որ ամեն օր գրանցված թվերը խոսում են այն մասին, թե նախորդ 7-14 օրերի ընթացքում ինչպես են պահվել հակահամաճարակային կանոնները։ Վերջինս իր խոսքում նշեց․


«Մենք նկատում ենք, որ եթե երկու օր պոզիտիվ ցուցանիշներ են լինում, դրան զուգահեռ կտրուկ նվազում է հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Սա մեր ամենամեծ պրոբլեմն է։ ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերը, ըստ էության արտահայտում են, թե մենք բոլորս  ինչպես ենք պահպանել այդ հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրելը, հեռավորություն պահպանելը և ձեռքերը ախտահանելը։  Ես կրկին ուզում եմ արձանագրել, որ այս իրավիճակը ուղիղ կապ ունի մեր հանրային, համընդհանուր վարքագծի հետ։ Իհարկե, պետք է նաև արձանագրենք, որ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն վարչական լծակները՝ կանոնների պահպանման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Բայց հիմնական անելիքը պարփակվում է մեզնից յուրաքանչյուրի անելիքի մեջ։ Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ մահվան թվերը, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվն էլ կապի մեջ  է ընդհանուր թվի հետ , որովհետև ինչքան մեծ է վարակվածների թիվը, այնքան մեծ է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը։ Հետևաբար,  մեծ է նաև մահվան դեպքերը։ Այսինքն, մեր  դեպքերի 75 տոկոսն անցնում է առանց բարդության, բայց մեր վիճակագրությամբ անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և մահերի թիվը։ Սա կարևոր արձանագրում է և մենք բոլորս բոլոր հնարավոր միջոցներով պետք  է այս ուղերձը տեղ հասցնենք մեր քաղաքացիներին, առանց հոգնելու, եթե թվերը անկում չեն գրանցում պետք է ասել 1000, 10000 անգամ։ Հատուկ կարևորություն է ստանում արձանագրել և տեղորոշելը  էն դեպքերը, էն շրջանակներին,   որոնք մարդկանց շրջանում տարածում են, որ հիվանդություն չկա սա սուտ է և այլն։ Պետք է լուրջ զբաղվելու մեխանիզմներ գտնենք և կարողանանք նաև տեղորոշել այդ մարդկանց, հասկանալ նրանց նպատակը , գործունեության շարժառիթները, կապերը, սա նույնպես կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել Ես կարծում եմ, որ սրանով պետք է զբաղվեն նաև մեր օպերատիվ հնարավորություն ունեցող մարմինները, որպեսզի մենք կարողանանք այստեղ նույնպես եզրակացությւոնների գալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել