Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Արամ Հարությունյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպով ոստիկանությունում հետաքննություն է սկսվել |pastinfo.am|

Արամ Հարությունյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպով ոստիկանությունում հետաքննություն է սկսվել |pastinfo.am|

pastinfo.am: Արամ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպով հետաքննություն է կատարվում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից. «Մարմնական վնաս հասցնելու փաստով հետաքննություն է կատարվում՝ երկու դեպքում էլ։ Այնտեղ մի տղամարդ կնոջ էր հարվածել և երկու տղամարդ էլ մի տղամարդու են հարվածել։ Երկու տարբեր դեպքերով էլ»։ «Լևոն Տեր-Պետրոսյանի կռիվն է, Նիկոլը խաղի մեջ չէ արդեն, հող տալու կռիվ է։ Մեր ժողովրդի անպատվությունն է, որ դատարանում Արցախի երկու հերոս էին, բոլորս պիտի «քացու տակ քցենք» այն մարդկանց, որոնք հերոսներին տականք են ասում ու անիծում»,-հայտարարել էր Հարությունյանը։Տեսախցիկները նաեւ ֆիքսել էին, թե ինչպես է մեկ այլ անձ թիկունքից հարվածում ոստիկանների կողմից բերման ենթարկվող Արամ Հարությունյանին։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
10:07 - 13 սեպտեմբերի, 2019
Շենգավիթի դատարանի մոտից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել |hetq.am|

Շենգավիթի դատարանի մոտից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել |hetq.am|

hetq.am։ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից առաջ և դրա ընթացքում տեղի ունեցած միջադեպերից հետո բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին հարցին ի պատասխան՝ ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նա նշեց, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտից բերման էր ենթարկվել երեք քաղաքացի, մեկը` հրավիրվել ոստիկանություն: Նշենք, որ ոստիկանությունում է հայտնվել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Վերջինս դատարանի բակում հարվածել է մի կնոջ, որը, Հարությունյանի պնդմամբ, իրեն անվանել է թուրք, ինքն էլ հարվածել է:Շարունակությունը՝ hetq.am-ում
06:10 - 13 սեպտեմբերի, 2019
ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն. Երեւան քաղաքի դատախազ |armtimes.com|

ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն. Երեւան քաղաքի դատախազ |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանի որոշման ուժով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան: Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Երեւան քաղաքաի դատախազ, Մարտի 1-ի գործով դատավարական հսկողություն իրականանցնող Գեւորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելուն եւ ընտրված խափանման միջոցը վերացնելուն: «Պաշտպանության կողմի դիրքորոշումը հանգում է հետեւյալին․ քանի որ ՍԴ-ն արձանագրել է, որ չկա սահմանված ընթացակարգ, որով կգնահատվի, թե արդյոք պաշտոնաթող նախագահին վերագրվող գործողությունները բխում են նրա կարգավիճակից եւ գործառույթներից, հետեւաբար այդ հարցն առհասարակ քննարկվել չի կարող։ Սա է ընկած պաշտպանության կողմի միջնորդության հիմքում։ Բայց ՍԴ որոշումն այդ իմաստը չունի․ միջնորդությունը չի բխում ՍԴ որոշման տրամաբանությունից։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ դիմելու եւ քրգործի վարույթը կասեցնելու մասին որոշմամբ՝ ՍԴ-ի առաջ ուղղակիորեն բարձրացրել էր պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության խնդիրը՝ նրան կոնկրետ քրգործով քրեական հետապնդման ենթարկելու հարցի շրջանակներում։ ՍԴ-ի դիմումի քննությունն այդ մասով ընդունելի չի համարել, այլ կերպ ասած՝ ՍԴ-ն իր առջեւ ուղիղ բարձրացված՝ պաշտոնաթող նախագահի գործառությային անձեռնմխելիության հարցի սահմանադրականության խնդիր այդ դիմումով չի տեսել։ Ավելին՝ սույն քրգործով ՀՀ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նախագահի անձեռնմխելիության հարցին, արտահայտել դիրքորոշումներ, որոնցով սահմանված են պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության առկայությունը գնահատելու որոշակի չափանիշներ»,- մանրամասնեց Գեւորգ Բաղդասարյանը: Մեղադրող դատախազը շեշտեց, որ ՍԴ-ն արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանը, ինչպես ցանկացած դատարան կարող է մեկնաբանել Սահմանադրությունը։ Այսինքն՝ ՍԴ առջեւ 2 անգամ շատ ուղիղ բարձրացվել է պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը, եւ երկու անգամ էլ ՍԴ-ն դրանք քննության չի առել, դրանց սահմանադրականության հարց ըստ էության չի տեսել։ ՍԴ-ն չի արձանագրել, որ որեւէ մեկը չի կարող որոշել պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը։ «ՍԴ-ն այդպիսի դիրքորոշում չի արտահայտել նաեւ սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշմամբ։ ՍԴ-ն հատուկ սահմանել է, որ որոշակի ընթացակարգի բացակայության պայմաններում գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ քննիչի եւ դատախազի, դատարանի կողմից։ Որտեղ է ՍԴ որոշման այն ձեւակերպումը, որտեղ նշված է, որ որեւէ մեկը չի կարող գնահատել պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հարցը, որտեղ է այն հատվածը, որտեղ նշված է, որ առհասարակ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը քննարկվել չի կարող»,- ասաց Բաղդասարյանը: Նա նկատեց, որ պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այսինքն՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող, հետեւաբար ըստ դատախազի՝ ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն: Դատախազն այսպիսով խնդրեց դատարանից մերժել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:
15:53 - 12 սեպտեմբերի, 2019
Քոչարյանի փաստաբանները միջնորդել են փոխել խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը |armenpress.am|

Քոչարյանի փաստաբանները միջնորդել են փոխել խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո քիչ առաջ միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը և դադարեցնելու քրեական հետապնդումը: Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնը:«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Միջնորդությունները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ»,- նշված է հայտարարությունում:Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր: 2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
09:11 - 07 սեպտեմբերի, 2019
Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը․ Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին |azat.tv|

Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը․ Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին |azat.tv|

azat.tv։ ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ սահմանադրական դատարանի այսօրվա որոշման եզրափակիչ մասը: Նա մասնավորեցրեց՝ երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը:Փաստաբանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հոդվածը Սահմանադրությանը համապատասխանում է, սակայն 35-րդ հոդվածն ընդհանուր է, իսկ 135-րդը ավելի նեղ կարգավորում է, սակայն դրանք միմյանց լրացնող հոդվածներ են, չեն կարող կիրառվել առանձին:Վարդևանյանն ասաց, որ ՍԴ որոշումը քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին է վերաբերում, որ պարտադիր հաշվի են առնվում, երբ որոշումը տրվում է: «Բարձր դատարանի կողմից արձանագրվեց՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը չի կարող կիրառվել, այսինքն՝ խախտվել է վերջինիս անձնական ազատության իրավունքը»,- հայտնեց նա՝ խոստանալով առավել մանրամասն անդրադառնալ այս հարցին՝ որոշման տեքստը ստանալուց հետո:Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը բարձր դատարանից խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։ Բացի դրանից՝ Քոչարյանի ներկայացուցիչը ամիսներ առաջ ՍԴ էր դիմել նաև Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 3-ից դռնփակ նիստում գրավոր ընթացակարգով քննում էր հարցը։ Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Պետրոսյանը Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Հ. Նազարյանը, Ա. Խաչատրյանը: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը: Նշենք, որ մինչ այս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պնդելով, որ ՍԴ երեք անդամ, մասնավորապես Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Հրանտ Նազարյանը չեն կարող մասնակցել քննությանը: Գրիգորյանի հիմնավորմամբ՝ նրանք այս կամ այն կերպ առնչվել են մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիմումը քննելիս:
11:41 - 04 սեպտեմբերի, 2019
Սահմանադրական դատարանը օգոստոսի 29-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը  |azatutyun.am|

Սահմանադրական դատարանը օգոստոսի 29-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը |azatutyun.am|

Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ի գրավոր ընթացակարգով կքննի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Ըստ այդմ, մեղադրյալ Քոչարյանը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։Բացի այս դիմումից, երկրորդ նախագահի գործով բարձր դատարանում ևս մի քանի դիմում կա։ Քոչարյանի ներկայացուցիչը ամիսներ առաջ ՍԴ էր դիմել նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։Իր լիազորությունները կասեցվելուց առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանն էր դիմել ՍԴ՝ խնդրելով ստուգել Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։ Գրիգորյանը նաև խնդրել էր ստուգել նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։ Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել քննության առնել 300.1 հոդվածի մասով երկու դիմումները և միավորել դրանք մեկ վարույթում։ Հետո արդեն բարձր դատարանը որոշում էր կայացրել կասեցնել այս գործի քննությունն ու այն ուղարկել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տրամադրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ:Ինչ վերաբերում է մեկ ամիս առաջ մեկ այլ քրեական գործով լիազորությունները կասեցված դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի մյուս հարցին՝ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին, ապա բարձր դատարանը մերժել էր այն քննել։ Սահմանադրական դատարանի անդամի Ալվինա Գյուլումյանն այդ ժամանակ «Ազատությանն» ասել էր, որ բարձր դատարանը մերժել է նախագահի անձեռնմխելիության հարցի քննությունը, քանի որ, իրենք չունեն առանձին լիազորություն՝ մեկնաբանելու սահմանադրական նորմը, դա կարող են անել, եթե վիճարկվող հարցը արտահայտված լինի օրենքի համապատասխան նորմում։ Տվյալ դեպքում նախագահի անձեռմխելիության մասին նշված է միայն մայր օրենքում, Քրեական օրենսգրքում նման դրույթ չկա։
10:06 - 23 օգոստոսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին |azatutyun.am|

Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին |azatutyun.am|

azatutyun.am։ Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել են Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից: Առաջին ատյանում Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, չի կարող շարունակել քննությունը, քանի որ քրեական գործի հարուցումից հետո նրա լիազորությունները դադարեցվել են: Դանիբեկյանն ամիսներ առաջ բավարարել էր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը` նախաքննական մարմնի կողմից Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը ճանաչելով որպես նրա իրավունքների խախտում։ Միևնույն ժամանակ դատավոր Դանիբեկյանը մերժել էր պաշտպանի բողոքը՝ քրեական գործից հեռացնել Հատուկ քննչական ծառայությունում մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին։ Դանիբեկյանը քննում է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի քրեական գործը։
05:49 - 20 օգոստոսի, 2019
Որ Արցախից զորք էր բերվել մարտի 1-ին, գիտեինք դեռ 2008-ից․ շեշտադրել չէինք ուզում․ Իգիթյան |24news.am|

Որ Արցախից զորք էր բերվել մարտի 1-ին, գիտեինք դեռ 2008-ից․ շեշտադրել չէինք ուզում․ Իգիթյան |24news.am|

24news.am։ «Դեռ 2008 թ․ շատերս գիտեինք՝ Արցախից Հայաստան զորք է բերվել, որովհետև նաև մեր ու մեր բարեկամների երեխաներին էին եկել Երևան»։ Այդ մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ ընդգծելով, որ անգամ առանց միմյանց հետ համաձայնեցնելու խուսափել են այդ մասին խոսել՝ վախենալով ստվեր գցել Արցախի վրա։«Այն ժամանակ դժվար էր մարդկանց բացատրել, որ կատարվածն Արցախի ժողովրդի կամքը չէ, մի քանի հոգու հանցավոր համաձայնությունն է։Բոլորը գիտեն, որ երբ իրենց հերոս համարող մարդիկ 700 զինվորական են բերել Հայաստան, Ադրբեջանը մի քանի բարձրունք է վերցրել, հետո, ինչքան գիտեմ, մերոնք հետ են վերցրել։ 11 տարի Ռոբերտ Քոչարյանը երդվում է, որ մեկ զինվոր Արցախից այստեղ չի եկել, ինչը բացարձակ սուտ է։ Բայց հիշում եք նաև փաստաբանի խոսքերը՝ այդ զորքը չի կարելի համարել Արցախի զորք, այն Հայաստանի զորքն է։ Նրանք փորձում էին արդարացնել Ռոբերտ Քոչարյանի խոսքը, բայց դա դեմագոգիա է»,-ասել է Հովհաննես Իգիթյանը։ Պատգամավորը նաև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պաշտպանության հիմքում դրել են սուտն ու կեղծիքը, բայց բոլորը հասկանում են՝ նրանք անում են այն, ինչ իրենց պատվիրում է վարձատուն։Դիտարկմանը, թե մամուլը գրում է՝ առաջիկայում ձերբակալվելու է գեներալ Սամվել Կարապետյանը, որը հենց Արցախից Երևան եկած զորքին կրակելու հրաման է տվել, պատգամավորը պատասխանել է․ «Քոչարյանի մեղադրանքի մեջ նաև պաշտոնեական դիրքի չարաշահման հանգամանքը պետք է դնել, որովհետև նա տալիս էր հրահանգներ, որոնք դուրս էին իր իրավասության սահմաններից։ Քոչարյանը իրավունք չուներ որևէ գեներալի, առավել ևս՝ Արցախի, հրամայել զորք բերել։ Դա հակասահմանադրական հրաման է»։ Անդրադառնալով որոշ գեներալների՝ մամուլում արած հայտարարությանը, թե իրենք զինվորական են և մարտի 1-ին հրաման են կատարել, պատգամավորը նշել է, որ սրանով արդեն իսկ ցույց են տալիս՝ հրամանը եղել է անբարոյական և հակաիրավական։«Ի՞նչ է նշանակում մամուլում հայտարարություն են արել, ասելիք ունեն, թող համապատասխան տեղում ասեն։ Բայց Եթե գեներալն ասում է, որ ինքը զինվոր է ու ստիպված է կատարել հրաման, ուրեմն արդարանում է, որովհետև ինքն էլ է հասկանում՝ չպետք է աներ»,-ասել է Իգիթյանը։
05:43 - 19 օգոստոսի, 2019