Շենգավիթի դատարանի մոտից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել |hetq.am|
06:10 - 13 սեպտեմբերի, 2019

Շենգավիթի դատարանի մոտից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել |hetq.am|

hetq.am։ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից առաջ և դրա ընթացքում տեղի ունեցած միջադեպերից հետո բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին հարցին ի պատասխան՝ ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նա նշեց, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտից բերման էր ենթարկվել երեք քաղաքացի, մեկը` հրավիրվել ոստիկանություն:

Նշենք, որ ոստիկանությունում է հայտնվել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Վերջինս դատարանի բակում հարվածել է մի կնոջ, որը, Հարությունյանի պնդմամբ, իրեն անվանել է թուրք, ինքն էլ հարվածել է:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել