Կորոնավիրուս

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք․ Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք, որոնց 70 տոկոսից ավելին ճյուղավորված է Էջմիածնի և արտադրամասի դեպքերից։ Վարչապետի խոսքով՝ մեր մեծագույն խնդիրը ոչ միայն կորոնավիրուսի տարածումը կանխելն է, այլ նաև ապահովելը, որ դրա արդյունքում չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր։  «Ամենամեծ վտանգը մենք տեսնում էինք թոշակների բաժանման ավանդական համակարգի մեջ, հիմա մենք պիտի բացառենք տատիկների և պապիկների հավաքվելը փոստային բաժանմունքներում։ Թոշակներն առձեռն մենք կբաժանենք»,- նշեց նա։ Վարչապետը խոսեց այն մասին, թե ինչ աջակցություն են ստանալու տնտեսվարողները պետությունից։ Նրա խոսքով՝ կառավարությունը արտոնյալ վարկեր կտրամադրի այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք իրենց աշխատողներին աշխատավարձեր վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրությունը կազմակերպելու և ռազմավարական ներդրումներ անելու համար։ «Տնտեսական ճգնաժամի պայմաններում բանկային համակարգը կարող է այդքան էլ հակված չլինել վարկային միջոցներ տրամադրելու, որովհետև  դրանք կհամարվեն ռիսկային։ Մենք որոշել ենք, որ կառավարությունը  տարբեր նախագծերում 30 տոկոսից մինչև 50-60 տոկոս մասնակցություն կունենա ֆինանսավորման պրոցեսին և բոլոր դեպքերում կսուբսիդավորի վարկերը»,- նշեց նա։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աջակցություն կլինի նաև գյուղատնտեսական ոլորտին։ «Մենք պատրաստվում ենք զրոյացնել մեր բոլոր ծրագրերով վարկային միջոցների հասանելիությունը, այսինքն՝ զրոյացնել տոկոսները։ Խոսքը վերաբերում է այն զարգացման ծրագրերին, որ մենք ունենք գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ կաթիլային ոռոգում, խելացի անասնագոմեր, այգիների տնկում, այգիների հիմնում, ջերմոցային տնտեսություններ։ Մենք այս ճգնաժամի համատեքստում ևս մեկ-երկու ծրագիր կավելացնենք»,- նշեց նա։ Վարչապետն ասաց, որ  այն անհատն գյուղացիների համար, որոնք կզբաղվեն կառավարության առաջարկած գյուղացիական ռազմավարական ծրագրերով, պետությունը կզրոյացնի տոկոսները և կունենա մինչև 30 տոկոս ֆինանսավորման մասնակցություն։ Այս ծրագրերով շատ հեշտությամբ վարկեր կստանան բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն լավ վարկային պատմություն։ Վարչապետի խոսքով կառավարությունը նաև լուծում ունի այն անհատների համար, որոնց վարկային պատմությունն այնքան էլ լավ չէ։ «Բոլոր այն դեպքերում, երբ հնարավորություն չկա անհատապես ստանալու այսպիսի վարկային միջոցներ, մենք առաջարկում ենք, որ մեր հայրենակիցները համայնքներում ձևավորեն գյուղացիական կոոպերատիվներ, և այդ պարագայում կառավարությունը այս ծրագրերին մասնակցություն կունենա 50-60, հնարավոր է՝ նույնսիկ 70 տոկոսով»,- նշեց նա։ Իսկ այն քաղաքացիների համար, որոնք կորոնավիրուսի պատճառով կդառնան գործազուրկ, կառավարությունը սոցիալական աջակցության նոր փաթեթ է մշակում, որը կլինի գործող փարոս համակարգի ենթաճյուղերից մեկը։ 
09:21 - 23 մարտի, 2020
ՀՀ և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև առողջապահության նախարարությունների միջև

ՀՀ և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև առողջապահության նախարարությունների միջև

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ երեկ նախագահ Արմեն Սարգսյանի և Իսրայելի Իսրայելի Պետության նախագահ Ռեուվենի հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ «Նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։ Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ»։  
09:19 - 23 մարտի, 2020
Այս պահի դրությամբ եւ այս տեմպի համար մեր ռեսուրսները բավարար են, թեստերն ու սարքավորումներն էլ համալրվելու են․ Տիգրան Ավինյան

Այս պահի դրությամբ եւ այս տեմպի համար մեր ռեսուրսները բավարար են, թեստերն ու սարքավորումներն էլ համալրվելու են․ Տիգրան Ավինյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ  հեռախոսային մի նոր հավելված ենք թեստավորում, որը անձանց թույլ կտա ինքնահայտարարագրվել եւ մոտ 20 հարցի պատասխանելուց հետո հավելվածը կպատասխանի՝ արդյոք ռիսկայի՞ն է անձի վիճակը, թե՞ ոչ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ իրենք շարունակելու են գործիքակազմը զարգացնել կանխարգելման ճանապարհով եւ հնարավորինս արագ գտնել վարակված անձանց հետ շփում ունեցածներին, մեկուսացնել ու բուժել։ Պարետը նշեց, որ եթե մեզ մոտ իրավիճակը մի պահ վերահսկողությունից դուրս գա, ապա ամեն մարզում հատկացրել են կոնկրետ վայրեր՝ օդափոխության համակարգերով սրահներ, որտեղ կկարողանան շատ արագ տեղադրել մահճակալներ, եւ մարդկանց հիվանդանոցային պայմաններում բուժել։ Բայց սա, Ավինյանի խոսքով, ծայրահեղ վատ սցենարի դեպքում։ Պարետը կարծում է՝ իրենց կանխարգելիչ գործողությւոնները թույլ կտան այդ սցենարին երբեւէ չհասնել։ Տիգրան Ավինյանը վստահեցրեց նաեւ, որ այս պահի դրությամբ եւ այս դեմպի համար մեր ռեսուրսները բավարար են, թեստերի ու սարքերի պաշարներն էլ համալրվելու են, տարբեր աղբյուրներից գնումներ են կատարում, համալրելու են նաեւ անցակատերին տրամադրվող թեստերը, ինտենսիվ թեստավորման գործընթացն էլ շարունակվելու է։ Պարետը պարզաբանեց, թե որենք են համարվում մեկուսացված ու ինքնամեկուսացված անձինք։ Ըստ այդմ՝ մեկուսացվածներն այն անձինք են, որոնց պատկան մարմիններն են մեկուսացրել տարբեր հյուրանոցներում, այս անձինք առաջնային շփում են ունեցել վարակակրի հետ։ Ինքնամեկուսացածներն այն անձինք ենք, որոնք երկրորդային շփում են ունեցել վարակակրի հետ՝ շփվել են վարակակրի հետ շփված անձի հետ։ Վերջիններիս ցուցում է տրված՝ ինքնամեկուսանալ․ «Մենք ավելի ենք հստակեցնելու՝ ինչ է նշանակում ինքնամեկուսացում, ինչ ռեժիմ է գործելու ինքնամեկուսացվածների համար։ Կարճ ժամանակահատվածում ինքնամեկուսացման ինստիտուտի վրա մեծ հույս պետք է դնենք՝ կիրառելով նաեւ վերահսկողական մեխանիզմներ»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ ինքնամեկուսացման ցուցում տալու է բժիշկը։ Իսկ ինքնամեկուսացված անձի համար պետք է գործեն հստակ կանոններ, որոնց մասին ինքը հստակ տեղեկացված է լինելու։ Փոխվարչապետի համոզմամբ՝ մեր հանրությունը բավականին գիտակից է, եւ, որոշ բացառություններով, բայց բոլորը հասկացել են հարցի լրջությունը, բայց, այնուամենայնիվ, իրենք վերահսկման գործիքներ են ներդնելու։ Ինչպես հայտնեց պարետը՝ իրավական առումով որեւէ արգելք չկա չմեկուսացված կամ չինքնամեկուսացված անձանց ազատ տեղաշարժի համար։ Նա միայն ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հնարավորինս զերծ մնալ տնից դուրս գալուց, բայց եթե դա անհրաժեշտ է, պետք է հասկանալ, որ կորոնավիրուսի առաջնային խոցելի խումբը տարեցներն են, եթե մենք կարող ենք հաղթահարել, ապա իրենց դեպքում դա բարդ է։ «Մենք կոչ ենք անելու մթերային բոլոր խանութներին՝ տարեցների համար ժամեր սահմանել, որպեսզի միայն այդ ժամերին նրանք խանութներից առեւտուր անեն, հավանաբար առավոտյան ժամը 10-12-ը ընկած հատվածում, իսկ մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անելու, որ այդ ժամերին խանութներ չգնան, որպեսզի կոնտակտը հնարավորինս նվազեցնենք։ Եւ այս շրջանում կոչ ենք անում տատիկ-պապիկների հետ սկայպով շփվել»։ Ավինյանն ասաց, որ առայժմ կառավարությունը ռեսուրսներ ունի կորոնավիրուսով վարակվածներին հիվանդանոցներում պահելու, սակայն եթե նրանց թիվը մեծանա եւ հիվանդանոցային մեկուսացումն այլեւս նպատակահարմար չլինի, նրանց կվերաբաշխեն․ «Եթե մի պահ տեսնենք, որ բոլոր վարակվածներին հիվանդանոցներում պահելը նպատակահարմար չէ, առաջին փուլով, կարծում եմ, նրանց կտեղավորենք հյուրանոցներում, իսկ հիվանդանոցներում կպահենք միայն ծանր դեպքերը։ Եթե հիվանդների թիվն էլ ավելի մեծանա եւ հյուրանոցային պայմաններում էլ նրանց պահելը էֆեկտիվ չլինի, կանցնենք տներում մեկուսացման»,- նշեց ՀՀ պարետը։
23:17 - 22 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․03․20 (թարմացվող)

22։59- Ես իմ բարոյական պարտքն եմ համարում հայտարարել, որ ինձ մոտ COVID-19 թեստը դրական է։ Իմ ընտանիքն ու ես կմնանք ինքնամեկուսացման մեջ այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ կլինի։ Այս պահի դրությամբ մենք մեզ լավ ենք զգում։ Ես բոլորին խնդրում եմ զգույշ լինել, հետևել խորհուրդներին, լվանալ ձեռքերը, պահպանել հեռավորությունը, անել ամեն հնարավորը՝ կանխելու վարակի հետագա տարածումը, և ամենակարևորը՝ մնացե՛ք տանը, եթե կարող եք։ [Պլասիդո Դոմինգո]   22։10- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկուսացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը նա շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված բժշկի հետ։ [Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Սայբերտ] |dw.com|   20։28- Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն սկսել է դիտարկել ամառային Օլիմպիական խաղերի անցկացման այլընտրանքային տարբերակներ՝ չնայած Ճապոնիայի կառավարության այն պնդումներին, որ Օլիմպիական խաղերի հետաձգման հարցը չի քննարկվում։ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն գտնվում է սպորտային տարբեր ֆեդերացիաների ճնշման տակ, որոնք պահանջում են հետաձգել խաղերը։ Մասնավորապես, օլիմպիական խաղերի հետաձգման կոչ է անում ԱՄՆ թեթև աթլետիկայի ֆեդերացիան (USATF), որը համապատասխան նամակ է ուղարկել ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեին։ |hetq.am|   19։54- ՌԴ վեց շրջաններում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 61 նոր դեպք է արձանագրվել: |factor.am|   18։47-  Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման և վերահսկման նպատակով Վրաստանի Կառավարությունն ընդունել է նոր կանոնակարգ։ Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո սահմանային վերահսկման անցակետով, որը բաց կլինի ժամը 10։00-18։00։ Բեռնատարների համար բաց են սահմանային բոլոր վերահսկման անցակետերը շուրջօրյա ռեժիմով։ [Հայաստանում Վրաստանի դեպանություն]   18:03- Մարտի 22-ի դրությամբ՝ եվրոպական երկրներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու  151 հազար 587 հաստատված դեպք, դրանից մահվան՝ 7 426 հաստատված դեպք։Ինչ վերաբերում է համաշխարհային տվյալներին, մարտի 21-ի ժամը 18։00-ի դրությամբ (միջին եվրոպական ժամանակ), աշխարհի 184 երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 267 հազար 13 և դրանից մահվան 11 հազար 201 հաստատված դեպք։ |armenpress.am|18:00- Եվրոպայում կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներն Իտալիայում են՝ 53․578, Իսպանիայում՝ 24․926 և Գերմանիայում՝ 21․463։17:40- Ուկրաինայում մարտի 22-ի դրությամբ՝ գրանցվել է կորոնավիրուսով վարակի 47 դեպք, ապաքինվել է 1 մարդ, մահացել՝ 3-ը։17:00- Մարտի 23-ից Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի և Ճապոնիայի հետ։ Բացառություն կարվի միայն Մոսկվայից Տոկիո և Ստամբուլ ուղղությամբ կանոնավոր և ՌԴ քաղաքացիներին դուրս բերելու համար նախատեսված չարտերային չվերթների համար: ՌԴ-ն ավելի վաղ փակել է սահմանները Բելառուսի, Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Դադարեցել է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Շվեյցարիայի, Սերբիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Իրանի հետ: Մարտի 18-ից մինչև մայիսի 1-ն արգելվում է ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիրը: |tert.am|16:40- Իտալական Յուվենտուսի կիսապաշտպան Պաուլո Դիբալան և Միլանի լեգենդ Պաոլո Մալդինին վարակվել են կորոնավիրուսով, նրանք իրենց լավ են զգում, տեղեկացնում է BBC-ն:15:50- Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 21,6 հազարի։ Վերջին օրվա ընթացքում վարակման 1028 նոր դեպք է արձանագրվել, 129-ը մահացել են։ Մինչ այժմ մահացածների թիվը 1685 է, առողջացել է 7913 մարդ։ [Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վախաբաձե] |factor.am|14:20- ԱՄԷ առողջապահության նախարարությունը հայտարարել է հանրային եւ մասնավոր լողափերի ու լողավազանների, նաեւ արգիների, կինոթատրոնների եւ մարզասրահների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին՝ սկսած մարտի 22-ից 2 շաբաթ ժամկետով։ Վերջին տվյալներով՝ երկրում կա կորոնավիրուսով վարակված 153 մարդ: |news.am|13:50- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել բրիտանական հասարակությանը խուսափել Մայրության օրը ծնողներին այցելելուց։ Նա առաջարկել է «խուսափել ցանկացած ոչ պարտադիր ֆիզիկական շփումից» եւ փորձել պաշտպանել մտերիմներին՝ նրանց հետ խոսելով հեռախոսով կամ համացանցի միջոցով: |news.am|13:45- Թեհրանի նահանգապետ Մոխսենին հայտարարել է կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի աճի տեմպերի կրճատման մասին: Ըստ նրա՝ եթե մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու աճը կազմել է 7 տոկոս, ապա մարտի 20-ին այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 4,9 տոկոսի:13:40- Nissan Motor ճապոնական ավտոարտադրող կոնցեռնը դադարեցրել է արտադրությունը Բարսելոնայի իր գործարանում եւ կասեցրել շփումը 3 հազար աշխատակիցների հետ:13:30- 76 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է Ռեալ Մադրիդի նախկին նախագահ Լորենսո Սանսը։ Նա նախագահել է 1995 – 2000թթ, այդ ժամանակ ակումբը 2 անգամ կարողացել է դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող։13:20- Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարգադրել է ստեղծել օդային խումբ, որը մարտի 22-ից սկսած արագացված կարգով Իտալիա կտեղափոխի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տրամադրվելիք օգնությունը։ Իտալական կողմի պատրաստ լինելուն պես, ՌԴ ռազմա–տրանսպորտային օդանավերը Իտալիա կտեղափոխեն ռուս ռազմական մանրէաբանների ու բժիշկների 8 մոբիլ խումբ, տրանսպորտի ու տարածքների օդային ախտահանման համար նախատեսված տրանսպորտային միջոցները, ինչպես նաև՝ բժշկական սարքավորումներ։ [ՌԴ ՊՆ]12:30- Հոկեյի աշխարհի տղամարդկանց 2020 թվականի առաջնությունը չի կայանա. այս մասին հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Այն պետք է մեկնարկեր շվեյցարական Լոզան քաղաքում մայիսի 8-24-ը։ Դեռևս հայտնի չէ՝ աշխարհի առաջնությունը կանցկացվի այս տարի, թե ոչ:12:20- Վրաստանի նախագահի որոշումը երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին չի սահմանափակում կրոնական ազատությունը, որի մասն է կրոնական ծիսակարգերին մասնակցությունը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Արչիլ Թալաքվաձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ գործողություններ կիրականացնի ոստիկանությունը, եթե ուղղափառ եկեղեցիներում հավաքվի ավելի քան 10 մարդ: Նա նշել է, որ նախագահի որոշման մեջ ասվում է հավաքները սահմանափակելու մասին, սակայն չի սահմանվում ինչ-որ հստակ թիվ՝ 10, 15 կամ 20 մարդ։ |news.am|11:10- Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած է համարվում արդեն 3 մարդ: Վրաստանում կարանտինային գոտում է գտնվում 2956 անձ, իսկ ստացիոնար հսկողության տակ է 291 պացիենտ: |aliq.ge|10:50- Թուրքիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով 65-ից բարձր տարիք ունեցող անձանց արգելել են փողոց դուրս գալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։10:40- Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդութունից մահացածների թիվը մեկ օրում կազմել է մոտ 800 մարդ, մահացության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4825-ի։ Երկրի ողջ տարածքում վարակվածների թիվը կազմում է 42 681 մարդ, որը 4871-ով ավելին է նախորդ օրվանից: Ապաքինվածների թիվը գերազանցել է 6000-ը: Այս մասին հայտնել է երկրի Քաղպաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին: Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20 (թարմացվող) Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 21.03.20 (թարմացվող)    
23:01 - 22 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22.03.20 (թարմացվող)

21։25- Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակի 194 դեպք։ [Նիկոլ Փաշինյան]   20։08- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վստահեցնում է, որ ուրբաթ օրը ԱԺ-ում քննարկված, արտակարգ դրության օրերին տեղեկատվության տարածումը սահմանափակող կարգը խախտողներին պատասխանատվության ենթարկելու նախագիծը ԶԼՄ-ներին չի վերաբերում։ Նախագիծը վերաբերում է բլոգերներին, ֆեյսբուքյան էջերին, ԶԼՄ գործունեություն ծավալող, բայց ԶԼՄ չհանդիսացողներին և մի շարք այլ խմբերի։ |hetq.am|    19։49- «ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցներից մեկը ասաց, որ ընկերության տնօրենը իրեն եւ իր կոլեգաներին կանչել է գրասենյակ եւ ասել, որ դիմում գրեն ու իրենց հաշվին արձակուրդ վերցնեն՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից: ՍԱՍ Գրուպ»-ի ղեկավարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ նախարարությունը իրոք մշակում  է օրենսդրական փոփոխություն, որ վերաբերում է արտակարգ դրության իրավիճակում աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը: |armtimes.com|     19։14- Հարգելի՛ դպրոցականներ, այսուհետ մեր էջում յուրաքանչյուր շաբաթ կկիսվենք «շախմատ» առարկայի օնլայն դասերով, որը հնարավորություն կտա հետ չմնալ դպրոցական ծրագրից։ Յուրաքանչյուր տեսահոլովակ ներառում է 2 դաս։ Դասընթացները վարում է Հայկ Ազիզբեկյանը։ [Հայաստանի շախմատի ակադեմիա]   18։47- Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման և վերահսկման նպատակով Վրաստանի Կառավարությունն ընդունել է նոր կանոնակարգ։ Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո սահմանային վերահսկման անցակետով, որը բաց կլինի ժամը 10։00-18։00։ Բեռնատարների համար բաց են սահմանային բոլոր վերահսկման անցակետերը շուրջօրյա ռեժիմով։ [Հայաստանում Վրաստանի դեպանություն]   18։24- Նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումն Արցախում կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել էր ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացնել կահավորման և բուժանձնակազմի համար հարմարությունների ստեղծման աշխատանքներ: ⚠️ Արցախի հսկիչ սահմանային անցակետերում իրականացվել են հետևյալ աշխատանքները. ↪️«Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով):↪️«Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ՝ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար:↪️«Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ:«Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: [ԱՀ քաղաքաշինության նախարարություն]   18։11- Ի կատարումն ԱՀ կառավարության ս.թ. մարտի 19-ի որոշման,նոր կորոնավիրուսի կանխարգելման և տարածման դեմ պայքարի միջոցառումները շարունակելու նպատակով ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի հրամանով մինչև ս.թ ապրիլի 14-ը ուսումնական հաստատություններում դադարեցված է ուսումնական գործընթացը։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում ուսուցման այլընտրանքային ձևերի և մեխանիզմների գործարկման ուղղությամբ: 💻 Առայժմ դասերն իրականացվում են ըստ հնարավորությունների, ուսուցիչներն օգտագործում են հեռավար ուսուցման տարբեր հարթակներ, մասնավորապես՝ Zoom.us, Google Classroom, «Քան» ակադեմիայի հարթակները ,Viber, Skype, WhatsUpp հավելվածները։ 🤝 ԿԳՍ նախարարությունը համագործակցում է հայաստանյան գործընկերների հետ, մշտական կապի մեջ է կրթության փորձագետների հետ.օրակարգում է տեղեկատվական միասնական հարթակ ստեղծելու հարցը։ 📚 Նախարարությունն ուսուցիչներին օգնելու համար այժմ փաթեթներ է մշակում՝ ըստ առարկաների և դասարանների: [Արցախի տեղեկատվական շտաբ]   17:35- Գիտեք, որ գործարկվել է https://heravar.armedu.am/ կայքը, որտեղ հավաքված են բոլոր այն հարթակները, որով կարող է իրականացվել հեռավար ուսուցում։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին հեռավար կրթության հետ կապված անտատներ, կազմակերպություններ վճարովի ծառայություններ են առաջարկում, կցանկանայինք՝ դուք հետևեիք իմ նշած կայքում եղած հղումներին։ Եթե կլինեն գործընկերներ, որոնք կառաջարկեն նոր հարթակներ, խնդրում ենք դիմել մեզ։ Ըստ էության, սա արձակուրդ չէ, կապ պահպանեք դպրոցի հետ, որպեսզի դասապրոցեսը շարունակվի։ Գիտեք նաև, որ Հանրային հեռուստատեսության հետ համագործակցությամբ ունենք  հեռուստադասեր, 8:30-9:30 և 11:30-12:40 դասեր են լինելու Հանրայինի եթերում։ Բացի այդ, կան ձայնագրված դասեր, որոնք կհրապարակվեն մեր ֆեյսբուքյան էջում, կա նաև մեր պաշտոնական յութուբյան էջը, որտեղ կկուտակվեն բոլոր դասերը։ Առողջական խնդիրներից խուսափելու համար Հանրայինի եթերում լինելու են ֆիզկուլտուրայի ընդմիջումներ։ [Արայիկ Հարությունյան]16:40- Կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով մինչ այս պահը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն (թեստավորում)։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]16:05- Այս պահին 190  պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։ Նրանք ինկուբացված չեն, վիճակը ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։ Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն՝ ջերմիջեցնողներ։ Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, թեստեր կանենք ու առողջություն մաղթելով՝ կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր։ [Արսեն Թորոսյան]15:40-Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]15:00- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա  փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների: Շահառուները հիմնականում միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարաններում բնակվող անձինք։14:20- Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված շուրջ 140 ՀՀ քաղաքացիներն այսօր գիշերը Հայաստան անցնելիս սահմանին անցել են ջերմաչափում ու անհրաժեշտ արտաքին զննում։ Բոլոր քաղաքացիների առողջական վիճակը սահմանված կարգով դիտարկվել է. կասկածելի ախտանշաններ որևէ մեկի մոտ չի գրանցվել։ Հոսպիտալացում չի եղել։ Նրանց համար լրացվել են հասցեական քարտեր։ Դրանք կտրամադրվեն ՀՀ վերադարձած անձանց բնակության կամ գրանցման վայրի պոլիկլինիկաներին` այս անձանց առողջական հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։ [ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին]13:30- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքները: Նշվում է, որ վերջին օրերին գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում է իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով, մինչդեռ ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցուցաբերել մեկ միասնական մոտեցում՝ ապագայում հնարավոր աշխատանքային վեճերից խուսափելու և խնդիրները դատական կարգով չլուծելու համար:13:15- Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել: [Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյան]12:00- Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են ախտահանման աշխատանքեր՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:  Այդ աշխատանքներին ներգրավված են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական խմբերի մարտական հաշվարկները. ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան: [ԱԻՆ]11:40- Նվիրատվությունների պահեստավորման նպատակով Երեւանում եւ մարզերում առանձնացվել են հատուկ կետեր։11:00- Վերջին շրջանում արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է: Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց: Հավաստիացնում ենք՝ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն: Խնդրում ենք ձեռնպահ մնալ ՊՆ անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]10:20- Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի, NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի և մասնագիտական ասոցիացիաների հետ մեկտեղ սկսում ենք տեսադասախոսությունների շարք նոր կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ բուժաշխատողների համար, որպեսզի բարձրացնենք առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը։ [Արսեն Թորոսյան]10:00- Հայաստանում մարտի 22-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 190-ի, գրանցվել է վարակի ևս 30 դեպք։  [ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․03․20 (թարմացվող) Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20 (թարմացվող) Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 21.03.20 (թարմացվող)
22:59 - 22 մարտի, 2020
Ճապոնիան դիտարկում է ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու հարցը |hetq.am|

Ճապոնիան դիտարկում է ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու հարցը |hetq.am|

hetq.am: Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն սկսել է դիտարկել ամառային Օլիմպիական խաղերի անցկացման այլընտրանքային տարբերակներ՝ չնայած Ճապոնիայի կառավարության այն պնդումներին, որ Օլիմպիական խաղերի հետաձգման հարցը չի քննարկվում։ Այդ մասին  գրում է BBC-ն։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են միջազգային մի շարք խոշոր մրցումներ կամ ազգային առաջնություններ, սակայն պաշտոնական Տոկիոն շարունակում է հայտարարել, որ Օլիմպիական խաղերը տեղի կունենան նախապես հայտարարված ժամկետներում՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն գտնվում է սպորտային տարբեր ֆեդերացիաների ճնշման տակ, որոնք պահանջում են հետաձգել խաղերը։ Մասնավորապես, օլիմպիական խաղերի հետաձգման կոչ է անում ԱՄՆ թեթև աթլետիկայի ֆեդերացիան (USATF), որը համապատասխան նամակ է ուղարկել ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեին։ ԱՄՆ լողի ֆեդերացիայի նախագահ Թիմ Հինչին հայտարարել է, որ մեկ տարով Օլիմպիական խաղերի հետաձգումը կլինի ճիշտ և պատասխանատու քայլ։ Շաբաթ օրն այդ կոչին միացել է նաև Ֆրանսիայի ջրային սպորտաձևերի ֆեդերացիան։ Նորվեգիայի ազգային օլիմպիական կոմիտեն նամակ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, որտեղ մասնավորապես նշվում է. «Մեր հստակ խորհուրդը նրանում է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը չպետք է կայանան մինչ այն պահը, երբ COVID-19 կորոնավիրուսը կանցնի ամբողջական վերահսկողության ներքո»։ Մեծ Բրիտանիայի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Նիկ Քուարդը նույնպես հարցականի տակ է դնում այս տարվա ամառային օլիմպիական խաղերի անցկացման նպատակահարմարությունը։ Ըստ նրա՝ ֆեդերացիան նույնպես կմիանա հետաձգելու կոչերին։ Զուգահեռաբար, Միջազգային օլիմպիական կոմիտեն մարզիկներին կոչ է անում պատրաստվել մրցություններին։ Սակայն բազմաթիվ մարզիկներ հանդես են գալիս Օլիմպիական խաղերի հետաձգման օգտին։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:27 - 22 մարտի, 2020
Առաջիկայում մեղմացումներ կլինեն տեղեկատվության տարածման հարցում. Սիսակ Գաբրիելյան |hetq.am|

Առաջիկայում մեղմացումներ կլինեն տեղեկատվության տարածման հարցում. Սիսակ Գաբրիելյան |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վստահեցնում է, որ ուրբաթ օրը Ազգային ժողովում քննարկված, արտակարգ դրության օրերին տեղեկատվության տարածումը սահմանափակող կարգը խախտողներին պատասխանատվության ենթարկելու նախագիծը ԶԼՄ-ներին չի վերաբերում։ Նախագիծը վերաբերում է բլոգերներին, ֆեյսբուքյան էջերին, ԶԼՄ գործունեություն ծավալող, բայց ԶԼՄ չհանդիսացողներին և մի շարք այլ խմբերի։ Սիսակ Գաբրիելյանը հիշեցնում է, որ արտակարգ դրության օրերին ԶԼՄ-ների գործունեությունը վերահսկող դրույթներն այսօր էլ կան Վարչական օրենսգրքում։ «ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող որևէ հարց չի քննարկվել առաջին ընթերցմամբ, ոչ էլ հիմա օրակարգում կա։ Առաջին ընթերցմամբ քվեարկված փոփոխությունը վերաբերում է նրան, որ այն սանկցիան, որը կիրառելի է ԶԼՄ-ների նկատմամբ, կիրառելի լինի նաև լրատվական գործունեություն իրականացնողների նկատմամբ»,- պարզաբանում է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ առաջիկայում կլինեն մեղմացումներ տեղեկատվության տարածման հարցում։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:06 - 22 մարտի, 2020
«ՍԱՍ»-ի աշխատակիցը պնդում է՝ ուղարկում են չվճարվող արձակուրդի, փաստաբանը վստահ է՝ գործող օրենքով կարող է պաշտպանել նրան |armtimes.com|

«ՍԱՍ»-ի աշխատակիցը պնդում է՝ ուղարկում են չվճարվող արձակուրդի, փաստաբանը վստահ է՝ գործող օրենքով կարող է պաշտպանել նրան |armtimes.com|

armtimes.com: «ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցներից մեկը, որ հասկանալի պատճառով չցանկացավ ներկայանալ, երեկ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ընկերության տնօրենը իրեն եւ իր կոլեգաներին կանչել է գրասենյակ եւ ասել, որ դիմում գրեն ու իրենց հաշվին արձակուրդ վերցնեն՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից:  Մեր հարցին՝ գնացե՞լ են գրասենյակ, պատասխանեց, որ գնացել են, բայց դիմում չեն գրել. «Մոտ 13 հոգի էինք երեւի, մեր մոլի եւ Դալմա մոլի աշխատակիցներով, ոչ ոք չստորագրեց: Ասացինք, որ մենք լսել ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի  խոսքը, որը հայտարարում էր, որ գործատուն պարտավոր է վճարել այն աշխատողներին, որոնք իրենց կամքից անկախ են ստիպված մնալ տանը: Ասացին՝ մեկ շաբաթ ժամանակ կա: Մենք լսել ենք նաեւ, որ ինչ-որ օրենսդրական փոփոխություն են անում, սպասենք, տեսնենք ինչ կլինի»,- մեր զրույցում ասաց նա:  «ՍԱՍ Գրուպ»-ի ղեկավարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Ահազանգեր ստացվեցին նաեւ այլ ընկերություններից: Որոշ ընկերություններում,  պարզվեց, իրավիճակը լրիվ հակառակն է: Ոչ թե հարկադիր պարապուրդի մեջ են, այլ նույնիսկ ջերմություն ունեցող աշխատակիցներին են աշխատանքի կանչում:   Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ նախարարությունը իրոք մշակում  է օրենսդրական փոփոխություն, որ վերաբերում է արտակարգ դրության իրավիճակում աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը: Մարտիրոսյանն ասաց, որ փոփոխությունը մանրամասնել չի կարող, քանի որ իր ցանկացած տեղեկություն պետք է պարետատունը հաստատի: Նշեց միայն, որ նախագիծը դեռ ԱԺ չի հասել, հիմա շահագրգիռ գերատեսչությունների քննարկումների փուլ է, հավաքում են արձագանքներ եւ առաջարկներ՝ նախագիծը ամբողջացնելու եւ ԱԺ ներկայացնելու համար: Թե ինչ ժամկետում դա կլինի խորհրդարանում՝ նախարարի խոսնակը նշեց, որ որեւէ ժամկետ չի սահմանվել եւ հասկանալի է, որ ինչքան շուտ լինի, այնքան լավ: Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը, սակայն, այն կարծիքին է, որ աշխատողի իրավունքները գործող աշխատանքային օրենսդրությամբ էլ հնարավոր է պաշտպանել, փոփոխության կարիք չկա: Փաստաբանը դրա համար հիմք է համարում գործող Աշխատանքային օրենսգրքի 186 հոդվածը, որը սահմանում է, որ «եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը»:   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
19:47 - 22 մարտի, 2020
ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացվել են կահավորման կահավորման աշխատանքներ

ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացվել են կահավորման կահավորման աշխատանքներ

Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացվել են կահավորման կահավորման աշխատանքներ։ «Նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն Արցախում կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել էր ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացնել կահավորման և բուժանձնակազմի համար հարմարությունների ստեղծման աշխատանքներ: Արցախի հսկիչ սահմանային անցակետերում ԱՀ Քաղաքաշինության Նախարարության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները. «Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով): «Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ՝ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար: «Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ: «Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: Էլեկտրական ցանցին միացած չլինելու պատճառով, տեղադրվել է 3.5 կվտ հզորությամբ գեներատոր»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
18:30 - 22 մարտի, 2020
Իտալիայում, Իսպանիայում և Գերմանիայում կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներն են Եվրոպայում

 |armenpress.am|

Իտալիայում, Իսպանիայում և Գերմանիայում կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներն են Եվրոպայում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական տարածաշրջանում կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներն Իտալիայում են՝ 53 հազար 578, Իսպանիայում՝ 24 հազար 926 և Գերմանիայում՝ 21 հազար 463։ Մարտի 22-ի այս տվյալները ներկայացված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում։ Ընդ որում, մարտի 21-ի դրությամբ, Իտալիայում վարակվածների ցուցանիշը կազմել է 47 հազար 21, Իսպանիայում՝ 19 հազար 980, իսկ Գերմանիայում՝ 18 323։ Մարտի 22-ի դրությամբ՝ եվրոպական երկրներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու  151 հազար 587 հաստատված դեպք, դրանից մահվան՝ 7 426 հաստատված դեպք։ Ինչ վերաբերում է համաշխարհային տվյալներին, ապա մարտի 21-ի ժամը 18։00-ի դրությամբ (միջին եվրոպական ժամանակ), աշխարհի 184 երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 267 հազար 13 և դրանից մահվան 11 հազար 201 հաստատված դեպք։
17:58 - 22 մարտի, 2020
Տեղեկություններ են հասնում, որ հեռավար կրթության վճարովի ծառայություններ են առաջարկվում, կցանկանայինք՝ հետևեիք իմ նշած կայքին․ նախարար

Տեղեկություններ են հասնում, որ հեռավար կրթության վճարովի ծառայություններ են առաջարկվում, կցանկանայինք՝ հետևեիք իմ նշած կայքին․ նախարար

Գիտեք, որ գործարկվել է heravar.armedu.am կայքը, որտեղ հավաքված են բոլոր այն հարթակները, որով կարող է իրականացվել հեռավար ուսուցում։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին հեռավար կրթության հետ կապված անհատներ, կազմակերպություններ վճարովի ծառայություններ են առաջարկում, կցանկանայինք՝ դուք հետևեիք իմ նշած կայքում եղած հղումներին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։Նախարարն ավելացրեց, որ եթե կլինեն գործընկերներ, որոնք կառաջարկեն նոր հարթակներ, խնդրում է դիմել իրենց։«Ըստ էության, սա արձակուրդ չէ, կապ պահպանեք դպրոցի հետ, որպեսզի դասապրոցեսը շարունակվի»,- նշեց Հարությունյանը՝ հիշեցնելով նաև, որ Հանրային հեռուստատեսության հետ համագործակցությամբ ունեն հեռուստադասեր․ 8:30-9:30 և 11:30-12:40 դասեր են լինելու Հանրայինի եթերում։ «Բացի այդ, կան ձայնագրված դասեր, որոնք կհրապարակվեն մեր ֆեյսբուքյան էջում, կա նաև մեր պաշտոնական յութուբյան էջը, որտեղ կկուտակվեն բոլոր դասերը։ Առողջական խնդիրներից խուսափելու համար Հանրայինի եթերում լինելու են ֆիզկուլտուրայի ընդմիջումներ»,- հայտնեց Արայիկ Հարությունյանը։
17:39 - 22 մարտի, 2020
Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի և Ճապոնիայի հետ
 |tert.am|

Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի և Ճապոնիայի հետ |tert.am|

tert.am: Ռուսաստանը մարտի 23-ից կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցնում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ: Այս մասին հայտնում РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսավիացիային»:Աղբյուրի տվյալներով՝ թռիչքների սահմանափակումները կվերաբերեն նաև Ճապոնիային: Բացառություն կարվի միայն Մոսկվայից Տոկիո և Ստամբուլ ուղղությամբ կանոնավոր և ՌԴ քաղաքացիներին դուրս բերելու համար նախատեսված չարտերային չվերթների համար:ՌԴ կառավարությունն ավելի վաղ փակել է սահմանները Բելառուսի, Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Դադարեցել է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Շվեյցարիայի, Սերբիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Իրանի հետ:Մարտի 18-ից մինչև մայիսի 1-ն արգելվում է ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիրը:
17:03 - 22 մարտի, 2020