Կորոնավիրուս

Մաքրվում են շենքերի աղբամուղերը, ախտահանվում են վերելակները. Սերգեյ Հարությունյան |news.am|

Մաքրվում են շենքերի աղբամուղերը, ախտահանվում են վերելակները. Սերգեյ Հարությունյան |news.am|

news.am: Պարետատան ցուցումով եւ մեր հիմնարկների միջոցով կատարվում են բացատրողական աշխատանքներ բազմաբնակարան շենքերի համատիրությունների հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 21–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե վարակի դեմ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում բազմաբնակարան շենքերում։ Հարությունյանի խոսքով՝ ողջ իրավիճակը վերահսկվում է. «Համատիրությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի միջոցով կատարվում են վնասազերծում, ախտահանումներ՝ բազմաբնակարան շենքերի վերելակներում։ Երեկ գիշեր խորհրդակցություն եմ ունեցել նաեւ աղբահանության ոլորտը կորդինացնոց եւ ղեկավարող մարդկանց հետ եւ ինձ տեղեկացրեցին, որ մաքրվում են նաեւ շենքրի աղբամուղերը, բունկերները եւս ուշադրության կենտրոնում են»։ Փոխքաղաքապետի խոսքով՝ արտակարգ ռեժիմ սահմանելու առաջին իսկ օրից դիմել են «ՀԷՑ»–ին եւ «Վեոլիա ջուր» ընկերությանը, խնդրելով, որ պլանայանին անջատումները հետաձգեն եւ մատակարարումը լինի անխափան։
16:36 - 21 մարտի, 2020
Լոռու մարզպետը, համայնքապետը հերքում են Լեռնապատում կորոնավիրուսով վարակված մեծաթիվ անձանց մասին լուրերը

Լոռու մարզպետը, համայնքապետը հերքում են Լեռնապատում կորոնավիրուսով վարակված մեծաթիվ անձանց մասին լուրերը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է լուրերը, թե Վանաձորից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լեռնապատ գյուղում կորոնավիրուսով վարակված մեծաթիվ անձինք կան, և որ բնակիչների մուտքը Լեռնապատ սահմանափակված է։ Մարզպետը, ով ղեկավարում է նաև կորոնավիրուսի կանխարգելման մարզային շտաբը, ապատեղեկատվություն է որակել գյուղի բնակիչներից մեկի՝ սոցիալական ցանցերում արած հայտարարությունն ու հորդորել հետևել միայն պաշտոնական լրահոսին։ «Բոլոր նրանց, ովքեր փորձում են ոչ հավաստի, խեղաթյուրված կամ սխալ տեղեկատվություն պարունակող գրառումներ տարածել, հիշեցնում եմ՝ արտակարգ դրության պայմաններում նման գործելաոճը պատժելի է», - գրում է մարզպետը՝ վստահեցնելով, որ «իրավիճակը խստորեն վերահսկվում է ողջ մարզի տարածքում»։ Նույն կոչով համագյուղացիներին դիմել է նաև Լեռնապատի համայնքապետ Սարիբեկ Աբազյանը, խնդրել չհավատալ տարածվող սուտ լուրերին։ «Տեղեկացնում ենք, որ Լեռնապատ համայնքում կա վարակվածության ընդամենը մեկ դեպք, որը գտնվում է բժիշկների հսկողության տակ», - նշել է Աբազյանն ու ավելացրել, որ վարակված անձը չի բնակվում Լեռնապատ համայնքում։ «Եվս մեկ անգամ խնդրում եմ սուտ լուրեր չտարածել և ազգաբնակչությանը խուճապի մեջ չգցել», - իր հայտարարության մեջ ասել է Լեռնապատի համայնքապետը:
16:22 - 21 մարտի, 2020
Հայաստան կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողության մասնակցելու նպատակով

Հայաստան կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողության մասնակցելու նպատակով

Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանման մեջ կատարվել են փոփոխություններ: Երկիր կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Այս մասին ասված է 2020 թվականի մարտի 20-ի N7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Պարետի՝ մարտի 21-ի որոշման մեջ: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ պարետի 2020թ. մարտի 20-ի N7 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1.Որոշման 1-ին կետի «անհետաձգելի կարիքների առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը:» բառերով: 2.Որոշման 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն է սահմանվում նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար: Սույն որոշման իմաստով ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները ևերեխաները, ամուսինը, կինը»,-ասված է որոշման մեջ: Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից:
15:35 - 21 մարտի, 2020
Այդ ավտոբուսները պահվում են հենց կոլապսային իրավիճակներից խուսափելու համար. Հակոբ Կարապետյան |lragir.am|

Այդ ավտոբուսները պահվում են հենց կոլապսային իրավիճակներից խուսափելու համար. Հակոբ Կարապետյան |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե Երևանի իշխանությունը որքանո՞վ է պատրաստ տրանսպորտի հնարավոր կոլապսին՝ հաշվի առնալով, որ շատ մասնավոր ընկերություններ այս օրերին հայտարարում են, որ վնասով են աշխատում և այսպես շարունակվելու դեպքում կդադարեցնեն աշխատանքը: «Կոլապսի հետ կապված՝ Աստված ոչ անի, եթե այդպիսի իրավիճակի հասնենք: Երևան քաղաքային համայնքի ենթակայությամբ գործող Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն ունի ռեզերվային թվով ավտոբուսներ: Ինձ երբեմն հարց են տալիս՝ ինչո՞ւ այդ ավտոբուսները չեն գործարկվում, այդ ավտոբուսները պահվում են հենց կոլապսային իրավիճակներից խուսափելու համար: Մենք կարող ենք համարել, որ հիմա ունենք տրանսպորտի հետ կապված լարված վիճակ, բայց կոլապսից հեռու ենք»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Նա հավելեց՝ երբ մասնավոր փոխադրողները դադարեցնում են իրենց գործունեությունը, այդ ռեզերվի միջոցով իրավիճակը վերականգնվում է: Նա ասաց, որ տեղյակ է՝ շահագործող ընկերությունները նվազեցրել են օրվա հարկերը: «Նաև տեղյակ եմ, որ քաղաքապետարանը և կառավարական մարմինները քննարկումներ են անցկացնում՝ որոշակի այլ տուրքերի վերանայման հետ կապված»,- հավելեց Հակոբ Կարապետյանը:
15:27 - 21 մարտի, 2020
5 անգամ կրճատվել է մետրոյի ուղևորների քանակը, նույնը ավտոբուսներում է. Երեւանի փոխքաղաքապետ |lragir.am|

5 անգամ կրճատվել է մետրոյի ուղևորների քանակը, նույնը ավտոբուսներում է. Երեւանի փոխքաղաքապետ |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ Երևանում տրանսպորտի խնդրին: Հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը 60 և ավելի տարիքի անձինք են, ովքեր այս օրերին տանն են, հետևաբար տրանսպորտի քանակը քչացել է: Փոխքաղաքապետը հաստատեց սա: «Այո, տրանսպորտի վարորդների մեծ մասը 60 և ավելի տարիքի են, և գաղտնիք չէ նաև, որ այսօր ուղևորների քանակն էլ է քիչ, բնականաբար, նաև տրանսպորտի շարժակազմն է քիչ: Եթե սովորական պայմաններում Երևանի մետրոպոլիտենն օրական ունենում էր շուրջ 75 հազար ուղևոր, այս պահին ունենում է շուրջ 15 հազար: Մոտավորապես 5 անգամ կրճատվել է մետրոյի ուղևորների քանակը: Նույնը ավտոբուսներում է. Նախկինում օրական 70 հազար էր, հիմա օրական 20 հազար է: Մինչ այս օրական 850-900 միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, այս պահին՝ 500 է դուրս գալիս: Բնական է, որ այն վարորդները, ովքեր պարետատան ու Առողջապահության նախարարության ցուցումով պարտադիր չէ, որ աշխատեն՝ 6-ն անց են կամ ունեն խրոնիկ հիվանդություններ, տանն են, չեն աշխատում»,- ասաց փոխքաղաքապետը: Սերգեյ Հարությունյանը նշեց, որ բոլոր շահագործվող տրանսպորտային միջոցները ախտահանվում են: Ըստ նրա՝ չկա մի թաղամաս, որտեղ չի գործում տրանսպորտ, պարզապես թիվն է նվազել, ինչը, այո, դժվարություններ է առաջացնում:
14:54 - 21 մարտի, 2020
Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց |aliq.ge|

Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց: Այս մասին հայտնեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը: Ավելի վաղ, ազգային անվտանգության խորհրդի նիստին վարչապետն ու նախագահը պայմանավորվել էին՝ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության դեպքում արագ ընդունել որոշումն ու անցնել իրականացմանը: Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում` մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են: Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռավար ուսուցման են անցել, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, մթերային խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Խորհրդարանը որոշում է կայացրել լրատվամիջոցների հետ աշխատել առցանց, քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեության հարցը ևս: Արգելվել է երթուղային տաքսիների երթևեկը, սպորտդահլիճների գործունեությունը: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր:
14:36 - 21 մարտի, 2020
Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է  Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը: Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը:  Ընդ որում, հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։Նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով՝ փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ ՍՊԸ» մաքսային հսկողության տարածքում փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձը ԻԻՀ համակարգվում և հսկվում է ՀՀ Ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ
14:13 - 21 մարտի, 2020
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում: Հեռախոսազրույցի ընթացքում Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին։ Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին և դրանց արդյունավետությանը: Նախագահ Սարգսյանը խոսելով Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հաղթահարման քայլերի մասին, կարևոր է համարել նաև ջանքերի համատեղումը և համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ 
11:27 - 21 մարտի, 2020
Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել

Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ է սահմանել: Խստացվում է կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրներում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում և Դանիայում վերջին 14-օրվա ընթացքում եղած բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը: Մասնավորապես, այն վարորդները, որոնք եղել են այդ երկրներում, ուղեկցվելու են Վրաստանով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում՝ անցակետից մինչև անցակետ։ Վերջին 14-օրվա ընթացքում այդ երկրներում եղած և Վրաստան ապրանքներ ներմուծող բեռնատարների վարորդներին կփոխարինեն ռիսկային խմբին չպատկանող անձինք, մաքսային մարմինը կախտահանի մեքենաները։ Եթե տվյալ բեռնատարի վարորդը օտարերկրացի է, նա կվերադառնա այն երկիր, որտեղից ժամանել է, իսկ եթե Վրաստանի քաղաքացի է, նրան կուղարկեն կարանտին: Այլ պարագայում՝ բեռի քարշակը կարող է փոխարինվել ոչ ռիսկայինով. մաքսային ծառայությունը կախտահանի կցորդիչը, իսկ քարշակը ետ կուղարկի այն ուղղությամբ, որտեղից այն ժամանել է: Եթե անհնար լինի վարորդին փոխարինել, ապա մեքենան կհասնի մոտակա անցակետ, և այնտեղ բեռը կտեղափոխվի այլ մեքենա: Ինչ վերաբերում է ռիսկային գոտուց դուրս երկրների վարորդներին և ապրանքներին, ապա այս դեպքում վարորդները ենթարկվելու են խիստ ստուգման. ստուգվելու է նրանց ջերմությունը և այլ ախտանշանների առկայությունը: Եթե օտարերկրացի վարորդը հիվանդության ախտանշաններ ունենա, նրան կվերադարձնեն ժամանման երկիր։ Վրաստանի քաղաքացի վարորդին կուղարկեն կարանտին, իսկ բեռները կանցնեն ռիսկային երկրներից բերված բեռների ստուգման ընթացակարգով։ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժին
10:47 - 21 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 20.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 20.03.20 (թարմացվող)

00։ 54- Քանի որ ունենք  հաստատված դեպքերի աճ,Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը այլևս միակը չէ, որտեղ որ մեր քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում։ Մենք ունենք շուրջ հինգ բուժհաստատություն ևս երկու մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։ Հիվանդանոցների թիվը միգուցե աճի, իհարկե հնարավոր է, որ ընթացքում ռազմավարությունը փոխվի։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն որոշակի սիմպտոմներ գտնվում են Նորքի հիվանդանոցում, ովքեր չունեն՝ այլ հիվանդանոցներում։ [Արսեն Թորոսյան] 00։ 46- Այս պահին ունենք թոքաբորբի՝ ռենտգենով հաստատված 11 դեպք, որոնցից միայն 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։Ունենք 600-ից ավելի մեկուսացված մարդ։ [Արսեն Թորոսյան] 00։03- Երևանի շախմատի ֆեդերացիայի այսօրվա նիստում որոշվեց հետաձգել հունիսի 9-19-ը անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից։ [ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր Մխիթար Հայրապետյան] 23։03- ԵՊԲՀ գիտական խորհրդը որոշել է ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումն հետաձգել մեկ ամսով։Վերջին վճարումը սահմանվել է՝  25.06.2020թ.-ըՀամալսարանի ուսանողների համար սահմանվում է արձակուրդային շրջան՝ 16.03.2020-14.04.2020թ.-ը (ամառային արձակուրդի մի հատվածը): 1-3-րդ կուրսորում դասընթացները կվերսկսվեն 15.04.2020թ.-ից, իսկ 4-6-րդ կուրսերում՝ 20.04.2020թ.-ից: Արտակարգ իրավիճակի հնարավոր երկարացման դեպքում համալսարանի բոլոր ամբիոնները կանցնեն առցանց ռեժիմով՝ ,,ZOOM’’ հարթակով դասերի անցկացմանը:  [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան] 22:32- Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների իրականացման նախագիծը։22:10- Հայաստանում կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 2-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]|azatutyun.am|21:45-Պարետատան նիստին քննարկել ենք. ✅Արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով Իրանի և Հայաստանի միջև թույլատրելի ապրանքների և հումքատեսակների ցանկի ընդլայնման հարցը,✅տարեցներին ու նրանց ապրելակերպին վերաբերող հարցեր, նրանց համար որոշակի հնարավորությունների սահմանման ու որոշակի ռիսկերից պաշտպանելու միջոցառումներ,✅փոստատարների անվտանգության ապահովումը և սանիտարահիգիենիկ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը,✅տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառումը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում✅արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատակից փոխհարաբերությունների կարգավորումը: [ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան ]21:25- Քրեական օրենսգիրքում առաջարկվում է լրացում կատարել  277․1 հոդվածով՝ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության  ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման(ցուցումով ինքնամեկուսացման) պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով։  [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ մեկուսացման և ինքնամեկուսացման կարգը չպահպանող անձանց նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի նախագծի քննարկման ժամանակ։]21:22- Առաջարկվում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-ի 11-րդ հոդվածում՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]21:20- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում  առաջարկվում  է 182-ի երրորդ հոդվածում լրացնել 10-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]21:00- Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում քննարկվում  է կառավարության կողմից ներկայացված՝  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների իրականացման նախագիծը , որով պատասխանատվություն կսահմանվի մեկուսացման և ինքնամեկուսացման անհրաժեշտություն ունեցող և դրանց չհետևող անձանց նկատմամբ։ Նախագիծը ներկայացնում է Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։19։38- Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը`֊ անհապաղհ ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020 թ. մարտի 16-ի Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 եւ 26 կետերը;֊ մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը եւ կապահովի պաշտոնական կառույցների եւ լրատվամիջոցների միջեւ արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը:Մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին:Երեւանի մամուլի ակումբՄեդիա նախաձեռոնթությունների կենտրոնԻնֆորմացիայի ազատության կենտրոնՀանրային լրագրության ակումբԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբԲազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿԳորիսի մամուլի ակումբ«Իրավունքի գերակայություն» ՀԿ 19։18- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: «Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն այսօր սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը: «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում:«Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի: [ՀՀ պարետատուն ] 19։15- Մարտի 25-ին Հայաստան վերադարձող այն ուղևորները, ովքեր Կիևի Բորիսպիլ օդանավակայան են ժամանելու Ուկրաինայի մարզերից, պետք է նկատի ունենան, որ հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումները մարզերի միջև առժամանակ կասեցված են (ներքին թռիչքներ, երկաթ գիծ, ավտոբուս)։ Ուղևորներին խորհուրդ է տրվում օգտվել ծանոթների, բարեկամների ծառայությունից, ովքեր կարող են իրենց Կիև հասցնել անձնական տրանսպորտով։ Անձնական ավտոմեքենաների միջմարզային տեղաշարն, ըստ իշխանությունների տրամադրած տեղեկությունների, սահմանափակված է, բայց ոչ արգելված։ [Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն] 19։11- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերի է հայտնաբերել, որոնց էջերում արված գրառումներում ապատեղեկատվություն կա՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Մասնավորապես՝ հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանից, կոտրել են առանձին հայ օգտատերերի էջեր և տարածել ապատեղեկատվություն:ԱԱԾ-ն, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցցանցերում տարածվող լուրերի շրջանակը: 18։22- Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության 900005001947 հաշվին 20.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 321 միլիոն 167 հազար  610 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 1355:[ՀՀ ֆինանսների նախարարություն] 17։23- Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով օտարերկրա պետություններում գործող սահմանափակումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետություն վարակի տարածումը կանխելու և համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով՝✅ Արցախի մշտական ներկայացուցչությունների միջոցով սահմանափակված է նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախ նախատեսված այցերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին Արցախ մուտքի արտոնագրերի տրամադրումը,✅ Սահմանափակված է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ՝ բացառությամբ Արցախի իշխանություների կողմից նախատեսված բացառիկ դեպքերի։✅ Ներկայումս արտերկրում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի և/կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, իսկ հայրենիք վերադառնալիս նախապես ստուգել տարանցիկ երկրներով ՀՀ ժամանման չվերթների հասանելիությունը։[Արցախի Հանրապետության ԱԳՆ] 17։15- Մարտի 19-ին ֆեյսբուքյան օգտատեր Վիկա Բերբերյանը հրապարակում էր կատարել այն մասին, որ Մասիս-Երևան ավտոբուսը երթևեկում է գերբեռնված՝ նշելով, որ 50-ից 60 մարդ գտնվում է տվյալ ավտոբուսում, այն դեպքում, երբ անգամ հուղարկավորության և հոգեհանգստի ժամանակ պաշտոնապես արգելվել է 20 հոգուց ավել մարդկանց նույն վայրում գտնվելը։ Այսօր ժամը 8։00-ից սկսած երթուղու ողջ երկայնքով իրականացվել են վերահսկողական միջոցառումներ, իսկ երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուներին տրվել է պարտադիր կատարման ցուցումներ, որպեսզի արտակարգ դրության ժամանակահատվածում բացառվի երթուղու գերբեռնվածությունը։ [ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին] 16։39- Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում կատարվող բարեկարգման/վերանորոգման աշխատանքների պատճառով այն հոսանքազրկված է 1 ժամով։Հորդորում ենք պահպանել հանգստություն, խուճապի չմատնվել և չտարածել կեղծ տեղեկատվություն։ [«Նորք» ԻԿՀ տնօրինություն] 16։33- Համացացնի տարբեր սոցիալական կայքերերի հայկական սեգմենտում հայտնաբերվել են անհատական որոշ էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով։ ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ անհատական էջերի օգտատերերը տեղյակ չեն եղել իրենց էջերով կատարված գրառումների մասին։ Գրառումները հայ օգտատերերի անհատական էջերով կատարվել են ադրբեջանական ինտերնետային սեգմենտի IP հասցեներից։ Կատարվածի վերաբերյալ քաղաքացիներից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր։ [ՀՀ ոստիկանություն] 16։08- Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ սույն թվականի մարտի 23-ից ՀՀ կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։Քաղաքացիները և իրավաբանական անձինք դիմումները և գրությունները կարող են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով: Կենտրոնական բանկի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում և գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին։Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը հանդես կգա նոր հայտարարությամբ։ [ՀՀ կենտրոնական բանկ] 15։45- Կորոնավիրուսով վարակված և Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու շփման շրջանակը պարզված է: Մեր հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան] |panarmenian.net| 15։28- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներին աջակցելու նպատակով փոխանցել է 3 մլն ՀՀ դրամ։[ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին] |armenpress.am| 15։06- Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արագածոտնի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ:Խնդրում ենք [email protected] էլ. հասցեին կամ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան էջին անձնական նամակով ուղարկել հետևյալ տվյալները✅անուն, ազգանուն, տարիք✅հեռախոսի համար, համայնք✅մասնագիտություն ( կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել տարատեսակ աշխատանքների իրականացմանը)Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ: Կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր: ‼️Խնդրում ենք  տվյալներն ուղարկել ամբողջական և հնարավորինս Էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում կարող եք զանգահարել 0232-3-24-64 հեռախոսահամարով և գրանցվել:[Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյան] 15։04- Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին Ճարտարապետության և շինարարության  Հայաստանի ազգային  համալսարանը (ՃՇՀԱՀ) մարտի 20-ին փոխանցել է 2 միլիոն դրամ։ [ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար] |armenpress.am| 15։03- ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում:[ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան] 15։01- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը միանում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումների աջակցման գործընթացին և ռեկտորատի որոշման համաձայն գանձապետական համապատասխան հաշվին փոխանցում է 3․000000 ՀՀ դրամ։ [ՀԱՊՀ Ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյան]  |armenpress.am| 15։00- ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից 2020-ի մարտի 16-ից՝ ամենօրյա ռեժիմով Ստեփանակերտ քաղաքում գործող 30 առևտրային օբյետկտներում իրականացվում են դիտանցումներ՝ արագ սպառման ապրանքատեսակների իրացվող գները և առկա պաշարները դիտարկելու նպատակով:Դիտարկումների արդյունքում որոշ խանութներում հետևյալ ապրանքատեսակների համար արձանագրվել է գների աճ՝ «Ոսպ», «Հնդկաձավար», «Բրինձ» (բրինձի տեսակներ), «Ձեթ»(ներմուծվող) և «Շաքարավազ»:Գնաճը վերաբերվում է բացառապես ներմուծվող ապրանքատեսակներին, իսկ տեղական արտադրության ապրանքատեսակների գները չեն փոխվել. գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից գնաճ չի իրականացվել:Տեղեկացնում ենք նաև, որ առևտրային օբյեկտներում առանձին ապրանքների պակասուրդ չի նկատվում և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: 14։48- ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ևս անցել է հեռավար ուսուցման։ Ընտրված ծրագրերը և հարակից նյութերը տեղադրվել են ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում։ 14։24- Հարգելի քաղաքացինե՛ր, հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք՝ անձնագրային և վիզաների վարչության, ճանապարհային ոստիկանության վարչական մասի, ինչպես և այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և միայնակ, առանց ուղեկցող կողմնակի անձանց։Տեղեկացնում ենք նաև, որ բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով, հետևաբար, մեկ անձը՝ կարող է դիմել նաև այլ անձանց համար՝ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ, իսկ մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց:[ՀՀ ոստիկանություն] 13։58- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը անցել է առցանց ուսուցման։ Մինչև հանրապետությունում արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, բուհի դասախոսներն ուսանողներին էլեկտրոնային փոստով կուղարկեն տեսական դասընթացների նյութերը՝ գրականության ցանկով և քննարկվող թեմայի առանցքային հարցերով, ինչպես նաև գործնական դասընթացների նյութերը և առաջադրանքները: 13:18 - Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ:[ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան] 12:52 - Բարեբախտաբար այսօրվա դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք գրանցված չէ, սակայն պարտադրված ենք մեր ունեցած հնարավորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործելով` դիմակայել համաշխարհային այդ սպառնալիքին և դրա բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ ջանքեր գործադրել:[ԱՀ պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյան] 11:25 - Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անցած ուրբաթ օրվանից ինքնամեկուսացված է եղել և աշխատանքի կվերադառնա միայն այսօրվանից: Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում:Գասպարյանն ասել է, որ շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ, ինչով պայմանավորված էլ ինքնամեկուսացել է: Քաղաքապետը հայտնել է, որ երկու անգամ թեստ է հանձնել, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է եղել, հետևաբար՝ դուրս կգա աշխատանքի: 10:02 - 20.03.2020՝ ժամը 10։00-ի դրությամբ.Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 136Բուժվածներ - 1Մահվան ելքեր - 0Վերջին 24 ժամում ավելացել է 14 դեպք։
01:21 - 21 մարտի, 2020