Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին |aliq.ge|
15:38 - 21 մարտի, 2020

Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին: Ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասել է Գախարիան՝ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում, որի ժամանակ խոսվել է նաև երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին:

«Արտակարգ դրությունը, որը հայտարարվելու է ամբողջ երկրի մասշտաբով, չի վերաբերի լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի»,- նշել է Գախարիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել