Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Եվրամիությունն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները․ Իլհամ Ալիև

Եվրամիությունն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության հետ շփումները պատերզմից հետո ակտիվացել են, և որ Եվրամիությունը ընդունել է հետկոնֆլիկտային իրողությունները։ Այս մասին հայտնում է apa.az-ը։ Նա հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին և ապրիլին տեղի են ունեցել եռակողմ հանդիպումներ։ «Հանդիպումների մասին տեղեկատվություն է տրամադրվել։ Բայց, իհարկե, և՛ փորձագետները, և՛ ադրբեջանական հանրությունը կարող էին տեսնել, որ եզրափակիչ հաղորդագրությունը չի պարունակում «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, ինչը միանգամայն բնական է։ Որովհետև Ադրբեջանը սրա դեմ արտահայտեց իր բողոքը, այնտեղ չկա նաև «հակամարտություն» բառը։ Սա բնական է, քանի որ հակամարտություն չկա։ Հակամարտությունը լուծված է»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ 
21:50 - 12 ապրիլի, 2022
Պուտինն ու Ալիևը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի մասին |armenpress.am|

Պուտինն ու Ալիևը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների արդյունքները: Ընդ որում, ընդգծվել է անհրաժեշտությունը՝ լիարժեքորեն կյանքի կոչելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները, ինչպես նաև ակտիվացնելու տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Քննարկվել են հարցեր՝ կապված ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 
17:09 - 09 ապրիլի, 2022
Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին

 |armenpress.am|

Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի: Այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում իր ելույթում: «Բնականաբար, քննարկում եղավ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ: Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»,-ասաց վարչապետը: Նա հիշեցրեց այս թեմայով հայկական կողմի դիրքորոշումը, որն ինքը հրապարակել է, ապա շարունակեց. « Ըստ այդմ մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը»: Նրա խոսքով՝ այդ մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում:
15:37 - 07 ապրիլի, 2022
Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալու առաջ բանակցությունների շրջանակներում․ Վարդանյանը՝ եռակողմ հանդիպման արդյունքների մասին |tert.am|

Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալու առաջ բանակցությունների շրջանակներում․ Վարդանյանը՝ եռակողմ հանդիպման արդյունքների մասին |tert.am|

tert.am: Բանակցությունների մասին տեղեկատվությունը տարածվել է երեկ բավականին ուշ, արդեն գիտեք, որ չափավոր օպիմիզմ է արտահայտել Շառլ Միշելը, այս կապակցությամբ պետք է նշել, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարժվել առաջ, դեռ վաղ է խոսել հստակությունների մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ «Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալ առաջ բանակցություններրի շրջանակներում»,- հավելեց նա: Անդրադառնալով դիտարկմանը, որ հայտարարության մեջ չկար որևէ հիշատակում Արցախի և նրա կարգավիճակի մասին, Վարդանյանը ասաց․ «Մենք բազում հարցերում և դիտարկումներում ընդգծել ենք Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը, ընդգծել ենք, որ սա հարց է, որը պետք է կարգավորվի՝ ելնելով նրանից, որ մենք ունենք ժողովուրդ և այդ ժողովուրդը ունի իրրավունքներ, որոնք պետք է իրագործվեն։ Տվյալ դեպքում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման մասին։
14:01 - 07 ապրիլի, 2022
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկրորդ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երեկ՝ ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ քննարկումները շարունակելու և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման համար։ Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ սերտորեն աշխատելու լարվածությունը հաղթահարելու համար, ինչպես նաև խթանելու, որ Հարավային Կովկասը լինի ապահով, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց: Ղեկավարներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից և 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ իրենց տեսակոնֆերանսից հետո տեղի ունեցած զարգացումները: Նրանք վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նրանք քննարկել են վերջին լարվածությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել են այս ներգրավվածությունը շարունակելու անհրաժեշտության շուրջ՝ ապահովելու համապատասխան հետևողականություն առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին: Նախագահ Միշելը շեշտել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարևորությունը՝ վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա ընդգծել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում պահվող գերիների ազատումը և անհետ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու այդ նախաձեռնությանը:  ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական խորհրդատվություն տրամադրել և ավելացնելով ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնմանը և վերակառուցմանը: Նախագահ Միշելը նշել է և՛ վարչապետ Փաշինյանը, և՛ նախագահ Ալիևի հայտարարած ցանկությունը՝ արագորեն շարժվելու դեպի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որը կներկայացնի բոլոր անհրաժեշտ խնդիրները։ Երկու երկրների սահմանի սահմանագծումը և սահմանազատումը էական կլինեն․ այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ հրավիրել Սահմանային համատեղ հանձնաժողով, որի մանդատը կլինի․ 1․ սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը  2․ ապահովել կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով և դրա մերձակայքում: Նախագահ Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Նա վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն: Ղեկավարները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի ու հաղորդակցության ենթակառուցվածքի վերականգնման հարցը առհասարակ և ավելի լայն առումով՝ Հարավային Կովկասում։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանին և Ադրբեջանին գտնելու արդյունավետ լուծումներ ճանապարհային հաղորդակցության վերականգնման համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու հաղորդակցության ուղիների զարգացմանը, ինչպես իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան, այնպես էլ օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումը՝ ընդհանուր նախագծերը սահմանելու համար: Ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել մնալ հաղորդակցության մեջ»։   Լուսանկարները՝ ԵՄ խորհրդի պաշտոնական կայքից
09:50 - 07 ապրիլի, 2022
Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ` Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին |1lurer.am|

Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ` Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 եվրապատգամավոր բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից նամակ է հղել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։ Եվրապատգամավորներն ահազանգում են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը:
09:23 - 07 ապրիլի, 2022
Ավարտվել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումը. կստեղծվի սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, կմեկնարկեն խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները

Ավարտվել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումը. կստեղծվի սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, կմեկնարկեն խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:   Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման արդյունքներով ձեռք է բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:  Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
02:00 - 07 ապրիլի, 2022
Փաշինյանն ու Միշելը առանձնազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ

Փաշինյանն ու Միշելը առանձնազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ԵՄ խորհրդի նապագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ու կարևորել երկխոսության շարունակականությունը:  «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։
18:55 - 06 ապրիլի, 2022
Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Ապրիլի 5-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները մեծ նշանակություն է տալիս ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների բացման վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներն ու դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը: 
09:21 - 06 ապրիլի, 2022
Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

 |armenpress.am|

Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմամբ․ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը: «Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը դրանում շարունակական ու ոչ քիչ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի վաղը», - մեկնաբանեց դեսպան Կոպիրկինը: Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում համատեղ հանդիպում է անցկացնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը:
23:03 - 05 ապրիլի, 2022
Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում իհարկե կախված են այդպիսի վտանգներ․ Սերժ Սարգսյան |tert.am|

Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում իհարկե կախված են այդպիսի վտանգներ․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Ես չեմ կարող ենթադրութուններով զբաղվել. այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավոր սցենարներին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում իհարկե կախված են այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում»,- ասաց նախագահը։ Անդրադառնալով Արցախյան հակամարտությունը նախորդ 30 տարիներին հնարավոր տարբերակներով լուծելուն, Սարգսյանը ասաց․ «Այդպիսի կոնֆլիկտները հնարավոր չէ նույնիսկ 30 տարում լուծել, ինչքան կարողացել ենք, այդքան այդ լուծումը մոտեցրել ենք։ Մեր մեղավորությունը չէ, որ եկան ինչ-որ մարդիկ, ասացին, որ իրենց կետից են սկսում, ձեր գործը չէ, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք և հասանք այս վիճակին»։
19:59 - 05 ապրիլի, 2022
Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու․ Աղաջանյան
 |azatutyun.am|

Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու․ Աղաջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու ու քննարկվելու, վաղը Բրյուսելում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ հայտնում է Ազգային ժողովի արտաքին հարբերությունների հանձնաժողովի ղեկավարը։ «Իհարկե այն ֆոնը, որը որ նախորդում է այս հանդիպմանը, լավագույնը չէ, մեղմ ասած, և, բնականաբար, այդ հանդիպման ընթացքում պետք է շատ ցավոտ և սուր հարցեր դրվեն սեղանին, և կողմերը փորձեն այդ սուր կետերը հարթել և փորձել առաջ շարժվել, որը, մեղմ ասած, հեշտ չի լինելու, բայց սա է ակնկալիքը», - ասաց Էդուարդ Աղաջանյանը։ Փաշինյան-Ալիև հանդիպումը վաղը տեղի է ունենալու վերջին շաբաթների Արցախում խիստ լարված մթնոլորտի ֆոնին․ ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունները, ներխուժել էր խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Բացի այդ Բաքուն մինչ օրս չի արձագանքել խաղաղության բանակցություններում նաև Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու և այս հարցով Մինսկի խմբին դիմելու՝ Հայաստանի առաջարկը։ Ավելի վաղ Երևանը Բաքվի՝ միամյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկը համարել էր ընդունելի՝ նշելով, սակայն, որ Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերն ամբողջական չեն և պետք է լրացվեն։  
16:56 - 05 ապրիլի, 2022
Պուտինը շնորհավորել է Ալիևին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Ալիևին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Անցած տասնամյակների ընթացքում շատ բան է արվել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա։ Ընդլայնվում է կառուցողական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում։ Այս տարին նշանավորվում է կարևոր ձեռքբերումով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Վստահ եմ, որ երկկողմ հարաբերությունները նոր, որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին»,- նշված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ այս տարի փետրվարի 22-ին Պուտինն ու Ալիևը ստորագրել են 43 կետից բաղկացած դաշնակցային համագործակցության հռչակագիր։
12:08 - 04 ապրիլի, 2022