Կորոնավիրուս

Որոշվել է արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն

Որոշվել է արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի: Երկրների ցանկն է.1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն2. Իրանի Իսլամական Հանրապետություն3. Հարավային Կորեա4. Ճապոնիա5. Իտալիա6. Իսպանիա7. Ֆրանսիա8. Գերմանիա9. Շվեյցարիա10. Դանիա11. Ավստրիա12. Բելգիա13. Նորվեգիա14. Շվեդիա15. Նիդերլանդներ16. Միացյալ Թագավորություն Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։ Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։
16:00 - 17 մարտի, 2020
#ՀանգիստՆստեքՏանը․Վիրտուալ շրջայցեր աշխարհի ամենահայտնի թանգարաններով

#ՀանգիստՆստեքՏանը․Վիրտուալ շրջայցեր աշխարհի ամենահայտնի թանգարաններով

Տանն ինքնամեկուսանալն այնքան ձանձրալի չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Սա հնարավորություն է, որից պետք է քաղել հնարավոր բոլոր օգուտները։ #ՀանգիստՆստեքՏանը շարքով փորձելու ենք ներկայացնել առցանց ժամանցի, կրթության և պազապես օրը հագեցած ու արդյունավետ անցկացնելու ճանապարհները։ Դե ինչ, առօրյան նոր բացահայտումներով անցկացնելու ու գիտելիքներ ձեռք բերելու տարբերակներից մեկը թանգարաններ այցելելն է, բայց այս իրավիճակում՝ վիրտուալ։ Google-ն իր արվեստ և մշակույթ բաժնում առանձնացրել է աշխարհի ամենահայտնի թանգարանները և պատկերասրահները, որոնք ունեն վիրտուալ շրջայցերի և առցանց ցուցադրությունների հնարավորություն։ Ահա դրանցից մի քանիսը․Բրիտանական թանգարան, ԼոնդոնԼոնդոնի սրտում տեղակայված այս թանգարանը վիրտուալ այցելուներին թույլ կտա շրջել Մեծ դատարանով, տեսնել հնագույն Ռոզետա քարը, ինչպես նաև հանդիպել եգիպտական մումիաների: Այս ամենից բացի թանգարանի վիրտուալ շրջայցում կարող եք գտնել նաև հարյուրավոր արտեֆակտներ: Գուգենհեյմի արվեստի թանգարան, Նյու ՅորքGoogle- ի Street View-ի միջոցով կարող եք շրջել Գուգենհայմի հայտնի պարույրային սանդուղքով առանց տնից դուրս գալու: Այստեղ կգտնեք արվեստի գործեր իմպրեսիոնիստական, հետիմպրեսիոնիստական, մոդերն և ժամանակակից դարաշրջաններից: Վան Գոգի թանգարան, ԱմստերդամԵթե դուք այս ողբերգական ու սրամիտ նկարչի աշխատանքների սիրահար եք, ապա այս հղումը հաստատ պետք կգա։ Այցելելով թանգարան կտեսնեք՝ Վինսենթ Վան Գոգի գեղարվեստական ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն, որն ընդգրկում է 200-ից ավելի նկար, 500 գծանկար և 750 անձնական նամակ:Արվեստի ազգային պատկերասրահ, ՎաշինգտոնԱմերիկյան արվեստի այս հայտնի թանգարանն առաջարկում է երկու առցանց ցուցադրություն. առաջինը 1740-1895 թվականների ամերիկյան նորաձևության մասին է, այն ներառում է հագուստներ անգամ գաղութային և հեղափոխական դարաշրջանից, իսկ  երկրորդը՝ հոլանդացի բարոկկո նկարիչ Յոհաննես Վերմերի ստեղծագործությունների հավաքածուն է։Օրսե թանգարան, Փարիզ Սեն գետի ձախ ափին գտնվող ու Փարիզում ամենաշատ այցելվող այս թանգարանում ներկայացված է 19-րդ դարի (1848 թվականից սկսած) և 20-րդ դարի (մինչև 1914) Եվրոպական արվեստը։ Կտրելով հեռավորությունը՝ կարող եք ծանոթանալ Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի,  Պոլ Գոգենի և այլ հանրաճանաչ նկարիչների աշխատանքներին։Ժամանակակից արվեստի ազգային թանգարան, ՍեուլԹանգարանն ամենահայտնիներից է Հարավային Կորեայում։ Այստեղ ներկայացված է ժամանակակից արվեստի ավելի քան 7000 նմուշ, որոնք թույլ կտան ձեզ ծանոթանալ ինչպես կորեցի նկարիչների՝ Պակ Սուգին, Կո Խիդոն և Կիմ Խվանգի, այնպես էլ աշխարհահռչակ նկարիչների՝ Միքելանջելո Պիստոլետտո, Յոզեֆ Բոյս, Էնդի Ուորհոլ, Գեորգ Բազելից աշխատանքներին։ Պերգամոն թանգարան, Բեռլին Գերմանիայի ամենամեծ թանգարաններից Պերգամոնը շատ ճկուն է վիրտուալ այցելուների համար առաջարկներով։ Այս պատմական թանգարանում պահվում են երեք թանգարանների ցուցանմուշներ` Անտիկ շրջանի թանգարան, Իսլամական արվեստի և Առաջավոր Ասիայի արվեստի թանգարաններ: Այնտեղ են ցուցադրված բազմաթիվ հնագույն իրեր, ինչպիսին է օրինակ՝ Բաբելոնի Իշտարի դարպասը, Միլեթյան շուկայի դարպասները և Պերգամոնի խորանը: Սա, իհարկե, վիրտուալ այցելությունների ցանկում ընդգրկված թանգարանների և պատկերասրահների մի փոքր հատվածն է։ Ծանոթացե՛ք մյուսներին այստեղ։ Սաթենիկ Խաչատրյան
15:49 - 17 մարտի, 2020
Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսահոլովակի հեղինակին

Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսահոլովակի հեղինակին

Սերգեյ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ և լրագրողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ 15/03/2020-ին fb սոցիալական ցանցի իմ անձնական էջում տեղադրել եմ մի հումորային տեսահոլովակ, որում հայտնել եմ իմ աջակցությունը «էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ:Կարճ ժամանակահատվածում տեսահոլովակը ստացել է լայն տարածում. 600.000 դիտում1.100 մեկնաբանություն10.000 share/տարածում12.000 ռեակցիա Չորս ժամ անց, երբ ես գտնվում էի Say Cheese խանութի դիմաց, երեք անծանոթ, դիմակավորված անձիք մոտեցել են ինձ, արել են հարցադրում, թե արդյո՞ք ես եմ այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության խփել գցելով գետնին հարձակվել են ինձ վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով: Այդ ամենը տեսնելով, կինս ու անձակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթակրվել են ագրեսիվ հարձակման: Վաթսուն վարկյան տևողություն ունեցող հարձկումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի: Դեպքից անմիջապես հետո հասցրել եմ ֆիքսել փախուստի դիմող անձանց պատկանող ավտոմեքենայի պետ. համարանիշը և անմիջապես կապնվել ՀՀ Ոստիկանություն և հայտնել դեպքի մասին: Ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնեցի մորքուրի» ազգականերն են: Հարուցված քրեական գործի շրջանակներում ես ու կինս անցել ենք դատաբժշկական փարձազննություն: Հարձակման տեագրությունը հանձնվել է ոստիկանություն»:
15:48 - 17 մարտի, 2020
ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց․ ԱԳՆ

ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց․ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց: Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և դրա արդյունքում տվյալ երկրի/երկրների կողմից ներդրվող ճամփորդության սահմանափակումները: ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պլանավորում են օտարերկրյա պետությունից վերադառնալ Հայաստան, հորդորում ենք մինչ վերջնական որոշում կայացնելը մանրակրկիտ վերստուգել թռիչքների և տարանցիկ հնարավորությունների առկությունը՝ իրավիճակը սթափ գնահատելու և Հայաստան վերադառնալու կամ տվյալ երկրում մնալու վերաբերյալ խելամիտ որոշում կայացնելու համար: ԱԳՆ-ն և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները մշտապես կտրամադրեն թարմացվող տեղեկատվություն ճամփորդության հնարավորությունների և տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների վերաբերյալ: ՀՀ-ը իր դիվանագիտական ծառայության ողջ ներուժը ներդնում է արտերկրում գտնվող մեր քաղաքացիների կողքին լինելու և առավելագույնս օժանդակելու համար:  
15:34 - 17 մարտի, 2020
Թուրք պատգամավորներն առաջարկում են արտակարգ դրություն հայտարարել ու պարետային ժամ մտցնել |ermenihaber.am|

Թուրք պատգամավորներն առաջարկում են արտակարգ դրություն հայտարարել ու պարետային ժամ մտցնել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի խորհրդարանի ազգայնական  «Լավ» կուսակցության պատգամավորներ Այլին Ջեսուրն ու Լուֆթու Թուրքանը երկրում արտակարգ դրություն հաստատելու ու պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) մտցնելու  կոչեր են արել։  Պատգամավորները «Twitter»-ում հրապարակած Թուրքիայի առողջապահության նախարարին հասցեագրված իրենց կոչերում նշել են, որ Իտալիայի օրինակը բոլորի աչքի առաջ է, և Թուրքիայում իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով պետք է կտրուկ միջոցներ կիրառվեն: Թուրքանն առաջարկել է առանց ուշացնելու պարետային ժամ սահմանել, Ջեսուրն էլ կոչ է արել միաժամանակ 15 օրով արտակարգ դրություն ու պարետային ժամ հայտարարել: Նշենք, որ մարտի 17-ի տվյալներով՝ Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի:
15:14 - 17 մարտի, 2020
Չարենցավանում հայտնաբերված վարակակիրները կոնտակտ այլոց հետ չեն ունեցել. մարզպետ

Չարենցավանում հայտնաբերված վարակակիրները կոնտակտ այլոց հետ չեն ունեցել. մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ Հարգելի հայրենակիցներ, կոտայքցիներ. Վստահ եմ՝ բոլորդ էլ քաջ գիտակցում եք սոցիալական պատասխանատվության այն կարեւորությունը, որ ակնկալվում է ամենքիցս մեր երկրում Արտակարգ դրության պարագայում եւ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների համալիր ծրագրի իրագործման պայմաններում։ Եւ այս իրավիճակում, երբ որեւէ մեկս ապահովագրված չենք՝ մեր գործունեությամբ պայմանավորված կամ օբյեկտիվ հանգամանքների բերումով վիրուսակիր դառնալու եւ/կամ այդ վիրուսը մեր կամքից անկախ՝ փոխանցելու մեր շրջապատին, միակ բանը, որ կախված է յուրաքանչյուրիցս՝ դա առավելագույն ինքնամեկուսացման գնալն է եւ յուրաքանչյուրս մեր մասով՝ անհրաժեշտ կանխարգելիչ/ախտահանիչ գործողությունների ապահովումն է։ Բոլոր պարագաներում ես վստահեցնում եմ՝ ՀՀ Կառավարությունն ու պատկան մարմինները լիովին տիրապետում են իրավիճակին, եւ մեր Քաղաքացիներին անհրաժեշտ է պարզապես ճշտորեն հետեւել բոլոր պաշտոնական ցուցումներին եւ տեղեկատվություն քաղել բացառապես պաշտոնական աղբյուրներից։ Հավելեմ նաեւ, որ այս պահի դրությամբ մեր մարզում գործող մի քանի հյուրընկալության հաստատություններում հանգրվանել են մինչ այժմ հաստատված վիրուսակիրների հետ կոնտակտ ունեցած՝ մի քանի հարյուր մեր քաղաքացիներ, ովքեր պարզապես ռիսկի խմբում են եւ ՉԵՆ հանդիսանում վիրուսակիրներ։ Վերջիններիս նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն եւ ապահովված են կեցության բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Եւ վերջում՝ Չարենցավանի մասով. Այս պահին համայնքի երկու բնակիչների մոտ հաստատվել է վիրուսի առկայություն, ովքեր վերադարձել են արտերկրից եւ ի սկզբանե մեկուսացման մեջ են գտնվել։ Այժմ բուժման փուլում են եւ Չարենցավանում որեւէ կոնտակտ չեն ունեցել։ Եւս երկու քաղաքացիների թեսթի արդյունքներին ենք սպասում, ինչի վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջիններիս սերտ շփման շրջանակը եւս մեկուսացվել է։ Կոտայքի մարզի այլ բնակավայրում այս պահի դրությամբ չունենք հաստատված որեւէ դեպք։ Հարգելիներս, Հավելյալ տեղեկատվության պարագայում անմիջապես կիրազեկվեք։ Ըստ այդմ՝ խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից եւ ոչ մի պարագայում տուրք չտալ չհաստատված տեղեկատվությանը։ Եւս մի կարեւոր դիտարկում. Ինչպես ինքներդ եք հասկանում, անընդունելի են որեւէ համայնքում վարակի հաստատված դեպքերով պայմանավորված՝ խուճապային տրամադրություններ եւ անհարկի տագնապ տարածելու բոլոր փորձերը. այսպես թե այնպես՝ խնդիրը մեր ողջ Հանրապետությանն է վերաբերում, եւ նրա դեմ պայքարը կամ հնարավոր ընդգրկումը չի կարող ունենալ լոկալ բնույթ։ Կրկին անգամ խնդրում եմ՝ ցուցաբերել բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն եւ ստանձնել սոցիալական պատասխանատվության սեփական չափաբաժինը։ Հետեւեք բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին, կատարեք անհրաժեշտ ցուցումները, հարկ եղած դեպքում՝ դիմեք համայնքի բուժ.կենտրոն կամ կապվեք ԱՆ թեժ գծին։ Արտակարգ դրության պայմաններում մենք 24-ժամյա ռեժիմով գործում ենք եւ անխափան կապի մեջ ենք ՀՀ Կառավարության մեր գործընկերների եւ պատկան գերատեսչությունների հետ, ինչպես նաեւ պերմանենտ կապ է ապահովվելու Պարետատան հետ։ Առո'ղջ եղեք։
14:52 - 17 մարտի, 2020
 ԱՄՆ գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման թեստավորումը

ԱՄՆ գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման թեստավորումը

Մարտի 16-ին ԱՄՆ գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման թեստավորումը՝ դառնալով աշխրահի գիտնականների ձեռնարկած ջանքերի առաջամարտիկը։ Գիտափորձին մասնակցել է 45 կամավոր։ Սիեթլում գտնվող Kaiser Permanente Washington հետազոտական ինստիտուտի գիտական թիմի ղեկավար Լիզա Ջեքսոնը փորձը սկսելուց առաջ ասել է, որ այս արտակարգ իրավիճակում յուքանչյուր ոք ուզում է անել իրենից կախված ամեն ինչ։ Երեկվա փորձը մարդկանց վրա անցկացվելիք թեստերի միայն առաջին քայլն է։ Անհրաժեշտ կլինի անցակցնել մի շարք թեստեր, որպեսզի ապացուցվի պատվաստումների անվտանգությունն ու արդյունավետությունը։ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից դոկտոր Էնթոնի Ֆաուչին ասել է, որ անգամ եթե ուսումնասրիությունները ու փորձերը դրական ընթացք ունենան, պատվաստամիջոցը պատրաստ կլինի լայն կիրառման համար ոչ շուտ, քան 12–18 ամիս անց։  Սիեթլի հետազոտական ինստիտուտը մեկն է ԱՄՆ պետական ցանցի ինստիտուստներից, որոնք տարբեր տեսակի պատվաստամիջոցների թեստավորմամբ են զբաղվում, ու ընտրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքների համար նախքան COVID-19-ի զանգվածային տարածումը Վաշինգտոն նահանգում։  Կամավորները մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում ընտրված 18-55 տարեկան անձինք են, որոնք չունեն խրոնիկ հիվանդություններ ու գտնվում են լավ առողջական վիճակում։ Աղբյուրը՝ apnews.com: Լիլիթ Հարությունյան
14:46 - 17 մարտի, 2020
Այն դեպքերի ժամանակ են թեստավորվում, երբ առկա են սիմպտոմներ՝ հազ, ջերմություն, շնչառության դժվարություն |hetq.am|

Այն դեպքերի ժամանակ են թեստավորվում, երբ առկա են սիմպտոմներ՝ հազ, ջերմություն, շնչառության դժվարություն |hetq.am|

hetq.am: Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման համաշխարհային տվյալները՝ նշեց, որ ոչ մի երկիր երաշխավորված չէ վիրուսի ներթափանցումից, սակայն ինչպես շատ երկրներ, այնպես էլ Հայաստանը, ամեն ինչ անում է, որպեսզի նվազեցնի դեպքերի քանակը։ Անդրադառնալով տրասպորտային միջոցների ախտահանմանը, Նանուշյանը նշեց, որ նախարարությունը կազմավորել է ախտահանման ուղեցույցը, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է ախտահանում իրականացնել, եւ ուղեցույցները ուղարկվել է քաղաքապետարաններին եւ սպասարկող ընկերություններին։ Իսկ թե ինչպես են ընտրվում այն անձինք ովքեր թեստավորվում են, վերջինս նշեց. «Քանի որ վիրուսը նոր է եւ շատ հարցեր կան, բուժման եւ աշխատանքի հիմքում ընդունում ենք միջազգային գործընկերների առաջարկները եւ ԱՀԿ-ի ուղեցույցի հիման վրա թարմացվել եւ ադապտացվել է մեր ուղեցույցը։ Այն դեպքերի ժամանակ են թեստավորվում, երբ առկա են սիմպտոմներ՝ հազ, ջերմություն, շնչառության դժվարություն, եւ վարակի տարածվածություն ունեցող երկրից են ժամանել կամ ունեն կապ վարակակիր անձի հետ, այսինքն մենք թեստավորում ենք այն մարդկանց, որոնք համապատասխանում են դեպքի սահմանմանը» ։ Ըստ նրա՝ մեկուսացնում են, որպեսզի հնարավորինս խուսափեն վարակի տարածումից. «Եթե անձանց մեկուսացնում ենք, չի նշանակում, որ նրանք հիվանդ են, հնարավոր է ՝նրանց մոտ զարգանա վիրուսը, հնարավոր է՝  ոչ»։ Թեստերի վերաբերյալ նշեց, որ մինչեւ շաբաթվա վերջ 5000 -ից ավելի թեստ կունենան։ Բուժման ընթացքի մասին խոսելով ասաց, որ անհրաժեշտության դեպքում ենք բուժում նշանակում, կորոնավիրուսով հայտնաբերված քաղաքացիներից միայն երկուսն են բուժում ստանում։
14:43 - 17 մարտի, 2020
Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են․ Լենա Նանուշյան

Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են․ Լենա Նանուշյան

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը Կառավարությունում ասուլիսի ժամանակ  խոսեց Առողջապահության նախարարության իրականացրած քայլերի մասին։  Փոխնախարարի խոսքով՝ իրականացնելու են թրեյնինգներ որոշակի խմբի բժիշկների համար, որոնք առավել ներգրավված են հիվանդների հայտնաբերման, բուժման և  համաճարակաբանական հսկողության գործում։ Լենա Նանուշյանը նշեց, որ նաև միջազգային համագործակցություն է իրականացվում։ «Ե՛վ հեռախոսազրույցներ ենք ունեցել, և՛ վիդեոզանգերի միջոցով մասնակցել ենք քննարկումների ԵԱՏՄ երկրների հետ, ԱՀԿ-ի կողմիցի կազմակերպված քննարկումներին, խոսել ենք այն երկրների դեսպանների հետ, որոնք անմիջական հետաքրքրություն էին ներկայացնում մեզ համար տարածաշրջանային և համաճարակային առումով։ Սերտորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մյուս գործակալությունների»,- ասաց նա։ Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ադրյոք մեկուսացվել են Շենգավիթի գործարաններից մեկում վարակված անձանց հետ շփվածները, փոխնախարարը պատասխանեց․  «Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում, համաճարակաբանական հսկողության իրականացման նպատակով և կոնտակտների հայտնաբերման նպատակով  մեր հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու, թե հիվանդը ում հետ ինչպիսի շփումներ է ունեցել, և այդ շփումների հայտնաբերման արդյունքում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են»։ 
14:23 - 17 մարտի, 2020
Ինչ սպասել արտակարգ դրության ընթացքում

Ինչ սպասել արտակարգ դրության ընթացքում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է՝ ինչ սպասել արտակարգ դրության ընթացքում 1. Մուտքը և ելքը ՀՀ սահմանով ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները: ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք: Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին 14 օրը գտնվել են այնպիսի երկրներում, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում (նման երկրների ցանկը կորոշի պարետը): Անկախ բոլոր դեպքերից, դիվանագիտական ներկայացուցչությունները, օրինակ` դեսպանները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները կարողանալու են մուտք գործել ՀՀ տարածք: Միևնույն ժամանակ պարետը, կախված կոնկրետ հանգամանքներից և առանձնահատուկ դեպքերում, կարող է որոշել նաև թույլ տալ այլ անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնց արգելվում է մուտք գործել` համաձայն արտակարգ դրության պայմանների: 2. Կանխարգելիչ միջոցառումներ ՀՀ սահմանից մուտք գործելուց հետո կատարվելու է անձանց զննություն: Ախտանշանների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Եթե անձը հրաժարվի նման միջոցառումներից, նրան կարող են ժամանակավորապես մեկուսացնել պարետի կողմից սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:  Եթե պարզվի, որ անձը ՀՀ է ժամանել այնպիսի երկրներից, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում, ապա նրանք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր, կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման՝ իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ բացառելով այլ անձանց հետ անմիջական շփումը:  3. Տեղաշարժման սահմանափակումներ Չնայած արտակարգ դրությունը հայտարարվել է ՀՀ ողջ տարածքում, բայց սահմանափակումներ կգործեն միայն այն համայնքներում և տարածքներում, որոնք կորոշի պարետը: Այն համայնքում, որտեղ կորոշվի մտցնել սահմանափակումներ, կգործի հետևյալ ռեժիմը. Կգործի համայնքի տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ, որը կհսկեն ոստիկանությունը, առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները: Առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով մուտքերը և ելքերը չեն սահմանափակվի: Համայնքի տարածքում կարող է կատարվել անձանց ﬔկուսացում (ինքնաﬔկուսացում), ազատ տեղաշարժի նորմավորում (օրվա ժամեր, մարդկանց քանակ և այլն): Անձանց բնակարաններում կամ գտնվելու վայրում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ﬕջոցառուﬓերի իրականացում: Անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձինք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր: 4. Միջոցառումներին մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվելու է հավաքների և գործադուլների անցկացումը: Բացի դրանից՝ կարող են պարետի կողմից սահմանվել տարածքներ, որտեղ կարգելվեն այնպիսի հանրային միջոցառումները, օրինակ` սպորտային, մշակութային, կրթական միջոցառուﬓերը, ժամանցային ﬕ ջոցառուﬓերը, ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման ﬕջոցառուﬓերը և այլն: Նման միջոցառումները կարգելվեն նման տարածքներում, եթե այդ միջոցառումներին մասնակցեն 20 և ավելի անձինք: 5. Ուսումնական գործընթացը Բոլոր պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ մանկապարտեզները), նախնական մասնագիտական (արհեստագործական), ﬕջին մասնագիտական և բարձրագույն ուսուﬓական հաստատություններում կարգելվի դասապրոցեսը: Այս արգելքը չի տարածվի հեռավար (օնլայն) ուսուցման վրա: 6. Այլ սահմանափակումներ Արգելվելու են տեսակցությունները, հանձնուքների կատարումը ազատազրկման վայրերում, զորամասերում, հոգեբուժական կազմակերպություններում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում: 7. Հրապարակումներ ինտերնետում և մամուլում Եթե անձինք և զանգվածային լրատվության միջոցները ինտերնետում, այդ թվում` սոցիալական ցանցերում կամ այլ ձևով, ցանկանում են տեղեկատվական նյութ տեղադրել կորոնավիրուսի վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, ﬔկուսացվածների քանակի մասին, ապա պետք է օգտվեն բացառապես պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունից և հղում կատարեն դրան ու հնարավորինս վերարտադրեն այն: Նրանց հրապարակումները չեն կարող հակասել պաշտոնական տեղեկատվությանը: Նույնը վերաբերում է նաև այնպիսի տեղեկություններին, որոնք հանգեցնում են խուճապի կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ են պարունակում: Նման  հրապարակումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողﬕց: ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ ԽԱԽՏԵԼԸ, ԱՅՍԻՆՔՆ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1823 ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ:
14:15 - 17 մարտի, 2020
Անձնագրային և վիզաների վարչությունը հորդորում է իրենց ստորոբաժանումներ այցելել միայնակ

Անձնագրային և վիզաների վարչությունը հորդորում է իրենց ստորոբաժանումներ այցելել միայնակ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելու վերաբերյալ։ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում է անձնագրային գործողություններ կատարելու համար Անձնագրային և վիզաների վարչություն կամ ստորաբաժանումներ այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց։ «Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու և այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում է նաև երեխայի հետ, ինչի անհրաժեշտությունը չկա, կամ ներկայացնում է հիմնավորում, թե երեխային տանը խնամող չկա: Մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց: Անձնագրային և վիզաների վարչության վարչական մասի, ինչպես և այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է նաև, որ բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Հետևաբար, մեկ անձը իր, ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների համար դիմելուց բացի, կարող է դիմել նաև այլ անձանց համար՝ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ: «Պատճառվելիք անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և հայտնում մեր շնորհակալությունը՝ ըմբռնումով մոտենալու համար։ Հանրային առողջության պահպանումը նաև մեր բոլորի ընդհանուր պարտականությունն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:05 - 17 մարտի, 2020