Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության բարձր մակարդակն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում: Կարևորվեց երկու երկրների քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում ինտենսիվ երկխոսության պահպանումը։  Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ: Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին։  Նախարար Այվազյանը բարձր գնահատեց Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը:  Հանդիպման օրակարգում էին նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվեց կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
09:29 - 18 փետրվարի, 2021
Սերգեյ Լավրովը ԵՄ-ին մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար |1lurer.am|

Սերգեյ Լավրովը ԵՄ-ին մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը տարիներ շարունակ հետևողականորեն խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ փոխանցում է Anadolu գործակալությունը: Սանկտ Պետերբուրգում իր ֆինն պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող կառույցներից շատերի գործունեությունը կա՛մ դադարեցվել է, կա՛մ սառեցվել:   ՌԴ արտգործնախարարի հավաստմամբ՝ ներկայում երկկողմ շփումները կենտրոնացած են առանձին թեմաների վրա, ինչպիսիք են Իրանի միջուկային հիմնահարցը և Սիրիայի հակամարտությունը: Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել ԵՄ-ի հետ լավ հարաբերությունները, եթե դրան պատրաստ է նաև եվրոպական կառույցը:
14:37 - 16 փետրվարի, 2021
ԶԼՄ-ները խեղաթյուրել են Լավրովի` ԵՄ-ի հետ հարաբերությունը խզելու մասին հայտարարության իմաստը. Կրեմլ |tert.am|

ԶԼՄ-ները խեղաթյուրել են Լավրովի` ԵՄ-ի հետ հարաբերությունը խզելու մասին հայտարարության իմաստը. Կրեմլ |tert.am|

tert.am: Ռուսաստանը երբեք չի լինի Եվրամիության հետ հարաբերությունների խզման նախաձեռնող, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության իմաստը խեղաթյուրել են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։«Այնուամենայնիվ, ԶԼՄ-ներն առանց համատեքստի ներկայացնում են այս սենսացիոն վերնագիրը, և դա ԶԼՄ-ների կողմից մեծ սխալ է, որը փոխում է խոսքերի իմաստը։ Իմաստն այն է, որ մենք դա չենք ուզում, մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, բայց եթե Եվրամիությունը գնա այդ ճանապարհով, ապա այո, մենք պատրաստ կլինենք։ Քանի որ պետք է պատրաստ լինել վատագույնին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։Նա հավելել է, որ հենց այդ մասին է խոսել նախարարը։«Իսկ նրա խոսքերի իմաստը խեղաթյուրվել է, խեղաթյուրվել և ներկայացվել է սենսացիոն վերնագրով, որով, թվում է՝ Ռուսաստանն ինքն է նախաձեռնում Եվրամիության հետ հարաբերությունների խզումը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ խզել իր հարաբերությունները, եթե վերջինս ևս մեկ անգամ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ կիրառի։«Դա տեղի կունենա, եթե ևս մեկ անգամ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ կիրառվեն, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։ Մենք չենք ուզում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք դրան։ Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»,-ասել է Լավրովը։
16:12 - 12 փետրվարի, 2021
Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ. Լավրով |armtimes.com|

Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ. Լավրով |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Եթե կրկին տեսնենք, որ որոշ դեպքերի համար մեր նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ նաև ամենազգայուն տարածքներում, մենք կխզենք հարաբերությունները: Մենք չենք ցանկանում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք: Եթե դուք խաղաղություն եք ցանկանում, պատրաստվեք պատերազմի »,- ասել է Լավրովը: Այս շաբաթ Բրյուսելը հայտարարել է, որ կարող է նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել: Դա տեղի է ունեցել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա կատարած այցից վերադառնալուց հետո: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «չի արդարացրել սպասելիքները» և «չի դարձել ժամանակակից ժողովրդավարության կենտրոն»: Ուկրաինայում եւ Մերձդնեստրում առկա հակամարտություններից, ինչպես նաև Բելառուսում տիրող իրավիճակից բացի՝ լարվածության պատճառը Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումն էր եւ հունվարի 23-ին և 31-ին չհամաձայնեցված հանրահավաքներում ցուցարարների ձերբակալումը: Ռուսաստանում եվրոպացի գործընկերներին խորհուրդ էին տալիս չխառնվել այլ երկրների ներքին գործերին եւ զբաղվել իրենց սեփական խնդիրներով:
14:57 - 12 փետրվարի, 2021
Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները

 |armenpress.am|

Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները: Այս մասին հաղորդագրությունը հրապարակված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությունների իրականացման քայլերը, ինչպես նաև 2021թ. հունվարի 30-ին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ կայացած աշխատանքային խմբի հանդիպման արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում: Արտգործնախարարները դիտարկել են երկկողմ հարաբերությունների առկա իրավիճակն ու հեռանկարները, փոխգործակցությունը միջազգային հարցերում:  
21:58 - 05 փետրվարի, 2021
«Այս պահի դրությամբ ԵՄ-ն Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ». Լավրով
 |tert.am|

«Այս պահի դրությամբ ԵՄ-ն Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ». Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Եվրոպական Միությունը Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Լավրովն այս մասին ասել է ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից հետո:Մեկնաբանելով ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով արևմտյան երկրների կողմից հնարավոր նոր պատժամիջոցները՝ Լավրովը խոստովանել է, որ Մոսկվան արդեն սովոր է ԵՄ-ի՝ օրինական հիմք չունեցող միակողմանի սահմանափակումներին և շեշտել. «Մենք մեր կյանքը կառուցում ենք ելնելով նրանից, որ Եվրամիությունն առնվազն այս փուլում անվստահելի գործընկեր է»:Նրա խոսքով, ԵՄ անդամ պետությունների միջև համերաշխության սկզբունքը հանգեցրել է Նավալնիի գործի վերաբերյալ նրանց միասնական դիրքորոշմանը, սակայն եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասը լավ հասկանում է նման մոտեցման անհեթեթությունը:
18:51 - 05 փետրվարի, 2021
Սերգեյ Լավրովը և ԵՄ ներկայացուցիչ Բորելը քննարկել են ԼՂ հարցը |1lurer.am|

Սերգեյ Լավրովը և ԵՄ ներկայացուցիչ Բորելը քննարկել են ԼՂ հարցը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հանդիպումը՝ փոխանցում է tass-ը: Սա ԵՄ դիվանագիտության ղեկավարի առաջին այցն է 2017 թվականից ի վեր, երբ Ռուսաստան էր ժամանել Բորելի նախորդը՝ Ֆեդերիկա Մոգերինին: Բարձրաստիճան դիվանագետների քննարկման թեմաներն են՝ ԵՄ- Ռուսաստան հարաբերությունները, ներառյալ ընթացիկ զարգացումները Բալկաններում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ-ում, Իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողությունների ամբողջական ծրագրի հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը, անվտանգության խնդիրները Եվրոպայում և այլն: Հատկանշական է, որ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը ժամանել է Մոսկվա՝ ԵՄ պետությունների կողմից Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությունների ֆոնին: Դիվանագետների բանակցությունների օրակարգում են նաև Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունն ու չարտոնված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունների կիրառումը, զանգվածային ձերբակալությունները, որոնց պատճառով Ռուսաստանը հայտնվել է Արևմուտքի քննադատության թիրախում: Լավրովի հետ բանակցություններում Բորելը կոչ է արել ազատ արձակել Նավալնուն և չստեղծել «լռության պատ» ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև՝ չնայած դժվարություններին:
17:10 - 05 փետրվարի, 2021
Ժոզեպ Բորելն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԼՂ-ում իրադրության հետագա կայունացման հարցը
 |tert.am|

Ժոզեպ Բորելն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԼՂ-ում իրադրության հետագա կայունացման հարցը |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը փետրվարի 4-6-ը կայցելի Մոսկվա, որի ընթացքում պլանավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, համավարակի դեմ պայքարը, Լեռնային Ղարաբաղում իրադրության հետագա կայունացումը, իրանական միջուկային գործարքը, Ուկրաինայի հետ հակամարտությունը, Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «Բորելը կքննարկի Ուկրաինայում և հարևան երկրներում Ռուսաստանի գործողությունները, իրանական միջուկային գործարքի իրականացման կարևորությունը, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը և այլ հարցեր»։
19:37 - 29 հունվարի, 2021
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հունվարի 27-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:  Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների՝ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական իրականացման ընթացքի շուրջ: Հայտարարությամբ ամրագրված հումանիտար հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը Հայաստանի համար:  Նախարար Այվազյանը շեշտեց, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման խթանման համար:  Նախարարներ Այվազյանը և Լավրովը մտքեր փոխանակեցին նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
18:29 - 27 հունվարի, 2021
ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը. Լավրով |armenpress.am|

ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Սերգեյ Լավրովը այս մասին նշել է հանդիպմանը հաջորդած ասուլիսին: «Մենք հատուկ ուշադրությամբ ենք դիտարկել Լեռնային Ղարաբաղի իրադրությունը՝ հաշվի առնելով այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից, որոնց շնորհիվ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին հնարավոր է եղել հասնել ամբողջությամբ կրակը դադարեցնելուն: Մենք նաեւ պատմեցինք այն պայմանավորվածությունների մասին, որոնք Մոսկվայում հունվարի 11-ին ընդունեցին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը, որտեղ խոսք էր գնում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային եւ այլ կապերի ապաշրջափակման ուղղությամբ համագործակցության մասին` տարածաշրջանի երկրների եւ նրանց բոլոր հարեւանների մասնակցությամբ, ներառյալ Իրանի Իսլամական Հանրապետության: Եվ մենք համոզված ենք, որ այդ աշխատանքը թույլ կտա վերջնականապես կարգավորել իրավիճակի մնացած քաղաքական ասպեկտները Լեռնային Ղարաբաղի շուրջ արդար հիմունքներով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների և, իհարկե, ի շահ նրանց բոլոր հարևանների»,- ասաց Լավրովը:
16:50 - 26 հունվարի, 2021
Իրանի արտգործնախարարը Լավրովին ներկայացրեց Հայաստան և Ադրբեջան իր այցերի նպատակը |armenpress.am|

Իրանի արտգործնախարարը Լավրովին ներկայացրեց Հայաստան և Ադրբեջան իր այցերի նպատակը |armenpress.am|

armenpress.am:  ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան տարածաշրջանային այց է կատարում, որպեսզի աշխատանքներ տարվեն այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության մեջ: Այս մասին Զարիֆն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում: «Ես շատ ուրախ եմ շնորհավորել ձեզ, պարոն Պուտինին` Ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու առիթով: Ամեն դեպքում, մեր ընդհանուր մտահոգությունը նրանում էր, որ այդ հակամարտությունն ընթանում էր երկուսիս հարևանությամբ, լարում էր իրավիճակը, մարդիկ էին զոհվում: Իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է` աշխատել այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարություններում»,- ասել է Զարիֆը:
15:17 - 26 հունվարի, 2021
Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը

 |armenpress.am|

Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման հարցը: Այս մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, որ փետրվարի 4-6-ը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Փետրվարի 5-ին նրան կընդունի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների խնդիրներն ու հեռանկարները: «Նախատեսվում է նաև մտքերի լայն փոխանակություն՝ միջազգային օրակարգի արդիական թեմաների շուրջ, այդ թվում իրավիճակը՝ Արևմտյան Բալկանների տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ տարածքում: Կքննարկվեն իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացումը, Եվրոպայում անվտանգության խնդիրները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,-ասված է հայտարարությունում:
19:28 - 25 հունվարի, 2021