Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Գործադիրը ցանկանում է բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ հողատեսքերի |armenpress.am|

Գործադիրը ցանկանում է բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ հողատեսքերի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: «Նախագծի և դրանից բխող կառավարության որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ նշանակության հողատեսքերի»,- ասաց Խոջոյանը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով:
15:38 - 09 դեկտեմբերի, 2020
Արցախում հացահատիկի 50 000 հա ցանքատարածք անցել է Ադրբեջանին. պարենային անվանգության խնդիրը |hetq.am|

Արցախում հացահատիկի 50 000 հա ցանքատարածք անցել է Ադրբեջանին. պարենային անվանգության խնդիրը |hetq.am|

hetq.am: Գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը մինչև պատերազմը Արցախի Քաշաթաղի շրջանում, որը գրավել են ադրբեջանական ուժերը, 200 հեկտար ցանքատարածքներ է մշակել՝ աճեցնելով օրգանիկ հատիկաընդեղեն, հիմնականում՝ հաճար: Բերքի զգալի հատված արտահանվել է, մյուս հատվածն էլ՝ սպառվել Արցախում ու Հայաստանում: Պատերազմից հետո նա և բազմաթիվ այլ գործարարներ կորցրել են իրենց բիզնեսի մեծ մասը:  Բացի այն, որ բազմաթիվ մարդիկ կորցրել են իրենց բիզնեսն ու աշխատանքն, այս խնդիրը նաև պարենային անվտանգության ռիսկեր է պարունակում: Կոպիտ հաշվարկներով՝ Հայաստանում և Արցախում տարեկան սպառվել է  500-600 հազար տոննա հացահատիկ: Արցախն ապահովել է  դրա 20-30%-ը:  Եվ հիմա այդ 20-30%-ը «բաց է մնում»:   Հակառակորդին է անցել 95  հազ. հեկտար վարելահող Արցախում, պաշտոնական տվյալներով, տարեկան մինչև 150 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ է աճեցվել, մասնավորապես 2019-ին՝ 118 հազար տոննա:  Թե պատերազմի հետևանքով հակառակորդին անցած հողերի կազմում որքան են հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները, հստակեցված չէ: Առայժմ միայն նախնական հաշվարկներ են: «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Արցախի գյուղատնտեսության նախարարությունից պատասխանել են, որ նախնական հաշվարկներով, հակառակորդին է անցել շուրջ 95 հազ. հեկտար վարելահող: Նշված տարածքներում կատարվում էր տարեկան ավելի քան 70 հազ. հեկտար  ցանքս, որից շուրջ 50 հազ. հա՝ հացահատիկային: Հացահատիկային մշակաբույսերից ցանվում էր հիմնականում ցորեն, գարի ու հաճար:   Ինչ վերաբերում է հատիկաընդեղենին, ապա՝ հակառակորդի վերահսկողության տակ անցած վարելահողերում, նախնական հաշվարկիներով, մշակվում էին շուրջ 450 հեկտար հատիկաընդեղեն: Դա, կրկին ըստ նախարարության հաղորդած տվյալների, կազմել է Արցախում հատիկաընդեղենի մշակաբույսերի ցանքատարածությունների 30%-ը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արցախում հացահատիկ և հատիկաընդեղեն է աճեցվել հիմնականում Քաշաթաղի, Հադրութի, Ասկերանի, Մարտունու ու Մարտակերտի շրջաններում:  Միայն Շահումյանի ու Շուշիի շրջաններում է այն փոքր թիվ կազմել: Հաշվի առնելով հակառակորդին  անցած տարածքների մասին տեղեկությունները, կարելի է ենթրադրել, որ հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90%-ն անցել է հակառակորդին: Իսկ Հայաստանում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների (ՀՀ ՎԿ), 2019 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 199 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն, որը 2018 թվականի համեմատ կրճատվել է 41.2%-ով: Միևնույն ժամանակ, Հայաստանը զգալի քանակությամբ հացահատիկ է ներմուծում: Ըստ մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին ներմուծվել է 250 հազար տոննա ցորեն: Հայաստան ներմուրծվող ցորենի մոտ 90%-ը Ռուսաստանից է, մնացածը՝ հիմնականում Ուկրաինայից ու Վրաստանից:  Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ ցորենի ինքնաբավության մակարդակը 2018 թվականին կազմել է 31.5%, որը տարիների ընթաթքում նվազել է: Համեմատության համար 2014 թվականին այն կազմել է 48.7%: «Ժամանակ կորցնելու իրավունք չունենք» Հարություն Մնացականյանը շեշտում է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ժամանակ կորցնելու իրավունք չունեն. պետք է արդեն իսկ  ծրագիր մշակել հստակ քայլերով ու անցնել այն իրագործելուն: Այլապես՝ ցորենի պարենային անվնագության լուրջ խնդիրներ են առաջ գալու: Գյուղատնտեսը դեռևս 2019 թվականից Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրել է հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրությունը զարգացնելու ճանապարհային քարտեզ, որը սակայն մինչ օրս արձագանքի չի արժանացել: Ծրագիրը ներառում է չորս հիմնական ուղղություններ՝ գյուղատնտեսական տեխնիկայի թարմացում, որակյալ սերմնացուի ներմուծում, հողերի պարարտացման վերահսկում և ցանքաշրջանառության ապահովում:  «Մեր տեխնիկան 40 տարվա է՝ 20-50% կորստով ենք բերքը հավաքում: Դա շատ լուրջ ազդեցություն է թողնում մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Հաջորդը պարարտացման խնդիրն է: Մեր գյուղացիները միշտ պարարտացնում են նույն ազոտական պարարտանյութով, որը հողն ամբողջությամբ դեգրադացնում է: Պետությունը պետք է պարտադիր միջոցներ ձեռնարկի՝ տարբեր գործիքներ կիրառելով, օրինակ՝ ինչ-որ քանակությամբ հող ունեցող գյուղացին չկարողանա ինչ-որ քանակությունից ավելի ազոտական պարարտանյութ գնել, որպեսզի հողը շարքից դուրս չգա»,- ասում է Հարություն Մնացականյանը:   Կարդալ ավելին hetq.am-ում։
20:20 - 03 դեկտեմբերի, 2020
էկոնոմիկայի նախարարությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

էկոնոմիկայի նախարարությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

 ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարներին և Երևանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը։ Հանդիպման ընթացքում հյուրերը համառոտ ներկայացրել են Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) հիմնական առաքելությունը, մասնավորապես՝ գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին, քննարկվել են համատեղ նոր ծրագրերի առավել նպատակահարմար ուղղությունները։ Նախարար Վահան Քերոբյանն ընդգծել է ընթացիկ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու կարևորությունը։ Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման հարցերով փորձագիտական խորհրդատվության և խորհրդատվական աջակցության վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարները։    Հուշագրով նախատեսվում է փորձագիտական և խորհրդատվական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսության զարգացման քաղաքականության մշակման և օրենսդրական դաշտի բարելավման նպատակով՝ ապահովելով Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանները։   
17:13 - 02 դեկտեմբերի, 2020
«Իմ քայլը» փակ հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հետ |1lurer.am|

«Իմ քայլը» փակ հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հետ |1lurer.am|

1lurer.am: «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման համար խորհրդարան էր եկել էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը: Պաշտոնն զբաղեցնելուց մեկ-երկու օր անց հարցազրույցում երկնիշ տնտեսական աճ խոստացած Քերբոյանը մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ խոստանալով ասուլիս հրավիրել:Նախարարի հետ հանդիպման նպատակը ծանոթությունն էր՝ կարճ պարզաբանեց «Իմ քայլ»-ից Հայկ Գևորգյանը: Իրատեսակա՞ն է հաջորդ տարի երկնիշ տնտեսական աճ գրանցելու նախարարի խոստումը․ Գևորգյանի կարծիքով՝ անհնարին ոչինչ չկա:Հանդիպման մասին չխոսեց նաև խմբակցության ղեկավարը: Լիլիթ Մակունցը խուսափեց պատասխանել ներքաղաքական հարցերին՝ պատճառաբանելով՝ երկրում առկա մթնոլորտը թույլ չի տալիս առողջ գաղափարներ քննարկել: Իշխանական պատգամավոր Կարեն Համբարձումյանն էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար համախմբման կոչ է անում:Երեկ հրաժարական ներկայարցրեց Սյունիքի մարզպետը: Այսօր տարածած ուղերձում Հունան Պողոսյանը նշել է՝ որքան էլ փաստարկները, պարզաբանումները, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չի կարող համակերպվել այս իրողության հետ։ Մարզից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանը Պողոսյանի հրաժարականի պատճառներից տեղյակ չէ, սակայն վստահեցնում է՝ Սյունիքում ամեն ինչ նորմալ է:Ի դեպ, Հունան Պողոսյանը ևս հավաստիացնում է՝ գործադրված ջանքերի շնորհիվ վերջին օրերի ընթացքում Սյունիքում այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ և անվտանգ սահմանագիծ:
22:05 - 01 դեկտեմբերի, 2020
Բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռվելու են լայն հնարավորություններ տնտեսվարողների համար․ էկոնոմիկայի նախարար |tert.am|

Բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռվելու են լայն հնարավորություններ տնտեսվարողների համար․ էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություն է տեսնում։ Հարցին, թե իրադարձությունները խոսում են, որ ինքն առնվազն վեց ամսվա նախարար է լինելու, այդ ընթացքում ինչպես է բեկում մտցնելու, Վահան Քերոբյանն ասել է, որ ինքը եկել է երկարաժամկետ, իր պլանը հինգ տարվա է և այսօրվանից սկսում է աշխատել։ Վահան Քերոբյանը նախանշել է այն հնարավորությունները, որոնք կստանա տնտեսությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում, որոնք նշված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Նախարարն ասել է, որ այսօր առաջին խնդիրը սպառման խթանումն է և տնտեսվարողներին պետք է տալ հնարավորություն լիարժեք գործունեության համար։ Ի պատասխան հարցի, թե խոսում են, որ նախատեսվում է սահմանները բացել, Հայաստանն արդյո՞ք ունի ռազմավարություն, թե ինչ պետք է անել, նախարարն ասել է.«Իհարկե, տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն, եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ։ Բայց հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, այդ որոշումն ընդունվել է պատերազմի ժամանակ, նախորդ նախարարի օրոք, և արդյունքում ազատվելու է 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Ես կոչ եմ անում վերցնել այդ ցուցակը, և այնպես անել, որ հունվարի 1-ից մեր խանութներում թուրքականի փոխարեն հայտնվեն հայկական ապրանքները»։Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրին, ապա Վահան Քերոբյանն ասել է, որ դա սահմանների բացումն է. «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։
19:07 - 29 նոյեմբերի, 2020
Արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով․ ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան․ էկոնոմիկայի նախարար

Արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով․ ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան․ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է այն հնարավորություններին, որոնք կարող են ստեղծվել թուրքական ծագման մի շարք ապրանքների ներկրումն արգելելուց հետո։ «Հունվարի մեկից արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։ Ես, իհարկե, չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ, տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան։ Ապրանքների մանրամասն ցանկը կարող եք գտնել հետևյալ հղումով: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկություն` օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով»,- գրել է նա։  
22:25 - 28 նոյեմբերի, 2020
Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին՝ կատարած աշխատանքի համար, գոհունակություն հայտնել համատեղ աշխատանքից և հավելել, որ նրա պաշտոնանկությունը չունի որևէ քաղաքական դրդապատճառ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Տիգրան Խաչատրյանի ներուժը դեռևս կներգրավվի տնտեսության հետագա զարգացման գործում: Կառավարության ղեկավարը հաջողություններ է մաղթել Վահան Քերոբյանին հետագա գործունեության մեջ և նշել. «Պարոն Քերոբյանը պետական համակարգ է գալիս մասնավոր հատվածից: Վերջին անգամ, երբ մենք առնչվել ենք միմյանց հետ, դա եղել է այն առիթով, որ պարոն Քերոբյանը քննադատում էր Կառավարությանը, թե գործադիրը բավարար ուշադրությամբ չի լսում բիզնեսին, մասնավոր հատվածին: Եվ, ահա, նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին, մասնավոր հատվածին և այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնել Կառավարությունում և ոչ միայն բարձրաձայնել, այլև անմիջապես զբաղվել դրանց լուծմամբ»: Վարչապետի խոսքով՝ Վահան Քերոբյանի թեկնածության շուրջ քննարկումներ է ունեցել Արդյունաբերողների և գործարարների միության, Ազգային ժողովի գլխադասային երկու հանձնաժողովների հետ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս բանաձևը, կոմբինացիան նախարարի կարգավիճակում առավել էֆեկտիվ կդարձնի պարոն Քերոբյանի աշխատանքը: «Սա, ըստ էության, մի մոդել է, որ մենք պիտի փորձարկենք և տեսնենք, թե նա որքանով է աշխատում, երբ իսկապես առիթ կա խնդիրների իմացությամբ գալ անմիջապես ոլորտից և այստեղից այլ հայացքով նայել ու փորձել իրականությունը դարձնել ավելի լավը»,- ասել է Կառավարության ղեկավարը:Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նախարարության անձնակազմին համագործակցության համար: «Պարոն վարչապետ, չի եղել այնպես, որ երկու տարիների ընթացքում մեր պատասխանատվության ոլորտում գտնվող որևէ խնդիր, որ նկատված է և ունի լուծման առաջարկ, Ձեր գլխավորությամբ կառավարության քննարկմանը ներկայացնենք և դա մնա անարձագանք: Հուսով եմ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացել ենք լուծել խնդիրների մի զգալի մաս: Շատ դժվար ժամանակներ են եղել՝ փոփոխական, որովհետև միշտ գործոնները, որոնք ի հայտ են եկել տնտեսության վերջին, հատկապես ավելի քան 9-10 ամիսների ընթացքում, անսպասելի ուժով են ազդել տարբեր ոլորտների վրա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ դեպքերում եղել են արձագանքներ մասնավոր հատվածից, որ կառավարության որոշումները, հատկապես հակաճգնաժամային միջոցառումների տեսքով, ունեցել են թիրախային, կետային նշանակություն, դրական փոփոխություններ առաջացնելու նախադրյալ ստեղծող ազդեցություն: «Կարծում եմ, որ հենց այդպես էլ մասնավոր հատվածը սպասում է, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունը շարունակի գործել: Շատ ուրախ եմ, որ պարոն Քերոբյանը գալիս է մասնավոր հատվածից՝ լավ պատկերացնելով այն խնդիրները, որոնք այնտեղ կան: Ըստ էության, նա ունի աշխատանքի նույն ձեռագիրը, կարևորում է նույն արժեքները: Մաղթում եմ մեծ հաջողություններ, ուզում եմ վստահեցնել, որ նախարարության անձնակազմը պրոֆեսիոնալ է, գիտի իր խնդիրները և Ձեր առաջնորդությամբ, պարոն Քերոբյան, կշարունակի խնդիրները լուծել, ինչպես առնվազն մինչև հիմա: Հուսով եմ և հավատում եմ, որ հաջողությունները երկար սպասել չեն տա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման հնարավորություն ընձեռելու համար և Տիգրան Խաչատրյանին՝ նախորդ երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Չնայած ես քննադատել եմ, բայց, միևնույն է, հարգանքի և հիացմունքի արժանի է Ձեր աշխատանքը, որովհետև այն թիմը, որը ձևավորվել է, այն խնդիրները, որոնք առաջացել են մինչև այս տարվա առաջին եռամսյակի ավարտը, փայլուն ձևով լուծվել են: Պարզապես, իմ կարծիքով, կորոնավիրուսը և պատերազմական իրավիճակը նոր իրողություններ են առաջ բերել, և մարտահրավերների կարգը փոխվել է: Այսինքն՝ թե՛ արագության, թե՛ խնդիրների մասշտաբի առումով մենք այժմ ամբողջությամբ ուրիշ իրականության մեջ ենք: Կարծում եմ՝ այն թիմը, որի հետ այսօր առիթ ունեցա ծանոթանալու, ի վիճակի է լուծել այդ խնդիրները, որովհետև զգում եմ այդ կրակը և մեր երկրի առաջ ծառացած ոչ այդքան հեշտ խնդիրների լուծման մղումը: «Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը:
18:09 - 27 նոյեմբերի, 2020
Գյուղոլորտի ցուցանիշները մինչև տարեվերջ կբարելավվեն. խաղողի բերքատվությունն աճել է շուրջ 30 տոկոսով |armenpress.am|

Գյուղոլորտի ցուցանիշները մինչև տարեվերջ կբարելավվեն. խաղողի բերքատվությունն աճել է շուրջ 30 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ցուցանիշը մինչ տարեվերջ ավելի կբարելավվի, խաղողի բերքատվությունը նախորդ տարվա համեմատությամբ մոտ 30 տոկոսով բարձր է եղել:  Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:   Նա հիշեցրեց, որ Վիճակագրության կոմիտեն արդեն հրապարակել է 9 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը: «Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք ունենք դրական միջակայքում գտնվող տնտեսական ակտիվություն՝ գյուղատնտեսության բանագավառում՝ 0.5 տոկոսով բարձր, քանի նախորդ տարվա նույն ժամանակում: Մինչև տարեվերջ այս ցուցանիշը կբարելավվի»,- ասաց Խաչատրյանն ու ներկայացրեց սպասվող բարելավման պատճառը: Խաղողի հետ կապված վիճակագրությունը հիմնականում ամփոփվում է չորրորդ եռամսյակում: Նախարարը նշեց, որ խաղողի հետ կապված՝ այս տարի առանձնահատուկ իրավիճակ էր: Տարբեր գնահատականներով՝ առնվազն 25-30 տոկոսով ավելի բարձր բերքատվություն է եղել, քան նախորդ տարվա ընթացքում: «Գրեթե ամփոփեցինք խաղողի մթերման ամբոջ ընթացքը: Մթերված խաղողի քանակը նույնպես վկայում է, որ դա նախորդ տարվա նկատմամբ առնվազն 30 տոկոսով ավելի մեծ քանակություն էր կազմում»,- ասաց Խաչատրյանը: Նա նշեց, որ դժվար էր համավարակի պայմաններում, երբ վերամշակող ձեռնարկությունների իրացման ծավալներն էապես նվազել են: «Կառավարության կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ առանձին տեղերով առանձին դժվարություններով, բայց հնարավոր եղավ ամբողջ գործընթացը կազմակերպել և հասցնել ավարտին»,- ասաց նախարարը:
13:07 - 06 նոյեմբերի, 2020
Կառավարության սուբսիդավորմամբ տրամադրված գյուղոլորտի վարկերի ծավալը մոտ 100 մլրդ դրամ է |armenpress.am|

Կառավարության սուբսիդավորմամբ տրամադրված գյուղոլորտի վարկերի ծավալը մոտ 100 մլրդ դրամ է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կառավարության կողմից սուբսիդավորմամբ տրամադրված գյուղացիական վարկերի ընդհանուր ծավալը տարեվերջի դրությամբ կազմում է մոտ 100 մլրդ դրամ: Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:   «2020-ի վերջի դրությամբ վարկային պորտֆելը, որ կառավարության կողմից սուբսիդավորման առարկա է տնտեսության մեջ, կազմում է մոտ 100 մլրդ դրամ»,- ասաց Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ պետությունը գյուղանտնտեսության ոլորտում շարունակում է ընդհանուր նշանակության ծրագրերի վարկերի սուբսիդավորումը: Դրանք 3-15 մլն դրամ մեծությամբ գյուղատնտեսական վարկերն են: «2020-ին համավարակով պայմանավորված՝ մենք ներդրեցինք նաև մեկ բաղադրիչ՝ մինչև 1 մլն դրամանոց վարկերը, որոնք անվանում ենք միկրովարկեր: Դրանք նույնպես սուբսիդավորվեցին կառավարության կողմից: Եվ ես ուզում եմ ասել, որ շատ մեծ նշանակություն ունեցան տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում տնտեսական ակտիվությունը բավարար մակարդակի վրա պահելու համար»,- ասաց նախարարը: Տարեսկզբից մինչև մարտ, երբ կառավարությունը դեռևս չէր ներդրել համավարակի դեմ հատուկ պայքարի նպատակով աջակցության պորտֆելը, կար վարկավորում մոտ 7 մլրդ դրամի չափով: «Երբ երկրորդ եռամսյակից սկսած ներդրվեց համավարակի դեմ պայքարի աջակցության ծրագիրը, դրանից հետո մինչև այժմ բանկերի կողմից ֆինանսավորվել են 50 մլրդ դրամի վարկեր, որոնք ամբողջությամբ տոկոսային մասով սուբսիդավորվում են կառավարության կողմից: Այդ 50 մլրդից 13-ը միկրովարկերն են: Դրանք այն 1 մլն դրամանոց վարկերն են, որ գյուղացիական տնտեսությունները կարողացան սուբսիդավորվման եղանակով ստանալ և օգտագործել իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
12:28 - 06 նոյեմբերի, 2020
Կառավարությունը 2021-ին գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ուղղությամբ կհատկացնի 31.2 մլրդ դրամ |armenpress.am|

Կառավարությունը 2021-ին գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ուղղությամբ կհատկացնի 31.2 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աջակցության ծրագրերի ուղղությամբ կառավարության հատկացրած միջոցների ծավալը տարեվերջին կհասնի 29 մլրդ դրամ, կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի հատկացնել 31.2 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:   «Արդեն իսկ գարնանը, երբ պարզ դարձավ, որ համավարակը պետք է մեծ չափով ազդի տնտեսական ակտիվության վրա, մենք վերանայեցինք կառավարության անելիքները գյուղատնտեսության ոլորտում: Հասկանալի էր, որ մենք պետք է էապես ավելի մեծ աջակցություն ցուցաբերեինք տնտեսության այն ոլորտին, որն առաջին հերթին կարող է պարենային ապահովության երաշխիքներ ստեղծել: Այն իր ապակենտրոնացվածության շնորհիվ թույլ էր տալիս ստեղծել ներառական տնտեսական ակտիվություն և դրանով մեղմել այն տնտեսական վնասները, որ կարող էին առաջանալ համավարակի արդյունքում: Այդ ամենի արդյունքում մենք սպասում ենք, որ 2020-ին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աջակցության ծրագրերի ուղղությամբ հատկացված կլինեն 29 մլրդ դրամին հասնող ֆինանսական միջոցներ: Ընդ որում, դրանք բոլորն էլ շարունակական են»,- ասաց նախարարը: 2021-ին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ֆինանսական աջակցությունը կկազմի մոտ 31.2 մլրդ դրամ: Աջակցությունը գյուղատնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու նպատակ ունի: Անդրադառնալով բուսաբուծության ոլորտին՝ նախարարը հիշեցրեց, որ հատկապես ինտենսիվ այգեգործությունն այն ճանապարհն է, որ բուսաբուծության ոլորտում կարող է առաջացնել բեկում: Նա հիշեցրեց 2020-ին իրականացված պիլոտային ծրագրի՝ եղանակային ռիսկերից ապահովագրության համակարգի ներդրման մասին:  
11:43 - 06 նոյեմբերի, 2020
2021-ին Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ Խաչատրյան
 |armtimes.com|

2021-ին Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ Խաչատրյան |armtimes.com|

armtimes.com: 2021-ին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ երկրների եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ 3 երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսը եւ Ղազախստանը, արդեն իսկ ունեին ազատ առեւտրի երկկողմ համաձայնագրեր Սերբիայի հետ, եւ այս բազմակողմ համաձայանագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս միանալով արտոնյալ ռեժիմին՝ առեւտրի մասով մեզ համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Սերբիայի տնտեսական տարածքում»,- ասաց նախարարը: Խաչատրյանի խոսքով՝ մյուս առանձնահատկությունն այն է, որ այդ միացման գործընթացում ունեցել են որոշակի քվոտային առանձնահատուկ կարգավորումների հնարավորություն. «Այդտեղ մեզ համար առավելապես բարենպաստ ռեժիմ ենք պայմանավորել հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնցով առանձնահատուկ մրցունակ է Հայաստանի տնտեսությունը»: Նախարարը նշեց, որ խոսքն ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի համար արտահանման պայմաններն են:     
17:28 - 05 նոյեմբերի, 2020