Գործադիրը ցանկանում է բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ հողատեսքերի |armenpress.am|
15:38 - 09 դեկտեմբերի, 2020

Գործադիրը ցանկանում է բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ հողատեսքերի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Նախագծի և դրանից բխող կառավարության որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ նշանակության հողատեսքերի»,- ասաց Խոջոյանը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել