Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ |armtimes.com|

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: «Կան նախկին պաշտոնյաներ, որոնց գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել: Նրանց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ: Դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ: Այս փաստերի հետ կապված զանգեր են եղել, եւ քաղավիացիայի պաշտոնյաները, ենթադրելի կոռուպցիոն պատճառներով դրանք թաքցրել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռևազյանից եւ կառավարությունից: Այս ամեն ինչի արդյունքում է տեղի ունեցել այս պատմությունը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգատետերրի՝ քաղավիացիային լիցենզիայից զրկելու մասին հարցին: Վարչապետը նշեց, որ Հայաստանի ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձր չափանիշներին, իսկ քաղավիացիան լիցենզիայից զրկվել չի կարող.  «Հայաստանի ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձր չափանիշներին: Այո, քաղաքացիական ավիացիայի ոլորտում ունենք պրոբլեմներ, մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից, եւ շահարկողներն իզուր են դա շահարկում: Որ խոսում էի պետական մարմինների սաբոտաժի մասին, սա այդ սաբորտաժի դեպքերից մեկն է: Եթե նայեք Կապանի իմ ասուլիսը, ապա կտեսնեք, որ ես այնտեղ խոսել եմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեության մասին, թե ինչպես որոշ նախկին պաշտոնյաներ, ում գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել եւ թե որոնց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ Հայաստանում ինչեր են տեղի ունեցել: Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ և այլն: Դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված ենթադրաբար շրջանակների հետ: Երկար տարիներ դա թաքցվել է: Այդ փաստերը, որոնց հետ կապված ահազանգեր են եղել, թաքցվել են կոռուպցիոն շրջանակների կողմից ՀՀ կառավարությունից եւ քաղավիացիայի կոմիտեի ղեկավարից»-նշեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ ամենեւին չի տխրում այս իրավիճակից, քանի որ սա նշանակում է՝ սրանով գիծ են քաշելու եւ հասկանալու են, որ ավիացիոն կառավարման պատկերացումները, որ երկար տարիներ եղել են Հայաստանում, պարզապես անընդունելի են: Ավելին՝ armtimes.com կայքում։
00:18 - 07 ապրիլի, 2020
Գաղտնիք եմ բացում. տեսել եմ ռազմարդյունաբերական համակարգի նմուշ, որը զրոյից հավաքվել է Հայաստանում․ վարչապետ |1lurer.am|

Գաղտնիք եմ բացում. տեսել եմ ռազմարդյունաբերական համակարգի նմուշ, որը զրոյից հավաքվել է Հայաստանում․ վարչապետ |1lurer.am|

1lurer.am: «Ես ուզում եմ ակնարկել ձեզ մի նորության մասին, որը գաղտնիք է։ Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ։ Այդ նմուշի գոյությունը Հայաստանի Հանրապետությունում վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր համակարգ է դուրս գալիս»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև այն հարցին, թե որ փուլում է գտնվում ռազմարդյունաբերական համալիրի կառուցումը, քանի որ նախընտրական շրջանում ասել էր, որ ստեղծվելու են ռազմարդյունաբերական գործարաններ, որտեղ արտադրվելու են զենքեր, բացվելու են աշխատատեղեր։ Փաշինյանն ընդգծեց, որ այդ նմուշը, ոչ միայն գերժամանակակից արտադրանք է, այլև կա առանձնահատկություն, զրոյից հավաքվել է Հայաստանում։ Փաշինյանը նաև նշեց, որ միայն այդ արտադրանքի գոյությունը վկայում է, որ Հայաստանում կան պրոֆեսիոնալներ, մասնագետներ, որոնք կարող են զրոյից ռազմական նշանակության արտադրանք թողարկել։  «Այդ տեսնելով՝ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ մենք պետական պատվեր կիջեցնենք այդ արտադրանքի համար, որպեսզի արտադրությունը նորմալ ընթացքով շարունակվի։ Պայմանավորվեցինք, որ ջանքեր կգործադրենք այդ արտադրանքով կամ մոդիֆիկացված տարբերակով միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ»,- ասաց վարչապետը։
23:18 - 06 ապրիլի, 2020
Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Հակաճգնաժամային 9 միջոցառումներ են ընդունվել եւ մենք առաջնահերթ ենք համարում մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ներդրումները, տեխնոլոգիաների զարգացումը, գիտելիքի զարգացումը, գիտության զարգացումը, եւ գիտահենք տնտեսությունն ենք պատկերացնում որպես ճգնաժամի հաղթահարման երկրաժամկետ ռազմավարություն։ Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացին հարցրել էր, թե ինչքա՞ն պետք է շարունակվի այս վիճակը՝ հավելելով․«Որքան գնում, այնքան վատանում է, ճգնաժամն անխուսափելի է։ Ի՞նչ գործողությունների ծրագիր կա այս վիճակից դուրս գալու եւ աստիճանաբար բնականոն կյանք վերադառնալու համար»։ Փաշինյանի համոզմամբ՝ իրենք կկարողանան տնտեսական եւ սոցիալական միջոցառումների արդյունավետ փաթեթ ընդունել եւ իրականացնել։ «Իհարկե, ճգնաժամն անխուսափելի է, այստեղ արդեն որեւէ կասկած չկա։ Բայց պետք չէ դրանից ողբերգություն սարքել, որովհետեւ առանց այն էլ պրոբլեմը կա, բայց մենք պետք է հասկանանք մի բան․ սա Հայաստանի պրոբլեմը չէ, սա համաշխարհային պրոբլեմ է եւ ըստ էության համաշխարհային տնտեսությունը գտնվում է փլուզման պրոցեսի մեջ»,- ասաց վարչապետը։ Նա կրկին շեշտեց, որ պետք է ճգնաժամը դիտարկել որպես հնարավորություն եւ որ տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ։ «Ես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ, որ մենք պետք է ճիշտ կարողանանք կառուցել մեր հակաճգնաժամային քաղաքականությունը, մենք պիտի խնդիրը դնենք առաջիկա 5 տարիներին մեր ՀՆԱ-ն կրկնապատկել եւ համաշխարհային նոր շուկաներում նոր դիրքեր գրավել։ Մեր պատկերացումը օր առաջ, ժամ առաջ կանխատեսելի եւ կառավարելի դարձնել համաճարակը եւ քայլ առ քայլ վերադառնալ նորմալ կյանքի, աշխատել եւ աշխատանքով հաղթահարել այս ճգնաժամը։ Իհարկե, կառավարությունը, ինչպես եւ նախկինում, ամեն ինչ պետք է անի աշխատանքը խրախուսելու եւ աջակցելու համար»,- եզրափակեց վարչապետը։
22:48 - 06 ապրիլի, 2020
Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան
 |armtimes.com|

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան |armtimes.com|

armtimes.com: «Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը քննել եւ լսել է բազմաթիվ մարդկանց: Հիմա հանձնաժողովը խնդիր է դրել լսել 2016 թվականի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ ես տեղյակ եմ, որ Սերժ Սարգսյանն էլ է հրավիրված քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, քաղաքացիների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների «ձգձգվելու» մասին հարցին եւ ասելով, թե չի կարծում, որ աշխատանքները ձգձգվում են: «Կարծում եմ, երբ Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը կներկայանան քննիչ հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան: Նշեմ, որ հանձնաժողովն այս ընթացքում մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրվել եւ մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Հանձանժողովի աշխատանքների ժամկետը երկարացվել է մինչեւ հունիս ամիս եւ ես հուսով եմ, որ հանձնաժողովն արդեն այդ ժամանակ եզրակացություն կունենա»,-եզրափակեց վարչապետը: Հարցի պատասխանը՝ 3:13:05-ից.   
22:46 - 06 ապրիլի, 2020
Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ենք գազի գնի նվազեցման հարցը. Նիկոլ Փաշինյան
 |24news.am|

Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ենք գազի գնի նվազեցման հարցը. Նիկոլ Փաշինյան |24news.am|

24news.am: «Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հետ, գազի գնի նվազեցման հարցն ենք քննարկել»։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ այսօր մենք գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք և այն պետք է անպայման լուծենք։ «ՌԴ նախագահին ասել են՝ հաշվի առնելով այս ճգնժամային իրավիճակը, ակնկալում եմ, որ ՌԴ նախագահի հետ կկարողանանք այդ թեման քննարկել և գալ ընդհանուր հայտարարի և ՌԴ նախագահը կմիջամտի այս գործընթացին, որ կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել։ Կառավարության և մեր հանրության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այդպիսի որոշում կայացնել», - ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում այսօր էլ կրկնել է՝ ճիշտ կլինի, որ Հայաստանը ռուբլով վճարի գազի համար։
22:37 - 06 ապրիլի, 2020
Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություների շուրջ 230 երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիքներ, նրանք ընդգրկվել են աջակցության ծրագրերում․ Փաշինյան

Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություների շուրջ 230 երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիքներ, նրանք ընդգրկվել են աջակցության ծրագրերում․ Փաշինյան

Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություների շուրջ 230 երեխաներ վերադարձվել են կենսաբանական ընտանիքներ եւ նրանց ընտանքիներն ընդգրկվել են աջակցության ծրագրերում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացու հարցին, թե փակված մանկատների երեխաների հարցն ինչպես է լուծվելու, որտե՞ղ են, ո՞վ է խնամում, եւ մարդիկ, որոնք ուզում են որդեգրել, հիմա ո՞ւմ պետք է դիմեն։ «Նախկինում այդ երեխաները պահվում էին այդ բավականին տխուր հիմնարկներում եւ մեր քաղաքականությունն այն է, որ այդ երեխաները վերադառնան եւ ապրեն իրենց ընտանիքներում։ Եւ էն գումարները, որ մենք ծախսում էինք այն հաստատություններում, հիմա ծախսում ենք այդ ընտանիքներում եւ ներկայումս այդ ընտանիքները ստանում են նաեւ բնաիրային փաթեթներ, իսկ այն երեխաները, որոնց անհնար էր ընտանիք վերադարձնել, նրանց էլ տեղավորում ենք աջակցության ծրագրերում ներառված խնամատար ընտանիքներում, եւ այդ ընտանիքները ստանում են 136 հազար դրամ աջակցություն եւ եւս 30 տոկոս՝ հաշմանդումություն ունեցող ամեն երեխայի համար։ Այս պահին 48 ընտանիքներում են 65 երեխաներ։ Որդեգրման համար անհրաժեշտ է դիմել մարզպետարան կամ Երեւանի քաղաապետարան»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը հավելեց նաեւ, որ ծերերի որեւէ հաստատություն այս պահին չի փակվել։ Նրանց պահման պայմաններն էականորեն կլավանան։  
22:35 - 06 ապրիլի, 2020
Մեր կառավարության ծրագրերով շահառուները ստանում են շատ ավելի մեծ օժանդակություն, քան Վրաստանի դեպքում․ Նիկոլ Փաշինյան

Մեր կառավարության ծրագրերով շահառուները ստանում են շատ ավելի մեծ օժանդակություն, քան Վրաստանի դեպքում․ Նիկոլ Փաշինյան

Վրաստանի կառավարությունը սուբսիդավորում է այն քաղաքացիների կոմունալ ծախսերը, որոնք երեք ամվա ընթացքում 200 կիլովատտից քիչ էլեկտրաէներգիա և 200 խ/մ-ից քիչ գազ կօգտագործեն։ Որոշ հաշվարկներով՝ միջինում դա կազմում է մոտ 25 հազար դրամ, մինչդեռ Հայաստանի կառավարության սոցիալական ծրագրերով շահառուները ստանում են շատ անգամ ավելի մեծ ծավալով օժանդակություն։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հետևյալ հարցին․ «Վրաստանը վճարում է երեք ամսվա կոմունալ վճարները, ինչու՞ Հայաստանում պետությունը չի աջակցում, չէ՞ որ ասում եք՝ տնտեսական աճով առաջ ենք Վրաստանից, ու՞մ համար էր տնտեսական աճը, ժողովրդի՞, թե՞․․․»։Վարչապետն ընդգծեց, որ միջոցառումների ընդլայնման արդունքում օժանդակությունը հասանելի կլինի բոլոր խոցելի խմբերին, ապա հիշեցրեց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ֆորս մաժոր» է հայտարարել, և որևէ բաժանորդի գազը կամ լույսը չեն անջատի չվճարման պատճառով։
22:14 - 06 ապրիլի, 2020
Արցախում հեղափոխություն չի եղել, բայց նաև հակահեղափոխություն չի եղել |civilnet.am|

Արցախում հեղափոխություն չի եղել, բայց նաև հակահեղափոխություն չի եղել |civilnet.am|

civilnet.am: Արցախում հեղափոխություն չի եղել, բայց Արցախում նաև հակահեղափոխություն չի եղել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա շատ կարևոր արձանագրում է: Ուզում եմ ընդգծել, որ պայմանական ասած հակահեղափոխական ուժերն Արցախում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ջախջախիչ պարտություն են կրել»,- ասաց վարչապետը՝ չնշելով, թե որ ուժեն են «պայմանական ասած հակահեղափոխականները»: Այնուհետև նա հիշեցրեց, ամիսներ առաջ հայտարարած իր տեսակետն առ այն, որ «եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, մենք Արցախը կդարձնենք հեղափոխության օջախ»: Փաշինյանի կարծիքով, Արցախում անցկացված խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո պետք է կատարվեն բարեփոխումներ: «Մենք Արցախի նոր իշխանությունների հետ պետք է դա երաշխավորենք», - ասաց նա՝ նշելով, որ եթե Արցախի ընտրություններում թույլ տրված խախտումների վերաբերյալ հավաստի տեղեկություններ լինեն, ապա դրանք անարձագանք չեն մնա: «Ընտրությունների վերաբերյալ ես տվել եմ իմ գնահատականը և շնորհավորել Արցախի ժողովրդին: Ես չեմ ասել, որ դրանք իդեալական ընտրություններ էին, բայց դրանք որոշակի հետևություններ անելու հնարավորություն տալիս են»,- ասաց վարչապետը՝ նկատելով, որ Արցախում տեղի ունեցած ընտրությունները արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որ կա այնտեղ:
22:04 - 06 ապրիլի, 2020
Կառավարությունը 20 հյուրանոց է վարձել կորոնավիրուսի պայմաններում մեկուսացածներին տեղավորելու համար․ Փաշինյան |shantnews.am|

Կառավարությունը 20 հյուրանոց է վարձել կորոնավիրուսի պայմաններում մեկուսացածներին տեղավորելու համար․ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: Կառավարության ընդունած հակաճգնաժամային ծրագրերից առաջինը, երրորդը և ութերորդը վերաբերում են նաև տուրիզմի ոլորտին։ Այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։ Նա նշեց, որ արտոնյալ վարկեր են տրամադրվում կազմակերպություններին, իսկ անհատ աշխատողներին էլ տրվելու են աշխատավարձի մոտավոր կեսի չափով գումարներ։ Ինչ վերաբերում է նույն ոլորտի հետ կապ ունեցող հյուրանոցներին, վարչապետը նշեց, որ կառավարությունը վարձել է հյուրանոցներ, որտեղ էլ պահում է կորոնավիրուսի պայմաններում մեկուսացվողներին։ Փաշինյանի խոսքերով՝ այդ հյուրանոցները այդ ծառայություններից ստանում են գումարներ, թեև ոչ այնքան, որքան կստանային զբոսաշրջիկներ ընդունելու դեպքում։ Վարչապետը նշեց, որ 20 հյուրանոց է վարձվել այս պահին։
21:54 - 06 ապրիլի, 2020
Օրենքից ավելի կամ պակաս կոշտ պետք չէ լինել․ ցավոք, մեր օրենքի կիրառումը բավարար չափով արդյունավետ չէ․ վարչապետ

Օրենքից ավելի կամ պակաս կոշտ պետք չէ լինել․ ցավոք, մեր օրենքի կիրառումը բավարար չափով արդյունավետ չէ․ վարչապետ

Պետք է ոչ թե կոշտ, չոր կամ փափուկ աշխատել, այլ Հայաստանում պետք է հաստատվի օրենքի իշխանություն եւ օրենքի գերակայություն: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ի պատասխան քաղաքացու հարցի, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դատաիրավական համակարգը պետք է լիարժեք արդյունավետ աշխատի: Ուժային մարմինները որտեղ պետք է՝ լինեն կոշտ, որտեղ պետք է՝ մեղմ: Մենք այդ ճանապարհով գնում ենք: Ոմանք մեզ մեղադրում են փափուկ աշխատելու մեջ, ոմանք էլ շատ կոշտ աշխատելու մեջ, ոմանք մեղադրում են չափից ավելի կոշտ աշխատելու մեջ: Բայց այս բոլորի ճիշտ համաձայնեցումը օրենքն ու իրավունքը, արդյունավետ  իրավապահ համակարգը, արդյունավետ դատական համակարգն են»,- ասաց Փաշինյանը: Օգտատիրոջ հարցին, թե թավիշը ե՞րբ է պակասելու, որը շատերն ընդունում են որպես թուլություն, Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ, որ երկրում պետք է լինի լավ մթնոլորտ: Մենք ժողովրդավարական երկիր ենք եւ պետք է շարունակենք այդպիսին մնալ: Մենք չենք եղել եւ չենք լինելու դիկտատուրա, բայց կարծում եմ՝ իշխանությունը պետք է լինի կոշտ, ինչը հավասար է օրինականին: Օրենքից ավելի կոշտ կամ պակաս կոշտ պետք չէ լինել։ Ցավոք, մեր օրենքի կիրառումը բավարար չափով արդյունավետ չէ, բայց համոզված եղեք՝ կդարձնենք արդյունավետ»,- եզրափակեց վարչապետը:
21:43 - 06 ապրիլի, 2020
Պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ, եթե դա բաժանենք թոշակառուներին, ամեն ամիս թոշակը կավելանա 165 դրամով․ վարչապետ

Պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ, եթե դա բաժանենք թոշակառուներին, ամեն ամիս թոշակը կավելանա 165 դրամով․ վարչապետ

Պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ, եթե դա բաժանենք Հայաստանում թոշակառուների թվին, կստացնի՝ տարվա ընթացքում ամեն թոշակառուի գումարը կավելանա 1988 դրամով, ամեն ամիս՝ 165 դրամով։ Մենք Ձեր ակնկալածից 24 անգամ ավելի ենք բարձրացրել թոշակները։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք անիմաստ պարգևավճարները չեն ուզում քչացնել և դրանք փոխանցել թոշակառուներին։«Նախ ասեմ, որ իմ որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճարներ չեն ստանալու, և այդ գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսի դեպ պայքարի նպատակներով»,- ասաց Փաշինյանն, ապա անդրադարձավ պարգևավճարների գումարը թոշակառուներին տրամադրելու առաջարկին։«Պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է մեկ մլրդ դրամ, ես գործողություն արեցի՝ հասկանալու համար, թե ինչ կունենանք, եթե Ձեր առաջարկն իրականություն դարձնենք։ Այդ գումարը, եթե բաժանենք Հայաստանում թոշակառուների թվին (Հայաստանում կա 503 հազար թոշակառու), ստացվում է, որ տարվա ընթացքում ամեն թոշակառուի այդ գումարից կհասնի 1988 դրամ, ամեն ամիս ամեն թոշակառուի գումարը կավելանա 165 դրամով։ Եթե Դուք թոշակը 165 դրամով ավելացնելը շատ մեծ բան եք համարում, մենք մեր որոշմամբ արդեն իսկ 2020 թվականի հունվարի 1-ից Ձեր ակնկալածից 24 անգամ ավելի բարձրացրել ենք թոշակները»,- պարզաբանեց վարչապետը։ Նա նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարներով լուծել են շատ կարևոր խնդիր, կարողացել են 2019 թվականի ընթացքում աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով 2018 թվականից մինչև հիմա  1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, նպաստ, թոշակ են բարձրացրել։ «Հասկանում եմ, որ պարգևավճարների թեման շահարկումների մեծ տեղիք է տալիս, բայց պարզ թվաբանական գործողությամբ ցույց տվեցի, թե այդ շահարկումների հետևում ինչ է»,- ասաց վարչապետը։Նիկոլ Փաշինյանը նաև նշեց․ «Մենք բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների համար տարեկան 1 մլրդ ենք հատկացրել, իսկ 2020թ․ պետբյուջեով զինծառայողների, փրկարարների, անտառապահների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, նվազագույն աշխատավարձերի բարձրացման, կենսաթոշակների ու նպաստների բարձրացման համար հատկացրել ենք 71,6 մլրդ դրամ։ Այսինքն՝ այս գումարի 1.4%-ի չափով ենք բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված խնդիրը լուծել։ Այս 1.4%-ի ներդրման արդյունքում ունեցել ենք 98.6%-ի էֆեկտ»,- ասաց Փաշինյանն ու ավելացրեց․ «Շա՞տ ենք բարձրացրել կենսաթոշակները։ Ո՛չ, շատ չենք բարձրացրել, բայց Ձեր ասածից 24 անգամ ավելի ենք բարձրացրել»։
21:39 - 06 ապրիլի, 2020
Ընդունում եմ, որ այդտեղ խնդիր կա, ուղղակի մեր հաշվարկը ցույց է տվել, որ հասարական տրանսպորտը վիրուսի տարածման շատ վտանգավոր օջախ է․ Փաշինյան

Ընդունում եմ, որ այդտեղ խնդիր կա, ուղղակի մեր հաշվարկը ցույց է տվել, որ հասարական տրանսպորտը վիրուսի տարածման շատ վտանգավոր օջախ է․ Փաշինյան

Ես ընդունում եմ, որ այդտեղ պրոբլեմ կա, ուղղակի պետք է արձանագրենք, որ մեր հաշվարկը ցույց է տվել, որ հասարական տրանսպորտը վիրուսի տարածման շատ վտանգավոր օջախ է եւ ստիպված ենք այդ գործողությունն արել: Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատիրոջ դիտարկմանը, որ տրանսպորտ չլինելու պարագայում ամեն օր տաքսիով աշխատանքի գնալու խնդիր կա։ «Ես հասկանում եմ, լրիվ ընդունում եմ, որ այդտեղ խնդիր ունենք եւ այս իրավիճակները կքննարեկնք, բայց պատկերացրեք, որ կառավարության անգործության պատճառով դուք տրանսպորտում վարակվեիք կորոնավիրուսով, այս ձեր ասած պրբլեմները կխորանան: Սա ճգնաժամ է, եւ էլի ներողություն եմ խնդրում անհարամարությունների համար, բայց այս ճգնաժամը պետք է ջանք գործադրելով հաղթահարենք եւ վերադառնանք բնականոն կյանք»,-ասաց նա: Վարչապետը հիշեցրեց, որ ապրիլի երեքից Երեւան համայնքի ավտոբուսներով իրականցվում է Երեւանի 3 բուժհաստատությունների աշխատողների երկկողմանի տեղափոխում: Նա նշեց, որ եթե այսօրվա ցուցանիշները դառնան օրինաչափություն, ապա հնարավորություն կունենան րոպե առաջ, օր առաջ խնդիրը լուծել։
21:23 - 06 ապրիլի, 2020
Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքը |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից գոհ չէ: Այս մասին ՀՀ վարչապետը նշեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան: Քաղաքացու հարցն այն մասին էր, թե այդ առնչությամբ քանի քրեական գործ կա հարուցված և երբ են բռնագանձվելու հափշտակումները, եթե այդպիսիք կան: «Վերջերս խորհրդակցություններ ենք անցկացրել, և ես տվել եմ հստակ հանձնարարականներ, որպեսզի հակակոռուպցիոն գործերի էֆեկտիվությունն էականորեն ավելանա: Մենք փորձել ենք դուրս բերել պատճառները, հիմա էլ այդ պրոցեսն ընթացքի մեջ է, փորձում ենք հասկանալ, թե որոնք են օբյեկտիվ պատճառները, որոնք են սուբյեկտիվները, որ այդ գործերը բավարար արդյունավետությամբ առաջ չեն ընթանում: Իմ գործընկերները գիտեն, որ եթե այդ արդյունավետությունը չբարձրանա, ապա արդեն այլ կարգի որոշումներ պիտի մենք կայացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  Ինչ վերաբերում է վերադարձված գումարներին, ապա ՀՀ վարչապետը նշեց, որ խնդիրը միայն բռնագանձված և բռնագանձվելիք գումարները չեն: Խնդիրն այն է, որ 2018 թվականից ի վեր, մինչև այս պահը Հայաստանի բյուջեի եկամուտներն էականորեն ավելացել են:«Դա ի կատարումն իմ նախահեղափոխական խոստման, որ բյուջեի եկամուտները պետք է աճեն 30-35 տոկոսով: Հիմա մենք ունենք 40-45 տոկոսով աճ: Դա ստվերի դեմ պայքարն է, մենաշնորհի դեմ պայքարն է, դա կոռուպցիայի դեմ պայքարն է, որոնց արդյունքներով այդ գումարները վերադարձվել են պետական բյուջե: Ասեմ, որ քրեական գործերով 40 մլրդ դրամ հետ է բերվել, իսկ հարուցված քրեական գործերը վերաբերում են 190 մլրդ դրամի չարաշահումներին, բայց սա ամբողջը չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, ամեն ինչ արվելու է դրա էֆեկտիվությունը մաքսիմալ բարձրացնելու համար: 
21:03 - 06 ապրիլի, 2020
Եթե օգնությունը բաժանենք բոլորին, կստացվի` ավելի պակաս ենք օգնում այն մարդկանց, որոնք ավելի շատ են զգում դրա կարիքը․ վարչապետ

Եթե օգնությունը բաժանենք բոլորին, կստացվի` ավելի պակաս ենք օգնում այն մարդկանց, որոնք ավելի շատ են զգում դրա կարիքը․ վարչապետ

Աջակցության համար մեզ համար ամենակարևորը հասցեականություն ապահովելն է։ Երեխաներ կան, որ օգնության կարիք չունեն այն չափով, ինչ չափով մյուս երեխաները։ Ես ինքս չորս երեխա ունեմ, երկուսն անչափահաս են, բայց չեմ կարծում, որ իրենք պիտի օգտվեն պետության աջակցությունից։ Մեր խնդիրը հասցեականությունն է։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե ինչու՞ նոր նախագծում որոշվեց ,որ միանվագ օգնություն կստանան այն մայրերը, որոնք չեն աշխատում և նպաստառու չեն։ «Իսկ եթե օգտվեին բոլոր երեխաները ավելի նպատակահարմար չէ՞ր լինի։ Թող չլինի 100 հազար, լինի 20 հազար, բայց բոլորն օգտվեն։ Ամեն դեպքում ծանր վիճակը բոլորի համար է ծանր։ Կան մարդիկ, որոնք հեռացված չեն աշխատանքից, բայց մատնվել են հարկադիր պարապուրդի և ունեն անչափահաս երեխա»,- գրել էր քաղաքացին: Վարչապետ Փաշինյանը բացատրեց կառավարության տրամաբանությունը․ «Շատ են ասում, թե մարդկանց բաժանում եք խմբերի, բաժանարար գծեր եք տանում։ Ուզում եմ բացատրել, թե ինչու ենք խումբ-խումբ իրականացնում այդ օգնությունների աջակցության որոշումները՝ հասցեականության համար։ Բարեկեցիկ խավի երեխաներ նույնպես կան, չէ՞, մեր երկրում, գուցե երեխաներ կան, որոնց ծնողների եկամուտներն այս ընթացքում ոչ թե նվազել, այլ ավելացել են։ Եթե մենք օգնությունը բաժանենք բոլորին, կստացվի, որ ավելի պակաս ենք օգնում այն մարդկանց, որոնք ավելի շատ են զգում այդ օգնության կարիքը»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունը տարբեր խավերի օգնության տրամադրման ծրագրեր է իրականացնում․ օգնում են նրանց, ովքեր այս ընթացքում աշխատանքից ազատվել են, նրանց, ովքեր աշխատանքից ազատվել են և ունեն երեխաներ, կամ ովքեր որոշակի ոլորտների աշխատողներ են, հարկադիր արձակուրդում են, բայց չեն վճարվում։«Մենք այդպիսի մարդկանց համար էլ ծրագրեր ունենք։ Կանխավարկածն այն չէ, որ բոլորին գտնում ենք, այլ այն, որ եթե մի ընտանիքն այս մի ծրագրին չի համապատասխանում, մյուսին համապատասխանի։ Ենթադրենք՝ 59 տարեկան մեկը, որ որևէ ծրագրից չի օգտվում, մեծ է հավանականությունը, որ ապրում է մի ընտանիքում, որտեղ կա երեխա, և այս չափանիշով է օգտվում կամ ապրում է ընտանիքում, որն օգտվում է տնտեսական աջակցման ծրագրից և այլն»,- ասաց նա։ Վարչապետը նշեց՝ հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ իրենց ծրագրերը սպառիչ չեն․ «9 հակաճգնաժամային միջոցառում ենք ընդունել և պայմանավորվել ենք, որ պետք է անընդհատ մոնիթորինգ անենք ու պարզենք, թե ում ենք բաց թողել, որպեսզի լրացնենք»։Փաշինյանն ասաց՝ գիտեն, որ կան բազմաթիվ ձեռնարկություններ, որտեղ մարդիկ արձակուրդի են ուղարկված, բայց չեն վճարվելու, սակայն այսօր ՊԵԿ-ի բազաներում այդ հանգամանքը դեռ չի երևում, այն կերևա մինչև ապրիլի 20-ը, երբ եկամտահարկի հաշվետվությունները լինեն։ «Այդ ժամանակ հստակ կտեսնենք՝ ինչքան մարդ է, որ հարկադիր արձակուրդի է գնացել և չի վճարվել, և ինչքան մարդ է, որ գտնվել է ու վճարվել։ Այսպես հնարավորություն կունենանք առավել կարիքավորներին օգնելու առավել հասցեական, իսկ մինչ այդ, իհարկե, մենք կանգնած չենք, 9 ծրագիր ընդունել ենք, որոնց մի մասն արդեն իսկ աշխատում է, մյուս մասը այս շաբաթվա ընթացքում կաշխատի»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
21:00 - 06 ապրիլի, 2020