armtimes.com: «Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը քննել եւ լսել է բազմաթիվ մարդկանց: Հիմա հանձնաժողովը խնդիր է դրել լսել 2016 թվականի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ ես տեղյակ եմ, որ Սերժ Սարգսյանն էլ է հրավիրված քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, քաղաքացիների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների «ձգձգվելու» մասին հարցին եւ ասելով, թե չի կարծում, որ աշխատանքները ձգձգվում են:
«Կարծում եմ, երբ Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը կներկայանան քննիչ հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան: Նշեմ, որ հանձնաժողովն այս ընթացքում մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրվել եւ մեծ ծավալի աշխատանք է կատարվել:
Հանձանժողովի աշխատանքների ժամկետը երկարացվել է մինչեւ հունիս ամիս եւ ես հուսով եմ, որ հանձնաժողովն արդեն այդ ժամանակ եզրակացություն կունենա»,-եզրափակեց վարչապետը:
Հարցի պատասխանը՝ 3:13:05-ից.
comment.count (0)