Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Փոխվարչապետ Ավինյանը օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին

Փոխվարչապետ Ավինյանը օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մարտի 10-ին շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին են ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք 24-ժամյա բնույթ են կրում: Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը: Փոխվարչապետը կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ այսուհետ բոլոր ուղևորները (անկախ նրանից, թե ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ) պետք է լրացնեն հասցեական քարտերը, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը: Տիգրան Ավինյանը ներկա է եղել նաև ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին:
20:21 - 10 մարտի, 2020
Տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը

Տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը

Մարտի 10-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,Այսօր անց ենք կացնում հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքների խորհրդի երկրորդ նիստը: Պետական կառավարման ոլորտում երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրները բերել են մի իրավիճակի, երբ հանրային կառավարման համակարգը արդյունավետ չի աշխատում և ոչ միշտ է կարողանում պատշաճ ու որակյալ ծառայություններ մատուցել մեր բնակչությանը։ Վստահորեն կարող եմ պնդել, որ այն բարեփոխումները, որոնք այսօր և առաջիկա 2 ամիսների ընթացքում պետք է ակտիվ քննարկումների առարկա դառնան և՛ մեր խորհրդում, և՛ հանրային լայն շրջանակներում, պետական կառավարման համակարգին կօժտեն իր առաքելությունն իրականացնելու համար ավելի արդյունավետ կարողություններով, գործիքներով և մեխանիզմներով: Եվ ընդհանուր առմամբ, այդ առաքելությունը հետևյալն է. մատուցել բարձրորակ հանրային ծառայություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և արդյունավետ որոշումների միջոցով ապահովել Հայաստանի կայուն զարգացումը, բարեկեցությունն ու առաջընթացը: Այսքանով կեզրափակեմ իմ ելույթը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենանք բովանդակային քննարկում իրականացնելու համար: Այնուամենայնիվ, կարևոր եմ համարում նշել, որ բոլորին ուղարկված ռազմավարության երեք բաժինների նախագծերը, ինչպես նաև գործողությունների ծրագիրը դեռևս մշակման փուլում են: Հետևապես, այսօրվա քննարկումը, կարծում եմ, մեծ ներդրում է լինելու այդ ռազմավարության և գործողությունների ծրագրի, ինչպես նաև արդյունքային ցուցանիշների համար: Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն հանրային ծառայողներին, որոնք մասնակցել են աշխատանքային խմբերի աշխատանքներին: Եվ, իհարկե, բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին և փորձագետներին, որոնք մասնակցել են խորքային հարցազրույցներին»: Այնուհետև մանրամասնորեն քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության տեսլականը ու բարեփոխումների առաջին փուլի օրակարգը:
14:01 - 10 մարտի, 2020
Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը

Մարտի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերջին զարգացումները, պետական գերատեսչությունների կողմից ձեռնարկվող ու ձեռնարկվելիք քայլերը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում ու աշխարհում կորոնավիրուսի տարածվածության մասին վերջին վիճակագրական տվյալները: Նա նաև նշել է, որ մինչև այժմ Հայաստանում իրականացվել է 211 լաբորատոր հետազոտություն, որից միայն մեկի դեպքում է կորոնավիրուս հայտնաբերվել: Առանձին անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը, առևտրաշրջանառության, բեռնափոխադրումների ու զբոսաշրջային հոսքերի հետ կապված հարցերին: Ամփոփելով նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանն ասել է.«Հարգելի՛ գործընկերներ,Արձանագրենք մի քանի կարևոր կետ մեր այսօրվա խորհրդակցության արդյունքներով: Առաջին, ՀՀ մուտք գործող բոլոր քաղաքացիների համար մենք պահանջում ենք հասցեական քարտեր, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը: Այսինքն այդ քարտերը ունենալով ու վերլուծելով մենք կարող ենք հասկանալ արդյո՞ք վտանգավոր երկրների գոտում եղել են քաղաքացիները թե ոչ: Երկրորդ, Իրանի հետ կապված որոշ բեռների դեպքում՝ և՛ ներկրվող, և՛ արտահանվող, Էկոնոմիկայի նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի, Տեսչական մարմնի, Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում ստեղծում է մի պատուհան, ինչի միջոցով հնարավորություն է ստեղծվում որոշակի բեռնափոխադրումներ իրականացնել և՛ դեպի Հայաստան և՛ դեպի Իրան: Եվ այդ բեռնափոխադրումները իրականացվում են մեր կողմից վերահսկվող գործընթացի միջոցով: Երրորդ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռիսկային գոտիներ մեկնելուց, մասնավորապես Իտալիայի Լոմբարդիայի շրջան, մասնավորապես Միլան քաղաք՝ նվազագույնը գոնե մոտակա երկու շաբաթվա ընթացքում: Եվ, վերջինը, Իրանի Իսլամական Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, որոնք ունեն ընտանիքներ և ընտանիքի անդամներ, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն ու ՀՀ ռեզիդենտներ չեն, այդ ընտանիքների համար նույնպես հնարավորություն ստեղծել վերադառնալու Հայաստանի Հանրապետություն»:
09:19 - 10 մարտի, 2020
Հայաստանում կորոնավիրուսի 211 լաբորատոր հետազոտություն է կատարվել և մեկ դեպքում է վարակ հայտնաբերվել

Հայաստանում կորոնավիրուսի 211 լաբորատոր հետազոտություն է կատարվել և մեկ դեպքում է վարակ հայտնաբերվել

Մարտի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Ավինյանի գրասենյակից: Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերջին զարգացումները, պետական գերատեսչությունների կողմից  ձեռնարկվող ու ձեռնարկվելիք քայլերը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում ու աշխարհում կորոնավիրուսի տարածվածության մասին վերջին վիճակագրական տվյալները: Նա նաև նշել է, որ մինչև այժմ Հայաստանում իրականացվել է 211 լաբորատոր հետազոտություն, որից միայն մեկի դեպքում է կորոնավիրուս հայտնաբերվել: Առանձին անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը, առևտրաշրջանառության, բեռնափոխադրումների ու զբոսաշրջային հոսքերի հետ կապված հարցերին: Ամփոփելով նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, Արձանագրենք մի քանի կարևոր կետ մեր այսօրվա խորհրդակցության արդյունքներով: Առաջին, ՀՀ մուտք գործող բոլոր քաղաքացիների համար մենք պահանջում ենք հասցեական քարտեր, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը: Այսինքն այդ քարտերը ունենալով ու վերլուծելով մենք կարող ենք հասկանալ արդյո՞ք վտանգավոր երկրների գոտում եղել են քաղաքացիները թե ոչ: Երկրորդ, Իրանի հետ կապված որոշ բեռների դեպքում՝ և՛ ներկրվող, և՛ արտահանվող, Էկոնոմիկայի նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի, Տեսչական մարմնի, Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում ստեղծում է մի պատուհան, ինչի միջոցով հնարավորություն է ստեղծվում որոշակի բեռնափոխադրումներ իրականացնել և՛ դեպի Հայաստան և՛ դեպի Իրան: Եվ այդ բեռնափոխադրումները իրականացվում են մեր կողմից վերահսկվող գործընթացի միջոցով:  Երրորդ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռիսկային գոտիներ մեկնելուց, մասնավորապես Իտալիայի Լոմբարդիայի շրջան, մասնավորապես Միլան քաղաք՝ նվազագույնը գոնե մոտակա երկու շաբաթների ընթացքում: Իրանի Իսլամական Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, որոնք ունեն ընտանիքներ և ընտանիքի անդամներ, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն ու ՀՀ ռեզիդենտներ չեն, այդ ընտանիքների համար նույնպես հնարավորություն ստեղծել վերադառնալու Հայաստանի Հանրապետություն»:
19:37 - 09 մարտի, 2020
Դատարանը մերժեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին միջնորդությունը |tert.am|

Դատարանը մերժեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին միջնորդությունը |tert.am|

tert.am: 5:50 Հայցվոր կողմի պաշտպանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին։ Միջնորդությունը, սակայն, մերժվեց դատարանի կողմից։  15:00Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը։ ՀՀ 15 քաղաքացի հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի։ Հայցվորները պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող տվյալները: Նրանց ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը նշում է, որ հայցի պատճառ է հանդիսացել հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանի հայտարարությունը։ Ավելին՝ tert.am-ում
16:52 - 28 փետրվարի, 2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կանադայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կանադայի դեսպանին

Փետրվարի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կանադային նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերին: Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Ողջունելով հյուրին ու շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Կանադայի հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Նա շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը Հայաստանի համար այս կարևոր ժամանակաշրջանում ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էլիսոն ԼըՔլերը բարձր է գնահատել Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և նշել, որ առկա է ամուր հիմք հարաբերությունների հետագա զարգացման համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում  առկա ներուժին ու այս համատեքստում քննարկել են տնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու գյուղատնտեսության ոլորտում: Կողմերը անդրադարձել են նաև Կանադայում հայկական համայնքի գործունեությանը, որը կապող օղակ է հանդիսանում երկու երկրների միջև:
19:14 - 27 փետրվարի, 2020
«Լիդիանն» ունի ֆինանսական խնդիրներ. Տիգրան Ավինյանը՝ Ամուլսարի հարցի մասին |shantnews.am|

«Լիդիանն» ունի ֆինանսական խնդիրներ. Տիգրան Ավինյանը՝ Ամուլսարի հարցի մասին |shantnews.am|

shantnews.am: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հեռանկար»-ի տաղավարում, արձագանքելով տեսակետին, թե Ամուլսարի հարցում ինքը ժողովրդական պահանջներին կարծես ընդառաջ չի գնում, նշեց, որ ինքը բոլոր հարցերում օրինականության և օրենքի տառի պահպանման կողմնակիցն է: Փոխվարչապետը շեշտեց՝ պետք է ընդունել, որ կան դեպքեր, երբ կա պարտավորություն, որ ստանձնել է պետությունը, ու իրենք կարող են ասել՝ լավ, ունենք պարտավորություններ, որ պատրաստ չենք սպասարկել, սակայն չի կարծում, որ ընդհանուր առմամբ այդ մոտեցումը պետության նկատմամբ կարող է վստահություն առաջացնել: Սա՝ ընդհանրապես: Ինչ վերաբերում է Ամուլսարին, Ավինյանը ընդգծեց. «Ամուլսարի ծրագրում ամեն ինչ չէ, որ այնքան միանշանակ է, արդեն իսկ կարող եմ արձանագրել՝ անկախ հանգամանքից, որ այնտեղ որոշակի տրամադրություններ կան, որ դեմ են Ամուլսարի հանքի բացմանը, ինքը՝ «Լիդիանը», ունի ֆինանսական խնդիրներ, դրանց լուծումը ևս խնդրահարույց է: Մենք ունեցել ենք քննարկումներ և՛ ընկերության, և՛ բողոքող անձանց, և՛ համայնքի ներկայացուցիչների հետ, բայց այստեղ արդեն խնդիրը խորքային է, ֆինանսական դաշտում է և ընկերության հետ է կապված»:
14:38 - 27 փետրվարի, 2020
Բացառավում է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

Բացառավում է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսին։ «Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ բանակում, զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։ «Ուզում եմ՝ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան», - ասաց նա։ Վարչապետը Տիգրան Ավինյանին հորդորեց չթուլացնել զգոնությունը։ «ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ արեց բոլորին ապրել իրենց բնականոն կյանքով։ «Այս պահին որևէ անհանսգտացնող բան չունենք», - հավաստիացրեց վարչապետը։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան։ «Եթե, այնուամենայիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կախարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում», - ասաց Ավինյանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան ժամանող ուղևորները ամբողջությամբ վերահսկողության տակ են։
11:39 - 27 փետրվարի, 2020
2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր |armtimes.com|

2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: 2019 թ. ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) աճը, ըստ նախնական տվյալների՝ 7.6 տոկոս է կազմել. բացարձակ թվով 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ: Այս մասին երեկ ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին: 2018-ին ՀՆԱ-ի աճը կազմել էր 5.2 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ դա վատ ցուցանիշ չէ եւ հետաքրքրվեց, թե վերջին անգամ ե՞րբ է ՀՀ-ում նման աճ արձանագրվել: Ավինյանը պատասխանեց, որ 2000-ականներին է եղել ավելի բարձր աճ: «Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե ՀՆԱ-ի աճը 2019-ին եղել է 7.6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել, եւ համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թ. համար»,- ասաց վարչապետը: Շաբաթներ առաջ անկախ փորձագետները կանխատեսել էին, որ Հայաստանի տնտեսական աճը 2019-ի համար կլինի 8.2 տոկոս, իսկ վարչապետը հույս էր հայտնել, որ ՀՆԱ-ի աճը կլինի 8 տոկոս: Թեմայի վերաբերյալ խոսել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը: - Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում 7.6 տոկոս ցուցանիշը, եւ արդյո՞ք սա այն էր, ինչ ակնկալվում էր: - Տնտեսական ակտիվությունը գնահատող մեկ այլ ցուցանիշ՝ ՏԱՑ-ը, որը եւս հրապարակվել էր, 7.8 տոկոս էր կազմում: ՏԱՑ-ը եւ ՀՆԱ-ն սովորաբար շատ քիչ շեղում են ունենում ու սովորաբար ՀՆԱ-ն մոտ 0.2 տոկոսային կետով ավելի քիչ է լինում, քան տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ես ինչքանով տեղեկացված եմ, ՀՆԱ-ի ցուցանիշի մեջ ներկայումս արտացոլված է ավտոմեքենաների ներմուծումը, բայց  դրա այն հատվածը, որն օրինակ արտահանվել է ԵԱՏՄ շուկաներ՝ որոշակիորեն արտացոլված չէ: Դա ապագայում մեթոդաբանական շտկումներ է ենթադրում: Եթե մենք դիտարկում ենք այն ազդակները, որը տվել էր ՏԱՑ-ը, կարելի էր ակնկալել, որ ՀՆԱ-ն գտնվելու է այս շրջանակներում: Նաեւ միջազգային կառույցներն էին ՀՀ տնտեսության համար կանխատեսումներ արել՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, նրանք ընդհանուր բարձրացման ֆոնին՝ ավելի զուսպ աճ էին կանխատեսում: Իսկ սա նշանակում է, որ վերջին եռամսյակում մենք ավելի դրական զարգացում կարողացանք ունենալ: - Վարչապետը շաբաթներ առաջ գրել էր, որ անկախ փորձագետների կարծիքով 8.2 տոկոս տնտեսական աճ կունենանք եւ հույս էր հայտնել, որ ՀՆԱ-ն կլինի 8 տոկոս: Ինչո՞ւ այս ցուցանիշը չստացանք: - Եթե դուք ուսումնասիրեք միջազգային կառույցների կանխատեսումները զարգացած եւ զարգացող երկրների՝ ինչպիսին Հայաստանն է, վերաբերյալ, կտեսնեք, որ զարգացող երկրների համեմատ նրանց կանխատեսումների շեղումը բավականաչափ բարձր է: Սա պայմանավորված է 2 հանգամանքով. առաջինը՝ տեխզինվածության մակարդակի բարելավման ուղղությամբ ավելի բարձր ցուցանիշ ունենալու հնարավորությամբ: Երկրորդը, որ այդ տնտեսությունները որպես կանոն չափազանց փոքր են, եւ որոշակի դրական մոտեցումները կարող են էական նշանակություն ունենալ՝ կանխատեսվածի ու փաստացի ցուցանիշների առումով: Փորձագետներ կային, որ ժամանակին ասում էին Հայաստանը ռեցեսիայի (տնտեսական անկում) մեջ է: Այս դեպքում էլ ունենք փորձագետներ, որոնք էլ ավելի լավատեսական թվեր են հնչեցնում: Կարծում եմ, որ այս փորձագետների համար կազուսային էր համարվում այն, որ հնարավոր է շտկվի մեթոդաբանությունը եւ ՀՆԱ-ի ցուցանիշների մեջ ներառվի  ավտոմեքենաների արտահանումը: - Այլ երկրներում 7.6 տոկոս տարեկան ՀՆԱ-ի աճը ինչպիսի՞ ցուցանիշ է համարվում: - Եթե ուսումնասիրենք Եվրոպայի տարածաշրջանը՝ վստահաբար մենք կլինենք ամենաբարձր տնտեսական աճ գրանցած երկրներից: Բայց կարծում եմ, որ ինչպես ներկա կառավարության՝ այնպես էլ մեր քաղաքացիների համար շատ կարեւոր են դրա որակական բաղադրիչները: Այսինքն՝ ի տարբերություն նախկինում գրանցված աճերի, այստեղ այդ տնտեսության դրական զարգացումներից օգտվելը շատ ավելի ցցուն տեսանելի է եղել ու ավելի մեծ քանակով շահառուների մեջ է բաշխվել: Հեռուն չգնանք՝ ճանապարհների վիճակը, աշխատավարձային քաղաքականության փոփոխությունները, պաշտպանական բնագավառի որակական փոփոխությունները եւ զբոսաշրջային ոլորտի բարձր աճի տեմպերը: Սրանք այն ուղղություններն են, որոնք 2020 թ. շարունակական են լինելու: Այսինքն՝ մասնակցայնությունն այդ աճից օգտվողների՝ ավելանալու է: - Սա նշանակո՞ւմ է, որ 2020 թ. ՀՆԱ-ի աճն ավելի բարձր կլինի: - Այս պահին կանխատեսումը մոտավորապես 4.9 տոկոս է: ՀԲ-ն 5.2 է կանխատեսում: Սա պայմանավորված է նրանով, որ դեռեւս այն ծախսերը, ինչն իրականացնում ենք՝ կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների ոլորտում, ապագա աճերի հնարավորություններն են մեծացնում: Մի տարի կարող ենք ունենալ դրական զարգացումներ, ավելի բարձր աճ, բայց դրա շարունակականությունը եւ երկարաժամկետությունը վտանգված լինի: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:02 - 21 փետրվարի, 2020
Հայաստանում 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս |aysor.am|

Հայաստանում 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս |aysor.am|

aysor.am: 2019 թվականին ՀՆԱ-ի աճը 7,6 տոկոս է կազմել, ըստ նախնական տվյալների՝ բացարձակ թվով 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Վիճակագրական կոմիտեի նոր հրապարակած արդյունքները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք աճը իրենց նախատեսածից շատ է, և պարզվեց, որ այնքան է, որքան նախատեսել էին: Վարչապետն արձանագրեց, որ վատ ցուցանիշ չէ և հետաքրքրվեց, թե վերջին անգամ ե՞րբ է Հայաստանում նման աճ արձանագրվել:Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ վերջին անգամ 2000-ականին է եղել ավելի բարձր աճ: «Ուրեմն կարող ենք արձանագրել, որ մենք 2019 թվականին, եթե աճը եղել է 7,6 տոկոս, դա նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել և համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թվականի համար», - ասաց վարչապետը:
12:44 - 20 փետրվարի, 2020
Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-ամերիկյան բազմոլորտ համագործակցությունը ակտիվորեն զարգանում է և կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը:Դեսպան Թրեյսին ասել է, որ իրենք կարևորում են ՀՀ կառավարության հետ սերտորեն գործակցելու հնարավորությունները՝ հասանելի ժողովրդավարական հաստատությունների կայացման ու համընդհանուր բարեկեցության մեծացման հարցերում աջակցելու ընդհանուր հանձնառության համատեքստում:Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին և երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականին: Քննարկվել են հանրային կառավարման, արդարադատության, գործարար միջավայրի բարելավման ու թվայնացման ոլորտներում իրականացվող և նախանշվող բարեփոխումները:ՀՀ փոխվարչապետը ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին, հատկապես արհեստական բանականության, 5G տեխնոլոգիայի, կիբեռանվտանգության ուղղություններով:
21:11 - 13 փետրվարի, 2020
Կնվազեցվեն ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը |aysor.am|

Կնվազեցվեն ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը |aysor.am|

aysor.am: Գործադիրը սահմանել է ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման oրինակելի ձևը և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշումը:Հիմնավորման համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխությամբ պայմանավորված՝ 2019թ-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման չափաքանակները նվազեցվել են: ՀՀ կառավարության որոշմամբ առաջարկվում է նվազեցնել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: Որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագայում՝ այդ ապրանքները առևտրային շրջանառության մեջ ներգրավման ռիսկ: Որոշմամբ ներկայացված կարգավորումները տարածվելու են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման նկատմամբ: Տիգրան Ավինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս սահմանափակումները բացասաբար կազդեն այդ ճանապարհով տարատեսակ ապրանքներ ներմուծող անձանց գործունեության վրա: «Ուղղակի, պետք է նաև հստակ գիտակցենք, որ այդ ներմուծումներն ուղղակիորեն խաթարում են այն բարեխիղճ հարկատուների աշխատանքը, ովքեր նույն ապրանքները ներմուծում են, վճարում են բոլոր մաքսատուրքերը, վճարում են հարկերը»,- նշել է փոխվարչապետը:
16:17 - 13 փետրվարի, 2020
Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը |armtimes.com|

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը: Այսօրվա նիստում հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Մենք սահմանել էինք տուրք ցեմենտի ներմուծման համար՝ 14 հազար դրամ, եւ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն զգալիորեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Առաջարկում ենք ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նպատակով երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև հուլիսի 1-ը»,- ասաց Ավանեսյանը: Փոխնախարարն ընդգծեց, որ եթե 2018-ին Իրանից ամսական ներմուծվում էր 19 մլն տոննա ցեմենտ, ապա 2019-ին այդ ցուցանիշը հասել է 16,8 մլն տոննայի, սակայն դրա փոխարեն եռակի աճել է կլինկերի ներմուծումը. «Այսինքն՝ եթե մենք 2018-ին ամսական ներկրել ենք 2.8 հազար տոննա կլինկեր, հիմա դա հասել է 10 հազար տոննայի: Զուգահեռաբար, չնայած հայկական ցեմենտի արտադրության ծավալները որոշակիորեն նվազել են, կազմակերպություններից մեկում տեղի է ունեցել ծավալների որոշակի աճ: Ուստի կարող ենք փաստել, որ այդ մեխանիզմը, որ կիրառել ենք, որոշակի ազդեցություն ունեցել է, սակայն ավելի երկարաժամկետ ազդեցությունը հասկանալու համար պետք է երկարաձգել ժամկետը»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս կարգավորմամբ տուրք էր նախատեսվել միայն ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար որեւէ տուրք սահմանված չէր. «Հայաստանում կան ընկերություններ, որոնք ցեմենտ են արտադրում ներմուծված կլինկերի հիման վրա: Ընդամենն այս նախագծով 3 ամսով երկարաձգվում է մեխանիզմի կիրառումը, որի ընթացքում կհասկանանք հետագա կարգավորումների չափը, եւ արդյոք կլինկերի համար նույնպե՞ս պետք է պետտուրք սահմանել, թե՞ ոչ, որպեսզի ՀՀ-ում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը»: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի Ազգային ժողովում: Նշենք, որ ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքը գործում է մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը:
13:00 - 13 փետրվարի, 2020