Դատարանը մերժեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին միջնորդությունը |tert.am|
16:52 - 28 փետրվարի, 2020

Դատարանը մերժեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին միջնորդությունը |tert.am|

tert.am: 5:50

Հայցվոր կողմի պաշտպանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին։ Միջնորդությունը, սակայն, մերժվեց դատարանի կողմից։ 

15:00

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը։

ՀՀ 15 քաղաքացի հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի։ Հայցվորները պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող տվյալները:

Նրանց ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը նշում է, որ հայցի պատճառ է հանդիսացել հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանի հայտարարությունը։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել