Կորոնավիրուս

Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդը, հետաձգել զորակոչը եւ չեղարկել ֆուտբոլային մրցախաղերը |armenpress.am|

Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդը, հետաձգել զորակոչը եւ չեղարկել ֆուտբոլային մրցախաղերը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում բոլոր ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացրել են մինչեւ ապրիլի 1-ը: Այս որոշումն ընդունվել Է միջգերատեսչական համակարգող խորհրդի մարտի 11-ի նիստում, որը ղեկավարում Է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ինչպես հայտնել Է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, խորհուրդը նաեւ որոշում Է ընդունել պարտադիր զինվորական ծառայության գարնանային զինակոչը հետաձգել մեկ ամսով՝ մինչեւ ապրիլի 13-ը: Ավելի վաղ կորոնավիրուսի կապակցությամբ դպրոցներում եւ բուհերում հայտարարված արձակուրդները պետք Է ավարտվեին մարտի 16-ին: Բացի այդ, Վրաստանում դադարեցված Է բոլոր մանկապարտեզների աշխատանքը: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել Է, որ կորոնավիրուսի կապակցությամբ որոշում Է ընդունել երկրում մինչեւ ապրիլի 1-ը դադարեցնել բոլոր առաջնություններն ու ֆուտբոլային մրցախաղերը: Այսօրվա դրությամբ, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, երկրում լաբորատոր եղանակով հաստատված Է կորոնավիրուսով վարակման 23 դեպք, կարանտինում Է գտվնում 298 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 46 հոգի, հազարից ավելի քաղաքացիներ ինքնամեկուսացման մեջ գտնվելու հանձնարարական են ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:36 - 11 մարտի, 2020
Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը հորդորում է իրենց հետ կապի մեջ լինել

Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը հորդորում է իրենց հետ կապի մեջ լինել

Աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահել դիվանագիտական կառույցի հետ: Դեսպանությունը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք » սոցիալական ցանցի իր էջում: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի՝ աշխարհում արագ տարածման ներկա իրավիճակը՝ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունն առաջարկում է մշտական կապ պահել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ, հորդորում է Ղազախստանում և Ղրղզստանում ժամանակավորապես կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին դեսպանության էլեկտրոնային փոստին ([email protected]) ուղարկել իրենց տվյալները՝ անուն, ազգանուն, բնակության վայրը (մարզ, քաղաք, փողոց, շենք, բնակարան/տուն) և բջջային հեռախոսահամարը՝ կապի պահպանման նպատակով։ Հայտնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։ Գործարկվել է թեժ գծի հեռախոսահամար՝ +7 778 229 18 81»,-ասված է հայտարարության մեջ: Դեսպանությունը միաժամանակ խնդրում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ Ղազախստանի և Ղրղզստանի իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին։ Ղազախստանում հավատարմագրված ՀՀ դեսպանը համատեղության կարգով կատարում է նաև Ղրղզստանում ՀՀ դեսպանի պարտականությունները՝ նստավայրը Նուր-Սուլթան:
14:05 - 11 մարտի, 2020
Անկանխիկ գործարքները՝ լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում

Անկանխիկ գործարքները՝ լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում

Բրիտանական The Telegraph-ի հետ զրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը բնակչությանը հորդորել է հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ թղթադրամների կիրառումից՝ որպես կորոնավիրուսի հնարավոր փոխանցման միջոցի, և անցնել անկանխիկ վճարումների: Միանալով ԱՀԿ սույն հորդորին, Հայաստանի բանկերի միությունը ներկայացնում է տեղեկատվություն Հայաստանում անկանխիկ գործարքների աճի միտումների վերաբերյալ: 2019թ-ին վճարային քարտերով կատարվել է շուրջ 65 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34.5%-ով: 2019թ-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2 344 մլրդ ՀՀ դրամ, աճը՝ 21.3%: Վճարային քարտերի գործածության ծավալների աճի հետ միասին 2019թ-ին փոփոխվել է անկանխիկի և կանխիկի համամասնությունը.   քանակական առումով կանխիկ և անկանխիկ գործարքների քանակը գրեթե հավասարվել է: Բոլոր գործարքների 52%-ն իրականացվել է կանխիկ, իսկ 48%-ն՝ անկանխիկ: Մասնավորապես՝   2019թ-ին կանխիկ գործարքների քանակը կազմել է շուրջ 34 մլն, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 11.5%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 31 մլն՝ աճելով 72,9%-ով: Պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների ծավալը 2019թ-ին  կազմել է   602 մլրդ դրամ, աճը՝  52%: Այս դինամիկան թերևս վկայում է այն մասին, որ  բնակչության մոտ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն ու վստահությունն այս վճարման միջոցների հանդեպ: Անկանխիկ գործարքներ կատարելու մշակույթի ամրապնդման մասին է  վկայում նաև   POS-տերմինալներով և ինտերնետ միջավայրում կատարված գործարքների քանակական և ծավալային  աճը: POS-տերմինալներով կատարված գործարքների ծավալն ավելացել է 17.1%-ով, ինտերնետ միջավայրում  աճը կազմել է 53%: Նախորդ տարի POS-տերմինալներով կատարված գործարքների քանակն աճել են 60.6%-ով, իսկ ինտերնետ միջավայրում՝ 74.5%-ով: Անկանխիկ գործարքների ծավալի աճն, ի թիվս այլ միջոցառումների, պայմանավորված է նաև առևտրի և սպասարկման կետերում POS-տերմինալների  քանակի աճով: 2019թ-ին դրանց թիվը 8796–ից հասել է 10503-ի։ Հարկ է նաև նշել, որ  ընթացիկ տարում ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է կանխիկ շրջանառության կրճատում՝ հարցը դիտարկելով որպես ռազմավարական խնդիր: Եվս մեկ անգամ կոչ ենք անում վճարումներ կատարելիս նախապատվությունը տալ անկանխիկ գործարքներին՝ ներկա պայմաններում այն կիրառելով նաև որպես լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայություն
12:45 - 11 մարտի, 2020
Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ վերադառնալ Հայաստան

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ վերադառնալ Հայաստան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ Հայաստան։ Իտալիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ միջոցառումների պատճառով Ռայանէյր ավիաընկերությունը որոշում է կայացրել կասեցնել բոլոր երկրներից դեպի Իտալիա ժամանող և Իտալիայից մեկնող չվերթերը։Մասնավորապես, չվերթերը կասեցվելու են ս. թ. մարտի 14-ից սկսած (այսինքն վերջին չվերթը տեղի է ունենալու մարտի 13-ին) մինչև ապրիլի 8-ը (ներառյալ): Ինչ վերաբերում է Իտալիա-Հայաստան ավիաչվերթին, ապա ընդգծենք, որ Ռայանէյր ավիաընկերության կողմից դեպի Հայաստան վերջին չվերթը տեղի ունեցավ այսօր ժամը 21:40: Հավանականությունը մեծ է, որ այլ ավիաընկերությունները նույնպես նման քայլեր ձեռնարկեն և չեղարկեն թռիչքները Իտալիայից: Հետևաբար, կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան, քանի որ հետագայում հնարավոր է Իտալիայից մեկնող չվերթեր չլինեն: Ռայանէյր ավիաընկերությունը կտեղեկացնի բոլոր տուժած ուղևորներին չեղարկումների և հաջորդ քայլերի մասին։ Նշենք, որ այն դեպքում, երբ ավիաընկերությունն է չեղարկում չվերթը, ուղևորներին պետք է առաջարկի այլընտրանքային տարբերակներ։ Ավիաընկերությունը կտեղեկացնի, թե ինչ հնարավորություններ կամ այլընտրանքային տարբերակներ են առաջարկվում։ Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցները մարտի 10-ին գտնվել են Զվարթնոց օդանավակայանում, վերահսկել են Ռայանէյր ավիաընկերությամբ դեպի Իտալիա մեկնող և Իտալիայից ժամանող չվերթերը, տեղեկացրել COVID-19 կորոնավիրուսի վերջին զարգացումների մասին և հորդորել ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա։ Հարգանքով,ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
09:36 - 11 մարտի, 2020
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվողՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվողՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի´ հայրենակիցներ, Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։ Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով։ Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում»։
09:20 - 11 մարտի, 2020
Փոխվարչապետ Ավինյանը օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին

Փոխվարչապետ Ավինյանը օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մարտի 10-ին շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին են ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք 24-ժամյա բնույթ են կրում: Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը: Փոխվարչապետը կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ այսուհետ բոլոր ուղևորները (անկախ նրանից, թե ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ) պետք է լրացնեն հասցեական քարտերը, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը: Տիգրան Ավինյանը ներկա է եղել նաև ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին:
20:21 - 10 մարտի, 2020
Ryanair-ը մարտի 13-ից կդադարեցնի դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը |panarmenian.net|

Ryanair-ը մարտի 13-ից կդադարեցնի դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը |panarmenian.net|

panarmenian.net:  Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ryanair բյուջետային ավիաընկերությունը կասեցրել է դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը, հայտնել են ավիաընկերությունից, փոխանցում է The Journal-ը։ Մարտի 11-ից մինչև ապրիլի 8-ը կդադարեցվեն բոլոր ներքին չվերթներն Իտալիայում: Մարտի 13-ից մինչև ապրիլի 8-ը կդադարեցվեն դեպի Իտալիա բոլոր միջազգային չվերթերը: Նշվում է, որ բոլոր ուղևորներն էլեկտրոնային նամակով ծանուցումներ են ստացել՝ իրենց թռիչքների դադարեցման մասին: Ուղևորները, որոնք իրենց երկրներ են ցանկանում վերադառնալ, մինչև մարտի 13-ը կարող են թռչել համապատասխան չվերթերով: Տուժած ուղևորները կկարողանան ամբողջական փոխհատուցում ստանալ կամ «ճանապարհորդական կրդեիտ»՝ Ryanair-ի թռիչքներից առաջիկա 12 ամսում օգտվելու համար: Մարտի 9-ի երեկոյան ավիաընկերությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման պատճառով կրճատել է դեպի Իտալիա պլանավորված թռիչքների ժամանակացույցը: Իտալիան դարձել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման օջախը. մարտի 10-ի դրությամբ երկրում մոտ 9172 վարկված կա, մահվան մոտ 463 դեպք: Ամբողջ Իտալիայում վիրուսի պատճառով կարանտին է հայտարարված:
18:18 - 10 մարտի, 2020
Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել

Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել

Մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 13:10-ին, Միլանից Երևան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած 40 անձանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չի արձանագրվել:  «Զվարթնոց» օդանավակայանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ ախտահանման, զննման՝ համաձայն միջազգային առողջապահական կանոնների։ Իտալիայից ու համաճարակային առումով ռիսկային մի շարք երկրներից ժամանողներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ այս անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար: Իտալիայից ժամանող անձինք օդանավակայանից դուրս են բերվել առանձին, նրանց ուղեբեռը եւս հանձնվել է առանձին՝ բացառելու այլ ուղեւորների հետ շփումները։ Հաջորդիվ ձեռնարկվել են ախտահանման միջոցառումներ՝ սահմանված կարգով։ Առողջապահության նախարարությունն իր հերթին այսօր տեղեկատվություն է տարածել՝ հորդորելով խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա, իսկ այդ երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հայտարարության մեջ։
17:41 - 10 մարտի, 2020
ԱՆ-ն հորդորում է խուսափել Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա այցերից

ԱՆ-ն հորդորում է խուսափել Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա այցերից

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում. Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա: Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ: Գործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից: Խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց` նշված երկրներից ժամանած անձանց մասնակցությամբ: Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով: Նաև հորդորում ենք. Խուսափե՛լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ, Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե՛լ բժշկի:
12:39 - 10 մարտի, 2020