Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
11:36 - 11 մարտի, 2020

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Պաշտոնական ևս մեկ մրցաշար կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է: Ապրիլի 2 –ին Մոսկվայում նախատեսված տղամարդկանց և կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը նշած ժամկետում տեղի չի ունենա: Բայց մոսկվացի մարզասերները համանուն միջոցառման ականատեսը կդառնան   հունիսի 13 – 21 –ը: Այս մասին հայտնի դարձավ  մարտի 10-ին` ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի  կայացրած որոշումով:

Եվրոպական վարկանիշային  այդ ստուգատեսին մասնակցելու հայտ էին ներկայացրել  42 երկրների 386 մարզիկ – մարզուհիներ : Նրանցից 13 –ը  /  9 տղամարդ, 4 կին / մեր ծանրորդներն էին:

Մոսկվայում առաջնությանը զուգահեռ պետք է կայանար նաև  մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի վերընտրական  համաժողովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել