Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ադրբեջանը խոչընդոտում է, բայց չեմ կարծում՝ համանախագահները տեղի կտան շանտաժին, մի օր պետք է այցելեն տարածաշրջան. Բաբայան |tert.am|

Ադրբեջանը խոչընդոտում է, բայց չեմ կարծում՝ համանախագահները տեղի կտան շանտաժին, մի օր պետք է այցելեն տարածաշրջան. Բաբայան |tert.am|

tert.am: 2021թ-ը յուրահատուկ տարի է մեր երկրի համար, որովհետև այն ծանր արհավիրքից, երրորդ Արցախյան պատերազմից ապաքինվելու ժամանակահատված էր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով 2021թ-ի Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության գործունեությունը և կատարած աշխատանքները, ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Մեր ավանդական հարցերը շարունակում են մնալ նույնը, դա հակամարտության կարգավորումն է, երկկողմ հարաբերությունների զարգացումը, Սփյուռքի գաղթօջախների հետ կապերի ամրապնդումը և այլն։ Դրանց գումարվել է մեզ համար նոր առաջադրանք, դա մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է, որպեսզի ցույց տանք աշխարհին, որ Արցախը  կա և մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը»,-ասաց նա։ Նախարարը ներկայացրեց, թե ինչ հիմնական աշխատանքներ է իրականացնելու ԱԳՆ-ն 2022թ-ին։ «Ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորումը եղել է և կմնա մեր կարևորագույն առաջադրանքներից մեկը։ 2020թ-ից հետո առավել կարևոր է դարձել մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։ Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային քաղաքականություն, միաժամանակ զուսպ, գովազդից զուրկ, տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն։ Մենք որդեգրել ենք շատ գործելու, քիչ խոսելու քաղաքականություն»,-ասաց նա։ Անդրադառնալով պատերազմից հետո միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախ չայցելելուն՝ Բաբայանը շեշտեց. «Բավականին երկար ժամանակ է, նրանք չեն այցելում Արցախ, վերջին անգամ այցելել են 2019թ-ի վերջին։ Դրանից հետո եղավ համաճարակ, պատերազմ, որոնք սակայն տեխնիկական խոչընդոտներ են։ Առավել կարևոր խոչընդոտ Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցելությունը տարածաշրջան։ Գիտեք, որ հանդիպում է տեղի ունեցել ԱՀ նախագահի և ՌԴ նորանշանակ համանախագահի հետ, ես նույնպես մասնակցել եմ այդ հանդիպմանը։ Մենք սա բարձր ենք գնահատում։ Անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ։ Մի օր պետք է լինի նրանց այցելությունը տարածաշրջան, մանավանդ, որ իրենք ուզում ենք։ Վերջերս տեսանք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը և ըստ այդ տրամաբանության Մինսկի խումբը պետք է փակվի, բայց չեմ կարծում, որ համախաագահող երկրները տեղի կտան այդ շանտաժին»,- ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
13:34 - 19 հունվարի, 2022
Բաքուն Ֆրանսիայի ԱԳ նախարարին մեղադրում է դիվանագիտական էթիկետը խախտելու մեջ |azatutyun.am|

Բաքուն Ֆրանսիայի ԱԳ նախարարին մեղադրում է դիվանագիտական էթիկետը խախտելու մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը Ֆրանսիայի արտգործնախարարին մեղադրում է դիվանագիտական էթիկետը խախտելու մեջ: Ժան-Իվ Լը Դրիանը «ձևով և էությամբ անընդունելի» էր անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝ կապված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի Արցախ այցի հետ։ «Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը խախտել է դիվանագիտական էթիկան», - երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ «Ինչ վերաբերում է անձամբ Պեկրեսին և նրա այցին Ղարաբաղ, ապա Ֆրանսիայի նախագահի թեկնածուի կարգավիճակը նրան իրավունք չի տալիս վեր կանգնել Ադրբեջանի օրենքներից», - պնդել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, թե «երբ օտարերկրյա պետությունների քաղաքացիներն անօրինական կերպով այցելում են Ադրբեջանի տարածք, ապա նրանց նկատմամբ միջոցներ են ձեռնարկվում՝ նախատեսված վարչական և քրեական օրենսգրքերով»: Հունվարի 18-ին Լը Դրիանը, պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին, հայտարարել էր, որ իր գերատեսչությունն անընդունելի է համարում ադրբեջանական կողմի հայտարարությունները Պեկրեսի հասցեին՝ Ղարաբաղ նրա այցից հետո, սակայն ակնկալում է, որ այսուհետ ֆրանսիացի խորհրդարանականներն ու պաշտոնյաները կտեղեկացնեն իշխանություններին իրենց այցերի մասին։ Ադրբեջանի նախագահը մոտ մեկ շաբաթ առաջ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում որպես Արցախում ռուս խաղաղապահների գործունեության «նյարդայնացնող պահ» մատնանշել էր Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցը Ղարաբաղ, որի կապակցությամբ իրենց պատասխանել են, թե «չեն տեսել, չգիտեն, նա անցել է սովորական մեքենայով, չնայած դա համոզիչ չէ»։
10:20 - 19 հունվարի, 2022
Արցախում կառուցվում է 2862 բնակարան, առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր․ Արտակ Բեգլարյանն ամփոփել է 2021-ի գործունեությունը

Արցախում կառուցվում է 2862 բնակարան, առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր․ Արտակ Բեգլարյանն ամփոփել է 2021-ի գործունեությունը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 18-ին հանդես է եկել մամուլի մեծ ասուլիսով՝ անդրադառնալով 2021թ. կատարած և 2022թ.-ին նախանշված աշխատանքներին:Արտակ Բեգլարյանը նախ անդրադարձել է անմիջապես պետական նախարարի աշխատակազմի կողմից 2021 թվականի ընթացքում մշակված և ԱՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագրերին: Մասնավորապես, հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը, ինչի արդյունքում 1,349 շահառուների մասով կայացվել է բավարարման մասին որոշում:Հաստատված աջակցության գումարը կազմում է մոտ 6 միլիարդ 726 միլիոն դրամ, որից մոտ 2 միլիարդ 667 միլիոնը` գումարի տրամադրման ձևով: 2021 թվականի ընթացքում Արցախի ներդրումային հիմնադրամն ընդունել է ֆիզիկական անձանց կողմից ներկայացված 46 956 հայտ, որից 8 352-ը 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ բավարարված է՝ ավելի քան 10 մլրդ դրամի չափով:Ա. Բեգլարյանը առանձին անդրադարձ է կատարել նաև բնակարանային ապահովման ծրագրերին: Ստեղծվել և պետական նախարարի կառավարման ներքո գործում է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն, որն ընդունում է հայտերը, ուսումնասիրում և հաստատում կամ մերժում է դրանք, ձևավորում հերթացուցակները՝ ըստ ԱՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթության միավորների համակարգի:Տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության խնդրին գործադիրի հետևողականությունը պետական նախարարը հաստատեց թվերով: Մոտ 16 հազար մարդ այժմ Արցախում օգտվում է վարձակալության ծրագրերից և հյուրանոցային ծառայություններից, զուգահեռաբար կառավարությունը շարունակում է տեղահանված և սոցիալական այլ խմբերի պատկանող անձանց նկատմամբ իր պարտավորությունների կատարումը՝ զարկ տալով բնակարանաշինությանը: Չհաշված վերջին ամիսներին հատկացված բնակարանները՝ այսօրվա դրությամբ Հանրապետությունում  կառուցվում է  2,862 բնակարան, և առաջիկայում նոր ծրագրեր էլ կմեկնարկեն՝ Հանրապետության նախագահի նախանշած առաջնահերթություններին համապատասխան: Պետական նախարարն անդրադարձել է նաև իր համակարգման ու կառավարման ներքո գտնվող մարմինների գործունեությանը, ոլորտային հիմնախնդիրներին ու առաջիկա ծրագրերին: Համաձայն Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի՝ Արցախում կշարունակվեն անվճար առողջապահության և անվճար կրթության ծրագրերը:Ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի՝ չեն շրջանցվել նաև արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերը: Արտակ Բեգլարյանը խոսել է Արցախի անկախության միջազգային ճանաչման, սահմանադրական հնարավոր փոփոխությունների, պաշտոնատար անձանց աշխատանքների արդյունավետության ու թափանցիկության և մի շարք այլ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:Ասուլիսի ամբողջական տեսագրությունը ստորև։ 
19:52 - 18 հունվարի, 2022
44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել

44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանում գործող տարբեր կառույցների 5 պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում «Քաղաքացիական պաշտպանության մասին» Արցախի Հանրապետության օրենքի և Արցախի Կառավարության որոշման համապատասխան հոդվածներով սահմանված պարտականությունները չկատարելու և Արցախի Հանրապետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Արցախի քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:10 - 18 հունվարի, 2022
Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ԱՀ ԱԱԾ

ԱՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին․ «Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հայտարարության մեջ:
16:40 - 18 հունվարի, 2022
Արցախում զորակոչ լինելու է, անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի. Արտակ Բեգլարյան |1lurer.am|

Արցախում զորակոչ լինելու է, անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի. Արտակ Բեգլարյան |1lurer.am|

1lurer.am: Անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Զորակոչ լինելու է, որևէ հակառակի մասին վկայող որոշում, քննարկում չկա: Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերին, նրանք ընդգրկվելու են ներքին անվտանգության հարցերում և, ըստ կարիքի՝ արտաքին անվտանգության պաշտպանության հետ կապված»,- նշեց նա: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա, ըստ Բեգլարյանի, դրանց վերաբերյալ քննարկումները տարբեր շրջաններում եղել են, այդ թվում՝ պատերազմից հետո: «Նախագահը քննարկումներ է սկսել քաղաքական ուժերի հետ, և այդ քննարկումների արդյունքում տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխություններն են: «Իմ կարծիքով՝ վաղ թե ուշ տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ, իհարկե այս պարագայում որոշումը նախագահինն է՝ երբ մեկնարկել գործընթացը: Հիմնական հարցը, իմ կարծիքով, պետք է լինի Ազգային ժողովի և նախագահի միաժամանակյա ընտրությունների առանձնացումը, որովհետև հետպատերազմական վիճակով պայմանավորված միաժամանակ ընտրության անցկացումը հղի է լուրջ վտանգներով, և առանձնացման պարագայում այդ վտանգների մի զգալի մասը կարող է չեզոքանալ: Իմ կարծիքով՝ պետք է տեղի ունենան Ազգային ժողովի, այնուհետև նախագահի ընտրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ մեկ այլ հարց, որը տարբեր քննարկումների փուլում է, կառավարման մոդելն է: «Տարբեր տեսակետներ կան, որևէ որոշում դեռ չկա, երբ աշխատանքները կատարված լինեն, կարող ենք ասել հիմնական մոտեցումները»,- նշեց Բեգլարյանը: Արցախի պետնախարարը ներկայացրեց իր համակարգման ներքո գտնվող ոլորտների աշխատանքները:  Բեգլարյանը նշեց, որ այս տարի պետական բյուջեում առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է 23.6 տոկոսով և դարձել 15.5 մլրդ դրամ: Նա հիշեցրեց, որ  Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համապատասխան՝ հունվարի 1-ից բժշկական ցուցումով առողջապահական ծառայություններն ամբողջովին անվճար են: Անվճար բուժօգնության հետ կապված ԱՆ վերահսկողական մեխանիզմներն արդեն մասնակի ներդրված են, բայց ընթացքում բարելավվելու են:   Պետնախարարը նշեց, որ կրթության ոլորտում բյուջեն 2022 թ. ավելացել է 17.6 տոկոսով՝ դառնալով 17 մլրդ 331 մլն 212 հազար, նախատեսվել է ուսուցիչների և կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում՝ միջինը 20 տոկոսով:  «Սեպտեմբերին նախատեսում ենք Արցախում հիմնել «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր, որը Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղն է լինելու և նրանց ուղիղ կառավարաման ներքո է լինելու: Նրանց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է կազմում, բերելու ենք Արցախ»,- տեղեկացրեց Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծեց նաև, որ սոցիալական ոլորտում կենսաթոշակները, պետական նպաստները բարձրացել են միջինը 20 տոկոսով: 
15:09 - 18 հունվարի, 2022
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 17-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել:   Կորոնավիրուսային հիվանդությամբ այժմ ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 24-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։   2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 975 քաղաքացու հետազոտություն, որից 73-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։   Արձանագրվել է 2 մահվան դեպք:   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:   «Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը:   Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
12:40 - 18 հունվարի, 2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին դրդել են լրտեսության․ ԱՀ ԱԱԾ բացահայտումը

Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին դրդել են լրտեսության․ ԱՀ ԱԱԾ բացահայտումը

ԱՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը։ Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում ակտիվացրել են Արցախում բնակվող անձանց հետ կապ հաստատելու փորձերը՝ նրանց շրջանում խուճապ տարածելու և կամ վերջիններից տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Հերթական դեպքում կեղծանվան տակ գրանցված թելեգրամյան օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, Արցախում բնակվող անձի հետ սկզբում վարել է մտերմություն ձևավորելու նպատակ հետապնդող խոսակցություն, նրան ուղարկել իր մերկ վիճակում նկարները, պահանջել նույնպիսի նկարներ, որից հետո իրենց մեջ վարված հաղորդակցության բովանդակությունը հրապարակելու սպառնալիքի տակ պահանջել տրամադրել տեղեկություններ, տարբեր տեղանքների լուսանկարներ, խոստանալով նաև վճարել մատուցած ծառայությունների դիմաց՝ նախապես ուղարկված բանկային հաշվին գումար փոխանցելու եղանակով: ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է վերը նկարագրված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաև արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները: Միաժամանակ կրկին անգամ հորդորում ենք սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ օգտատերերի հետ շփումներից ու կասկածելի առաջարկներ ընդունելուց, Արցախի Հանրապետության անվտանգությանը սպառնացող տեղեկություններ տրամադրելուց, իսկ նման պահանջներ կամ առաջարկներ ներկայացվելու դեպքերի մասին անհապաղ հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:
12:20 - 18 հունվարի, 2022
Առաջիկա ամիսներին բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները կկարողանանք մտցնել բնականոն հուն. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

Առաջիկա ամիսներին բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները կկարողանանք մտցնել բնականոն հուն. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

armenpress.am: Արցախում  պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարման ուղղված պետական աջակցության ծրագրի  շրջանակում ստացվել է 46 հազար 956  հայտ, որից 8352 հայտը արդեն բավարարվել է ավելի քան 10 միլիարդ դրամի շրջանակներում: Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը: «Հաջորդ կարևոր ծրագիրը պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց  պետական ֆինանսական աջակցության ծրագիրն է: Հունվարի 1- ի դրությամբ ծրագրի շրջանակում ստացվել է 9300 հայտ, որից 1349-ն արդեն բավարարվել է:  Ընդհանուր 6 միլիարդ 722 միլիոն դրանից,  որից  2 միլիարդ  667 միլիոնը՝ կանխիկ, արդեն տրամադրվել է 1 միլիարդ 500 միլիոնը, իսկ մուրհակից 4 միլիարդ 54 միլիոն դրամից տրամադրվել է 2 միլիարդ  495-ը: Մնացած հայտերն էլ այս տարվա մեջ անպայման կբավարարվեն և գումարները կփոխանցվեր քաղաքացիներին»,- ասաց նա: Արտակ Բեգլարյանը կարևորեց նաև բնակարանային ծրագրի  մեկնարկը: Նա նշեց, որ Բնակարանային հարցերի կոմիտեն իր գործունեությունը փաստացի սկսել է  նոյեմբերի վերջից: Այժմ հնարավորինս կանոնակարգում են բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները և առաջիկա ամիսներին կկարողանան այս բարեփոխումը մտցնել բնականոն հուն: Այս տարի պլանավորում են ամբողջ դաշտը կանոնակարգել, որպեսզի հնարավորինս բաց ու թափանցիկ համակարգ ստեղծեն  քաղաքացիների համար, քանի որ այս պահին  իրենց  առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը հենց բնակարանային խնդիրն է:
12:19 - 18 հունվարի, 2022
ԱՀ նախագահը հաստատել է Արցախում հաշվառված առանձին խմբերի անձանց համար միանվագ դրամական օգնություն սահմանելու մասին որոշումները

ԱՀ նախագահը հաստատել է Արցախում հաշվառված առանձին խմբերի անձանց համար միանվագ դրամական օգնություն սահմանելու մասին որոշումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց համար միանվագ դրամական օգնություն սահմանելու մասին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Համաձայն որոշման՝ 50,000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնություն կստանան 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված հետևյալ խմբերի քաղաքացիները. ա) 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստացող անձինք,բ) 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ-ում պարգևավճար ստացող անձինք,գ) 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները: Սույն որոշումը չի վերաբերում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակ ստացող անձանց, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին, որոնց ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2021 թվականի սեպտեմբերից սկսած 4 ամիս ժամկետով տրամադրվել է ամսական դրամական օգնություն: Կենսաթոշակառուներին և պարգևավճար ստացողներին դրամական օգնությունը կվճարվի կենսաթոշակի կամ պարգևավճարի վճարման հետ միասին, իսկ մնացած խմբերին՝ առանձին՝ անկանխիկ փոխանցման անհնարինության դեպքում՝ կանխիկ եղանակով: Դրամական օգնությունը նշանակվում է առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։  Անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է նրա օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, հոգաբարձուին)։  Կանխիկ եղանակով դրամական օգնություն ստանալու համար «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղ պետք է ներկայացվի անձը հաստատող փաստաթուղթը կամ նախարարության կողմից տրված տեղեկանքը։ Վճարումը կսկսվի մինչև փետրվարի 1-ը: Հաստատված մեկ այլ որոշման համաձայն՝ 2021 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ծրագրի (68,000-ական ՀՀ դրամ) պոտենցիալ շահառուները, որոնք համապատասխանում են նախանշված պայմաններին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել վճարային ցուցակներում և չեն օգտվել դրամական օգնությունից, կստանան գումարը ԱՀ կառավարության կողմից՝ յուրաքանչյուր բաց թողնված հաշվարկային ամսվա դիմաց: Վճարման գործընթացն արդեն սկսված է: Որոշումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար քաղաքացիները կարող են դիմել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմ՝ 114 հեռախոսահամարով:
18:08 - 17 հունվարի, 2022
Այս շաբաթ Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ. ԱԻՊԾ

Այս շաբաթ Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ. ԱԻՊԾ

2021 թվականի հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 690 զանգ. տեղեկացնում են ԱԻՊԾ-ից: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 8 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Ոչ ոք չի տուժել: Հունվարի 14-ին վերսկսվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։ Այսօրվա դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են, որոնց վերաբերյալ առաջիկա օրերին կտրամադրենք հավելյալ տեղեկություններ: Շարունակվում են տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները, այս ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 4, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի 3 կանչերի: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
12:03 - 17 հունվարի, 2022
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին բաց է ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին բաց է ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ներպետական ճանապարհները հիմնականում բաց են: «Արցախուղի» ճանպարհաշինական ընկերությունը մաքրման աշխատանքներ է իրականացրել միջշրջանային և միջհամայնքային ճանապարհահատվածներում: Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին բաց է ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այստեղ մաքրման և աղցանման աշխատանքներն իրականացրել է «Վահե Կարապետյան» ՓԲ ընկերությունը: Սյունիքի մարզի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է «Զանգեր»-Սարավան ճանապարհահատվածը։ ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
21:17 - 16 հունվարի, 2022