ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ներպետական ճանապարհները հիմնականում բաց են:
«Արցախուղի» ճանպարհաշինական ընկերությունը մաքրման աշխատանքներ է իրականացրել միջշրջանային և միջհամայնքային ճանապարհահատվածներում: Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին բաց է ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Այստեղ մաքրման և աղցանման աշխատանքներն իրականացրել է «Վահե Կարապետյան» ՓԲ ընկերությունը: Սյունիքի մարզի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է «Զանգեր»-Սարավան ճանապարհահատվածը։
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
comment.count (0)