Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ադրբեջանը խախտում է 2020 թվականի հրադադարի պայմանները. Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

 |armenpress.am|

Ադրբեջանը խախտում է 2020 թվականի հրադադարի պայմանները. Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը |armenpress.am|

armenpress.am: Բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Լորդերի պալատում տեղի ունեցած «Փախստականներ. Զանգվածային տեղահանումներ» խորագրով լսումների ժամանակ: Իր ելույթում Քերոլայն Քոքսն ընդգծել է, որ համառոտ կանդրադառնա Լեռնային Ղարաբաղին, որտեղ պատմականորեն հայկական անկլավի 80%-ն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: «2020 թվականին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է փախել ավելի քան 91 000 մարդ, որոնց 88%-ը կանայք և երեխաներ էին։ Ավելի քան 40 հազար մարդ զրկվել է տներից այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Շուշիի և Հադրութի շրջանները, որոնք դեռևս գտնվում են ադրբեջանական զինուժի օկուպացիայի տակ։ Տարածաշրջան այցելելու ցավալի փորձ եմ ունեցել ավելի քան 85 անգամ՝ 1990-ականների և 2020թ․ պատերազմների ժամանակ։ Անցյալ տարվա սեպտեմբերին այցելեցի Հայաստանի Սյունիքի մարզ` ականատես լինելու համար Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով առաջացած տառապանքներին, ինչը հանգեցրեց տեղի բնակիչների տեղահանությանը հենց Հայաստանի սահմաններում։ Անթիվ փախստականները նկարագրում են հարազատների կորստի ցավը, իսկ Ադրբեջանը նախկինի պես խախտում է 2020թ․ զինադադարի պայմանները՝ ձերբակալելով հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ու վայրագություններ կատարելով, երբեմն սարսափելի գործողություններ նկարահանելու համար բանտարկյալի հեռախոսը վերցնելով, իսկ հետո լուսանկարները նրանց ընտանիքներին ուղարկելով: Փախստականները նկարագրում են նաև ապրուստի միջոցների, գյուղատնտեսական հողերի, ջրային ռեսուրսների և այլ կենսական ենթակառուցվածքների կորուստը: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերը գրեթե ոչ մի աջակցություն չեն ստացել բրիտանական կառավարության կողմից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակն անցյալ տարվա մայիսին աներկբայորեն նշեց, որ Ադրբեջանը, չնայած միջազգային հանրության, և մասնավորապես ՄԱԿ-ի կոչերին, թույլտվություն չի տվել Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անխոչընդոտ մուտքի համար, և այդ իրավիճակը մնում է նույնը»- ասել է Քոքսը։ Եզրափակելով խոսքը՝ Քերոլայն Քոքսը հարց է հնչեցրել՝  կարո՞ղ է կառավարությունը հաստատել, որ Միացյալ Թագավորությունը չի անտեսի օգնության այս ճիչը և կապահովի պատերազմի պատճառով տեղահանված հազարավոր հայերին հրատապ մարդասիրական օգնության տրամադրումը։ Նա հորդորել է ավելի մեծ առաջնահերթություն տալ իր կողմից մատնանշված խնդիրներին և նմանատիպ իրավիճակներում առաջացող բազմաթիվ այլ խնդիրների։
18:48 - 08 հունվարի, 2022
Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի աշխատակիցը խանութի մոտ պարբերաբար կայանող ադրբեջանցիներից վտանգ զգալու պատճառով պաշտպանական միջոցներ է ձեռնարկել

Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի աշխատակիցը խանութի մոտ պարբերաբար կայանող ադրբեջանցիներից վտանգ զգալու պատճառով պաշտպանական միջոցներ է ձեռնարկել

Ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք։ Հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։   ԱՀ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դեպքին, առգրավվել ենթադրյալ ռազմամթերքը։ Ներկայումս ոստիկանության կողմից դեպքի առնչությամբ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում տվյալ վայրում գտնվող անձանց կողմից զենք կամ զինամթերք ապօրինի պահելու այլ դեպքերը բացահայտելու և դրանք առգրավելու ուղղությամբ։   Դեպքի հետևանքով որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս չի պատճառվել։ Դեպքի և դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ նախաձեռնելու մասին համապատասխան տեղեկությունն առաջիկայում կփոխանցվի նաև ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին։ ԱՀ իրավապահ մարմինները անընդունելի են համարում արցախա-ադրբեջանական շփման հատվածներում որևէ սադրիչ կամ հանցավոր գործողություն և պատրաստակամ են պայքարելու նման երևույթները բացառելու և կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից ակնկալելով նույնպիսի մոտեցում։   Լուսանկարում՝ Աղավնո գյուղը, լուսանկարն՝ infocom.am-ի
16:30 - 08 հունվարի, 2022
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 7-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել:   Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։   Արձանագրվել է մահվան 1 դեպք։   2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32789 քաղաքացու հետազոտություն, որից 4844-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:   «Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։   Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է, հանրապետության բնակչությանը, որ վերը նշված բուժհաստատություններում հունվարի 3-8-ը՝ ժամը 10:00-14:00-ը, գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները»,- հայտնում են նախարարությունից:
12:22 - 08 հունվարի, 2022
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք․ մահացել է 1 մարդ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք․ մահացել է 1 մարդ

Հունվարի 5-ին կատարվել է 60 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 53 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32701 քաղաքացու հետազոտություն, որից 4835-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: «Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։ ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է, հանրապետության բնակչությանը, որ վերը նշված բուժհաստատություններում հունվարի 3-8-ը ժամը 10:00-14:00 գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
13:37 - 06 հունվարի, 2022
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 4-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32641 քաղաքացու հետազոտություն, որից 4831-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է, հանրապետության բնակչությանը, որ վերը նշված բուժհաստատություններում հունվարի 3-8-ը ժամը 10:00-14:00 գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները:
14:27 - 05 հունվարի, 2022
Արցախի պետնախարարը մանկական բուժմիավորումում ծանոթացել է սուր շնչառական վարակներով դեպքերի բուժսպասարկման ընթացքին

Արցախի պետնախարարը մանկական բուժմիավորումում ծանոթացել է սուր շնչառական վարակներով դեպքերի բուժսպասարկման ընթացքին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը  հունվարի 4-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում: Արտակ Բեգլարյանը շփվել է բուժանձնակազմի, բուժզննում անցնող երեխաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով ու շնորհավորել Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բուժմիավորման պատասխանատուները պետական նախարարին են ներկայացրել տոնական օրերի դիմելության և կանչերի վիճակագրությունը, մանրամասնել սուր շնչառական վարակների դեմ իրականացվող միջոցառումները: Ա. Բեգլարյանը տեղում հավաստիացել է հետազոտման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումների և դեղորայքի առկայությամբ՝ ընդգծելով, որ չնայած ծանրաբեռնվածության բարձր աստիճանին՝ պետք է այնպես անել, որ որևէ հիվանդ երեխա դուրս չմնա պատշաճ բուժսպասարկման հասանելիությունից: Բեգլարյանը հանձնարարել է բնակչության շրջանում մեծացնել սուր շնչառական վարակների մասին իրազեկվածության մակարդակը, հատկապես ռիսկային խմբերում ակտիվացնել կանխարգելիչ միջոցառումները:
18:59 - 04 հունվարի, 2022
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 2-ին կատարվել է 20 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել:    Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 51 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 26-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։   Արձանագրվել է 4 մահ։   2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32538 քաղաքացու հետազոտություն, որից 4824-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:   Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է, հանրապետության բնակչությանը, որ վերը նշված բուժհաստատություններոմ հունվարի 3-8-ը ժամը 10:00-14:00 գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները:
13:30 - 03 հունվարի, 2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։   «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։   ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:   Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է Արցախի ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:  
21:15 - 01 հունվարի, 2022
Պարտավոր ենք և կանենք հնարավորը, որպեսզի դարեր ի վեր կանգուն ու անառիկ Արցախը միշտ լինի այդպիսին. Արայիկ Հարությունյան

Պարտավոր ենք և կանենք հնարավորը, որպեսզի դարեր ի վեր կանգուն ու անառիկ Արցախը միշտ լինի այդպիսին. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:  «Սիրելի՛ հայրենակիցներ, թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ենք հղում միմյանց, մեր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին ու մերձավորներին, մեր հայրենիքին ու ժողովրդին: Մաղթում ենք, որ անցնող տարին իր հետ տանի բոլոր դժվարություններն ու փորձությունները, իսկ նոր տարին բերի միայն հաջողություն ու բարեկեցություն բոլորի ընտանիքներին: Սակայն, արդեն երկրորդ տարին է, ինչ մեր ժողովուրդն Ամանորը դիմավորում է ծանր ու դժվարին պայմաններում, կյանքի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, կորստի ցավից ու մխացող կսկիծից ծանրացած սրտով, վիրավոր ու բզկտված Արցախով: Այո՛, սա մեր իրականությունն է: Բայց, այդ ամենով հանդերձ, կա ևս մեկ իրականություն. դա ապրող ու վերականգնվող Արցախն է՝ շինհարթակ դարձած մեր բնակավայրերը, ամեն օր փոքրիկ արցախցիներին դպրոց կանչող զանգի ղողանջները, ամեն օր մի նոր օջախում վառվող կրակը, այդ օջախներում հնչող նորածին մանկան ճիչը: Դա իր հողին կառչած, այն պահող ու շենացնող, մաքառող ու արարող հայն է, ով իր կոշտացած ու բռունցքված ձեռքերով, իր անկոտրում կամքի ուժով ու անսպառ եռանդով ապրում և ապրեցնում է Արցախը, դո՛ւք եք, սիրելի՛ հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրը, ով այսօր այստեղ է, իր տանը, իր հայրենիքում: Դա Մայր Հայաստանն է՝ հայ ազգի գլխավոր առանցքն ու արժեքը, ազգային նպատակների ու իղձերի գլխավոր հանգրվանն ու երաշխավորը, որ միշտ թև ու թիկունք է կանգնում Արցախին և Սփյուռքին: Դա Մայր Հայաստանում ու Սփյուռքում բնակվող մեր քույրերն ու եղբայրներն են, ովքեր ամուր կանգնած են Արցախի կողքին և ապրում են Արցախի ցավով ու պայքարով: Կրելով համազգային պայքարում մեր բաժին խաչը՝ մենք մեծապես շնորհակալ ենք Մայր Հայաստանին ու աշխարհասփյուռ հայությանը իրենց անմնացորդ նվիրումի ու պայքարի համար:  Դա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն է, որի իրականացրած առաքելությունն Արցախում մեծապես նպաստում է խաղաղության ու կայունության պահպանմանը մեր տարածաշրջանում: Մենք խորապես շնորհակալ ու երախտապարտ ենք մեր բարեկամներին: Դա հայրենիքի համար մարտիրոսված մեր հերոսներն են, ովքեր անմահ են, հավերժ են, ինչպես անմահ է նրանց թողած գործը, որի շարունակողն ենք մենք՝ բոլորս: Ուրեմն, հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի, նրանց երազանքների իրականացման, նրանց սերունդների ապագայի՝ մենք պարտավոր ենք և կանենք հնարավորը, որպեսզի դարեր ի վեր կանգուն ու անառիկ Արցախը միշտ լինի այդպիսին: Հենց այս գիտակցումով էլ եկեք դիմավորենք Նոր տարին: Թող 2022 թվականը մեր ժողովրդին ու Հայրենիքին բերի խաղաղություն, տոկունություն, հույս ու հավատ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- ասված է Արցախի նախագահի ուղերձում:
21:56 - 31 դեկտեմբերի, 2021
Թող 2022-ը լինի համազգային համախմբման, Հայրենիքի զորացման, արգասաբեր աշխատանքի տարի. Արտակ Բեգլարյան

Թող 2022-ը լինի համազգային համախմբման, Հայրենիքի զորացման, արգասաբեր աշխատանքի տարի. Արտակ Բեգլարյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը.   «Սիրելի՜ հայրենակիցներ, Ահա և հրաժեշտ ենք տալիս դժվարին 2021 թվականին: Անցնող տարին հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով, փորձություններով, վերականգնման և վեր հառնման կարևոր հանգրվաններով: Տարին, իսկապես, մեր կամքի ուժի դրսևորման և մաքառման պատմական ժամանակաշրջան էր: Ավերիչ պատերազմից հետո Հայրենիքի վտանգված ճակատագրով մտահոգ մեր համերկրացիները բռնել են տունդարձի ճամփան՝ ամրակապելու հասցված վերքերն ու նորոգելու հավատը: Նրանք, ովքեր չգտան սեփական ծածկը, դեռ սպասում են բնակարանային մեծ ծրագրերի բարեհաջող ավարտին: Կառավարությունը շարունակելու է ամենայն պատասխանատվությամբ իրագործել տեղահանված մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու առաքելությունը:   Առողջապահական, կրթական, սոցիալական և մյուս ոլորտների շարունակաբար զարգացումը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների և վստահելի միջավայրի կառուցումը մնացել է մեր առաջնահերթությունների թվում: Եվ ես մեծ հույս ունեմ, որ եկող 2022 թվականը լինելու է իրապես համախմբումի, նախաձեռնողականության, ինքնավերլուծության ու ինքնակրթության տարի: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց սրտացավ ու հայրենանվեր գործով կանգնել են Հայրենիքի ու կարիքավոր հայրենակիցների կողքին, ովքեր անսասան վճռականությամբ ու հավատով շարունակում են Արցախը հայկական պահելու և, ընդհանրապես, հայոց հայրենիքի զորացման ու հավերժացման պայքարը, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվության աստիճանը մեր սուրբ նախնիների ու ապագա սերունդների առջև:   Անչափ դժվար է գտնել մխիթարանքի ու երախտագիտության խոսքեր անմահության ճամփան բռնած Հայրենիքի նվիրյալների հարազատների համար: Մեր միտքը, խոսքն ու գործը ամբողջովին նվիրելու ենք նրանց սուրբ առաքելության շարունակմանը՝ Հայրենիքի ազատությանն ու զորացմանը: Խոնարհվում ենք նրանց վառ հիշատակի առջև…   Առանձնահատուկ շնորհակալ եմ ու շնորհավորում եմ մեր պետության անվտանգությունն ապահովող զինծառայողներին, ուժային կառույցների բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով անվտանգ ծառայություն Հայրենիքի պաշտպանության դիրքերում:   Եվ, իհարկե, ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում մեր փոքրիկներին՝ հավատով, որ ամանորյա հրաշքը նրանց կարող է պարգևել մեզանից յուրաքանչյուրը՝ իր նվիրվածությամբ, հոգատարությամբ, անչափելի սիրով՝ մերձավորի և հայրենիքի նկատմամբ, որովհետև հենց այդ որակներով է հնարավոր կերտել մեր ապահով ու երջանիկ օջախը, մեր երազանքների երկիրը:   Ուրեմն, թող 2022-ը լինի համազգային համախմբման, Հայրենիքի զորացման, ընտանեկան երջանկության, առողջության, հաջողությունների, նվիրումի և արգասաբեր աշխատանքի տարի: Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
20:07 - 31 դեկտեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 30-ին Արցախում կատարվել է 195 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  32518 քաղաքացու հետազոտություն, որից 4821-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: Նախարարությունը տեղեկացնում է, որ աանհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:
12:20 - 31 դեկտեմբերի, 2021
Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ շարունակելի է․ ԱՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ շարունակելի է․ ԱՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ․ «Սիրելի´ հայրենակիցներ Ավարտին է մոտենում հետպատերազմյան՝ ցավով ու տառապանքով ողողված, բայց միևնույն ժամանակ պետականաշինության վերակերտման առաջին տարին: Անցնող տարին եղել է պատերազմական արհավիրքները փոքրիշատե շտկելու և Արցախին պատուհասած բարոյահոգեբանական աննկարագրելի ցնցումները մեղմացնելու ժամանակաշրջան։ Տարեմուտի նախաշեմին ընդունված է հետադարձ հայացքով արժևորել կատարվածը։ Եթե ամփոփելու լինենք 2021թվականը, ապա  պետք է արձանագրենք, որ այն նշանավորվել է որպես փխրուն խաղաղության ու ստեղծագործ աշխատանքի տարի: Նշանակալի աշխատանք է կատարվել՝ փոքր- ինչ թեթևացնելու  պատերազմի զրկանքներն իրենց ուսերին կրած մեր համերկրացիների հոգսը: Արցախն այսօր ամբողջությամբ շինհարթակի է վերածվել։ Մեզ հաջողվել է  տանիքով ապահովել անտուն մնացած մեր հայրենակիցների մի մասին, օրակարգում է մյուս մասին բնարականներով  ապահովելու խնդիրը։ Խնդիր, որ մեր երկրի իշխանությունների ամենօրյա հոգածության և  ուշադրության կենտրոնում է:  Մեկամյա  բարդ ու դժվարին այս ընթացքում  իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր և միջոցառումներ, որոնց նպատակն էր արժանապատիվ առօրյա և կենսամակարդակ ապահովել մեր ժողովրդի համար: Այս ուղղությամբ ևս աշխատանքները շարունակական են լինելու: Թանկագի´ն բարեկամներ, Մեր բազմադարյա պատմության մեջ պայքարել և դիմակայել ենք բազում փորձությունների։ Այսօր էլ  կանգնած ենք աշխարհաքաղաքական ծանրագույն մարտահրավերների առջև:  Ներկայումս կարևորում եմ նոր իրավիճակի ու առկա մարտահրավերները հաղթահարելու ջանքերի մեկտեղումը, համայն հայության կարողությունները ազգային  պետական շահերին նպատակամիտված համակենտրոնացումը, ինչի  հանդեպ տրամադրված եմ լավատեսորեն։ Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ առասպելական փյունիկի պես հառնել է մոխիրներից, ավելին՝ առաջադիմել համակողմանիորեն և իր ծանրակշիռ ներդրումը բերել մարդկային քաղաքակրթության առաջընթացի շնորհակալ գործին: Եվ այո´, պատմությունը կրկնվում է հաճախ, և ես վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, որ մեր սերունդները երախտագիտությամբ են արձանագրելու, որ իրենց նախորդները՝ մեր ու ձեր սերունդը, չի ընկրկել։ Պատվախնդրությամբ  ու արժանապատվությամբ է  նրանցից յուրաքանչյուրն իր  բաժին խրամատում կատարել իր աշխատանքը: 2021թվականը Արցախի Հանրապետության համար հոբելյանական էր։ Խորհրդարանը հատուկ նիստով նշանավորել  է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը։ Դեկտեմբերի 10-ին  Անկախության հանրաքվեի 30-ամյակի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա առիթով  հրապարակվել են Ազգային ժողովի նախագահի  ուղերձը և խմբակցությունների  հայտարարությունը։ Այդ ամենի եզրահանգումը մեկն էր՝ Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ շարունակելի է։ Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր  օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները։ 2022թ․ ակնկալիքներն ավելին են. մեզ սպասում են բազում  խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է համախմբել բոլորիս ուժերը, որպեսզի միասնական ջանքերով իրականացնենք այն ծրագրերը, որոնք կնպաստեն  մեր Հայրենիքին վիճակված խնդիրների լուծմանը։ Շնորհավորելով ամանորյա և սուրբծննդյան տոների առիթով՝ բոլորիս բարեկեցություն, բարօրություն, անխախտ խաղաղություն և անկոտրում ոգի եմ մաղթում»։
11:09 - 31 դեկտեմբերի, 2021
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հասնել ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների շուտափույթ իրագործմանը
 |tert.am|

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հասնել ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների շուտափույթ իրագործմանը |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ ամփոփելով անցնող տարում համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես են պայմանավորվել են հասնել Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների շուտափույթ իրագործմանն ու տարածաշրջանում կապերի ապաշրջափակմանը:Նախարարները կարծիքներ են փոխանակել նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի  եռակողմ պայմանավորվածությունների ընթացքի մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:«Պայմանավորվել են գործը տանել գագաթնաժողովների որոշումների լիակատար և շուտափույթ իրականացմանը, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով մեխանիզմների գործարկման մասին»,- ընդգծել են գերատեսչությունից:
22:12 - 30 դեկտեմբերի, 2021