ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հասնել ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների շուտափույթ իրագործմանը
 |tert.am|
22:12 - 30 դեկտեմբերի, 2021

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հասնել ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների շուտափույթ իրագործմանը |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ ամփոփելով անցնող տարում համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես են պայմանավորվել են հասնել Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների շուտափույթ իրագործմանն ու տարածաշրջանում կապերի ապաշրջափակմանը:

Նախարարները կարծիքներ են փոխանակել նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի  եռակողմ պայմանավորվածությունների ընթացքի մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Պայմանավորվել են գործը տանել գագաթնաժողովների որոշումների լիակատար և շուտափույթ իրականացմանը, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով մեխանիզմների գործարկման մասին»,- ընդգծել են գերատեսչությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել