Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք․ մահացել է 1 մարդ
13:37 - 06 հունվարի, 2022

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք․ մահացել է 1 մարդ

Հունվարի 5-ին կատարվել է 60 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 53 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահվան դեպք։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32701 քաղաքացու հետազոտություն, որից 4835-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է, հանրապետության բնակչությանը, որ վերը նշված բուժհաստատություններում հունվարի 3-8-ը ժամը 10:00-14:00 գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել