Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Կառավարությունը քննարկում է տեխնիկական կանեփի արտադրության թույլատրման հարցը |armenpress.am|

Կառավարությունը քննարկում է տեխնիկական կանեփի արտադրության թույլատրման հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը քննարկում է Հայաստանում տեխնիկական կանեփի արտադրության թույլատրման հարցը: Այս մասին փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հարցին: «Տեխնիկական կանեփը տարբեր երկրներում օրենսդրությամբ արգելված չէ, և կան կարգավորումներ, որոնք թույլ են տալիս նման տեսակի արտադրանքի արտադրությունը: Քննարկումներ սկսել են իրականացվել նաև մեզ մոտ: Էկոնոմիկայի նախարարությունը հստակ իր վերլուծությունը կտա, թե որ երկրներում ինչպիսի կարգավորումներ կան, և ինչ արտադրանք ստանալու համար նման կանեփի արտադրությունը ինչ հնարավորություններ է ստեղծում»,- ասաց Ավինյանը:
21:33 - 12 փետրվարի, 2020
Ավինյանը ներկայացրեց համայնքների խոշորացման առկա վիճակագրությունը |armenpress.am|

Ավինյանը ներկայացրեց համայնքների խոշորացման առկա վիճակագրությունը |armenpress.am|

armenpress.am: Համայնքների խոշորացման վերաբերյալ առկա վիճակագրության համաձայն՝ խոշորացումը դրական է ազդում համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի վրա: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանի հարցին: «Հիմնական մեծ, խոշոր լավ սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են խոշորացված համայնքների կողմից: Խոշորացված համայնքներում հնարավորություն է ստեղծվում որոշակի ֆինանսական միջոցների կուտակման, որոնք էլ հնարավոր է լինում ուղղել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը»,- ասաց Ավինյանը: Փոխվարչապետը նշեց, որ այն համայնքների բնակիչների համար, որտեղ խոշորացման վերաբերյալ տարաձայնություններ կան, համայնքներում խորհրդատվական հանրաքվեների անցկացման հնարավորություն է ստեղծվել:
20:30 - 12 փետրվարի, 2020
Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը

Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը

Փետրվարի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը:Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու, ինչպես նաև ներդրումների ներգրավման առումով գրավիչ երկիր դառնալու տեսանկյունից կարևոր են միջազգային հեղինակություն վայելող զեկույցների գնահատականները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս գնահատելու երկրում մեկնարկած ու շարունակվող բարեփոխումները։Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» զեկույցին, որտեղ Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդն է։2018-2019թթ. իրականացվել են մի շարք բարեփոխումներ՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը: Մասնավորապես, ըստ «Գործարարություն» զեկույցի եզրահանգումների, Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առևտրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում։ Չնայած այս ամենին՝ «Գործարարություն 2020» զեկույցում Հայաստանի դիրքը հետընթաց է գրանցել «Գործարարություն 2019» զեկույցի համեմատ: Սրա հիմնական պատճառներից է «Փոքր ներդրողների պաշտպանություն» ցուցչի դիրքի անկումը (դիրքը 51-ից դարձել է 120), ինչը պայմանավորված է Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությամբ։ Բացի այդ, Հայաստանի դիրքը բավական ցածր է «Շինարարական թույլտվություններ» և «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչներով:Փոխվարչապետն ընդգծել է, որ անկախ Համաշխարհային բանկի մեթոդաբանական նորամուծություններից՝ գործարար միջավայրի բարեփոխումները պետք է իրականացվեն այնպիսի առաջանցիկ տեմպերով, որ ամեն տարի դիրքի բարելավում տեղի ունենա:Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագիրը բաղկացած էր 51 միջոցառումներից, որոնցից 26-ը կատարված են, 6-ի աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, իսկ 19-ը գտնվում են իրականացման փուլում։ Տիգրան Ավինյանը նշել է, որ միջոցառումների իրականացման գործում գերատեսչությունները պետք է առավել ուշադիր ու հետևողական լինեն, իսկ ովքեր ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով կդանդաղեն ու աշխատանքները չեն կատարի, պետք է ենթարկվեն պատասխանատվության:Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել 2020-2023թթ. գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին, որը ներառում է և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ աշխատանք պահանջող գործողություններ, ինչի իրականացման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի զգալի բարելավում տեղի կունենա: Փոխվարչապետն այստեղ կարևորել է միասնական ու համակարգված աշխատանքը և կրկին անգամ շեշտել, որ ծրագրի միջոցառումները պետք է իրականցվեն ժամանակին և որակով:
11:08 - 12 փետրվարի, 2020
Դանդաղ աշխատելու դեպքում պատասխանատվության կենթարկվեն․քննարկվել է ՀՀ գործարար միջավայրի բարելավման ծրագիրը

Դանդաղ աշխատելու դեպքում պատասխանատվության կենթարկվեն․քննարկվել է ՀՀ գործարար միջավայրի բարելավման ծրագիրը

Փետրվարի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվության ծառայությունից։ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու, ինչպես նաեւ ներդրումների ներգրավման առումով գրավիչ երկիր դառնալու տեսանկյունից կարեւոր են միջազգային հեղինակություն վայելող զեկույցների գնահատականները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս գնահատելու երկրում մեկնարկած ու շարունակվող բարեփոխումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» զեկույցին, որտեղ Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդն է։ 2018-2019թթ. իրականացվել են մի շարք բարեփոխումներ՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը: Մասնավորապես, ըստ «Գործարարություն» զեկույցի եզրահանգումների, Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առեւտրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում։ Չնայած այս ամենին՝ «Գործարարություն 2020» զեկույցում Հայաստանի դիրքը հետընթաց է գրանցել «Գործարարություն 2019» զեկույցի համեմատ: Սրա հիմնական պատճառներից է «Փոքր ներդրողների պաշտպանություն» ցուցչի դիրքի անկումը (դիրքը 51-ից դարձել է 120), ինչը պայմանավորված է Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությամբ։ Բացի այդ, Հայաստանի դիրքը բավական ցածր է «Շինարարական թույլտվություններ» եւ «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչներով: Փոխվարչապետն ընդգծել է, որ անկախ Համաշխարհային բանկի մեթոդաբանական նորամուծություններից՝ գործարար միջավայրի բարեփոխումները պետք է իրականացվեն այնպիսի առաջանցիկ տեմպերով, որ ամեն տարի դիրքի բարելավում տեղի ունենա: Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագիրը բաղկացած էր 51 միջոցառումներից, որոնցից 26-ը կատարված են, 6-ի աշխատանքները դեռեւս չեն մեկնարկել, իսկ 19-ը գտնվում են իրականացման փուլում։ Տիգրան Ավինյանը նշել է, որ միջոցառումների իրականացման գործում գերատեսչությունները պետք է առավել ուշադիր ու հետեւողական լինեն, իսկ ովքեր ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով կդանդաղեն ու աշխատանքները չեն կատարի, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել 2020-2023թթ. գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին, որը ներառում է եւ՛ կարճաժամկետ, եւ՛ երկարաժամկետ աշխատանք պահանջող գործողություններ, ինչի իրականացման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի զգալի բարելավում տեղի կունենա: Փոխվարչապետն այստեղ կարեւորել է միասնական ու համակարգված աշխատանքը եւ կրկին անգամ շեշտել, որ ծրագրի միջոցառումները պետք է իրականցվեն ժամանակին եւ որակով:
21:14 - 11 փետրվարի, 2020
Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 10-ին ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:  Տիգրան Ավինյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) Հայաստանի առանցքային գործընկերներից է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության արժեքները առաջ մղելու հարցում: Նա նաև անդրադարձել է անցած տարի մեկնարկած Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին, որը կարևոր հանգրվան է հարաբերությունների զարգացման համար: Նատալյա Վուտովան փոխվարչապետին է ներկայացրել ԵԽ գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում: Զրուցակիցները քննարկել են թվայնացման, էլեկտրոնային արդարադատության, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև արհեստական բանականությանը վերաբերող հարցեր մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում: Տիգրան Ավինյանն ասել է, որ թվայնացման գործընթացը մեծ թափով առաջ է գնում և կարևորել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:
11:51 - 10 փետրվարի, 2020
Տիգրան Ավինյանն ու ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են Երևանի տրանսպորտային ցանցի ծրագիրը

Տիգրան Ավինյանն ու ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են Երևանի տրանսպորտային ցանցի ծրագիրը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 7-ին ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեռ Հեյլբրոննի գլխավորած պատվիրակությանը:  Զրուցակիցները գոհունակություն են հայտնել 2021թ.-ին ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու կապակցությամբ և կարևորել այդ իրադարձությունը Հայաստանի նկատմամբ միջազգային ֆինանսատնտեսական շրջանակների ուշադրությունը բարձրացնելու տեսանկյունից: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին վստահության համար և ընդգծել, որ տարեկան ժողովը կանցկացվի ամենաբարձր մակարդակով: Քննարկվել են ավելի քան 1,4 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 180 ծրագրեր ներառող Հայաստան-ՎԶԵԲ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ համագործակցության անցած տարին 118 մլն եվրո արժողությամբ ծրագրերով ամենահաջողներից մեկն էր ու հույս է հայտնել, որ միտումը կշարունակվի նաև 2020 թվականին: Տիգրան Ավինյանը կարևորել է այն հանգամանքը, որ ՎԶԵԲ ծրագրերի ընդհանուր պորտֆելում մասնավոր հատվածի մասնաբաժինը կազմում է 87 տոկոս՝ լուրջ խթան հանդիսանալով ոլորտի զարգացման համար: Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի ծրագրին: Այս համատեքստում Պիեռ Հեյլբրոննը կարևորել է տարբեր գերատեսչությունների ու Երևանի քաղաքապետարանի գործողությունների փոխհամաձայնեցման հարցում փոխվարչապետի դերը: Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև Հայաստանում անցկացվող համապարփակ բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ այն լինելու է երկրում իրականացվելիք առավել հավակնոտ ու լայնածավալ բարեփոխումներից մեկը:
13:26 - 07 փետրվարի, 2020
Տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը

Փետրվարի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գխավորությամբ տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Ողջունում եմ բոլորիդ Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստին։ Ինչպես հայտարարել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ, այնպես էլ կառավարության ծրագրում ամրագրված է, որ մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած ու նորարարական լուծումներով հարուստ երկիր, ստեղծել մարտահրավերներին դիմագրավող և տեղի ունեցող բեկումնային փոփոխություններից առավելագույնը քաղող պետական համակարգ: Այս նպատակներին հասնելու համար առանցքային դեր ունի թվայնացումը։ Թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները կառավարությունը դիտարկում է որպես արդյունավետ ու մասնակցային պետական կառավարման համակարգ ունենալու, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու և տնտեսության առաջանցիկ աճը ապահովելու, բնակչությանը որակյալ հանրային ծառայություններ մատուցելու կարևորագույն գործիք։ Կառավարման արդյունավետության, տեխնոլոգիական զարգացման և թվայնացման ոլոտներում մենք կոնկրետ թիրախներ ենք ամրագրել:Այսպիսով.- Առաջին հերթին իրականացնել պետական կառավարման համակարգի արդիականացում, թվայնացում ու ավտոմատացում,- Ապահովել գործառույթների ծախսատարության գնահատում և ծախսերի նվազեցմանն ուղղված բարեփոխումների իրականացում, ինչպես նաև անհարկի բյուրոկրատական ընթացակարգերը կրճատել,- Ապահովել պետական տեղեկատվական համակարգի փոխգործելիությունը և համաժամանակեցումը,- Արդիականացնել, ավտոմատացնել և թվայնացնել պետության կողմից մատուցվող ծառայությունները՝ «մեկ կանգառ, մեկ պատուհան» ու «միայն մեկ անգամ» սկզբունքների հիման վրա: Սա հնարավորություն կտա պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց որևէ տվյալ պահանջել ընդամենը մեկ անգամ,- Իրականացնել տնտեսության թվայնացումը և թվային տնտեսության զարգացման համար ապահովել բարենպաստ միջավայր,- Թվայնացման ընթացքում ապահովել տեղեկատվական անվտանգությունը, կիբեռանվտանգությունը և անձնական տվյալների պաշպանությունը։ Ընդհանուր առմամբ, թվայնացման և տեխնոլոգիական զարգացման մասով սահմանված նպատակները բավականին հավակնոտ են և վերաբերում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին: Նշված նպատակների իրականացումը պահանջում է համակարգված միջգերատեսչական համագործակցություն և հենց աշխատանքները ներդաշնակեցնելու նպատակով էլ ստեղծվել է Թվայնացման խորհուրդը։ Խորհրդի շրջանակներում մենք ապահովելու ենք․• Թվայնացմանը վերաբերող բոլոր ռազմավարությունների, ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի քննարկում,• Թվայնացմանը վերաբերող քաղաքականությունների ներդաշնակեցում,• Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգում։Տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ մեծածավալ աշխատանքներ են կատարել կառավարման ոլորտում ծառայությունները թվայնացնելու ուղղությամբ։ Առանձին գերատեսչություններ կիրառել են նորագույն տեխնոլոգիաներ: Կան գերատեսչություններ, որոնք կիրառել են արհեստական բանականության տարրեր։ Գնահատելով թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքների կարևորությունն ու արժեքը, այնուամենայնիվ գտնում եմ, որ թվայնացման ոլորտում պետք է վարվի միասնական պետական քաղաքականություն, ծրագրերը պետք է իրականացվեն փոխհամաձայնեցված, իսկ Թվայնացման խորհուրդը պետք է հանդիսանա այս ամենը համակարգող և համաձայնեցնող մարմինը»։ Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ու նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ներկայացրել են թվայնացման ռազմավարության մասին զեկույց՝ մանրամասն անդրադառնալով ռազմավարության ցուցանիշներին ու թիրախներին: Դրանից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է ՀՀ-ում խաղային ոլորտի թվայնացման «ճանապարհային քարտեզ», այն է՝ ՀՀ համապատասխան ստանդարտների ներդնում և ՊԵԿ ԷԿՀ (մոնիթորինգային կենտրոնի) ստեղծում:Զեկույցների ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխան:
05:28 - 06 փետրվարի, 2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին

Հունվարի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հորիզոն 2020 «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ պարոն նախարար,Հարգելի՛ պարոն ռեկտոր,Հարգելի՛ դեսպաններ,Գործընկերներ, Գիտելիքը ուժ է: Հայտնի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի այս պարզ, բայց առանցքային միտքը ուղղորդող կողմնացույցի դեր պետք է խաղա դեպի ապագան նայող և հաջողության ճանապարհով ընթացող յուրաքանչյուր երկրի համար: Ուժեղ, աշխարհում լսելի ձայն ունեցող և իր ժողովրդի բարեկեցությունը ու երջանկությունն ապահովող երկրի մենք կարող ենք հասնել միայն կրթության և գիտության անսահմանափակ ներուժը կյանքի կոչելով: Հետևաբար, ուրախ եմ ներկա գտնվել այստեղ և շնորհավորել բոլորիս, հատկապես Երևանի պետական բժշկական համալսարանին և ուսանողներին COBRAIN ծրագրի մեկնարկի առթիվ: Կարևոր է, որ այսուհետ լավագույնս օգտագործենք Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի ընձեռած մեծ հնարավորությունները: Մեր պետության համար կարևոր է նաև համալսարանների՝ որպես գիտահետազոտական ու կրթական գերազանցության կենտրոնների զարգացումը: Վստահ եմ, որ COBRAIN-ը ծառայելու է հենց այս նպատակին՝ նպաստելով ոչ միայն նեյրոգիտության, այլև Բժշկական համալսարանում հետազոտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: Ողջունելի է, որ ծրագրի շրջանակներում համալսարանը կապեր է հաստատելու եվրոպական պետությունների առաջատար համալսարանների հետ՝ Հայաստան բերելով վերջիններիս հարուստ փորձն ու գիտելիքը: Լիահույս եմ, որ ծրագրի հաջողությունը կնպաստի նաև բժշկական գիտությունների ու պրակտիկ բժշկության զարգացմանը՝ ընդհուպ մինչև Հայաստան վերադարձնելով արտերկիր մեկնած մեր բժիշկներին: Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից մեկը որակյալ մարդկային կապիտալ ունենալն է, ինչը նախապայման է ներառական տնտեսական զարգացման համար: Համոզված եմ, որ ներդրումը մարդկային կապիտալի զարգացման մեջ, այն է՝ որակյալ կրթություն ու առողջապահական ծառայություններ, հանգեցնելու է մարդու կյանքի որակի էական բարելավմանը: Մեզ համար բանաձևը շատ պարզ է. սահմանափակ ֆինանսական կապիտալի ու բնական ռեսուրսների պայմաններում մեր առաջընթացի շարժիչ ուժը հենց մարդկային ներուժն է: Սա է պատճառը, որ պարբերաբար շեշտում ենք գիտելիքահենք տնտեսություն ունենալու անհրաժեշտությունը և կարևորում գիտության, կրթության դերը տնտեսական ողջ էկոհամակարգում:«COBRAIN»-ը թիրախավորում է հենց մարդկային կապիտալի զարգացումը իր բոլոր բաղադրիչներով: Նախևառաջ, դրա կարևոր բաղկացուցիչ է հետազոտելու կոմպետենցիաների զարգացումը, իսկ կատարվող հետազոտությունները նպաստելու են Հայաստանում նեյրոգիտության առաջխաղացմանը: Ինչու՞ է սա կարևոր: Հայտնի փաստ է, որ ուղեղի հիվանդությունների մոտ 90%-ը դեռևս անբուժելի է: Ընդ որում` դրանք սպառնում են տարիքային բոլոր խմբերին: Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները բավականին տարածված են ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Ու խնդիրը ոչ միայն մարդու առողջության համար առկա սպառնալիքն է, այլև դրանց ազդեցությամբ առաջացած սոցիալ-տնտեսական բեռը ընտանիքների համար: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ուղեղի հետազոտությունները գերակայություն են համարվում, ուստի մեզ համար այս ծրագիրն ունի նաև ռազմավարական նշանակություն:Այսպիսով, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս և մաղթել բարի երթ»:
10:25 - 24 հունվարի, 2020
Տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Հունվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ պարոն Մարագոս,Հարգելի՛ դեսպան Վիկտորին,Հարգելի՛ գործընկերներ, Ողջունում եմ բոլորիդ Հայաստան-Եվրոպական միություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստին։ Կուզենայի խոսել այն նպատակների մասին, որոնց մենք պետք է հասնենք այս համաժողովի միջոցով: Կարծում եմ առաջին հերթին դա բազմապրոֆիլ օտարերկրյա ներդրումների ներգրավումն է, նոր գործարար կապերի հաստատումը, և, որ ամենակարևորն է, Եվրոպական միության հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացումը և էլ ավելի ամրապնդումը: Համաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով արդեն նախկին հանձնակատար Յոհանես Հանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է: Եվ կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրամիության մեր գործընկերներին՝ մեր կողքին լինելու և համաժողովի աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար։ Հարգելի՛ գործընկերներ, նախևառաջ կցանկանայի առանձնացնել համաժողովի մի քանի հայեցակարգային մոտեցումներ ու սկզբունքներ, որոնք կուղղորդեն մեր առաջիկա աշխատանքները։ Առաջին հերթին կարևորում եմ ներդրումային համաժողովի ռազմավարական նպատակների սահմանումը, որոնք պիտի բխեն պետության երկարաժամկետ տնտեսական առաջնահերթություններից ու ներդաշնակեցվեն տարվող այլ քաղաքականությունների ու միջոցառումների հետ։ Հետևապես, ակնկալվում է, որ հստակ ձևակերպված ցուցանիշների առկայություն պետք է լինի։ Համաժողովի նպատակը պիտի լինի ոչ այնքան Հայաստանի մասին ներդրողների շրջանում իրազեկվածության բարձրացումը, որքան ավելի կոնկրետ և իրական գործարար կապերի ստեղծումը և մեր կողմից թիրախավորված ուղղություններով օտարերկրյա ներդրումների ներգրավումը։ Հայաստանն արդեն ունի ներդրումային համաժողովների անցկացման որոշակի փորձ։ Անհրաժեշտ է հաշվի առնել նախորդ համաժողովներից քաղված դասերը՝ խուսափելով նախկին սխալները կրկնելուց և հնարավորինս կառուցելով հաջողված օրինակների վրա։ Համաժողովի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պիտի ընտրենք երկու-երեք, առավելագույնը չորս թիրախային թեմաներ, որտեղ մենք ներդրումների կլանման ու հետագա զարգացման մեծ պոտենցիալ ունենք։ Մեր նպատակը պիտի լինի առաջադեմ ու ապագայամետ, տեխնոլոգիական զարգացման հնարավորություններից օգտվող ու մարդկային կապիտալի զարգացման մեծ պոտենցիալ ունեցող պետություն ներկայանալը։ Ընդ որում՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ այնքան կարճաժամկետ հնարավորություններին, այլ երկարաժամկետ կտրվածքում արդյունքներ ապահովող ոլորտներին՝ մասնավորապես, հետազոտության և մշակման, նորարարության և կանաչ տնտեսության վրա։ Այս համաժողովի առանձնահատկությունը նաև պիտի լինի բազմաշահառու համագործակցության ապահովումը։ Համաժողովը պիտի դիտարկվի ոչ այնքան պետական ծրագրերը ներկայացնելու հարթակ, որոնք բազմաթիվ են, որքան մասնավոր հատվածի մեծ ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման ներգրավման բացառիկ հնարավորություն, որտեղ պետությունը ներկայանալու է իբրև մասնավոր հատվածի գործընկեր և ներդրումների համար բարենպաստ միջավայր ու դրանց պաշտպանության երաշխիքներ ստեղծող։ Պատահական չէ, որ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել ենք նաև ոլորտային ասոցիացիաների ներկայացուցիչների, քանի որ վստահ ենք, որ դուք մեզ հետ համատեղ պիտի լինեք համաժողովի սեփականատերը։ Բացի այդ՝ համաժողովի ձևաչափը հնարավորություն է տալու ավելի ակտիվացնելու մասնավոր հատվածի, փորձագիտական խմբերի ու զարգացման գործընկերների հետ ամենօրյա շփումները։ Կարծում եմ, որ համապատասխան գերատեսչությունները պիտի օգտագործեն ընձեռված հնարավորությունները՝ վեր հանելու ներդրումային միջավայրի գրավչությունը նվազեցնող խնդիրները և հընթացս այդ խնդիրներին արդեն կոնկրետ լուծումներ տան։ Եվ վերջապես, համաժողովի արդյունքը տեսանելի կդառնա միայն հետադարձ կապի ու մշտադիտարկում իրականացնելու արդյունքում։ Պարոն Խաչատրյան, կարծում եմ, որ Էկոնոմիկայի նախարարությունը՝ իր ենթակա մարմինները ներառելով, կստանձնի և լավագույն կերպով կիրականացնի ինչպես միջոցառման նախապատրաստումը, այնպես էլ հետադարձ կապը և ներդրումների սպասարկումը»։ Այնուհետև, ելույթներով հանդես են եկել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ կառավարությունը նախատեսում է կյանքի կոչել ներդրումային համաժողովների կազմակերպման նոր մոդել․առաջինն այս շարքում հենց Հայաստան - ԵՄ համաժողովն է։ Նա հավելել է, որ համաժողովի թեմաների նախնական առաջարկների թվում են՝ «Կանաչ տնտեսության» ենթակառուցվածք, գյուղատնտեսություն և բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների ֆինանսավորման համակարգեր: Ելույթներին հաջորդած քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են համաժողովի կազմակերպման հայեցակարգային մոտեցումներին և բյուջեին, սահմանել միջոցառումների ժամանակացույց: Որոշվել է նաև, որ համաժողովի նախապատրաստմամբ կզբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը:Փոխվարչապետի կողմից պատասխանատու գերատեսչություններին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ:
14:00 - 22 հունվարի, 2020
Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությումբ եւ կարեւորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին փոխվարչապետին է ներկայացրել ԱԶԲ կողմից հաստատած Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը եւ Գործառնությունների 2020-2022թթ ծրագիրը: Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի ներառական աճին ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի միջոցով։ Այս համատեքստում, Տիգրան Ավինյանը մատնանշել է մասնավոր հատվածին ԱԶԲ կողմից աջակցության ծավալների ավելացման կարեւորությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքը եւ առկա հարցերը: Անդրադարձ է կատարվել Երեւանի եւ մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաեւ մասնավոր հատվածում իրագործվող եւ նախանշվող ծրագրերին։ Քննարկվել է նաեւ Հայաստանի տրանսպորտի ռազմավարության մշակման եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացմանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը։
13:51 - 21 հունվարի, 2020
ՎԶԵԲ տնօրենների խորհուրդը հաստատել է ՀՀ-ի թեկնածությունը՝ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար

ՎԶԵԲ տնօրենների խորհուրդը հաստատել է ՀՀ-ի թեկնածությունը՝ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ֆեսբուքյան էջում գրել է․ Ուրախ եմ տեղեկացնել, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Տնօրենների խորհուրդը դեկտեմբերի 17-ին հաստատել է Հայաստանի թեկնածությունը՝ ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար: Առաջիկայում սպասվում է հարցի վերաբերյալ նաև ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի քվեարկությունը, ինչի արդյունքում 2020թ․ հունվարի վերջին պարզ կլինեն վերջնական արդյունքները: Դեռևս այս տարվա գարնանը տեղեկացրել էինք 2021 թվականի ՎԶԵԲ տարեկան ժողովը և գործարար համաժողովը Երևանում անցկացնելու ցանկության մասին: Այս մտադրությունը բազմիցս վերահաստատել ենք Բանկի ներկայացուցիչների հետ տարբեր հարթակներում կայացած բարձրաստիճան հանդիպումների ընթացքում: Կառավարության կողմից ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ պաշտոնական գրություն-հայտից հետո նոյեմբերի սկզբին Երևանում մանրամասն քննարկումներ էի ունեցել Բանկի գլխավոր քարտուղարի ղեկավարած պատվիրակության հետ, որը տեղում գնահատել էր նման ներկայացուցչական միջոցառում անցկացնելու Հայաստանի հնարավորությունները: ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների վերաբերյալ և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարական հարցերի շուրջ:Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որոնց ներքո հյուրընկալող երկիրը և նախապես ընտրված մի քանի այլ երկրներ ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։ Միջոցառումը նաև հիանալի հնարավորություն է գործարար համայնքի համար նոր կապեր հաստատելու առումով, քանի որ սովորաբար հյուրընկալում է ավելի քան 2000 մասնակիցների, որոնց թվում` առաջատար ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներ:
12:23 - 18 դեկտեմբերի, 2019